Ինչպես խոնավեցնել մաշկն ամռանը - Գաղտնիքներ և խորհուրդներ - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Ինչպես խոնավեցնել մաշկն ամռանը

Բոլորին է հայտնի, որ մաշկի խնամքի մեջ ամենակարևորը կանոնավոր խոնավեցումն է: Հենց դա է երիտասարդության և գեղեցկության գլխավոր բանալին:

Սակայն խոնավեցումը միայն համապատասխան միջոց քսելը չէ, մաշկը պետք է խոնավեցնել ոչ միայն արտաքինից, այլև ներսից: Հենց այդ պատճառով է պետք օրական խմել 2 լիտրից ոչ պակաս ջուր, առավել ևս` ամռանը, երբ մեր օրգանիզմn ավելի ակտիվ է հեղուկ կորցնում: Եթե դուք չեք կարողանում ջուր խմել, ապա պետք է որևէ կերպ պետք է սովորեցնեք ինքներդ ձեզ դա անել: Միջոցներից մեկը ջուրը հավելումներով խմելն է:

Ահա երկու պարզ տարբերակ․

Ելակ և կիտրոն

- 4 թարմ կտրտած ելակ
- Կես կիտրոն
- Մի քանի ռեհանի և անանուխի տերև

Ավելացրեք այս ամենը թարմ ֆիլտրած ջրի մեջ, դրեք սառնարանն ու թողեք այնտեղ մեկ քանի ժամ:


Անանաս, նարինջ և խնձոր

Կտրատեք այս մրգերը, գցեք ջրի մեջ և թողեք մի քանի ժամ: Ավելի լավ համի համար կարող եք ավելացնել մի քիչ դարչին:

Եթե ձեզ հոգնացնեն այս երկու տեսակները, կարող եք հնարել ձեր սեփական կոկտեյլը: Ավելացրեք մրգեր, բանջարեղեն, կանաչի, համեմունքներ, ամեն ինչ, ինչ կցանկանաք: Կարևորը՝ ջուր խմելը դարձրեք հաճելի սովորություն:

Կատեգորիա՝ Գաղտնիքներ և խորհուրդներ | Ավելացրել է՝ dwer | Դիտումներ՝ 128
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 3
Arev(Lusin)s
Arev(Lusin)s | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 17.05.2016 Spam

Սակայն խոնավեցումը միայն համապատասխան միջոց քսելը չէ, մաշկը պետք է խոնավեցնել ոչ միայն արտաքինից, այլև ներսից:

Regin
Regin | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 17.05.2016 Spam

9 9

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 17.05.2016 Spam

Բոլորին է հայտնի, որ մաշկի խնամքի մեջ ամենակարևորը կանոնավոր խոնավեցումն է: Հենց դա է երիտասարդության և գեղեցկության գլխավոր բանալին:
Ամռանը արև, փոշին, ծովի աղը կարող են վնասել դեմքի նուրբ մաշկը: Ամռանն ուժեղանում է մաշկային ճարպի արտադրությունը, որի դեմ ավելորդ պայքարը կարող է հանգեցնել դեմքի մաշկի չորության:

Անուն *:
Email *:
Կոդ *: