Ուղղակի... Մտքեր.. - Հետաքրքիր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Ուղղակի... Մտքեր..

 Ի՜նչ է այս կյանքը...Կորած, մոլորված երազանքների մեծ քառակուսի... Ասում են, թե պետք է ապրել ամեն պահը, բայց ինչպես ապրել, երբ քո մտքերում քամի է փչում՝ սա՜ռը, մենա՜կ... Երանի թե հնարավոր լիներ երաժշտության պես կանգնեցնել կյանքը ու կրկնել երջանկությունը...

   Գիտեք, մի օր մեկը ինձ ասաց, որ պետք է ապրել միայն ժպտալով, թեկուզև ներսումդ փոթորիկ է... Թույլ մի տուր, որ աշխարհը փոխի ժպիտդ, այլ դու փոխիր քո ժպիտը...


Գիտե՞ս, բարեկա՛մ,

Կյանքի այս ուղում

Լինի դա դժվար,

Թե լինի տխուր,

Մենք ենք նկարում

Կյանքը մեր ուրույն:

Մենք ենք որոշում,

Թե ով է մեզ հետ,

Ով է թշնամի,

Ով է բարեկամ:

Միայն մի ուղում

Աստված է օգնում.

Հեռացնում է տես

Մեզնից ընկերներ`

Թեկուզ հարազատ,

Ու մտերմացնում

Մեզ այն անձանց հետ,

Ովքեր մեզ համար

Զուտ ծանոթ են դեռ:

Չէ՛, բարեկա՛մ իմ, դժվար չի կյանքը,

Մենք ենք այն այսքան բարդը դարձնում,

Մենք ենք որոշում, որ լինենք ուրախ,

Միայն մի դեպքում Աստված է օգնում`

Ու հեռացնում է մեզնից այն մարկանց

Ովքեր մեր կյանքում մեծ դեր են խաղում...

Նա հեռացնում է քեզանից նրան,

Ով իրականում քոնը չէ այդքան.

Քոնը դեռ հետո, հետո է գալու..

Կատեգորիա՝ Հետաքրքիր | Ավելացրել է՝ Ամուլիկ | Դիտումներ՝ 136
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 8
RIDU
RIDU | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 02.04.2016 Spam

Շա՜տ հետաքրքիր ձևով ես ստեղծագործում: Բռավո՜ 25 25 38

Ամուլիկ♥
Ամուլիկ♥ | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 03.04.2016 Spam

Շատտ շնորհակալ եմ 109 109 109 109

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 02.04.2016 Spam

Ուրիշ են քո մտքերը…Ապրես… 25 35

Ամուլիկ♥
Ամուլիկ♥ | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 03.04.2016 Spam

Հասս ապրես արև ջան 109 109 109

Regin
Regin | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 02.04.2016 Spam

30 30 30 30

Ամուլիկ♥
Ամուլիկ♥ | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 03.04.2016 Spam

30 30 30 մերսի

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 02.04.2016 Spam

Հետաքրքիր էր

Ամուլիկ♥
Ամուլիկ♥ | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 03.04.2016 Spam

Շնորհակալություն 109 109 109

Անուն *:
Email *:
Կոդ *: