Զինվո՛րս, ծնունդդ շնորհավոր - Բանակի մասին - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Զինվո՛րս, ծնունդդ շնորհավոր

   Տարիներ առաջ այս օրը լսվեց մի մանկան ճիչ, աշխարհ եկավ ՆԱ՝ ապագա հայ զինվորը, իմ զինվորը, իմ հպարտությունը... 
 
  Գիտե՞ս՝ միշտ մտածում էի, նույնիսկ երազում էի, որ իմ ընտրյալը ծառայի, իսկ ես էլ հավատարմությամբ սպասեմ իրեն, բայց այժմ երբ դու ծառայում ես հանուն հայրենիքի, իմ ներսում ամեն բան տակնուվրա է լինում, վախենում եմ ու ամեն վայրկյան աղոթում քեզ համար, քո հանգիստ ու խաղաղ ծառայության համար:  
   Զինվո՛րս, շնորհավորում եմ ծննդյանդ առթիվ, ցանկանում եմ ամենակարևորը բարի ծառայություն: Ուզում եմ մի՜շտ հիշես, որ եթե ուրիշ ինչ-որ մեկը հանկարծ դադարի քեզ սպասելուց, ես պատրաստ եմ հավերժ սպասել, չնայած դրա կարիքը չկա, քանզի մնացել է ընդամենը 106 օր... Ինչ քիչ է, չէ՞, մենք միասին հաղթահարեցինք 500 և ավելի օրեր, այս 3 ամիսը (մի քիչ ավել) ի՞նչ է մեզ համար: Ի՛մ զինվոր, հիշի՛ր ամեն վայրկյան հոգով ու սրտով ես քեզ հետ եմ, ծառայում եմ քեզ հետ հավասար: Դու պարտքդ ես տալիս հայրենիքին, իսկ ես էլ ՝ հավատարմության քննություն հանձնում: Զինվո՛րս, այնքա՜ն հպարտ եմ, որ դու այդտեղ՝ թեկուզ կյանքիդ գնով, պաշտպանում ես ինձ: 
   Այսօր քո օրն է, ուզում եմ այն քեզ համար հիշարժան լինի: Երբեք չէի մտածի, որ դու կարող ես ինձ համար այսքան կարևոր դառնալ: Ուզում եմ, որ ժպտաս մի՜շտ, այնքա՜ն գեղեցիկ ու բարի է ժպիտդ, երբ հատկապես ինձ համար ես ժպտում: Ուզում եմ առողջ լինես, քանզի ազգին առողջ պաշտպաններ են պետք: Ուզում եմ, որ միշտ հավատարիմ ընկերներով շրջապատված լինես, սիրող ու գնահատող մարդկանցով նաև: Ուզում եմ  միշտ սիրված լինես (ինչը հավաստիացնում եմ): Ուզում եմ կողքիս լինես: Ուզում եմ ինձ նման մի քիչ խենթ լինես: Եվ վերջապես՝ ուզում եմ, որ միշտ իմը լինես: Քեզ ամենալավն եմ ցանկանում, ի՛մ անվախ զինվոր... Սպասելու եմ մինչև ամենավերջին վայրկյանը, երբ կգաս ու կողքիս կլինես...

                           Պատվիրատուն չցանկացավ ներկայանալ...
Կատեգորիա՝ Բանակի մասին | Ավելացրել է՝ Ռիմա Դումանյան | Դիտումներ՝ 505
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 10
✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №10 | Ավելացվել է 16.03.2016 Spam

Մայր... Զինվորի կյանքին ամենաշատ իմաստ տվող մարդն է մայրը.... Անսահման կարոտ ու սեր կա զինվորի սրտում մոր համար, որը չնկատել ուղղակի հնարավոր չէ...Միայն զինվորի ասած ՄԱՄ բառը բավարար է նկատելու համար, թե որքա~ան զգացողություններ կան այդ մեկ, բայց իմաստալից բառի մեջ...Զինվորի համար մայրն Աստված է, սուրբ է...Երջանկություն է զինվորի համար մայրը, մոր տված կյանքի` կյանքի իմաստն է մայրը... Սա այն բոլորն է ինչ կա իրականում զինվորի սրտում, ուղղակի այս պահին բարձրաձայնողը ես եմ... Չնայած...Իմ ասած բառերը շա~ատ քիչ են նկարագրելու համար մոր հանդեպ սերը, որ ամեն անգամ նկատում եմ զինվորի ձայնի մեջ մոր մասին խոսելիս .... Խոնարհվում եմ հայ մայրերի առաջ, ճիշտ է ` դուք ՍՈՒՐԲ ԵՔ... Շնորհակալ եմ ձեզ, որ կան մեր զինվորները և շնորհակալ եմ մեր զինվորներին, որ լա~ավ են հասկանում մոր արժեքը և գնահատում կյանքից էլ թանկ.... Աստված թող պահի ու պահպանի հայ զինվորի և զինվորին կյանք տվողի կյանքը.....

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 14.03.2016 Spam

Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր, և սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր, քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 14.03.2016 Spam

Կարոտ!! ինչու են ասելուց սիրո մասին մտածում??Սիրո կարոտ???Անցողիկա!!!2 տարի բանակում զինվորը հորն է կարոտում, ընկերների հետ անցկացրած լավ օրերն է հիշում...Բայց ստիպված է:::Այդքանին դիմանում է!!

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 14.03.2016 Spam

.

Lara❣
Lara❣ | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 12.03.2016 Spam

Երբ տղա է ծնվում,ասում են.<<Զինվոր ծնվեց>>:Երբ աղջիկ է ծնվում,ասում են.<<Զինվոր ծնող ծնվեց>>: Snorhavor zinvor Jan voxj u aroxj has I @ntaniqit 8 8 8

RIDU
RIDU | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 13.03.2016 Spam

38 9

Lus:)
Lus:) | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 12.03.2016 Spam

Շնորհավոր...՜՜

Kit-Kat♥
Kit-Kat♥ | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 12.03.2016 Spam

25 25 25 25

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 12.03.2016 Spam

Զինվոր ջան անփորձանք ծառայիր,և իմացիր որ քեզ սիրողն քեզ երբեք չի դադարի սիրել ու սպասել. Շատ լան էր Ռիմս: Շնորհավորում եմ և մաղթում կանաչ ճանապարհ, կապույտ երկինք և ամենակարևորը երջանկություն:

RIDU
RIDU | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 13.03.2016 Spam

Ապրեսս արևս 38

Անուն *:
Email *:
Կոդ *: