Ինչո՞ւ չի կարելի երկար ժամանակ հայելու մեջ նայել:


Հայելիները կարող են մեծ ազդեցություն ունենալ մարդու վրա, ընդ որում՝ ինչպես լավ, այնպես էլ վատ: Եթե մարդը երկար ժամանակ իրեն նայի հայելու մեջ, որոշ ժամանակ անց իրեն վատ կզգա, մասնավորապես, հոգնած կլինի, կվատանա հիշողությունը:
3 րոպեից ավելի հայելու մեջ նայելու դեպքում այն կարող է քաշել էներգիան՝ վերածվելով էներգետիկ վամպիրի:
Մարդիկ, ովքեր սիրում են երկար ժամանակ իրենց նայել հայելու մեջ, ավելի արագ են ծերանում, քանի որ նրանց էներգետիկ դաշտը քայքայվում է և օրգանիզմն ավելի վատ է հաղթահարում շրջակա միջավայրի ազդեցությունը:
Սակայն հայելին կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ մարդու վրա: Հայելու մեջ նայելիս արտացոլանքին ժպտալու դեպքում դրական էներգիա կարելի է ստանալ:
Պարզվում է՝ էներգիան կարող է արտացոլվել հայելու մեջ և անմիջապես վերադառնալ մարդուն, իսկ դա օգնում է բարձրացնել տրամադրությունն ու ազատվել սթրեսից:

Ինչպես խոնավեցնել մաշկն ամռանը

Բոլորին է հայտնի, որ մաշկի խնամքի մեջ ամենակարևորը կանոնավոր խոնավեցումն է: Հենց դա է երիտասարդության և գեղեցկության գլխավոր բանալին:

Սակայն խոնավեցումը միայն համապատասխան միջոց քսելը չէ, մաշկը պետք է խոնավեցնել ոչ միայն արտաքինից, այլև ներսից: Հենց այդ պատճառով է պետք օրական խմել 2 լիտրից ոչ պակաս ջուր, առավել ևս` ամռանը, երբ մեր օրգանիզմn ավելի ակտիվ է հեղուկ կորցնում: Եթե դուք չեք կարողանում ջուր խմել, ապա պետք է որևէ կերպ պետք է սովորեցնեք ինքներդ ձեզ դա անել: Միջոցներից մեկը ջուրը հավելումներով խմելն է:

Ահա երկու պարզ տարբերակ․

Ելակ և կիտրոն

- 4 թարմ կտրտած ելակ
- Կես կիտրոն
- Մի քանի ռեհանի և անանուխի տերև

Ավելացրեք այս ամենը թարմ ֆիլտրած ջրի մեջ, դրեք սառնարանն ու թողեք այնտեղ մեկ քանի ժամ:


Անանաս, նարինջ և խնձոր

Կտրատեք այս մրգերը, գցեք ջրի մեջ և թողեք մի քանի ժամ: Ավելի լավ համի համար կարող եք ավելացնել մի քիչ դարչին:

Եթե ձեզ հոգնացնեն այս երկու տեսակները, կարող եք հնարել ձեր սեփական կոկտեյլը: Ավելացրեք մրգեր, բանջարեղեն, կանաչի, համեմունքներ, ամեն ինչ, ինչ կցանկանաք: Կարևորը՝ ջուր խմելը դարձրեք հաճելի սովորություն:

Դիմահարդարում` արևային ակնոցներ կրողների համար

Ակնոցները կարող են վայրկյանապես փոխել ամբողջ կերպարը: «Ես տեսել եմ, թե ինչպես են կանայք դառնում ավելի պայծառ, ինքնավստահ և երիտասարդ՝ դնելով արևային ակնոցներ», - ասում է հայտնի դիմահարդար Բոբի Բրաունը, ով ինքն է երկար ժամանակ ակնոց կրում:

Նրա խորհուրդները հետևյալն են.

1. Ակնոց ընտրելիս, ուշադրություն դարձրեք, որպեսզի ակնոցի շրջանակի վերևի մասը կրկնի հոնքերի ձևը: Այն չպետք է ամբողջությամբ դրանց փակի, բայց նաև չպետք է ամբողջությամբ բացի: Անպայման ընգծեք հոնքերը ձեր մազարմատի գույնի ստվերաներկով:

2. Որպեսզի ապակիները մաքուր մնան, օգտագործեք ջրակայուն սևաներկ: Յորչաքանչյուր այլ սևաներկ կարող է չդիմանալ բարձր ջերմաստիճանի կամ զգացմունքային ճնշմանը:

3. Եթե ապակիները թափանցում են, ապա հատուկ ուշադրություն դարձրեք աչքերին: Կարևորը նրանց մատիտով հարդարելն է, ինչը իրականում կընդգծի աչքերն ապակիների տակ: Մնացած մանրուքները կապված են շրջանակից:

Ակնոց-ավիատորներ


Վառ կարմիր շրթներկն ավիատոր ակնոցների հետ՝ դասական ոճ է: Չնայած, նույնիսկ շրթներկի անգույն բալզամը նայվում է ուլտրա-ոճային՝ սպորտային և սեքսուալ:

Ծիածանի գույներ՝ գունավոր շրջանակ


Եթե շրջանակը մեծ է և վառ, ավելի լավ է դիմահարդարման մեջ շեշտը դնել շրթունքների վրա: Կարելի է ընտրել շրթներկի սառը գույն՝ սառը երանգներով շրջանակի համար և տաք գույն՝ տաք երաներով շրջանակի համար: Կամ կարելի է կոնտրաստի վրա խաղալ, ինչը կթարմացնի կերպարը:

Մաշկի երանգներ


Եթե շրջանակը բարակ է կամ մաշկագույն, ընտրեք պաստելային երանգների դիմահարդարում: Օրինակ վարդագույն ապակիներին կսազի բաց վարդագույն շրթներկը:

Դասական՝ կրիայի շրջանակ


Հստակ «արական» գծերով խոշոր կրիայի շրջանակում կսազի դիմահարդարում՝ «առանց դիմահարդարման»: Շատ նրբաճաշակ և միաժամանակ ժամանակակից:

10 գաղտնիք շքեղ մազեր ունենալու համար

1. Որոշել մազերի տեսակը

Մազերի արդյունավետ խնամքի համար անհրաժեշտ է նախ որոշել դրանց տեսակը: Գոյություն ունի մազերի չորս տեսակ.

-Նորմալ: Պահպանում են փայլը լվանալուց մի քանի օրվա ընթացքում: Հեշտ են սանրվում, ծայրերը չեն ճյուղավորվում, էլաստիկ են:

-Յուղոտ: Լվանալու հաջորդ օրն արդեն յուղոտ փայլ ունեն, կպչում են միմյանց, փնթի տեսք ունեն:

-Չոր: Դժվար են սանրվում, ծայրերը ճյուղավորվում են, մազերը մթագնած են:

-Խառը: Այս մազերը յուղոտ են արմատներին և չոր ծայրերին:

Իմանալով ձեր մազերի տեսակն ավելի հեշտ կընտրեք խնամքի միջոցը:

2. Լիարժեք սնունդ

Օգտագործեք մեծ քանակությամբ կաթնամթերք: Դրանք պարունակում են մազերի կառուցվածքը վերականգնման համար անհրաժեշտ կալցիում: Ծովային մթերքները մեծ քանակությամբ ֆոսֆոր են պարունակում, ինչի պակասը հանգեցնում է մազերի խամրելուն: Մեր մազերը տուժում են շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից: Ուստի կերեք մեծ քանակությամբ նարինջ, կիտրոն, օգտագործեք կանաչ թեյ, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ: Մի մոռացեք ավելացնել սննդին ընկույզ, լոբազգիներ, ոսպ, որոնք պարունակում են բիոտին, ինչն անհրաժեշտ է մազերի ճյուղավորված ծայրերը վերականգնելու համար: Մազերի աճի համար անհրաժեշտ է վիտամին Е: Այն շատ է բուսական յուղերում և արևածաղկի մեջ:

3. Մերսում

Գլխի մերսում պետք է անել շաբաթական երկու անգամ: Յուղոտ մազերի դեպքում խորհուրդ է տրվում մերսում անել լվանալուց 1-2 ժամ առաջ: Մերսման ընթացքում ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը, իսկ յուղոտ մազերի դեպքում հենց դրանք են վատ աշխատում: Իսկ ահա չոր մազերի դեպքում խորհուրդ է տրվում մերսում անել լվանալուց հետո, քանի որ նվազում է գլխի չորությունը: Մերսումը պետք է տևի 10-15 րոպե, այն կատարվում է կլոր, վիբրացիոն շարժումներով:

4. Ջրային պրոցեդուրաներ

Մազերը խորհուրդ է տրվում լվանալ եռացրած ջրով` ավելացնելով սոդա, անուշադրի սպիրտ և գլիցերին: Ջուրը պետք է տաք լինի: Լվանալուց առաջ լավ սանրեք մազերը:

5. Մազերի խնամքի միջոցներ

Մազերը խնամելու համար պետք է որոշել, թե ինչ միջոց է ձեզ հարմար:  Քիչ է մազերը խնամելը. պետք է դրանք ճիշտ խնամել:

Կոնդիցիոներներ: Դրանք օգտագործում են մազերը շամպունով լվանալուց հետո: Դրանք մազերին փայլ են հաղորդում, մեծացնում են ծավալը, վերականգնում են մազերի կառուցվածքը:

Փափկեցնող միջոց: Նախատեսված է մազերի սանրումը հեշտացնելու համար: Ավելի հարմար է գանգուր մազերի համար: Օգտագործում են մազերը լվանալուց հետո, ապա մանրակրկտորեն լվացվում են:

Բալզամներ: Նախատեսված են վնասված մազարմատները վերականգնելու համար, մազերն ավելի ուժեղ ու էլաստիկ են դարձնում:

6. Մազերի չորացումը

Մազերի չորացումն արագացնելու համար զգուշորեն սանրեք կիսաչոր մազերը: Այդպես դուք չեք վնասի մաշկի ամբողջականությունը:

7. Մազերի դիմակներ

Դրանք պետք է անել շաբաթական մեկ անգամ: Քսվում են գլխամաշկին, ապա կրում են ցնցուղի համար նախատեսված գլխարկ և գլուխը փաթաթում սրբիչով: Դիմակի ընտրությունը կախված է մազերի տեսակից:

8. Սանր

Մազերը պետք է սանրել ամեն օր: Ավելի լավ է ընտրել բնական նյութերից պատրաստված սանր: Դրանք ավելի թանկ են, բայց այդքան վտանգավոր չեն: Դրանցով սանրելուց հետո մազերը փափկում են և բնական փայլ են ստանում: 3-4 օրը մեկ պետք է լվանալ սանրը մի-փոքր շամպունով:

9. Մազերի պաշտպանությունը ցրտից, արևից և քամուց

Պաշտպանեք մազերը արևից ծղոտե գլխարկներով, իսկ ձմռանը բնական նյութերից կարված գլխարկներ կրեք: Քամոտ եղանակի ժամանակ կապեք մազերը: Քամին չորացնում է մազերը, և դրանք կորցնում են իրենց ամրությունը: Խնայեք ձեր մազերը:

10. Հոգեվիճակ

Հետևեք ձեր հոգեվիճակին: Անգամ եթե բազմապիսի դիմակներ ու պրոցեդուրաներ անեք, բայց լինեք վատ հոգեվիճակում, ձեր տանջանքներն արդյունք չեն ունենա:

Ինչի՞ մասին են պատմում տղամարդու ձեռքերը

Իմանալ ավելին սիրելի տղամարդու մասին կարելի է պարզապես նայելով նրա ձեռքի ափի մեջ:  Գտեք նրա ափի մեջ ցուցամատի տակով անցնող գիծը: Դա խելքի գիծն է: Ուշադիր զննեք այն: Եթե այդ գիծը կոր է, ուրեմն Ձեր դիմաց ստեղծագործ անձնավորություն է, իսկ եթե հարթ՝ պրակտիկ ու կազմակերպված: Եթե այդ գիծը երկար է, ուրեմն տղամարդը կշռադատող է, եթե համեմատաբար կարճ կենսախինդ ու շուտ ընկալող:

Եթե խելքի գիծը չի հատվում կյանքի գծի հետ, Ձեր ընտրայլը ռիսկի սիրահար է: Եթե այդ երկու գծերը հատվում են, ուրեմն նա զգույշ է ու մշտապես մտածված է գործում:

Սեղմեք Ձեր տղամարդու ձեռքը: Եթե այն ամուր է ու կոշտ, ուրեմն Ձեր դիմաց ֆիզիկապես ուժեղ, բայց և մի քիչ էգոիստ անձնավորություն է: Եվ հակառակը,.եթե նրա ձեռքերը փափուկ են, ուրեմն նա, թեև երբեմն կարող է անտարբեր լինել, բայց մեղմ է և ուրախ:

Մեծ և հաստլիկ ափը խոսում է բարի տղամարդու մասին, իսկ մեծ ու ոսկրոտ ափը հուշում է, որ նա կարող է անմարդամոտ ու չկամ լինել:

Ձեռքի փոքր ափեր ունեցող տղամարդիկ չափազանց լուրջ են վերաբերվում հասարակական կարծիքին, իսկ եթե նրանց եղունգները ևս փոքրիկ են, ուրեմն կարող եք անվստահություն կանխագուշակել:

Ուշադիր նայեք նրա մատներին: Եթե դրանք կլորավուն են, ապա խոսքը ցանկացած կնոջ երազների տղամարդու մասին է. նրանք հաճախ հանճարներ են լինում: Երկար և սրացող մատները կարող են պատկանել հոգևոր արժանիքները նյութականից բարձր դասող տղամարդկանց:

Շատ մեծ միջնամատ ունեցող տղամարդիկ հաճախ իշխանատենչ են: Այդպիսի միջնամատ ունեցող տղամարդկանց պատմական տիպը Նապոլեոնն է:

Իմացեք, թե որտեղ է արտադրվել Ձեր...

Իմացեք, թե որտեղ է արտադրվել Ձեր բջջային հեռախոսը, և ինչ որակի է այն

Ձեր հեռախոսով հավաքեք *#06# և նայեք 7-րդ և 8-րդ թվերին.

Եթե դրանք 02 կամ 20 են, ապա Ձեր հեռախոսն արտադրվել է Էմիրատներում և որակյալ չէ։

Եթե 08 կամ 80՝ Գերմանիայում և որակյալ է։

Եթե 01 կամ 10՝ Ֆինլանդիայում և շատ որակյալ է։

Եթե ուղղակի 00՝ Ձեր հեռախոսն օրիգինալ է և ամենաբարձր որակի։

Եթե 13՝ Ադրբեջանում և շատ վատ որակի։

Եթե 04 կամ 40՝ Հնդկաստանում, ոչ այնքան որակյալ։

Եթե 05 կամ 50՝ հեռախոսն ամերիկյան է և շատ բարձր որակի։

Եթե 06՝ չինական է։

Խոհանոցային գաղտնիքներ


Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի քանի խոհանոցային գաղտնիքներ:

Եթե ապուրն աղի է ստացվել, հարկավոր է փոքր տոպրակով ալյուր կամ բրինձ իջեցնել մեջը և եռացնել: Հետո տոպրակը հանել: Աղը ներծծվում է տոպրակի պարունակության մեջ:

Չորացած պանիրը թարմացնելու համար այն կարելի է 2 օր պահել մածունի մեջ:

Որպեսզի կարտոֆիլը շուտ տապակվի, պետք է հում վիճակում մի քանի րոպե թողնել տաք ջրի մեջ:

Ապակե ամանեղենն ավելի լավ կփայլի, եթե լվանալուց հետո այն ողողվի նախ աղաջրով, ապա սովորական ջրով:

Սեխի հյութը հագեցնում է ծարավը և հանգստացնում նյարդային համակարգը:

Ճաշերը սառնարանում պետք է տեղավորել միջին դարակներում: Կոմպոտները, հյութերը, ըմպելիքները պետք է դնել ներքևի դարակներում:

Բանջարեղենը եփելու ընթացքում խորհուրդ չի տրվում ջուր ավելացնել:

~...Բացահայտում...~




Ողջույն բոլորին:Ինչպես հասկացաք արդեն գիտենք,թե ինչ նյութ է լինելու բացահայտման եթերում:Հո՜պ,ես գիտեմ,դուք չգիտեք :Դ Լավ կատակը մի կողմ:Կատակ արեցի,որովհետև վիդեոն նայելիս վախենալու եք...Ուշադրություն՝Բացահայտում-Էմիտվիլի Սարսափը:
Դե ի՞նչ,ձեզ ուրա՜խ,զվա՜րթ,բարի՜ դիտում
Ռուբեն Եսայան https://www.facebook.com/ruboesayan
Facebook https://www.facebook.com/Bacahaytum




~...Բացահայտում...~


http://img0.liveinternet.ru/images/attach/c/7/96/121/96121498_razdeliteli_babochki6.gif
Ողջու՜յն բոլորի՜ն...Քանի որ բոլորին հետաքրքիր է մեր հաջորդ տեսահոլովակը՝ մի քանի օգտվողների խնդրանքով դնում եմ այսօր՝ շաբաթ օրը: Բացահայտում՝ Տիտանիկ: Բոլորդ, ինձ թվում է, ուզում եք իմանալ ողջ իրականությունը Տիտանիկի վերաբերյալ։ Դե ի՞նչ, շտապե՜ք դիտել...Ձեզ բարի դիտում...
http://img0.liveinternet.ru/images/attach/c/7/96/121/96121498_razdeliteli_babochki6.gif
Ռուբեն Եսայան - https://www.facebook.com/ruboesayan
Facebook - https://www.facebook.com/Bacahaytum


1 2 3 ... 14 15 »