Դիմահարդարում` արևային ակնոցներ կրողների համար - Գաղտնիքներ և խորհուրդներ - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Դիմահարդարում` արևային ակնոցներ կրողների համար

Ակնոցները կարող են վայրկյանապես փոխել ամբողջ կերպարը: «Ես տեսել եմ, թե ինչպես են կանայք դառնում ավելի պայծառ, ինքնավստահ և երիտասարդ՝ դնելով արևային ակնոցներ», - ասում է հայտնի դիմահարդար Բոբի Բրաունը, ով ինքն է երկար ժամանակ ակնոց կրում:

Նրա խորհուրդները հետևյալն են.

1. Ակնոց ընտրելիս, ուշադրություն դարձրեք, որպեսզի ակնոցի շրջանակի վերևի մասը կրկնի հոնքերի ձևը: Այն չպետք է ամբողջությամբ դրանց փակի, բայց նաև չպետք է ամբողջությամբ բացի: Անպայման ընգծեք հոնքերը ձեր մազարմատի գույնի ստվերաներկով:

2. Որպեսզի ապակիները մաքուր մնան, օգտագործեք ջրակայուն սևաներկ: Յորչաքանչյուր այլ սևաներկ կարող է չդիմանալ բարձր ջերմաստիճանի կամ զգացմունքային ճնշմանը:

3. Եթե ապակիները թափանցում են, ապա հատուկ ուշադրություն դարձրեք աչքերին: Կարևորը նրանց մատիտով հարդարելն է, ինչը իրականում կընդգծի աչքերն ապակիների տակ: Մնացած մանրուքները կապված են շրջանակից:

Ակնոց-ավիատորներ


Վառ կարմիր շրթներկն ավիատոր ակնոցների հետ՝ դասական ոճ է: Չնայած, նույնիսկ շրթներկի անգույն բալզամը նայվում է ուլտրա-ոճային՝ սպորտային և սեքսուալ:

Ծիածանի գույներ՝ գունավոր շրջանակ


Եթե շրջանակը մեծ է և վառ, ավելի լավ է դիմահարդարման մեջ շեշտը դնել շրթունքների վրա: Կարելի է ընտրել շրթներկի սառը գույն՝ սառը երանգներով շրջանակի համար և տաք գույն՝ տաք երաներով շրջանակի համար: Կամ կարելի է կոնտրաստի վրա խաղալ, ինչը կթարմացնի կերպարը:

Մաշկի երանգներ


Եթե շրջանակը բարակ է կամ մաշկագույն, ընտրեք պաստելային երանգների դիմահարդարում: Օրինակ վարդագույն ապակիներին կսազի բաց վարդագույն շրթներկը:

Դասական՝ կրիայի շրջանակ


Հստակ «արական» գծերով խոշոր կրիայի շրջանակում կսազի դիմահարդարում՝ «առանց դիմահարդարման»: Շատ նրբաճաշակ և միաժամանակ ժամանակակից:

Կատեգորիա՝ Գաղտնիքներ և խորհուրդներ | Ավելացրել է՝ WakeUp | Դիտումներ՝ 119
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 2
✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 15.05.2016 Spam

Շատ հետաքրքիր էր:

Regin
Regin | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 15.05.2016 Spam

9 9 9 9

Անուն *:
Email *:
Կոդ *: