Ես Հայ Եմ

Ես Հայ Եմ
Մենք Ենք Արցախը
Մենք Ենք Հայաստանը...

Հայրենիքի նկատմամբ սերը ցանկացած ազգի կարևոր բաղադրիչներից է: Վերջին ժամանակներում, երբ սկսել եմ ավելի խորությամբ ուսումնասիրել Հայ Ժողովրդի պատմությունը, ամեն անգամ ամեն մի էջ կարդալիս հոգիս հարգանքով է լցվում դեպի այն մարդիկ, դեպի այն ազատամարտիկները, ովքեր պահեցին իրենց հայրենիքը, ովքեր ընկան հանուն ազատության... Մեր ազգը պահպանեց և պահպանում է իր անկախությունը... Մենք կորցրինք մեր տղաներին և իրենց իսկ արյունով կառուցեցինք Հայաստանը ու Արցախը... Ես հպարտ եմ, որ Հայ եմ, ես հպարտ եմ, որ ծնվել  եմ Հայաստանում: Հայաստանը քաջերի երկիր է... Մենք թվով փոքր, բայց Մեծ ազգ ենք: Այդ է պատճառը, որ չնչին անքաղաքակիրթ ազգերը ցանկանում են ոչնչացնել հայկական տարրը, այն տարրը, որը սպառնում է այդ անքաղաքակիրթ ազգերին նսեմացնել և ոչնչացնել, ոչնչացնել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, ոչնչացնել առանց այդ էլ գոյություն չունեցող նրանց մշակույթը....Մենք մեր քաջերի արյունով ենք կառուցել Հայաստանը ու պահելու ենք միշտ...
              

Շնորհակալ ենք քաջեր, դուք եք մեր պաշտպանը, մեր օգնականն ու ապավենը... Մեր ազգը ունի և միշտ էլ ունեցել է քաջություն... Մենք թույլ չենք տալու պատմություն չունեցող և վայրենի ազգին աղավաղել մեր պատմությունը, կամ ոտք դնել մեր հողին...
Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ Ամուլիկ♥

Ուղղակի... Մտքեր..

 Ի՜նչ է այս կյանքը...Կորած, մոլորված երազանքների մեծ քառակուսի... Ասում են, թե պետք է ապրել ամեն պահը, բայց ինչպես ապրել, երբ քո մտքերում քամի է փչում՝ սա՜ռը, մենա՜կ... Երանի թե հնարավոր լիներ երաժշտության պես կանգնեցնել կյանքը ու կրկնել երջանկությունը...

   Գիտեք, մի օր մեկը ինձ ասաց, որ պետք է ապրել միայն ժպտալով, թեկուզև ներսումդ փոթորիկ է... Թույլ մի տուր, որ աշխարհը փոխի ժպիտդ, այլ դու փոխիր քո ժպիտը...


Գիտե՞ս, բարեկա՛մ,

Կյանքի այս ուղում

Լինի դա դժվար,

Թե լինի տխուր,

Մենք ենք նկարում

Կյանքը մեր ուրույն:

Մենք ենք որոշում,

Թե ով է մեզ հետ,

Ով է թշնամի,

Ով է բարեկամ:

Միայն մի ուղում

Աստված է օգնում.

Հեռացնում է տես

Մեզնից ընկերներ`

Թեկուզ հարազատ,

Ու մտերմացնում

Մեզ այն անձանց հետ,

Ովքեր մեզ համար

Զուտ ծանոթ են դեռ:

Չէ՛, բարեկա՛մ իմ, դժվար չի կյանքը,

Մենք ենք այն այսքան բարդը դարձնում,

Մենք ենք որոշում, որ լինենք ուրախ,

Միայն մի դեպքում Աստված է օգնում`

Ու հեռացնում է մեզնից այն մարկանց

Ովքեր մեր կյանքում մեծ դեր են խաղում...

Նա հեռացնում է քեզանից նրան,

Ով իրականում քոնը չէ այդքան.

Քոնը դեռ հետո, հետո է գալու..

Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ Ամուլիկ♥

Դաժան է կյանքը


Ապրելով միապաղաղ կյանքով՝ որտեղ չկա ոչ մի ավելորդ բան,
հասկանում ես, որ ավելի լավ է ապրել հանդարտ կյանքով, քան 
թե խառվել ուրիշների կյանքին: Մարդիկ ամեն մի քայլափոխի
իրար են խաբում, դավաճանում և խաղում սեփական ճակատագրի 
հետ: Կորցնում իրենց երջանկությունը հանուն փողի, փողի 
համար կործանում սեփական կյանքը: Վազում են փողի հետևից,
ուրանալով իրենց իրական սերը: Խաղում միմյանց զգացմունքների 
հետ, կոտրում միմյանց սրտերը, և հետո էլ իրենց ողջ կյանքը
կործանում են այդ սխալի պատճառով:
Ինչքան էլ ապրես խառը կյանքով, միևնույն է չես կարող 
փախչել ճակատագրիցդ, այն մարդին ովքեր պետք է լինեն կողքիդ 
միևնույն է կլինեն, առանց քո իմացության էլ, անգամ եթե դու
մտածում ես, որ այդ մարդկանց էլ երբեք չես հանդիպի:
Չեմ ուզում ոչ մեկին նեղություն տալ. ում որ պետք եմ, կողքիս
են, ում էլ պետք չեմ, չկան:

Ինչ ուզում էք ասեք մեջքիս հետևում, ինձ համար միևնույն է, քանի-որ 
դրանք սուտ են, ով ինչ ուզում է ինձ ասել թող ասի դեմքիս՝ այլ ոչ 
թիկունքում: Անկարող եմ փոխել ինքս ինձ, սակայն ճիշտը որ ասեմ դրա ցանկությունն էլ չունեմ...
       
Հոդվածը պատվիրեց՝ Լիանա Միկիչյանը:
Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ ✞Մուրադյան✞

Կյանքի դրվագները…


Մեկ-մեկ խառնվում ես իրար ու էդ խառնաշբոթի պատճառը անհանգստությունն է… Անհանգիստ ես, բայց չգիտես՝ խի՞, ուզում ես անվերջ լացել անպատճառ, տխրում ես անտեղի… Ու էդ աղի արցունքները արագ-արագ սկսում են թափվել ձեռքերիդ, էն ձեռքերին, որոնք այնքան բան են զգացել… Մեկ-մեկ ուզում ես գոռալ, որովհետև լցվել ես արդեն… Սիրտդ կծկվում է, էլ չես ուզում տեսնել ոչ ոքի, ուզում ես մնալ մենակ, լացել, հիշել, որը կստիպի, որ էլ ավելի ուժեղ լացես… Ուզում ես պայթել, որ էդ եղածը սրտիցդ հանես, հիասթափվել ես ամեն ինչից ու ուզում ես լացելով հանգստանաս, որովհետև ոչ մի միջոց չկա հանգստանալու համար, չկա մարդ, որ հանգստացնի, չկա հաբ, որ ամեն բան բուժի, չկա հնարավորություն ժամանակը վերադարձնելու համար… Կյանքն առանձնահատուկա, այն քեզ մատուցումա լավ կամ վատ նվերներ… Լավի դիմաց սկսում ես ոքևորվել ու ավելի լավը դառնալ… Իսկ վատի դիմաց սկսում ես դիմանալ ու հոգնել, չգտնել ու չկորցնել, չբռնել ու բաց թողնել… Ուզում ես փախչել ամեն ինչից գնալ հեռու ու վերադառնալ այն ժամանակ, երբ վերջանա ամեն բան…
Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ TaM♥

Մի աղջնակի պատմություն.. (մաս 5)

Պատմությունն իրական է, անունները ՝ հորինված 
Առաջին մասը կարդալու համար սեղմել այստեղ
Երկրորդ մասը կարդալու համար սեղմել այստեղ
Երրորդ մասը կարդալու համար սեղմել այստեղ՝ 
Չորրորդ մասը կարդալու համար սեղմել այստեղ

Եվ շարունակվում էր նրանց շփումը: Ամեն օր կարծես ավելի էին մտերմանում: Զրուցում էին, ճիշտ է, ինչ-որ ճշգրիտ թեմա չկար... բայց կարծես թեմա էին փնտրում: Արսենի մայրիկի վերաբերմունքը գնալով ավելի ջերմ էր դառնում Միլիի հանդեպ: Այսպես շարունակվեց մի քանի ամիս... Իսկ հետո... հետո աստիճանաբար սառան հարաբերությունները: Անիմաստ, անտեղի, անպատճառ ու... միանգամից: 
Ա՜խ, որքա՜ն ծանր է տանում այդ փաստը Միլին: Գուցե չէր սիրում, հա՛, հաստատ չէր սիրում, բայց այնքա՜ն էր կապվել Արսենի հետ: Միլին գիտեր Արսենի տեսակը, նա գիտեր, որ Արսենը մինչ ուշ գիշեր online էր լինում, ու խոսում էր ինչ-որ աղջիկների հետ: Միլին անկախ իր կամքից խանդում էր նրան, չնայած նա բոլորին էր խանդում իր շրջապատում, ում հետ մոտ էր: Այսպիսին էր նրա մարդ տեսակը՝ խանդոտ, զգայուն, շուտ նվիրվող...
Անցնում է մոտ մեկ ամիս, բայց Միլին նույն վիճակում էր, կարոտում էր, տխրում, մեղադրում իրեն...
Բայց ուրախ ու անհոգ էր թվում շրջապատում, և նրա փոփոխությունը շատերը չէին նկատում... ու տխրում էր շա՜տ, անպատճառ տխրում: Եվ նա որոշեց իր ընկերների ցուցակից ջնջել Արսենին...
Մի քանի ամիս անց, բախտի բերմամբ, թե՞ պատահմամբ Միլին փոխում է աշխատանքի  վայրը: Եվ նա այսուհետ պետք է աշխատեր այնտեղ, որտեղ աշխատում էր Արսենի եղբոր նշանածը: Քանի որ Միլին տանից մենակ դուրս չէր գալիս, նրա մայրը խնդրում է Արմանին՝ Արսենի եղբորը, որ նրանք աշխատանքի գնալիս իրենց հետ վերցնեն նաև Միլիին: Արսենն ու Արմանը աշխատում էին միասին, նրանց աշխատանքի վայրը շատ մոտ էր այնտեղից, ուր  աշխատելու էր Միլին:
Մի քանի օր նրանք գնում ու գալիս էին առանց մի բառ անգամ փոխանակելու (Միլին ու Արսենը), իսկ Արմանը շատ անմիջական էր Միլիի հետ: Մի քանի օր անց Արսենը գրում է Միլիին, որպեսզի իմանա, թե նա ինչու՞ է ջնջել իրեն իր ընկերների ցուցակից, իսկ հաջորդ օրը նրանք ինչ-ինչ պատճառներով մենակ են աշխատանքի գնում, և այդ ընթացքում Միլիին սպասվում էր անցանկալի զրույց... 
                           Շարունակելի...
Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ RIDU

Մի աղջնակի պատմություն.. (մաս 4)

Պատմությունն իրական է, անունները ՝ հորինված 

      Առաջին մասը կարդալու համար սեղմել այստեղ
      Երկրորդ մասը կարդալու համար սեղմել այստեղ
      Երրորդ մասը կարդալու համար սեղմել այստեղ

  Միլին որոշեց, բայց... չստացվեց: Նա չէր կարողանում կենտրոնանալ ինչ-որ ուրիշ բանի վրա, մտքում միայն նա էր՝ Արսենը: Միլին չէր ընդունում, որ սիրահարվել է, և գուցե իրոք այդպես էր, բայց այդ վիճակն էլ իր համար նորմալ չէր: Իսկ Արսենը ժամանակի հետ շա՜տ կասկածել էր դառնում: Սկզբում նա ասում է, որ երևի «տունն է մնալու», քանի որ չկա մի աղջիկ, ով նախկինում ընկեր չի ունեցել, իսկ ինքն էլ չի կարող շփվել մեկի հետ, ով ուրիշի հետ է քայլել... Ու այստեղ փշուր-փշուր եղան բոլոր երազանքները, որոնք Միլին անկախ իր կամքից կապում էր Արսեն «եղբոր» հետ... 
  Արսենը մոտ 2-3 ամիս էր եկեղեցի չէր գնում, այդ ընթացքում նա բազմաթիվ անգամ հարցրել էր Միլիին, թե արդյո՞ք նա գնում է: Միլին էլ միայն դրական պատասխան էր տվել: Արսենը, դա հարցնելով, փորձում էր այնպես անել, որ Միլին էլ նույն հարցն իրեն ուղղի, բայց Միլին այնքա՜ն հպարտ էր: Մի անգամ չգիտեմ, թե ինչպես ստացվեց, բայց աղջնակը նրան հարցրեց.
 - Արսե՛ն եղբայր, կարո՞ղ եմ մի բան հարցնել:
 - Ասա՛, Մի՛լ ջան:
 - Երկար ժամանակ է եկեղեցի չեք գալիս, ի՞նչն է պատճառը, Ձեր ընտանիքի անդամները միշտ գալիս են:
 - Դե.. Մի՛լ ջան, կանչող չկա, չեմ գալիս ^_^
 - Իսկ եկեղեցի գնալու համար հրավե՞ր է պետք:
 - Ինձ համար, հա՛:
 - Դա լավ չի:
 - Դե Մի՛լ, ասա՛ ՝ կանչում ես, ես էլ գամ էլի՞, վա՜յ:
 - Բայց ես չեմ կանչում, - Միլին չցանկացավ մինչև վերջ կոտրվել :
 - Բայց դու գիտե՞ս, թե ինչն ես...
 - Յա՜, ի՞նչն եմ :(
 - Հրեշտա՜կ:
 - Շնորհակալ եմ, բայց սխալ գիտեք...
 - Ես չասացի՝ այդպես գիտեմ... այլ ինձ համար է այդպես...
                                                          
  Այս խոսակցությունն ինչ-որ խառը շարունակություն ունեցավ: Ի՞նչ էին նրանք անում: Սիրու՞մ էին միմյանց, ո՛չ, սեր չէր դա: Ընկերություն էին անում, ո՛չ, դա էլ չէր... Իսկ ի՞նչ էր նշանակում այս ամենը.. Փոքրիկ խա՞ղ... Երևի նրանց հաճելի էր պարզապես շփվել, քանի որ հոգնել էին մնացած կեղծավորներից... գուցե..
                                                          ***
Մի անգամ Միլին եկեղեցում էր և կրկին անհամբեր սպասում էր, որ նա գրի: Ու այդպես զրուցում էին: Հանկարծ Միլին լսեց, որ իր անունն են տալիս, շրջվեց տեսնելով, որ կանչողը Արսենի մայրն էր: Նա ասաց.
 - Մի՛լ ջան, մի րոպեով կգա՞ս:
 - Ասե՛ք, Նառա քուրիկ ջան:
 - Մի՛լ ջան, Արսենն է, տես, թե ինչ է ասում:
 Մի պահ սառավ Միլին: Չէ՞ որ նա Արսենի հետ միայն խոսել էր sms - ների միջոցով (բացի բարևելուց),  իսկ հիմա պետք է վերցներ հեռախոսն ու...
 - Ալլո՞:
 - Մի՛լ ջան, ի՞նչ կա:
 - (Լռություն)
 - Ո՞նց ես: Իմացա թեյ ես խմում, իմ փոխարեն էլ 3-4 բաժակ խմի՛ր, ես շա՜տ եմ սիրում:
 - Չէ՛, կես բաժակ, - ակամայից պատասխանեց Միլին:
 - Չենք քննարկում՝ 3-4 բաժակ:
 - Լա՛վ, հեռախոսը տամ Նառա քուրիկին:
 - Լա՛վ, Մի՛լ ջան:
 Միլին ապշել էր, բացի այն, որ Արսենի հետ խոսեց հեռախոսով, պարզվում է վերջինիս մայրն էլ տեղյակ է, որ նրանց միջև ինչ-որ  շփում կա: «Խայտառակությու՜ն»,- մտածում էր Միլին: Արսենը նրան խոստացել էր, որ ոչ ոք չի իմանա, որ Միլին իրեն մեկ տառ անգամ գրել է, փաստորեն ստեց...
  Միլին տարօրինակ մտորումներով գնաց տուն... Արսենը գրել էր: Մի քիչ խոսեցին, և տարօրինակն այն է, որ Միլին չփորձեց ինչ-որ հարց տալ այդ թեմայի մասին: Իսկ երբ Արսենը պատրաստվում էր գնալ պարապմունքի, ասաց.
 - Քեզ լավ կնայես, թե չէ... ԿՋՂԱՅՆԱՆԱՄ ^_^ 
 - Դուք էլ Ձեզ, Արսե՛ն եղբայր, թե չէ ես էլ կջղայնանամ, - ասաց այդպես և նույն պահին փոշմանեց, սակայն ուշ էր...

Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ RIDU

Սուտա…

Ապրում եմ այնպես, ինչպես կարողանում եմ, ոչնչի համար չեմ ափսոսում, գտնում եմ ու կորցնում ու նորից սկսում զրոյից, ու երբեք չեմ հանձնվում, խեղդող արցունքներով ժպտացել եմ, ու ամուր ոտքերիս վրա կանգնել եմ:Երբեք չեմ թողել, որ որոշումներ կայացնելուց ինչ-որ մեկը դիմացս կանգնի ու չեմ թողել, որ մեկը փորձի խանգարի: Ես միշտ հպարտ եմ եղել ու շարունակում եմ հպարտ մնալ… ու ընդանրապես կապ չունի, թե ինչ սխալներ եմ արել, կարևորը հասկացել եմ… ու հետևիցս «հաչացողների» բերաններն հատ-հատ փակել եմ, թքած ունենալով, թե ինչ «կգռմռան» հետևիցս… Երբեք սենց չեմ խոսացել ու կյանքին այլ կերպ եմ նայել, բայց հիմա հասկանում եմ,  որ սաղ սուտա, չկա ես կյանքում «լավ» ընկերուհի, լավ մարդ, սիրող, հարգող, քո մասին մտածող… աչքերս փակ էր, բայց բացել եմ ու խոշորացրած աչքերով ամեն ինչ զննում եմ… ու թույլ չեմ տա, որ մեկը փորձի փորփրի կյանքս… Հիմա սաղ մեկ են ու սաղի վրա ուղղակի թքած ունեմ… Չկա ընենց մեկը, որ սիրեմ, հարգեմ ու եթե կա, էդ մենակ ծնողներս են…Ու հենց սկսում եմ մեկին սիրել ու հավատալ, երկար չի տևում, միանգամից ոչնչանումա… ու էդ նրանիցա, որ վատ մարդիկ կան ու շարուանկում են լինել… երևի դա վատ մարդկանց շնորհիվա, որ մենք կյանքի փորձ ենք ձեռք բերում, սկսում ենք կյանը ճանաչել… ու պիտի մարդ մարդկություն ունենա իրա մեջ, որ իրա հետ մարդկային լեզվով խոսեն… Կարող եմ ժամերով սաղի մասին խոսալ, բայց չեմ անի այդպիսի բան:
Ոչ թե դպրոցնա սովորեցնում, այլ կյանքը…  

Սուտա ամեն ինչ, ամեն ոք, ամեն մի երևույթ… Սուտա)
Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ TaM♥

Մի աղջնակի պատմություն.. (մաս 3)

 Պատմությունն իրական է, անունները ՝ հորինված 

 Մի քանի օր լռություն էր, սակայն... Որոշ ժամանակ անց Միլին՝ մտնելով կայք տեսավ, որ նա գրել է: Հետաքրքիր է չէ՞, ճիշտ է՝ նրանք միմյանց ճանաչում էին, բայց մի քանի անգամ էին բարևել միայն: Իսկ հիմա նա գրել է. «Բարև Միլի ջան»: Միլիին արդեն կասկածելի էր թվում այս ամենը, քանի որ նա արդեն իմացել էր, որ Արսենը հետաքրքրվել է իր անձնականով: Ինչևէ, Միլին գրեց. «Բարև Ձեզ», ապա շտապեց աշխատանքի: Միլիի ներսում ինչ-որ բան այն չէր, չէր հասկանում ի՞նչ է կատարվում իր հետ... Ա՜խր, Միլին տանել չէր կարողանում այդ Արսենին: Արսենը նրան շատ գոռոզ ու ինքնահավան տղա էր թվում: Նա հազվադեպ էր գալիս եկեղեցի ու քչերի հետ էր շփվում (ի տարբերություն շատ շատերի):
  Միլին, երբ երեկոյան վերադարձավ տուն, անմիջապես մտավ կայք, որ տեսնի, թե նա ինչ է գրել, բայց...
***
  - Բարև Միլի ջան:
  - Բարև Ձեզ:
  - Մի բան էի ուզում իմանալ, բայց էլ պետք չի Միլի ջան: Ո՞նց ես:
  - Լավ եմ, շնորհակալություն, Դու՞ք:
  - Հիմա ավելի լավ եմ, ապրես:
***
  Միլին գիտեր, որ իր նախկինը և Արսենը ճանաչում են  միմյանց, ու նրա համար կասկածելին հենց դա էր: Նա մտածում էր, որ միգուցե Նարեկն է կազմակերպել այս ամենը: Այս պատճառով գրեց.
  - Իսկ կարո՞ղ եմ ես մի բան հարցնել: 
  - Հա՛, իհարկե:
  - Ինչի՞ էիք ընկերուհուս նման հարց տվել:
  - Հեչ, ուղղակի ուզում էի իմանալ: Լսել էի, որ ինձ մոտիկ մարդկանցից մեկի հետ ես շփվել...
  - Հա՛, թաքցնելու ոչինչ չունեմ, բայց չեմ ուզում այդ հարցը քննարկել՝ հատկապես ձեզ հետ: 
  - Մի՛լ, խնդիր չկա: Ու դու կարաս հանգիստ լինես, ես ոչ ոքի բան չեմ ասի, որովհետև դու կորցնելունդ արդեն կորցրիր..
Եվս մեկ կասկածելի բան. «դու կորցնելունդ արդեն կորցրիր», մտածելով դրա շուրջ, Միլին պատասխանեց.
  - Փակենք էս թեման Արսեն եղբայր (Միլին նրան այդպես էր դիմում):
  - Ոնց կուզես: Մենակ մի բան կասեմ, եթե քեզ հանկարծ ինչ-որ մեկը նեղացնի, թթու խոսք ասի կամ թարս հայացք գցի, ինձ կասես, լա՞վ:
  - Լավ (կարճ պատասխանելով փորձեց փակել թեման):
  - Դե քեզ լավ նայի, եղբորդ էլ բարևի:
***
  Միլին շատ էր փոխվել, մտածկոտ էր դարձել, միայնության էր ձգտում: Նա վախենում էր... վախենում էր  սիրահարվելուց.. Աղջնակը վերջակետ դնելով իր հարաբերութուններին Նարեկի հետ, իր կյանքը սկսել էր նոր էջից՝ նոր շրջապատով: Նա որոշեց այսուհետ իրեն սառը պահել ու խուսափել  Արսենի հետ զրույցներից..

                                                 Շարունակելի...
Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ RIDU

Մի աղջնակի պատմություն.. (մաս 2)

  Պատմությունն իրական է, անունները՝ հորինված 

  Միլին հասավ իր ընտանիքին: Չնկարագրեմ այն հուզական պահերը, որոնք տեղի ունեցան միավորված ընտանիքում: Կարծես ամեն ինչ իր տեղն էր ընկնում: Ամեն շաբաթ աղջիկը եկեղեցի էր գնում, նույնիսկ ծառայում էր: Ամեն ինչ հիանալի էր: Նոր միջավայրն ու Աստծո հետ անմիջական շփումը շատ էին փոխել աղջկան: Նա կարծես թե մոռացել էր իր նախկին սիրուն, ում մի քանի անգամ պատահական հանդիպել էր փողոցում: Որոշ ժամանակ անց աղջիկն իմացավ, որ Նարեկը ընտանիքի հետ Հայաստան է վերադարձել: Նա ուրախ էր այդ լուրն իմանալով, որովհետև հասկանում էր, որ միևնույն է միասին չեն լինելու (հայրը դեմ էր), և իմաստ չուներ միմյանց տանջելը...
  Եկեղեցում բոլորը իրար ճանաչում էին, քրոջ և եղբոր պես էին, իսկ Միլին էլ սիրված էր բոլորի կողմից, և կար մի կին, ով կարծես թե բոլորից շատ էր սիրում Միլիին: Այդ սերն ու հարգանքը, իհարկե ,փոխադարձ էր: Այդ կինն ուներ 2 տղա՝ մեծը 24 տարեկան էր և նշանված, իսկ փոքրը 23 տարեկան (նրա մասին շուտով)...
               ***
  Միլին գրանցված էր սոցիալական կայքերից մեկում և իր ընկերների ցուցակում եկեղեցու անդամներից շատերը կային: Մի օր online էր և սպասում էր, թե երկնքում ե՞րբ կհայտնվեն 2 լուսինները (օգոստոսյան այդ օրն էր), և հանկարծ ինչ-որ մեկը հավանեց իր էջի գլխավոր նկարը, ապա եկավ մի ծանուցում (ընկերանալու հայտ էր)... Այդ կնոջ փոքր որդին էր: Միլին էլ չմերժեց: Ընդունելով ընկերության հրավերը նա դուրս եկավ կայքից: Հաջորդ օրը՝ աշխատանքի գնալուց առաջ, Միլին մտնելով կայք տեսավ 60 և ավելի ծանուցում... Արսենն էր (այն տղան), ով հավանել էր Միլիի բոլոր նկարները: Նա դրան այդքան էլ կարևորություն չտալով շտապեց աշխատանքի (ճիշտ է՝ դեռ նրա 18 տարին էլ չէր լրացել, բայց մեծ սիրով աշխատում էր): Օրերն անցնում էին, իսկ Արսենը սկսել էր հետաքրքրվել Միլիի անձնականով: Նա գրել էր Միլիի ընկերուհուն և փորձել պարզել, արդյո՞ք Միլին ընկեր է ունեցել նախկինում: 
Հասկանալի է չէ՞, թե պատմությունն ի՞նչ հունով է ընթանում...
  Այսպիսով սկսվեց մի խենթ պատմություն...

                                                  Շարունակելի...           
Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ RIDU

Մի աղջնակի պատմություն..

   Պատմությունն իրական է, անունները՝ հորինված 

 - Բոլորը տեղու՞մ են, - լսվեց հայերեն արդեն իսկ վարժ խոսող օտարերկրացի վարորդի ձայնը, - շարժվում ենք:
 - Հա՛, վարո՛րդ ջան, շարժվենք, - ասացին չորս կողմից:
 Եվ շարժվեց ավտոբուսը: Ամառ էր, շատ էին հանգստի մեկնողները. տարբեր մարդիկ՝ տարբեր քաղաքներից ու գյուղերից, ովքեր 30-32 ժամ միասին ճանապարհ էին անցնելու: Ծանոթանում էին, զրուցում, սուրճ ու թեյ խմում: 
 Այս ամենը կարծես չէր նկատում մեկը, ով նստել էր լուսամոտի մոտ ու անթարթ դուրս էր նայում, կարծես ուզում էր կլանել ու վայելել հարազատ ու սիրելի քաղաքում անցկացրած  վերջին րոպեները... Նա շա՜տ էր մտածել հեռանա՞լ, թե՞ ոչ, բայց զգում էր, որ ընտանիքի կարոտը գնալով էլ ավելի ուժեղ է խեղդում կոկորդը: Ճիշտ է, շատ էր ուզում սովորել ու նույնիսկ պարապում էր ընդունելության համար, բայց գերադասեց ընտանիքի հետ լինելը: Նա հեռացավ, իսկ դպրոցն ավարտելուն մնում էր ընդամենը մեկ տարի: Ինչևէ, անցնենք առաջ...
 Միլին (այդպես էր նրա անունը) սիրում էր մի տղայի (ամեն դեպքում այդպես էր թվում), ում հետ ժամանակին ընկերություն էր արել, ու ճիշտ է՝ բաժանվել էին, բայց երկուսն էլ սիրում էին դեռ: Եվ հետաքրքիրն այն է, որ այդ տղան ՝ Նարեկը, այդ ժամանակ այն երկրում էր, ուր մեկնում էր Միլին: Աղջկա ներսը տակնուվրա էր լինում, սիրելիին այդ երկրում կրկին տեսնելու գիտակցումը փոթորկում էր հոգին...
                                                                                   
                                                    Շարունակելի...                               
Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ RIDU
1 2 3 ... 279 280 »