Արյան Գինը - Հետաքրքիր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Արյան Գինը

 Մտածում էի երկարաժամկետ դադարիցս հետո ինչպիսի՞  հոդվածով վերադառնամ, որ բացակայությունս ներելի համարվի: Առաջին բանը, որ եկավ մտքիս, դա հավատքի, Աստծո և աղոթելու կարևորության մասին գրելն էր: Դե՛ ինչ, անցնենք առաջ...Կփորձեմ լինել կոնկրետ, պարզ ու ոչ ձանձրալի:
 
 Ասում են՝ մենք՝ հայերս, առաջին քրիստոնյա ազգն ենք երկրիս երեսին: Երբեմն այդ հանգամանքը փոքրիշատե հպարտանալու տեղիք է տալիս: Բայց արդյո՞ք մենք որպես քրիստոնյա ժողովուրդ հավատարիմ ենք մնում մեր հավատքին: Քրիստոսը խաչ բարձրացավ մեր մեղքերի համար, ինձ և քեզ համար: Դու գնահատու՞մ ես դա: Կարծում եմ՝ շատերը ոչ: Քանզի այդ դեպքում չէին պղծի այն մարմինը, որը լվացված է Հիսուսի՝ ամենակարող Աստծո զավակի, արյամբ: Քանզի այդ դեպքում կգնահատեին իրենց ու կգիտակցեին, որ գնված են անգին արյամբ:
   Ցավում եմ ազգիս համար... Իսկապես ցավալի է, երբ ապրում ես՝ շրջապատված շատ մուսուլմաններով, ու տեսնում ես, թե ինչքա՜ն են նվիրված իրենց հավատքին... հավատք՝ փուչ ու սին... Իսկ հայը շատ հաճախ կորցնում է իր հայեցիությունը ու դրանից էլ ավելի ցավալի է, երբ կորցնում է կրոնական պատկանելիությունն ու շեղվում ճանապարհից:

Շատերիս տներում կա Սուրբ գիրքը: Իսկ դու վերջին անգամ ե՞րբ ես բացել ու կարդացել որևէ համար: Վերջին անգամ ե՞րբ ես աղոթել Աստծուն: Հաճախ ենք ասում. «Եթե Աստված կա, ինչու՞ այսպես եղավ» և այլն, բայց հիշե՛ք, մարդի՛կ, Աստծո գոյությունը ձեր եթե-ներով ու անհավատությամբ չի պայմանավորված: Ու ամենադժվար պահին էլ պետք է ապավինել  միայն ԱՍստծուն: Քանզի նրա խոսքն ասում է. «Ինձ մոտ եկե՛ք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և ես ձեզ հանգիստ պիտի տամ»: Աստված շատ խոստումներ ունի մեզ տված, բայց այդ ամեն ինչը կարող ենք վաստակել միայն մեր արդար կյանքով, աղոթքի ու հնազանդության ճանապարհով:
   Հաճախ մենք հուսադրում ենք որևէ մեկին կամ ինչ-որ նյութական երևույթների, բայց հարգելի՛ս, ամեն անգամ և միշտ հիշի՛ր՝ Աստծո խոսքն ասում է. «Ապավինի՛ր միայն Աստծուն, հույսն ամոթով չի՛ թողնի»:
   Կամ գալիս է պահ, երբ ընկնում ենք մի դժվարին կացության մեջ ու միայն այդ ժամանակ հիշում Տիրոջը: Այդ պահին մենք դառնում ենք ամենամոլեռանդ հավատացյալը ու անդադար աղոթում: Սխալ է՝ ճիշտ է, միայն այդ ժամանակ Տիրոջը հիշելը, բայց երբ մենք գոնե այդ աղոթքն անում ենք սրտանց ու հավատքով լի, ստանում ենք մեզ տանջող հարցի պատասխանը: Աստված ողորմած է, միայն թե վերանայի՛ր կյանքդ ու գնա՛ դեպի նա: Կյանքիդ մնացյալ օրերն անցկացրու՛ Աստծո հետ, և բոլոր դժվարուլյունները կդառնան հեշտ հաղթահարելի Աստծո հետ ու նրա միջոցով:
   Հիշի՛ր՝ Աստված տեսնում է քեզ ամեն վայրկյան, ու յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մտածի՛ր. «Ի՞նչպես կվարվեի այս պարագայում, եթե Աստված կանգնած լիներ կողքիս, մի՞թե կգործեի այն սխալը, որը պատրաստվում եմ անել հիմա»: Պետք է հիշել, որ այս կյանքում մենք լոկ հյուր ենք, մենք մեր քայլերի համար պատասխան ենք տալու: Ապաշխարի՛ր, գնա՛ Աստծո գիրկը, նա սպասում է իր կորսյալ զավակին: Վստահ եմ՝ կարդացած կամ լսած կլինես, բայց ամեն դեպքում բացի՛ր Աստվածաշունչն ու կարդա՛ Ղուկաս 15:11-32: Հավատում եմ, որ այն քո մեջ ինչ-որ բան կփոխի:


Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ Ռիմա Դումանյան | Դիտումներ՝ 167
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 2
✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 11.07.2016 Spam

Ես կարդացել եմ 9 9

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 29.06.2016 Spam

25 25

Անուն *:
Email *:
Կոդ *: