Հետաքրքիր ծանոթություն - Հետաքրքիր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Հետաքրքիր ծանոթություն

 Երեկո էր, երբ սառած հայացքով, դանդաղ և ասես գաղտագողի քայլերով դուրս եկա տնից: Չգիտես՝ ինչու, քայլերս ինձ տարան մի անսովոր, տարօրինակ վայր, որտեղ հազվադեպ կարող էիր մարդ տեսնել: Շատերը կարծում էին, որ այդ վայրում մի տուն կա, որն անիծված է, այդ իսկ պատճառով էլ չէին լինում այդտեղ: Եվ ես էլ՝ բոլորի նման չէի եղել այդ վայրում: 
 Քայլում էի անծանոթ փողոցով, երբ ասես փոքր-ինչ հոգնածություն զգացի: Նստեցի մի տան աստիճանների վրա, որպեսզի հանգստանամ: Հանկարծ ներսից լսվեց ինչ-որ դըխկոց: Հետաքրքիր էր՝ ո՞վ էր այնտեղ։ Չէ՞ որ այդ փողոցում գտնվող բոլոր տները վաղուց ի վեր լքված էին: 
Մոտս տարօրինակ զգացողություն կար. ինձ թվում էր, որ ներսում մի խորհրդավոր և ինձ շատ հարազատ մեկը կա, ով իմ օգնության կարիքն ունի: Չէի վախենում, չէի մրսում, բայց դողում էի: Հայացքս թեքեցի պատուհանին, սակայն խունացած ու մռայլ պատերից բացի ոչինչ չտեսա: 
Ուզում էի թողնել այդ տարօրինակությունները և տուն գնալ, սակայն ասես սոսնձված լինեի աստիճանին: 
 Վերջապես ինձ հավաքեցի և որոշեցի ներս մտնել: Դանդաղ վեր կացա, հասա դռան մոտ և ինքնաբերաբար սկսեցի դուռը ծեծել: Բաց էր: Անինքնավստահ քայլերով ներս մտա: Ոչ ոք չկար: Ըստ երևույթին տունը կազմված էր ընդամենը երկու սենյակից: Մտա հաջորդ սենյակը, և, Աստվա՜ծ իմ, ի՞նչ տեսնեմ… Մի փոքրիկ շնիկ նստել էր պատի անկյունում և ուտում էր մի կտոր չոր հաց: Դառը հայացք գցեց վրաս: Միայն թե տեսնեիք, թե որքա՜ն թախիծ կար նրա աչքերում: Ասես այդ խորթ աչքերը լինեին նրա լեզուն. այնքան բան էին ասում, այնքան բան կար նրանց մեջ. ցավ, վիշտ, կորուստ, արհամարհանք, հալածանք… Բայց նաև բարություն ու երախտագիտություն կար այնտեղ: Եվ երևի այն մարդկանց հանդեպ, ովքեր իրեն տվել էին թեկուզ այդ մի կտոր չոր հացը: Նա կենդանի էր, շուն, բայց ինձ այնքան բան սովորեցրին այդ արարածն ու նրա ծեր աչքերը… 
                                                                                                                                       
                                                                                                                       
 Այդքանից հետո, այդ ծո՜վ աչքերը տեսնելուց հետո, ես ինչպե՞ս կարող էի անտարբեր մնալ, ինչպե՞ս կարող էի նրան չազատել մարդկանց արհամարհանքից: 
 Ես նրան տարա տուն և մինչև այսօր էլ պահում եմ իմ կողքին: Այժմ նա իմ լավ ընկերն է, քանի որ ես հասկացա, որ այդ շնիկը «որոշ մարդկանցից էլ մարդ է»:
Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ Հասուլ†) | Դիտումներ՝ 196
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 21
Har21
Har21 | Մեկնաբանություն №14 | Ավելացվել է 07.08.2015 Spam

115 115 115 laavna

Har21
Har21 | Մեկնաբանություն №13 | Ավելացվել է 07.08.2015 Spam

9 9 9

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №20 | Ավելացվել է 21.05.2016 Spam

30

Har21
Har21 | Մեկնաբանություն №12 | Ավելացվել է 07.08.2015 Spam

25 25 25

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №11 | Ավելացվել է 16.07.2015 Spam

Ապրեք երեխեքս: 21 21 109

A-----
A----- | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 15.07.2015

es shun shatemmmm sirum abris debilssss 58 58 58 58

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №10 | Ավելացվել է 16.07.2015 Spam

Բայց խի դեբի՞լ որ: 10

Mar)
Mar) | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 15.07.2015 Spam

bari veradarc im axjik apres shat lavner hodvact 109 25 25 25 9 9 9 9

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №21 | Ավելացվել է 21.05.2016 Spam

Մա՜ր 35 109

MaRnA
MaRnA | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 15.07.2015 Spam

Ապրես ջան լավներ հոդվածդ կեցես 25 .

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №19 | Ավելացվել է 21.05.2016 Spam

109

HAKOBYAN2
HAKOBYAN2 | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 15.07.2015 Spam

25 25 25 es mi pah huzveci shat lavner apresssss 25 25 25 25

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №18 | Ավելացվել է 21.05.2016 Spam

109

^_^
^_^ | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 15.07.2015 Spam

Ապրես շատ լավն էր ինձ դուր եկավ. շատ հետաքրքիր էր:Դուր եկավ այս մասը« Այդքանից հետո, այդ ծո՜վ աչքերը տեսնելուց հետո, ես ինչպե՞ս կարող էի անտարբեր մնալ, ինչպե՞ս կարող էի նրան չազատել մարդկանց արհամարհանքից:
Ես նրան տարա տուն և մինչև այսօր էլ պահում եմ իմ կողքին: Այժմ նա իմ լավ ընկերն է, քանի որ ես հասկացա, որ այդ շնիկը «որոշ մարդկանցից էլ մարդ է»
9 9 25 25

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №17 | Ավելացվել է 21.05.2016 Spam

30

Աննա-Անդրեասյան
Աննա-Անդրեասյան | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 15.07.2015 Spam

հարս ջան, ապրես, ինձ ես քաշել խելացի, 58 58 ես հասկացա, որ այդ շնիկը «որոշ մարդկանցից էլ մարդ է»: 9 9 9

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 16.07.2015 Spam

Հա բա ոնց: Դու էլ հով պահ չես կորցնում, վռազ քեզ գովում ես: 10

●♥Anyuta●♥
●♥Anyuta●♥ | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 15.07.2015 Spam

Apri gandzs

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №16 | Ավելացվել է 21.05.2016 Spam

35

HaSmiik
HaSmiik | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 14.07.2015 Spam

109 109 109 ապրես ՀասՍ միշտ սենց շարունակի... յուրահատուկսս 109 109 109

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №15 | Ավելացվել է 21.05.2016 Spam

Ապրես պուպուշ 35

Անուն *:
Email *:
Կոդ *: