Առողջություն - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Տաք թեյը վնասակար է առողջությանը

Շատ տաք, այրող թեյը
վտանգավոր է մարդու առողջության համար: Իսկ եթե թեյը նաև թունդ է, ապա վտանգը կրկնապատկվում է: Այսպիսի եզրակացության են եկել բրիտանացի դիետոլոգները: Բանը նրանում է, որ չափազանց տաք թեյը գրգռում է ոչ միայն կոկորդի լորձաթաղանթը, այլև կերակրափողն ու ստամոքսի պատերը: Հաճախակի շատ տաք թեյ խմելը մեծացնում է որևէ հիվանդությամբ տառապելու ռիսկը: Բրիտանացի բժիշկների հետազությունների տվյալնեով՝ 62 ջերմաստիճանից բարձր թեյ խմելը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների: Տաք թեյի իդելական ջերմաստիճանն է մինչև 56 աստիճանը: Իսկ շատ թունդ թեյը, որը պարունակում է մեծ քանակության կոֆեին և տանին, միգրենի և անքնության պատճառներից մեկն է:
Կատեգորիա՝ Առողջություն | Ավելացրել է՝ Arelksopanda

Մոլորակի 7 ամենաօգտակար մթերքները

Մրգերի և բանջարեղենի օգտակարության մասին գիտեն բոլորը: Նրանք ունեն մեծ էներգետիկ արժեք, ինչպես նաև համարվում են կարևորագույն սնուցիչների մատակարարներ, ինչից էլ կախված է մարդու առողջությունը:

Gogetnews.info-ն ներկայացնում է մոլորակի 7 ամենաօգտակար մթերքները:

Ծիրան: Այն պարունակում է մեծ քանակությամբ բետա կարոտին, որը չեզոքացնում է ազատ ռադիկալների ակտիվ բացասական ազդեցությունը:

Ազնվամորի: Այն պարունակում է էլլաջիկ թթու, որը օգնում է պայքարել ուռուցքային հիվանդությունների դեմ, ինչպես նաև պարունակում է վիտամին C:

Սեխ: Այն նույնպես պարունակում է բետա կարոտին և վիտամին C, որոնք մեր օրգանիզմը պաշտպանում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից և ազատ ռադիկալների աշխատանքից:

Լոռամրգի հյութ: Այս ըմպելիքը համարվում է գերազանց միջոց վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար: Մեկ բաժակ հյութը պարունակում է 114 կկալ, բայց այնտեղ բացակայում են ճարպերը և ածխաջրերը:

Լոլիկ: Լոլիկի հյութը պարունակում է լեկոպեն: Այս բանջարեղենը նվազեցնում է միզապարկի, ստամոքսի, հաստ աղիքի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Չամիչ: Սա երկաթի հիմնական աղբյուրն է, որը օգնում է հյուսվածքներում թթվածնի շրջանառությանը:

Արտիճուկ: Մեզ համար ոչ այնքան սովորական այս մթերքը պարունակում է հսկայական քանակությամբ սիլիմարին, որը դասվում է հակաօքսիդիչների խմբին: Այն նշանակալիորեն նվազեցնում է մաշկի քաղցկեղային հիվանդությունների ռիսկը, կանոնավորում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը:

Կատեգորիա՝ Առողջություն | Ավելացրել է՝ WakeUp

Մթերքներ, որոնք օգտակար են տեսողության համար

Բրիտանացի խորհրդատու-դիետոլոգ Շոն Փորթերն առանձնացրել է առավել կարևոր մթերքները, որոնք անհրաժեշտ է ներառել սննդակարգում տեսողությունը նորմայի մեջ պահելու համար:

Կանաչ տերևավոր բանջարեղեն
Կանաչ բանջարեղենը հարուստ է լյութեինով՝ սննդանյութ, որը շատ կարևոր է աչքերի առողջության համար, պարունակվում է ակնաբյուրեղում և ցանցաթաղանթում: Համարվում է, որ լյութեինն օգնում է կլանել վնասակար կապույտ և ուլտրամանուշակագույն լույսը:

Վառ մրգեր և բանջարեղեն
Աչքերի ցանցաթաղանթին անհրաժեշտ է А վիտամին՝ գիշերային տեսողության համար: Ավելի շատ վառ մրգեր և բանջարեղեն օգտագործեք, ինչպիսիք են՝ գազարը, քաղցր կարտոֆիլը, մանգոն, պապայան և բուլղարական պղպեղը, քանի որ բետա-կարոտինի՝ սննդանյութի, որն օրգանիզմում վերածվում է վիտամին А-ի, լավ աղբյուր են: Վիտամին А է պարունակվում նաև ենթամթերքներում, պանրի, ձվի, յուղոտ ձկան, կաթի և յոգուրտի մեջ:

Հնդկահավ, կակղամորթեր և արևածաղկի սերմեր
Ցինկը նպաստում է աչքերի տեսողության պահպանմանը։ Դրա լավ աղբյուր են անճարպ միսը, ինչպիսին հնդկահավինն է, հատիկավոր մշակաբույսերը և արևածաղիկը, ինչպես նաև ծովախեցգետինը, ոստրեն և սարդինան:

Հապալաս և մոշ
Հապալասը, կապույտ հապալասը և մոշը պարունակում են պիգմենտ, որը կարող է ցանցաթաղանթի բջիջները պաշտպանել ծերությամբ, լույսով, դիաբետով պայմանավորված վնասվածքներից:

Օմեգա-3 ճարպային թթուներ
Մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական առնվազն մեկ բաժին յուղոտ ձուկ օգտագործել, ինչպիսիք են՝ սաղմոնը կամ թյունոսը:

Կատեգորիա՝ Առողջություն | Ավելացրել է՝ WakeUp

Ամեն առավոտ սոված փորին...

Ամեն առավոտ սոված փորին կիտրոնաջուր խմեք ու տեսեք, թե ինչ կլինի

Առավոտյան՝ մինչ նախաճաշելը, մի բաժակ ջուր շատերն են խմում: Ոմանք գիտեն դրա օգտակարության մասին, մի մասն էլ ընդամենը գիտի, որ օգտակար է: Քանի որ մեր օրգանիզմը պարունակում է 60-70% ջուր, ուստի ջրի անհրաժեշտ քանակը` միջինը 2 լիտր կամ 8 բաժակ, նպաստում է օրգանիզմի բնականոն գործունեությանը:

Թե ինչու պետք է առավոտյան սոված փորին ջուր խմել, մասնագետները բացատրում են հետեւյալ գործոններով. այն բարելավում է ստամոքս-աղիքային համակարգը, օգնում է մարմնին արթնանալ, մասնակցում է բջիջներին թթվածնի մատակարարման գործում, բարելավում նյութափոխանակությունը եւ լրացնում գիշերվա ընթացքում կորցրած հեղուկի քանակը:

voda-s-medom-i-limonom-natoshchak-dlya-pokhudeniya

Սովորական ջրի փոխարեն կարող եք խմել նաեւ կիտրոնաջուր, որը մաքրում է լյարդը, աղիքային համակարգը, ինչ-որ չափով նվազեցնում է արյան բարձր ճնշումը, օգնում է նիհարել:

Ինչպես նաեւ արագացնում է նյութափոխանակությունը, մաքրում է արյունը եւ բարելավում է մաշկի որակը:

Կատեգորիա՝ Առողջություն | Ավելացրել է՝ WakeUp

Սպիներից ազատվելու ...


Տնական կրեմ՝ կակաոյի յուղից. Անուշաբույր միջոց՝ սպիներից ազատվելու համար


Դիմահարդարման չափանիշները շատ արագ են փոփոխվում, բայց մեկ բան մնայուն է. Գեղեցիկ, խնամված դեմքը միշտ հաճելի է աչքի համար: Ցավոք, մեր դեմքն ապահովագրված չէ պրոբլեմատիկ մաշկ չունենալուց, այդ պատճառով էլ պետք է իմանալ առաջինը տնային պայմաններում պատրաստվող օգնության մասին:

Եթե ձեր մաշկի վրա ինչ-որ կերպ սպիներ են մնացել,  առաջարկվում է պատրաստել այս հատուկ կրեմը:

Տնական կրեմ՝ սպիների դեմ

rnosbzdp wttt gikskukvgc 3

Բաղադրիչներ

  • ¼ բաժակ կակաոյի յուղ
  • 1 ճաշի գդալ մեղր
  • ¼ բաժակ ձիթայուղ
  • 3-4 կաթիլ նարդոսի յուղ (լավանդա)

Պատրաստման եղանակը

Գոլորշու վրա հալեցրեք կակաոյի յուղը, ավելացրեք մնացած բաղադրիչները:

Երբ խառնուրդը հասնի սենյակային ջերմաստիճանի, դրեք այն սառնարան 20 րոպեով: Խառնուրդը պետք է պահել ապակե տարրայի մեջ:

Կրեմը քսեք մաշկին առավոտյան և երեկոյան, և քսելուց հետո նուրբ մերսեք մաշկը:

Մերսումը խթանում է արյան հոսքը դեպի դեմք: Դա մեծացնում է յուղի արդյունավետությունը, որն էլ իր հերթին քչացնում է սպիները և մաշկը դարձնում է հարթ և էլաստիկ:

Իսկ կրեմը բույրն ուղղակի հիանալի է:

Կատեգորիա՝ Առողջություն | Ավելացրել է՝ WakeUp

Ի՞նչ տեղի կունենա, եթե ամեն օր...

Ի՞նչ տեղի կունենա, եթե ամեն օր կարտոֆիլի հյութ խմեքԿարտոֆիլն ուժեղ բուժական հատկություններ ունի, և մարդիկ այն կիրառել են հարյուրավոր տարիներ:Տարբեր հիվանդությունների բուժման համար հատկապես օգտակար է կարտոֆիլի հյութը: Հյութ պատրաստելու համար պետք է լվանալ կարտոֆիլը, հեռացնել կեղևն ու կանաչ հատվածները և հյութաքամել: Հյութը պետք է ըմպել թարմ պատրստած վիճակում: Համը փոքր ինչ քաղցրացնելու համար կարելի է ավելացնել, խնձորի, գազարի հյութ կամ մեղր:

Առողջարար հատկությունները

Kartofelnyiy-sok-pri-yazve-zheludka

Գաստրիտի ժամանակ մեկ թեյի գդալ կարտոֆիլի հյութը մի քիչ ջրի հետ խառնեք և խմեք ուտելուց կես ժամ առաջ:

Ստամոքսի խոցի դեպքում 50 մլ կարտոֆիլի հյութը խմեք առավոտյան` ուտելուց առաջ, ինչպես նաև 50 մլ լանչից և ճաշից առաջ:

Արյան շաքարի դեպքում այն պետք է խմել ամեն օր:

Քաղցկեղի պարագայում կարտոֆիլի հյութը թերապիայի մի մաս է կազմում:

Կատեգորիա՝ Առողջություն | Ավելացրել է՝ WakeUp

Կիտրոնով դիետա - 3 կգ՝ 5 օրում

Փետրվար 5, 2016

Մարմնի ավելորդ քաշը նկարագրվում է որպես չափից ավել ճարպի կուտակում օրգանիզմում։ Ճարպը վտանգում է ընդհանուր առողջությունն ու ազդում է օրգանների աշխատանքի վրա՝ ներառյալ սրտի, երիկամների, լյարդի, հոդերի։ Գեր մարդկանց մոտ առավել մեծ է դիաբետի, արյան բարձր ճնշման, սրտի հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Ճարպերն այրող այս ըմպելիքը կօգնի ազատվել ավելորդ քաշից և կբարելավի առողջությունը։ Անհրաժեշտ բաղադրիչները՝ • 1 կիտրոն • 60 գրամ մաղադանոս • 300մլ ջուր։ Պատրաստման եղանակը Կիտրոնի հյութը քամել, մաղադանոսը կտրատել և 2-ը միասին լցնել տարայի մեջ ու ավելացնել սառը ջուրը։ Այս ընպելիքից խմել ամեն առավոտ՝ նախաճաշից առաջ։ Շարունակել 5 օր անընդմեջ, այնուհետ կատարել 10-օրյա դադար ու կրկնել պրոցեդուրան։ Ըմպելիքը պետք է պատրաստել թարմ և խմել անմիջապես։ Վերոնշյալ չափաբաժինը բավական է 1 անգամ խմելու համար։ Այս ըմպելիքն արագացնում է ճարպերի այրման պրոցեսը, ինչպես նաև ապահովում է օրգանիզմին ամեն օր անհրաժեշտ վիտամիններն ու հանքային նյութերը։ Մաղադանոսը բարելավում է մարսողությունը և խթանում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրս բերումը։
Կատեգորիա՝ Առողջություն | Ավելացրել է՝ WakeUp

Կարմիր քաղցր պղպեղ


Փետրվար 3, 2016 

Ես  ներկայացնում եմ կարմիր քաղցր պղպեղի օգտակար հատկությունները:

Կարմիր քաղցր պղպեղը շատ օգտակար բանջարեղեն է:

1. Կարմիր քաղցր պղպեղը շատ լավ խթանում է ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, նվազեցնում զարկերակային ճնշումը և այլն:

2. Այն օգտակար է ասթմայով տառապող և բրոնխների հետ խնդիրներ ունեցող մարդկանց:

3. Կարմիր քաղցր պղպեղը բարելավում է հիշողությունը, ազատում ընկճախտից, կարգավորում նյութափոխանակությունը և վերականգնում ֆիզիկական աշխատունակությունը:

4. Օրական մեկ կարմիր պղպեղն օգտագործելուց հետո դուք կմոռանաք խուճապահար տագնապների ու ընկճախտի մասին:

5. Կարմիր քաղցր պղպեղը նաև լուծում է մի շարք այլ խնդիրներ, օրինակ՝ երիտասարդացնում մաշկը:

Կատեգորիա՝ Առողջություն | Ավելացրել է՝ WakeUp

Անհավանական է...

Վատ ինքնազգացողության դեպքում մենք վազում ենք դեղատուն՝ վստահ լինելով, որ կգնենք մի դեղահաբ և բոլոր խնդիրները կլուծվեն: Բայց դեղամիջոցները միայն վերացնում են ախտանիշները, այլ ոչ թե բուժում են…

Այդ դեպքում ինչո՞ւ մեր օրգանիզմը քիմիայով լցնենք:  Այլընտրանքային միջոցներ՝ ցավի ժամանակավոր հեռացման համար:

Համաձայն ռեֆլեքսոթերապիայի, յուրաքանչյուր մատ կապված է որոշ ներքին օրգանների հետ: Ուղղակի փորձեք մեկ րոպե մերսել համապատասխան մատը:

Ինչո՞ւ մերսել մատը

Բութ մատ

1

Պատասխանատու է սրտի և թոքերի համար: Եթե դուք հևոց ունեք և անհանգստացնող սրտխփոց, մերսեք բութ մատը և մի քանի անգամ ձգեք: Նման տեխնիկան օգնում է հանգստանալ սթրեսային իրավիճակներում:

Ցուցամատ

2

Այս մատը կապված է աղեստամոքսային տրակտի հետ: Ցուցամատը մերսելով և ձգելով՝ դուք արագ կազատվեք ստամոքսի խանգարումներից, ցավերից և փորկապությունից:

Միջնամատ

3

Գլխապտույտի և սրտխառնոցի ժամանակ խորհուրդ է տրվում մի փոքր տրորել և ձգել միջնամատը: Այս միջոցը կօգնի նաև անքնության ժամանակ:

Մատնեմատ

4

Այս մատը պատասխանատու է հուզական վիճակի համար: Դուք վատ տրամադրությո՞ւն ունեք, ամեն ինչ նյարդայնացնո՞ւմ է ձեզ: Մերսեք այս մատը:

Ճկույթ

5

Մեր մատներից ամենափոքրը կապված է երիկամների և գլխի հետ: Երիկամների հետ խնդիրներ ունենալու դեպքում, ինչպես նաև գլխացավերի և պարանոցի շրջանում ցավերի դեպքում պարբերաբար կիրառեք մերսման տեղնիկան:

 6 Ձեռքի ափեր

6

Դրանք կապված են ներվային համակարգի հետ: Առույգություն և կենսախնդություն կապահովի սովորական ծափ տալը:

Սա փորձված միջոց է: Իզուր չեն Արևելքում համարում, որ նման տեխնիկաները ծառայում են հոգու և մարմնի ներդաշնակությանը:


Առողջ եղեք :)

Կատեգորիա՝ Առողջություն | Ավելացրել է՝ WakeUp

Ծխելը այլևս մոդայիկ չէ...

