Հայի տեսակը երբե՛ք չի փոխվի - Բանակի մասին - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Հայի տեսակը երբե՛ք չի փոխվի

Հայոց սահմանին` 
Նա զենքը ձեռքին.
Կռիվ է տալիս ընդդեմ թշվառի...
Կյանքն է տալիս հանուն մեր երկրի...
Խոցում են, վնասներ տալիս,
Բայց և երբեք նրանք չեն լալիս:
Չէ՞ որ հզոր են նրանք, առյուծներն են մեր,
18 տարեկան անպարտ հայրենասերներ:
Բայց մի փաստ կա,
Այն շատ է նեղում,
Կարոտն է ներսից հալումաշ անում:
Մեկը մորն է կարոտում, 
Ով արցունքն աչքին ճամփին է նայում,
Աղոթք է մրմնջում հավատքով անկեղծ, 
Չէ՞ որ սերը մայրական չի լինում կեղծ...
Մեկը կարոտում է ընկերուհուն՝ սրտի տիրուհուն,
Ով երդվեց հավատարիմ մնալ ու պահել սերը սրտում:
Մյուսն ընկերոջն է կարոտում, 
Ում հետ շատ անգամներ մանուկ հասակում
Վիճել են հաճախ...
Մյուսի կարոտն էլ անուն չունի,
Նրա մեծ սիրտն էլ նույնիսկ տեղ չունի,
Սիրում է բոլորին անշահախնդիր...

Բայց այս ամենը մի կողմ են դնում,
Չէ՞ որ «անվախ» թշնամին սահմանն է խախտում:
Չէ՞ որ վայրի ոսոխը որոշել է կպչի մեր հողին,
Որը գնված է արյունով հայի՝ մեր հայրերի:
Ի՞նչ է կարծում փուչ ազերին,
Կարո՞ղ է հանկարծ հասնի ուզածին:
Նման բան երբեք չի՛ պատահի, 
Քանի որ զինվորներ ունենք մենք անսահմա՜ն արի:
Աստված պահի ու պաշտպանի,
Ի՛մ զինվոր եղբայր, դու քաջարի:
Մենք հպարտանալու դեռ շա՜տ տեղ ունենք,
Չէ՞ որ աշխարհի տասը միլիոն հայեր
Կանգնած են կողքին մեր զինվորի:
Ու ինչքա՜ն, ինչքա՜ն կամավորներ
Մեկնում են ճակատ՝ խմբակային կամ առանձին...
Մեկնում են նրանք՝ զենքը ուսին՝
Չիմանալով կգա՞ն էլի իրենց ոտքով,
Թե՞ կբերեն այնտեղից.... 
Հայի տեսակը երբեք չի՛ փոխվի,
Հայն իր էությունը ամուր կպահի...
Մենք դեռ շատանալու ենք, ավելանալու ենք,
Թող թշնամին տեսնի ու անկարողությունից ոռնա,
Որ մի բուռ ազգի չի կարող տիրանա...


                                               Նվիրում եմ հայոց 
սահմանին կանգնած անվախ մարտիկին...
Կատեգորիա՝ Բանակի մասին | Ավելացրել է՝ Ռիմա Դումանյան | Դիտումներ՝ 173
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 8
Gar1997
Gar1997 | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 14.04.2016 Spam

Հայի տեսակը երբեք չի՛ փոխվի,
Հայն իր էությունը ամուր կպահի...
Մենք դեռ շատանալու ենք, ավելանալու ենք,
Թող թշնամին տեսնի ու անկարողությունից ոռնա,
Որ մի բուռ ազգի չի կարող տիրանա...

RIDU
RIDU | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 14.04.2016 Spam

38 38

Regin
Regin | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 13.04.2016 Spam

xosqer 4kan.,,shat apes 9

RIDU
RIDU | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 14.04.2016 Spam

մերսի շատ 109

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 11.04.2016 Spam

Հայոց սահմանին`
Նա զենքը ձեռքին.
Կռիվ է տալիս ընդդեմ թշվառի...
Կյանքն է տալիս հանուն մեր երկրի...Ապրես Ռիմ ջան
Ծառայիր բարով,
Տուն դարձիր շուտով,
Սիրով, կարոտով,
Մեր շատ սիրելի սպասված զինվոր!!!!

RIDU
RIDU | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 12.04.2016 Spam

38 30

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 11.04.2016 Spam

Մեր տղե՜րքը….Իրանք ուրիշ են: 50
Ապրես 6

RIDU
RIDU | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 11.04.2016 Spam

Այո՜.....մեր ուժը մեր միասնության մեջ ա...փառք ու պատիվ մեր զինվորներին 38 109 109

Անուն *:
Email *:
Կոդ *: