Խորհուրդներ կռվարարներին

Բոլոր տեսակի կռիվները, ծեծկռտուքները բաժանվում են երկու տեսակի։ Այնպիսիք, որոնց դուք անմիջական մասնակցություն եք ցուցաբերում և այնպիսիք, որոնց դուք ուղղակի հետաքրքրությամբ կողքից նայում եք։ Կռվի առաջին տարբերակին մեծապես օգնում են լավ զարգացած երկաթյա մկանային համակարգը և կարատեի սև գոտին։ Բայց ամենահուսալի մարտավարությունը` առաջին տարբերակից երկրորդին անցում կատարելն է։ Այդ նպատակով. - Իրադրության ռիսկի ավելացման դեպքում սովորեք կանխատեսել իրադարձությունների զարգացումը գոնե 2-3 րոպե առաջ` դա "կենդանի մնալու" դպրոցի ոսկե կանոններից մեկն է։  - Սովորեք ինքնապաշտպանական մի քանի եղանակ, ժամանակ մի՛ խնայեք դրանք մեքենայական աստիճանի հասցնելու համար։ Եթե դրանք երբեք պետք չգան, ապա, համենայն դեպս, կաճի ձեր վստահությունը։ 
  1.  - Բայց մի՛ եղեք չափազանց ինքնավստահ` նույնիսկ ունենալով հարմար երկաթյա մկաններ կամ զենք, մի պահեք ձեզ շատ մարտական և խուսափեք մութ բակերից` ձեր ուժի դիմաց կարող է այլ ուժ գտնվել, զենքի դիմաց` մեկ այլ զենք։
  2.  - Եթե ագրեսիվ խոսակցություն է ծավալվել, որոշեք` չկա՞ արդյոք հնարավոր մի միջոց լարված իրադրությունը հանդարտեցնելու համար. տեղափոխվել մեկ այլ վայր (ինչ-որ հաստատություն կամ մեքենա), եթե առաջացնում եք ձեր խոսակցի զայրույթը, փորձեք ընդունել նստած դիրք (դա նվազեցնում է ագրեսիվությունը) ուշադիր լսեք և ստիպեք պատասխանել, հիշել, խորհել, աշխատեք երկխոսություն ծավալել, խոսակցությունը զգացմունքից տանել դեպի գործի էությունը։
  3.  - Այդ դեպքում պետք չէ գոռալ, ուշադրություն գրավել, հրամայել ("ձայնդ կտրիր, նստիր") կտրուկ շարժումներ անել խոսակցի ուղղությամբ, գնալ կամ թեքվել նրան մեջքով։
  4.  - Եթե լարված դրությունից խուսափել չի հաջողվում, փորձեք հակառակորդին ճնշել հոգեբանորեն։ Խոսեք նրա հետ վստահ, եթե պետք է` ագրեսիվ։ Հակառակորդը պետք է հասկանա, որ դուք գիտեք ձեր գինը, կարողացեք ինքներդ ձեզ պաշտպանել, ձեզ ոչ մի դեպքում զոհի կարգավիճակում մի ներկայացրեք։ 
  5.  - Եթե հարձակվել են ձեզ վրա, խուճապի մի՛ մատնվեք, մի՛ շփոթվեք, թույլ մի՛ տվեք ձեզ վախեցնեն։ Բայց և, իհարկե, մի՛ աշխատեք "մարտը տանել մինչև հաղթանակը"։ Ձեր միակ նպատակը կռվին վերջ տալն է (եթե դուք վստահ չեք, բնականաբար, որ կարող եք խուլիգանին ոստիկանությանը հանձնել)։ Կռիվը սեփական անձի համար պայքար է` առանց կանոնների։ Դուք անհրաժեշտ պաշտպանության իրավունք ունեք, բայց հաճախ շատ դժվար է հաղթահարել ներքին պատնեշը` լրջորեն ծեծել նույնիսկ բռնություն գործադրող անձին կամ գողին։ Շատ կարևոր է հակառակորդից ուժեղ լինել ներքուստ` համարձակ ու համառ։ Ի՞նչ անել, եթե դուք մենակ չեք։ Ահա, թե ինչպես է խորհուրդ տալիս վարվել ըմբշամարտի մասնագետը` Մոսկվայի բազմակի չեմպիոն Վալերի Լեբեդևը. 
  6.  - Եթե ձեզ հետ կին ու երեխա կա, թող գնան լուսավոր և մարդաշատ տեղ, ոստիկան կանչեն, ամեն ինչ անեն, որ շրջապատի մարդկանց ուշադրությունը գրավեն։ Եթե ձեզ ընկերակցողները տղամարդիկ են, ապա կարևոր խնդիրը շրջանաձև պաշտպանություն ստեղծելն է։ Դուք պետք է հիշեք, որ փոխարինում չի լինելու։ Եթե դուք մտել եք կռվի մեջ, ապա մնում եք այնտեղ մինչև վերջ։
  7.  - Եթե դուք միանգամից մի քանի հակառակորդ ունեք, սկսեք ակտիվորեն շարժվել։ Մի խնայեք ձեր հագուստը։ Շարժվելով` ուսումնասիրեք փախչելու ճանապարհը, որ ծայրահեղ պահին փախուստի շանս լինի։ Իսկ եթե դուք որոշել եք պայքարել մինչև վերջ, ապա փորձեք միանգամից "կոտրել" խմբի առաջատարին։ Հիմա` երկրորդ տեսակի կռվի մասին, ուր դուք կողքից դիտող եք։ Եթե դուք չափազանց հետաքրքրասեր եք, կռիվը շատ հաճախ առաջին տեսակից կարող է արագ փոխվել երկրորդին։ Մի փորձեք խառնվել և խաղաղեցնել կռվողներին։ Դուք կարող եք ստանալ ձեր "հասանելիքը" ոչ միայն խուլիգաններից, այլ նաև տեղ հասած ոստիկաններից, որոնց չի հետաքրքրի ձեր` այդ կռվում մասնակցության չափը, իսկ այդ դեպքում մեղադրեք միայն ինքներդ ձեզ։ Չարժե կռվողների աչքի առջև զանգել ոստիկանություն. ցուցադրական վարմունքով դուք միայն արդեն զայրացած կռվողների չարությունն եք ուղղում ձեր վրա։

Մի անի խորհուրդ մարզիկների համար

Այսօր մի քանի հետաքրքիր խորհուրդ կտամ մեր կայքի այն այցելուների համար ովքեր մարզիկներ են,հուսամ խորհուրդներս նրանց կօգնի :Նախևառաջ սպորտով զբաղվող մարդկանց սննդակարգից պետք է բացառել երշիկեղենը,ինչպես նաև պետք է նվազագույնի հասցնել պանրի օգտագործումը:Սրանք շատ վնասակար են,որովհետև օրգանիզմում նվազեցնում են հեմոգլոբինի քանակը և խախտում բջիջներին թթվածին մատակարելու գործընթացը:Սպորտային մարզումների ժամանկ հիշեք որքան եք հոգնում և իհարկե օրգանիզմը որոշ սննդանյութերի պահանջ է զգում:Իսկ այդ պահանջը կարող են բավարարել միմիայն բնական մթերքները:Հեծանվավազքով,դահուկավազքով և վազքով զբաղվողներին էներգիա ստանալու համար սկզբում գլյուկոզա է պետք,այնուհետև գալիս է ճարպերի շրջան:Հետևապես առավոտյան շիլան կարագից բացի պետք է հավելված լինի ընդեղենով: Դրանց կիսահագեցած ճարպերը արագ են յուրացվում և բավականին երկար են գործում:Վերջում աեմ,որ մրցման օրը իդեալական է թեթև,կալորիապես հագեցած ձվաձեղը մսի բանջարեղենի հետ:Անպայման անհրաժեշտ է օրական 30-60 գ. բարձրորակ կարագ օգտագործել շիլաների մեջ,իսկ բուսական յուղը 7-10 գ. հարմար է բանջարեղենային և մրգային ուտեստների համար:

Պայքարենք ատամնացավի դեմ

Վստահ եմ , այս հարցը անհանգստացրել է բոլորին : Ատամնացավը ահավոր բան է , այն կարող է հյուրընկալվել քեզ ամենուր , նույնիսկ այն պահին , երբ չունես հնարավորություն ատամնաբուժին այցելելու: Դրա համար առաջարկում եմ մի քանի միջոց պայքարելու այդ սարսափելի ցավի դեմ:
 1. Մորու և դաղձի տերևիկներից պատրաստված թուրմն ունի ցավազրկող էֆեկտ : Պարզապես սա էլ մի թերություն ունի , այն պետք է թրմել 2 օր , և հետո օգտագործել : Այն ժամանակավոր կդադարեցնի ցավը : 
2.Եթե ցավազրկում է պետք անհապաղ , ցավող ատամի վրա մի փոքր սուրճ դրեք :
3.Եզան լեզուն ատամնացավի ժամանակ օգտագործելը վաղուց փորձված տարբերակ է:Առավել օգտակար է , եթե դնեք այն ականջի մոտ , որի շրջանու է գտնվում ցավող ատամը : Խորհուրդ է տրվում պահել 35  րոպե , բայց այն ազդում է 20 րոպեից:
4.Շալֆեյի թուրմն օգտակար է , եթե դրանով ողողեք բերանի խոռոչը:կատարեք 35 րոպեի ընթացքում 5-7 անգամ:
5.Իսկ լավագույն միջոցը խնձորն է . ուղղակի փրկություն ատամների համար :Ամեն օր օգտագործելով գոնե մեկ խնձոր , մեկընդմիշտ կմոռանաք ատամնաշարի խնդիրների մասին:
  Առաջարկված տարբերակներն իհարկե օգնում են ժամանակավոր կանխել ատամնացավը , սակայն հույսը դրանց վրա դնել չի կարելի:Եթե այս միջոցների օգնությամբ ձեր ատամն  այլևս չի ցավում , չի նշանակում , որ ազատվել եք այդ խնդրից: Անհապաղ դիմեք բժշկի : 
 Ատամների առողջությունը գեղեցիկ ժպիտի գրավականն է:

Քայլվածք և կեցվածք

Մի պահ դուրս եկեք փողոց և նայեք ձեր շուրջը:Տեսնում եք, թե ինչպես են քայլում շրջապատի մարդիկ:Մեկն ուսերը կախել է, մյուսը ձեռքերը այս ու այն կողմ է թափահարում, երկրորդը քալում է այնպես, կարծես բեմահարթակում է,իսկ մեկ ուրիշն էլ սիրում է հրել ուրիշներին…ամեն մարդ ունի իր ուրույն, բայց հաճախ սխալ քայլվածքն ու կեցվածքը:Լավ կլիներ եթե փողոցներում հայելիներ լինեին…Գեղեցիկ կեցվածքն ու քայլվածքը լավ շարժուձևի անբաժանելի մասն են:Ամենաինքնատիպ և գեղեցիկ հագուստն անգամ կեցվածք չունեցող մարդուն չի սազում:Առանց ճիշտ կեցվածքի հնարավոր չէ ճիշտ քայլվածք, առողջ և ինքնքավստահ տեսք ունենալ:Իսկ ոչ ճիշտ քայլվածքը հոգնեցնում է մարդուն, լարում մկաններն ու նյարդային համակարգը:Ճիշտ քայլվածքը կարողէ թաքցնել ձեր մարմնի թերությունները և ընդգծել առավելությունները:Առնական տեսքը, լայն քայլքը և ձեռքերի կտրուկ շարժումները հատուկ են տղամարդուն և չեն սազում կնոջը:Կինը պետք է ավելի զուսպ, հավաք կեցվածք ու քայլվածք ունենա:Կնոջ քայլվածքում պետք է խորհրդավորություն և գաղտնիք լինի:

Բարևն Աստծունն է

Ողջույնը հնարավորություն է տալիս մարդկանց վրա տպավորություն թողնել և բարեկամություն ցուցաբերել:Գոյություն ունեն մի քանի կանոններ ,որոնք ողջունելիս պետք է պահպանել:
Տղամարդն առաջինն է  ողջունելու կնոջը,ինչպես երիտասարդը`տարիքով իրենից մեծին,որևէ շինություն կամ շրջապատ մտնողը `արդեն հավաքվածներին:

Յուրաքանչյուր ողջույնի պետք է պատասխանել:Հակառակ դեպքում դուք կվիրավորեք դիմացինին:

Փողոցում ձեռքով բարևելիս տղամարդը պետք է հանի ձեռնոցը,իսկ կինը մնա ձեռնոցով:Կնոջ ողջույնը կարող է դրսևորվել նրա մեղմ ժպիտով և գլխի մեղմ շարժումով դա ցույց է տալիս,որ նա չանարել է դիմացինին:

Ձեռքսեղմումի կանոները տարբերվում են ողջույնի կանոններից.առաջինը ձեռքը մեկնում է կինը,տարիքով մեծը և ղեկավարը:Մեկնած ձեռքը չսեղմելը մեծ վիրավորանք է:Ձեռքսեղմումի ժամանակ պետք է նայել դիմացինի դեմքին:Տղամարդը ձեռքսեղմումը պետք է միշտ կանգնած կատարի:Կինը կանգնում է միայն այն ժամանակ,երբ պետք է սեղմի իրենից տարիքով մեծ մարդու ձեռքը կամ երբ ցանկանում է հատուկ պատվի արժանացնել դիմացինին:


Համբուրում են միայն հարգանքի արժանի կնոջ ձեռքը և միայն փակ տարածքում:Չեն համբուրում ձեռնոցով ձեռքը ,և ձեռքը,որը սեղանի կամ աթոռի վրայով է մեկնված:

Հուսով եմ,որ կփորձեք հնարավորինս հետևել այս կանոնորին:  :)))

Ճիշտ կեցվածք ունենալու 5 քայլերը.....

1.)Պետք է ճիշտ զարգացնել երեխայի մկանները:Դպրոցում պարտադիր են ֆիզկուլտ-դաադրները,խաղերի կազմակերպումը հատկապես հանրակրթական այլ առարկաների դասաժամերին,որը կնպաստի երեխաների հոգնածության վերացմանը,ուշադրության կենտրոնացմանը,կարևոր է նաև ֆիզկուլտուրայի դասաժամերը մասնագետի մատուցմամբ,որն այսօրվա դպրոցներում մի տեսակ անտեսված է:Մկանային հյուսվածքներն ամրապնդող միջոցները բազմազան են:Դրանք կարող են օգնել նաև այնպիսի մարդկանց,ովքեր ի ծնե թույլ մկանային հյուսվածքներ են ժառանգել....
2.)Անընդհատ հետևել երեխայի նստած դիրքին:Հարկավոր է հենվել պատին և ուղղել ողնաշարը,ահա մարմնի իդեալական դիրքը,որը պետք է հիշի մարմինը,դրա համար պետք է այն պարբերաբար մարզել ու վարժեցնել:Այս վարժությունը պատք է կատարել շարունակաբար:
3.)Հատուկ ուշադրություն դարձնել գրելու և կարդալու կամ սեղանի մոտ կատարվող ցանկացած աշխատանքի:Երեխան պետք է աունտեղ նստի,որտեղ ապահովված են հենման կետեր ոտքերի,ձեռքերի,մեջքի համար:Եթե երեխայի ոտքերը նստած վիճակում չեն հասնում հատակին,ապա պետք է մտածել պ;ոքրիկ աթոռակ դնելու մասին....
4.)Հարթաթաթությունը պետք է բուժել արագ,ժամանակակից միջոցով:Հակառակ դեպքում այն ոչ միայն կաղավաղի երեխայի կեցվածքը,այլ կդառնա երեխայի կայուն հոգնածության պատճառ....
5.)Շատ փափուկ անկողինը վնասակար է:Ներքնակը պետք է բարակ լինի,իսկ բարձը`փոքրիկ և ցածր:Ծնողը պետք է հետևի,որ երեխան չքնի կծկված վիճակում:Լավագույն դիրքը մեջքի վրա քնելն է:Երբ երեխայի մոտ նկատվում է ողնաշարի խնդիր,նախևառաջ պետք է մտածել ներքնակը փայտե կոշտ ֆաներայով փոխարինելու մասին:
Պետք է նշել,որ կեցվածքը մինչև 14-15 տարեկան կարելի է շտկել:Սակայն,եթե կան խնդիրներ,ապա այդ տարիքում`աշխատանքը պետք է տարվի միմիայն բժշկի հսկողությամբ:Անկախ ամեն ինչից`հետևողական աշխատանքն արդյունք է խոստանում....

Հաջողության հասնելու գաղտնիքները

Բոլորն էլ այս կյանքում , ամեն ինչ անում են ո, որպիսի ունենան շատ հաջողություններ , հասնեն շատ բարձունքների , ունենան այն ինչի մասին երազել են : Սակայն ոմանց մոտ չի ստացվում , ու նրանք չեն էլ հասկանում ինչու չկարողացան հասնել այդ ամենին : Դրա համար նախ պետք է ունենալ մոպատե կամքի ուժ, կամքի ուժ անելու համար այն , ինչի մաին երազում ես , ինչը դարձրել ես քո նպատակը , ու ոչ մի նպատակ չի իրականանում հենց այնպես , գաղտնիք չէ որ դրա համար պետք է պայքարել  , պայքարել մինչև վերջին շունչը : Ու դժվարություններ միջով անցնելու ու չնահանջելու համար պետք է ունենալ կամքի ուժ: Քանի որ առանց դրա ամեն ինչ անիմաստ կլինի : 
Շատ կարևոր է երբեք չծուլանալ , դա շատ կխաննգարի:
Պետք է համառություն ունենալ , առաջ գնալու համար , քազնի եթե մի պահ թուլանաս ամեն ինչ կավարտվի :
Նպատակին պետք է տալ շատ մեծ կարևորություն , այն պետք է առաջնայինը լինի և վերջ:
Պետք է կարողանալ հավատալ սեփական ուժերիդ, առաջ գնալու համար , պետք է վստահես ինքդ քեզ , հույսը չես կարող ուրիշի վրա դնել:
Պետք է ունենաս մրցակցելու կարողություն : Մրցակցելով կկարևորես ամեն ինչ ու կհասնես ուղածիդ : Մրցակցիր...եղիր առաջինը ,,, մրցակցիր ամենաուժեղի հետ և հաղթիր նրան: Պետք է գիտակցել ժամանակի արժեքը:
Եվ ինչպես նաև պետք չէ հուսահատվել...պետք է ուղղակի անցնել ամեն ինչի միջով հերոսաբար ու երբեք , երբեք չհուսահատվել :


Մի քանի խորհուրդ...

Ուզում եմ մի քանի խորհուրդ տալ այն աղջիկներին , ովքեր ուզում են գրավել տղաների ուշադրությունը  ,սակայն ծաղրանքի են արժանանում :
1. Ամենակարևորը տղաների հետ շփվելուց եղեք պարզ , հասարակ, ու զերծ մնացեք ձևականությունից:
2. Հիշեք , տղաների մեծ մասը տանել չեն կարողանում շաբլոն ու թիթիզ աղջիկներին:
3.Տղաները սիրում են կանացի աղջիկներին:
4 Վերջապես հասկացեք , ձեր կիսաշրջազգեստով, երբեք տղաները <լուրջ> չեն հետաքրքրվի ձեզնով:
5. Եղեք անմիջական:
6. Հիշեք , որ տղաները սիրում են լսող աղջիկներին , ինչպես նաև շատ ճտպտան ու համեստ աղջիկներին :
7. Նրանց հետ շփվելուց ձեզ թույլ մի տվեք անիմաստ ու սխալ արտահայտություններ (ինչպես նաև հումորներ անիմաստ):
8. Երբեք մի շեշտեք ձեր գրպանի պրունակության մասին ,իչքան էլ այն շատ լինի :
9. Ձեզ հավասարակշռված պահեք :
10. Անկախ ամեն ինչին  աշխատեք քիչ նեղանալ , ու աշխատեք գլուխ չգովալ:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

.Դռների և լուսամուտների մետաղե բռնակները կարելի է մաքրել կավճով,հետո փափուկ կտորով լավ փայլեցնել:
 .Լուսամուտները, հայելին,արծաթե,նիկելե իրերը լավ կմաքրվեն եթե ջրին սպիրտ խառնեք:
 .Կեղտոտված ապակիները լավ է լավանալ տաք քացախաջրով` 2 ճ.գ. քացախին` 1 լիտր ջուր:
 .Թանակի հետքերը անցկացնում են գարեջրով: Կարելի է օգտագործել նաև կիտրոնաթթվի լուծույթ:
 .Յուղի հետքերը անցկացնում են գարեջրով,որի մեջ քցում են շաքար և մի փոքր մեղրամոմ:
 .Քացախ ավելացրած ոչ մի քանակությամբ ջուրը թարմացնում է գորգի գույնը:
 .Եթե սառնարանի մեջ նեխահոտ է առաջացել, 1-1,5 կիլոգրամ սև հաց կտրատեք և դրեք դարակների վրա:Հացը փակ սառնարանում մի քանի ժամ պահելուց հետո հոտը վերանում է:

Ականձակալներով երգ լսելը և դրանք հետևանքները ...


Համարյա բոլորը ականջակալներով երգ ամպայման լսում են , թե տանը , թե դրսում , թե քնելիս : Ամեն ամեն տեղ...
Բայց կա մի ծանր իրականություն , դա շատ վտանգավոր է լսողության համար : Ականջակալներով երգ լսելու համար  կան հատուկ դիապազոններ .Օրիանկ ` 
1.Ամենացածր դիապազոնը պետք է 10-15 լինի 
2.Շշուկը ` 20 դիապազոնն է :
3. Խոսակցությունը ականջակալներով ` 30-35 դիապազն:
 Իսկ բացի ականջակալներից շատ ավելի վնասակար կարող է լինել , օրիակ գոռալը 60դիապազոն է , իսկ դա վատ է անդրադառնում ականջի վրա:
Ականջին վնասում է նաև 90 դիապազոնը , դա կարող է լինել օրինակ գնացքի, շատ աղմուկ հանող մեքենայի ձայների ընկալումը:
 Եվ իչքան էլ տեղեկացված լինեն մարդիկ , որ շատ վտանգավոր է շարունակում են երգ լսել ականջակալներով : Ես նույնպես ականջակալները ականջիս եմ քնում , բայց արդեն զգոն կլինեմ , քանզի առողջությունս ավելի կարևոր է , նույնը խորհուրդ կտամ նաև ձեզ երեխեք ջան:



« 1 2 ... 9 10 11 12 13 14 15 »