Բացվում է  առավոտը, մարդկանց մեծ մասը նոր սկսվող օրը ողջունում է մեկ կամ մի քանի ծխախոտ ոչնչացնելով… Առանց դրա մի՞թե կբացվեն աչքերը, մի՞թե  կշնչեն մարմնի բջիջները… 
Ծխախոտ - ծխախոտ բույսի մանրակրկիտ կտրված ու մշակված տերևներ, որոնք մտցված են թղթե գլանակի մեջ՝ ծխելու համար։ Ժամանակակից ծխախոտի գլանակները մեծ մասամբ ֆիլտրացված են։ Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4200 տեսակի տարբեր նյութեր, որոնցից մոտ 200-ը վտանգավոր են մարդու օրգանիզմի համար: Դրանցից առավել վտանգավոր են նիկոտինը, ածխածնի օքսիդը, բենզպիրենը, խեժը, մի շարք ծանր մետաղներ, ռադիոակտիվ նյութեր և այլն, որոնք ունեն քաղծկեղածին ազդեցություն մարդու օրգանիզմի վրա: Ծխելը ուղեկցվում է մշտական հազով և բերանի խոռոչի տհաճ հոտով: Մոլի ծխողները սովորաբար ունենում են խռպոտ ձայն, այտուցված դեմք, հևոց:

 Ծխախոտային ընկերությունները վստահաբար հայտարարում են, որ բոլորը պետք է ծխեն, որ դա տղամարդկանց մենաշնորհն է և ինքնավստահություն է հաղորդում մարդուն: Իսկ ինչ վերաբերվում է կանանց, ապա դա յուրատեսակ «հմայք» է հաղորդում նրանց… Չէ՞ որ հիմա, ասում են, մոդայիկ է չոր, կնճռոտ մաշկը, ինչը հատկապես էկզոտիկ տեսք է հաղորդում աղջիկներին: Նրանք այդպես ավելի՜ գրավիչ են: Իսկ եթե այն, ինչ կատարվում է այդ կնոջ ներսում, երևար նաև դրսի՞ց… Ո՛չ,այս ամենը սուտ է, զուտ գովազդ: 
 Հետաքրքիրն այն է, որ վերջին հարյուրամյակում աշխարհի բնակչության մեկ շնչին ընկնող ծխախոտի քանակը ավելացել է 100 անգամ, ընդ որում, սպառվող ծխախոտի մեկ երրորդը բաժին է ընկնում Չինաստանին:   

Քանի որ այդ սովորույթը վնասակար է նաև ձեր շրջապատի համար, առաջարկում եմ 5 միջոց՝ ծխելուց ձերբազատվելու համար:

1.Հետևե՛ք, թե ամենից հաճախ երբ եք ծխում. նոթատետրում գրանցե՛ք, թե ինչն է ձեզ ստիպում ձեռքը տանել ծխախոտին ու կրակայրիչին։ Այնուհետև կազմե՛ք այն գործերի ցուցակը, որոնք կարող են փոխարինել այս վնասակար սովորությանը:

 2. Աստիճանաբար փորձե՛ք ազատվել ծխախոտից և կրակայրիչից (նախընտրելի է, որ նետե՛ք դրանք աղբամանը: Չէ՞ որ այլևս չեք ծխելու): 

 3. Հստակեցրե՛ք ձեր ցանկությունները և  կենտրոնացե՛ք դրանց իրականացման վրա։ Հասկացե՛ք, որ այս վնասակար սովորությունից ազատվելու դիմաց դուք կստանաք գեղեցիկ արտաքին տեսք, առողջ շնչառություն, տնտեսված գումար, որը կարելի է ծախսել գնումներ կատարելով։

 4. Ձեր շրջապատում գտե՛ք նրանց, ովքեր չեն ծխում կամ կարողացել են ազատվել այդ սովորությունից։ Նրանց հետ դուք ստիպված չեք լինի տեսնել, թե ինչպես են ուրիշները ծխում և դա չի «գայթակղի» ձեզ։ 

 5. Սովորե՛ք ասել՝ «ո՛չ, ես այլևս չեմ ծխում» ,և մի՛ ամաչեք հարկ եղած դեպքում մի քանի անգամ կրկնել այս նախադասությունը:
Կատեգորիա՝ Առողջություն | Ավելացրել է՝ ♥Անիշկա♥
1 2 3 ... 9 10 »