Մտորումներ վերջին օրերի մասին - Բանակի մասին - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Մտորումներ վերջին օրերի մասին

   Ու այս օրերին լսեցինք ամենավատը, որը հնարավոր էր իմանալ: Լսեցինք երիտասարդ զինվորների և սպաների անժամանակ մահվան մասին: Շատերը մոտիկից տեսան և հասկացան այն, ինչը պատերազմ է կոչվում:
   Ցավոք շատերը զոհ գնացին անսիրտ թշնամու տարած վայրենի գործողություններին: Ու հիմա չկա մի բան, որը կարող է սփոփել զավակ կորցրած մոր վիշտը, հատկապես այն դեպքում, երբ նա միակ զավակն էր: Բայց.... մի բան հիշե՛ք, նրանք զոհվեցին, բայց կատարեցին մի բան, որը միայն հարգանքի, փառք ու պատվի է արժանի: Նրանք իրենց կյանքով պաշտպանեցին այն, ինչը արյունով էր գնված և ինչը պատկանել է մեզ՝ հայերիս, ու միշտ էլ այդպես է լինելու՝ շնորհիվ մեր խիզախ ու քաջարի հայորդիների:
   Հպարտ եմ, որ հայ եմ ... Հեռու եմ հայրենիքիցս, սիրտս մղկտում է, հոգիս՝ արտասվում, ուզում եմ լինել ազգիս կողքին նաև ֆիզիկապես, սակայն ամեն բան չի, որ ինքս եմ որոշում, ցավոք... Բայց անդադար աղոթում եմ, աղոթում խաղաղաղության համար, մեր զինվոր եղբայրների հանգիստ քնի ու պաշտպանության համար: Այս օրերում և միշտ՝ պե՛տք է հուսադրել միմիայն Աստծուն: 
   Շատ զոհեր ունենալուն զուգահեռ մենք ինքներս բազմաթի՜վ վնասներ պատճառեցինք թշնամուն, թե՛ ֆիզիկական և թե՛ հատկապես ռազմատեխնիկական: Սա մի փաստ է, որը չենք կարող անտեսել, չնկատել: Ադրբեջանցիները, ունենալով ավելի մեծ բանակ ու գուցե նաև ռազմապես ավելի ապահովված լինելով, չկարողացան և Աստծո կամոք չեն էլ կարողանալու հասնել իրենց ուզածին: Դա մի երկիր է, որը ունակ է կրակել իր իսկ նահանջող զինվորների վրա կամ ստիպելով նրանց սահման ուղարկել: Ահա մենք գործ ունենք մի երկրի հետ, որին չի հետաքրքրում իր զինվորի կյանքը: Եվ էլ ու՞մ ի՞նչ ենք դժգոհում: Պետք է գնալ մինչև վերջ....

   Զինվորնե՛ր, մերօրյա հերոսնե՛ր, պարտական ենք ձեզ ձեր տարած անձնուրաց պայքարի համար, անկոտրուն հոգու և արիության համար...
   Անդադար աղոթք ուղղե՛ք Աստծուն՝ հավատքով, որ այն անպատասխան չի մնա երբեք:

   Տե՛ր Աստված, քո շնորհքն եմ խնդրում իմ զինվոր եղբայրների վրա, խաղաղությունը՝ սահմանների: Տե՛ր, խնդրում եմ թույլ մի՛ տուր, որ թշնամին վնաս պատճառի մեր հայրենիքին ու քաջարի զինվորներին: Պահի՛ր, պաշտպանի՛ր բոլորին: Թո՛ղ մարդիկ ապավինեն միայն քեզ: Խնդրում եմ այս հարաբերական զինադադարը հաստատվի, ու էլ երբե՛ք այն չխախտվի: Ամեն...
   Զինվորնե՛ր ջան, հիշե՛ք՝ ամեն մեկդ մի տան լույս եք, ձեր մոր աչքերը արցունքոտ չթողնե՛ք: Աստված բոլորիդ հետ, ի՛մ արի եղբայրներ:
Կատեգորիա՝ Բանակի մասին | Ավելացրել է՝ Ռիմա Դումանյան | Դիտումներ՝ 306
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 6
Arev(Lusin)s
Arev(Lusin)s | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 13.04.2016 Spam

Զինվորնե՛ր ջան, հիշե՛ք՝ ամեն մեկդ մի տան լույս եք, ձեր մոր աչքերը արցունքոտ չթողնե՛ք: Աստված բոլորիդ հետ, ի՛մ արի եղբայրներ:

Regin
Regin | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 08.04.2016 Spam

shat lav hodvac e Rima jan.,.,Astvac mer txaneri het

RIDU
RIDU | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 08.04.2016 Spam

Ամեն.. մերսի 109

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 08.04.2016 Spam

Տե՛ր Աստված, քո շնորհքն եմ խնդրում իմ զինվոր եղբայրների վրա, խաղաղությունը՝ սահմանների: Տե՛ր, խնդրում եմ թույլ մի՛ տուր, որ թշնամին վնաս պատճառի մեր հայրենիքին ու քաջարի զինվորներին: Պահի՛ր, պաշտպանի՛ր բոլորին: Թո՛ղ մարդիկ ապավինեն միայն քեզ: Խնդրում եմ այս հարաբերական զինադադարը հաստատվի, ու էլ երբե՛ք այն չխախտվի: Ամեն.

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 08.04.2016 Spam

Զինվորի կյանքից թանկ կյանք չկա` զինվորի կյանքը երկու կյանք արժե...
Ու թող որ Աստված միշտ պահապան լինի զինվորին:
Տեր իմ օգնի ու պահապան եղիր նրանց ` մեր Քաջ Տղերքին:

RIDU
RIDU | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 08.04.2016 Spam

Ամեն..

Անուն *:
Email *:
Կոդ *: