Գլխավոր | Գրանցում | Մուտք Կիսվել ընկերների հետ՝
Գովազդ
Մենյու
Գլխավոր մենյու Ստատուսներ Նկարներ Միկրոբլոգ Ավելացնել Վիդեո
Հարցում
Քանի՞ տարեկան եք
Ընդհանուր քվեարկողների քանակը՝ 67291
Ստատիստիկա

Օն-լայն ընդհանուր: 234
Հյուրեր: 208
Օգտվողներ: 26
EVUSIK_1997, CrAzY_SmAiL), Barca111, Qnarik14, Հավաքական, PUPUSH(OK), ROZ4KA, syuzi08, MELI, ANNAISPIRYAN, Annanaa, titizmitizglamur, GJoONA, FCB-RMA, Tomn_u_Jerin_Գևը_ու_Նարոն, A๏̯͡๏))), Մանչնա, TitizGirl, Karbit, KYANQO, GLAM, esem, Xamyakik, ani13, Mar))

Վերջին գրանցված մարդը՝
KYANQO

Այսօր եղել են՝
Gagik, avrililavigne, manchuk2011, AmIr, ALYUS, Շուշան♥, GayusH, LILI, axunik2504, Vika, SVETUL, EmilAslanyan, LUSI17, NARE2510, annasetyan, Sonka♥, ABO639771, kkkk, Ժպիտիկ♥, vahan961015, LyOvNaaA, ARAQSYA15, Jemma, HELEN, Արսեն, MAGI, Hrayr, anjela123, esem, Սաթեն♥, MAYISNA, ANNA1647, Ani7788, KARINEA, SAQ11, naliemka, Astx, Olya, elenmanukyan1998, (HaRuT), Armushka, DAWID, NEL96, Hayk11, vik656, ANI1995, PUPUSH(OK), MARIMARI16, Blancosita♥ELENSITA♥, KOMS, flat33, [Ողջ ցուցակը]

ԳՐԱՆՑՎԱԾ ԵՆ ԿԱՅՔՈՒՄ՝
Ընդհանուր` 15431
Նորերը ամսվա մեջ` 698
Նորերը շաբաթվա մեջ` 119
Նորերը երեկ` 22
Նորերը այսօր` 6


ՆՐԱՆՑԻՑ՝
2 Ադմինիստրատոր
1 Ադմինիստրատորի օգնական
1 Գլխավոր մոդերատոր
9 Մոդերատոր
15288 Սովորական այցելու

ՆՐԱՆՑԻՑ`
7229 տղամարդ
8194 կին

UXxxxXxxx jaaaan,,DZMER PAPIIN HAMOZEL EM,,ESssssS TARI INDZ ERJANKUTYUNAaaaAaaa BERELUuuuUUuuu

Յուրաքանչյուր երկիր առաջին հերթին հզոր է իր բանակով: Հայոց բանակում ծառայում են այն տղաները, ովքեր պարտավորություն են զգում իրենց հայրենիքի ու հարազատների առջև: Մեր զինվորներին առանց վարանելու կարելի է կոչել հզոր և ուժեղ տղամարդիկ, ովքեր անցնում են շատ դժվար ճանապարհ` զինվոր կոչումը պատվով կրելու համար: Իսկ զինվոր լինելու համար նրանք վճարում են շատ թանկ գին, որի անունն է կարոտ: Զինվոր-մարդ, ով 2 տարի հեռանում է իր բոլոր սիրելի մարդկանցից, ով թողնում է իր ազատ կյանքը հանուն հայրենիքի ազատության պահպանման, ով սկսում է ապրել դժվար ու ծանր կյանքով, որպեսզի իր սիրելիները ապրեն անհոգ: Այս ամենը կլիներ շատ հեշտ, եթե չլիներ կարոտը: Այն կարոտը, որը տակնուվրա է անում ներսդ, քայքայում ու ջարդուփշուր է անում ամեն ինչ: Այն կարոտը, որը սպանում է սիրելի աղջկա աչքերը հիշելիս, այն կարոտը, որը ստիպում է խեղդվել ծնողներին հիշելիս,այն կարոտը, որը ստիպում է հուզվել եղբորը, քրոջը, ընկերներին հիշելիս,այն կարոտը, որ կտոր-կտոր է անում հոգին այն մտքից, որ ընկերուհին կարող է չսպասել իրեն:

Հոդվածը պատվիրեց anna-messi -ին

Մեկնաբանել (5)
Կատեգորիա՝ Պատվեր | Ավելացրել է՝ KOMS



Այս տարի մեր սիրելի ղեկավարը`Ալյուսը , ավարտում էր համալսարանը, և, իհարկե, մենք չէինք կարող այդ առիթը չտոնել: Լրագրողներով որոշեցինք նրան անակնկալ մատուցել: Որոշեցինք այս առիթը տոնել երկրից դուրս`Եգիպտոսում:Տոմսերը գնված էին: Մենք օդանավակայանում նստեցինք ինքնաթիռ և մեկնեցինք: Պարզվեց, որ ինքնաթիռում միայն մենք էինք, քանի որ մյուսները վերջին պահին հրաժարվել էին թռիչքից: Ճանապարհին զգացինք, որ ինքնաթիռը անսարքություններ ունի: Բոլորս շունչներս պահած նստել էինք: Ինքնաթիռը մշուշում կորցրեց իր ուղղությունը: Բոլորս վախեցած էինք: Ինքնաթիռը վայրէջք էր կատարում: Ոչ մեկս չգիտեր , արդյոք ողջ կմնա՞նք ,թե ոչ: Ինքնաթիռի վայրէջքը բարեհաջող էր, բայց այն Անտարկտիդայում էր: Մենք սկզբում ուրախ էինք, քանի որ ողջ ու առողջ էինք, բայց հետո հասկացանք, որ մեր հագուստը և եղանակը չի համապատասխանում: Ցավոք, հետներս էլ տաք շորեր
 չէինք բերել: 


 -Ալ, ես մրսում եմ: (Անժել) 
 -Ես էլ: (Նարին) 
 -Բա ե՞ս ինչ ասեմ: Դողում եմ: (Նատալի) 
 -Ո՜ւֆ, մամաս հազար անգամ ասեց՝ էն բրդյա ժիլետս վերցնեմ, ո՞նց չլսեցի: (Գլամ)
 -Լավ, էրեխեք, քիչ բողոքեք, ես էլ եմ մրսում, բայց ձեն չեմ հանում չէ՞: (Ալյուս)
 -Է՜, դե արի ու մի ասա, քանի անգամ ձեզ ասեցի, որ փայտ ու բենզին վերցնենք, գոնե կրակ կանեինք, կտաքանայինք: Ախր սիրտս զգում էր էէէ: (Դիան) 
-Հա բայց մենք ի՞նչ իմանայինք, որ մեր երազանքների Եգիպտոսը կվերափոխվի ցուրտ Անտարկտիդայի: (Կոմս) 
Դե, ինչ կարող էինք անել: Ինչպես ասում են <<Ինչպես ընկել ենք, նենց էլ պետք է տակից դուրս գանք>>: Այնտեղ, որտեղ մենք էինք կարծես թե չկային ո՛չ մարդիկ, և ո՛չ էլ կենդանիներ, ո՛չ մի շնչավոր էակ: 

Շարունակությունը՝ այստեղ
Մեկնաբանել (4)
Կատեգորիա՝ Status4ka.am | Ավելացրել է՝ ALYUS

Ցուրտա, շատ ցուրտա առանց քեզ: Օրերս չեն անցնում, նկարներ նայելը չի օգնում, իսկ օրացույցի վրա թվերը ջնջելը դարձել է անտանելի երկար...
Ծառայում ես: Պե
՛տք է այդպես...
Ժամանակի ընթացքում կբթանա գուցե այս կարոտ կոչվածը, բայց չէ
՞ որ ժամանակը ի զորու չէ քեզ ինձնից  հեռու պահել` հեռու հոգով:

Ստիպվա
ծ եմ...
Ստիպված եմ առանց քեզ նշել բոլոր տոները: Ընկերների կազմակերպած մ
իջոցառումներին գնալ մենակ: Դասից դուրս գալուց էլ չսպասել քեզ, որովհետև հեռու ես դու: 

Տխրում եմ....
Տխրում եմ, որովհետև գնում եմ մենակ մեր սիրո այգին, տխրում եմ, որովհետև չկա մի օր, որ չհիշեմ, որ դու ինձնից 2 տարով ես հեռացել: 
Տխրում եմ, որովհետև հիվանդ եմ , հիվանդությանս անունն էլ ոչ ավելի, ոչ պակաս <կարոտ> է:

Սպասելու
՛ եմ...
Որովհետև անքուն գիշերներս, արցունքներս, տխուր օրերս, մտածմունքներս չեն կարող խանգարել այն գլխավորին` սիրուն: 
Սպասելու եմ, որովհետև իմ զինվորն ես, ու ես հպարտան
ում եմ քեզնով:
Հպարտանում եմ քեզնով ամեն օր, ամեն վա
յրկյան, խոսում եմ բոլորի մոտ քեզնից, ասում եմ, որ զինվորս ես ու հիմա պաշտպանում ես մեզ: 
Գիտե
՛մ` ինչ դժվար է քեզ համար, բայց նաև գիտեմ` ինչ դժվար է լինելու ինձ համար: Բայց մեզ կօգնի մեր սերը: Այն սերը, որ շատ բանի է դիմացել:

Հրաշքս, գնա՛, ծառայի
՛ր, ես կսպասեմ քեզ...դու գիտես չէ՞, առանց իմ զինվորի ես ապագա ունենալ չեմ կարող:
Սիրում եմ քեզ....
Հպարտանում եմ քեզնով.... պաշտում եմ քեզ...
Սպասում եմ.... 

Հոդվածը պատվիրեց` 
Xamyakik
Մեկնաբանել (10)
Կատեգորիա՝ Պատվեր | Ավելացրել է՝ Jemma

Ու էս անձրևն օգնում է կողքից մտածել, հիշել, տրտմել, տխրել, ցավալ, լաց լինել, հոգնել...Զարմացա՞ք... Հա՛, հոգնել, շատ հոգնել... Հիշել ամեն ձևական քայլ, ամեն անգիր արած խոսք ու աներես դավաճանություն, ամեն քառերեսանի «ընկերուհի» ու դավաճան «մտերիմ ընկեր», ամեն «լավ մարդ» ու «հրաշալի» սիրած տղա...Հիշել ու զզվել... Զզվել խորը, ամբողջ հոգով, ամբողջ մարմնով… Զզվել մինչև մարմնի վրա ալերգիայի առկայանալը, զզվել մինչև հոգու ամենախորը մասով ու անգամ ամենադատարկ փոսով զզվել... ԶԶվել ու հոգնել: Նախընտրում եմ առավոտյան շատ վաղ արթնանալ, ամեն օր շատ զբաղված լինել գործերով, դասերով, զբոսանքներով ու հոգնել էդպես, քան հոգնել հինգ կամ վեց դեմք ունեցողներից, հոգնել պարզապես շահի համար ժպտացողներից, հոգնել անիմաստ զանգերից, որոնք հաստատ նպատակ են հետապնդում՝ սեփական ցանկության նպատակ… Իսկ ես հոգնում եմ, զզվում... Մարդ եմ, հոգնում եմ ու զզվում եմ, ի՞նչ կա որ, բնական է՝ պիտի հոգնեմ ու զզվեմ, ախր ես վեց երես չունեմ, որ իրենց քայլերը սովորական ու բնական, բարոյական համարեմ: Ես երբեք մարդու համար ընկեր չեմ ձևանա ինձ պետք եկած ժամանակ և երբեք մոտ ընկերոջս չեմ լքի դժվարության պահին: Դրա համար էլ հոգնում եմ՝ կարելի է, չէ՞...Հոգնում եմ, բայց չեմ կոտրվում, էլի նույնն եմ… Ուրախ, զվարթ, անկոտրուն, ուժեղ, նվիրվող, բայց արդեն սովորել եմ, սովորել եմ բալանս պահպանել, սովորել եմ ճիշտն ու կեղծը տարբերել, շահն ու մտերմությունը տարբերել ու էլի մեկ է նողկում եմ: Նայում եմ շուրջս, տեսնում, թե ինչպես են մեկը մյուսի վատն ուզում կամ ինչպես են առաջին իսկ պրոֆեսիոնալ ֆոտոապարատի դեպքում մտերմանում սեփականատիրոջ առջև՝ էլի ու էլի զզվում եմ... 
Կեղծավոր մարդիկ, կաշառակերներ, դիմակավորներ ու էլի ու էլի....Թու՛հ, ինչքան շատ եք..Զզվել եմ, հոգնել...
Մեկնաբանել (6)
Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ GayusH

Միշտ վախեցել եմ նման իրավիճակում հայտնվել: Հիմա, առավել քան երբևէ շփոթված եմ: Հոգիս ալեկոծվում է՝ մտածելիս, թե ինչպե՞ս եմ նայելու աչքերիդ և արտաբերեմ զգացածս, կամ ավելի ճիշտ՝ չզգացածս: Ես մարդ եմ, ով գիտի սիրել,ամաչել, ում սիրտն էլ ունակ է ցավելու: 
Ինչո՞ւ եմ այս նախաբանով սկսում ասելիքս. որովհետև վատ եմ զգում: 
Ցավեցնելու եմ քեզ, գիտե՛մ, բայց ի՞նչ կարող եմ անել: Ավելի մեծ սխալ կգործեմ, եթե, չսիրելով հանդերձ, քեզ մոտ գտնվեմ: Կոպիտ ասած՝ ձևեր թափեմ, թե սիրում եմ: Դու ինձ դրա համար երբեք չես  ների: Նաև գիտեմ՝ այդ ժամանակ տված ցավս ավելի խորը կգտնվի, քան հիմա, երբ պիտի արահայտվեմ՝ չնայած մեծ դժվարությամբ:
 Կար ժամանակ, որ մեծ նշանակություն ունեիր ինձ համար: Դու  տեսակովդ շատ լավն ես: Չեմ ուզում կրկնվել և ասել, որ քո կողքին ինձնից լավ մեկն է արժանի գտնվել: Ես սա ասում եմ՝ հասկանալով ու գիտակցելով պահի կարևորությունը թե՛ իմ, և թե՛ քո կյանքում: Չեմ ցանկանա դրամատիկ գտնվել: Ասելիքս կասեմ հենց հիմա, որը կլինի նախատեսվածից կարճ ու հնարավորին չափ լակոնիկ.

-Խնդրու՛մ եմ, որ հասկանաս ինձ: Ես ափսոսում եմ, որ հենց քեզ են ուղղված խոցող այս բառերը, բայց պիտի ասեմ. ես էլ չեմ կարողանում սիրել քեզ: Չէ՛-չէ՛, ոչ թե նրա համար, որ սխալ բան ես արել, այլ նրա համար, որ...Լսի՛ր, խնդիրն իմ մեջ է: Սիրտս դադարել է  նախկին ուժով սիրել քեզ: Հուսով եմ՝ կհասկանաս, չես մեղադրի ինձ, չես ատի:
Ների՛ր, ես պիտի գնամ: Հաջողություն:

 Ահա և վերջ: Ես լքեցի նրան: Չեք հավատա, բայց կարծես հոգիս լաց է լինում կարեվեր մի ցավից, որը, իմ կարծիքով, դեռ շատ է զգացնել տալու մի ցավ, որն ինչ-որ ժամանակ առաջ եղել է գեղեցիկ  մի սեր՝ պարուրված գունեղ ու երջանիկ օրերով:

Պատվիրեց՝ TARON15 -ը
Մեկնաբանել (11)
Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ GLAM


Ինչպես ներբեռնել երգեր օդնոկլասնիկից
Ինչպես ջնջվել օդնոկլասնիկից
Ինչպես դարձնել անունը ուղղահայաց

Ինչպես անվճար ակտիվացնել վճարովի ծառայությունները օդնոկլասնիկներում, տրամադրելով դրան ընդամենը 20-30 րոպե

Ինչպես դիտել որևէ մեկի նկարները, եթե նա Ձեզ ավելացրել է սև ցուցակի մեջ






Թեստեր
(սեղմեք անցնելու համար)

Մուտք կայք
Գովազդ
Մինի Չատ

Status4ka.am - Ո՞վ ասաց, որ չկա:
Դիզայնի ստուդիա “Креатив Tehnolodgy”
Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2011-2012
Яндекс.Метрика Անվճար ստեղծել կայք