Հումորային - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Դպրոցականի կյանքից

-Ը՞հն, պատրաստ է,- բացականչեց Աննան:

 - Վաղը սկսում ենք,- շարունակեցի ես և դուրս եկա դասարանից: 

 Գնացի տուն և միանգամից քնեցի, որովհետև վաղը հոգնեցուցիչ օր էր լինելու: Առավոտյան զարթնեցի և գնացի դասի: Բոլորը եկել էին բացի ընկեր Փիլոյանից: Ձայն լսեցի և շրջվեցի. 


 - Գևո՜րգ, Գևո՜րգ ,- բղավում էր Աննան: 

 - Ասա՛ - շարունակեցի ես: 

 - Պատրաստ է, այն բերել և աթոռին եմ դրել, երբ Փիլոյանը նստի, Գոռը կջարդի բաժակը, իսկ դու կանցես գործի:

 Զանգը հնչեց և ներս մտավ Փիլոյանը` ձեռքին թղթեր: 

 Ընկեր Փիլոյա՜ն, ընկեր Փիլոյա՜ն ,- բղավեց Միկան: 

  Հանկարծ  խոսքը ընդհատելով ես կանգնեցի ոտքի: 

 - Միկան ուզում է հարցնել, թե ասյօր մեր քարորդնե՞րն եք փակելու:

 Նստելով աթոռին ուսուցչուհին պատասխանեց.

 - Այո՛, - և հանկարծ բղավե,- ա՜խ-ա՜խ,- նստելով աթոռի վրա դրված սկրեպի վրա:

 Գոռը ջարդեց բաժակը շեղելով նրա ուշադրությունը, իսկ ես վազեցի և նրա պարանոցից ներարկեցի քնաբերը, նրան կապեցինք երեխաներով և սպասեցինք արթնանա: 

 - Ի՞նչ է պատահել - շշնջաց ընկեր Փիլոյանը:

 - Մատյանը բեր, Սյուզի՛,- ասացի ես,- հիմա ,ընկեր Փիլոյա՛ն, դուք խելոք կվերցնե՛ք գրիչը և կսկսե՛ք փակել մեր քարորդները՝ հաշվի առնելով այն երկու փաստը, որ հիմա դուք մեր ձեռքերում եք, և երկրորդ` ձեր շունը մեր մոտ է:

 - Չհասկացա ,այ հիմարնե՛ր, - և այդ խոսքի վրա ես նրան մոտեցրեցի նորից ներարկիչը, իսկ նա լռեց: 

 - Նստեցրե՛ք սեղանին և քանդե՛ք ձախ ձեռքի կապերը, որ կարողանա գրել ,- ասացի ես:

 Նրան տվեցինք թուղթը, որից պետք է արտագրել մատյանում և կանգնեցինք գլխին, որ մեզ մեր ուզած գնահատականները դնի: Հետո նրան ցույց տվեցինք իր շան առևանգման տեսանյութը: Նրան քանդեցինք, իսկ նա վերցրեց մատյանը և գնաց տնօրինություն, այնտեղ թողնելու և տեղիակ պահելու քարորդների վերջնահաշվարկի մասին: Վերադարձավ և ասաց.

 - Ու՞ր է շունիկս:

- Նրան կստանաք, երբ գնահատականները կհաստատվեն և մենք կավարտենք դպրոցը` կիսամյակայինները լավ հանձնելով կանցնենք քնություններին: 

 Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք 9-րդ դասարան էինք ու պետք էր լավ քարորդներ ունենայինք, որ քննություններին չխանգարեր: Մենք գիտեինք, որ ընկեր Փիլոյանը շատ է սիրում իր շանը, նույնիսկ այնքան, որ իր կյանքն էլ կտար նրա համար, ցնորություն էր, բայց ամենահավանկան էր այդ շանը գողանալը: Մենք որոշեցինք նրան ստիպել մեզ լավ գնահատականներ դնել ու արեցինք: Ամեն մեկիս 2 բալ ավել բոլոր առարկաներից, և քանի որ նա դրել էր մատյանում, բոլոր ուսուցիչների փոխարեն, նրա վրա բարկանալու էին մտածում էինք մենք, ու այդ պատճառով պետք է շանը մեզ մոտ պահել, որ նա չպատմի ճշմարտությունը: Անցավ մի քանի օր, մենք հանձնեցինք մեր քննությունները և եկավ ժամանակը շանը վերադարձնելու:

 - Ահա ձեր շունը, ընկեր Փիլոյա՜ն ,- վերադարձրեց Միկան՝ բոլորի անունից ներեղություն խնդրելով: 

 Այդ պահին մտավ դասարան տնօրենը` բարկացած, և կարծում եմ, որ գիտեր ճշմարտությունը: Նա բղավեց.

 - Զանգահարե՛ք ծնողներին...
Կատեգորիա՝ Հումորային | Ավելացրել է՝ WakeUp

Միջազգային բառերը հայերեն (մաս 2)

Առաջին մասը կարդալու համար սեղմեք այստեղ
           
Այսօր անդրադարձել եմ այս թեմային: Կան մարդիկ,  ովքեր պարապությունից նստում և սկսում են միջազգային և հայերեն բառերը թարգմանել կրկին հայերեն,իրենց ասելով,դարձնում են էլ ավելի ՀԱՅԵՑԻ:Որոշեցի Ձեր ուշադրությանը ներկայացնել այդ բառերի 2 մասը: 


Սապոն-լոգանքաբլթուկ
Գնդակ-կլորագլոր
Պարան-երկարաթելսիկ
Քանոն-չափաթեսթիկ
Նիհար-քչաբգիկ
Ատամ- բրեմալ
Զուքարան-վենտեռման
Ձի - վզքնքաշ
Աղցան-նրկրկրեկերկանք
Վիրաբույժ-կռկռամծլուկ
Գրիպ-քնթբլիկ
Սաղմ-կլորաճզմիկ
Վանք-սիռդ
Զրուցարան-հեղնչատ
Հեղեղ-Հղկիկ
Կայծ-ճլդզապայթ

Պատկերացնում եք մարդիկ խոսեն այսպես... Այսօր դրսում կեղտոտվեցի ու մոռացա լոգանքաբլթուկով լվացվեմ կամ այս ինչ զզվելի նրկրկրեկերկանք էր, որտե՞ղ է ձեր վենտեռմանը:
Կատեգորիա՝ Հումորային | Ավելացրել է՝ WakeUp

ՀՀ նախագահը, և ազգի հարսները...(ՄԱՍ 2)


Ես, ոգևորված իմ նախորդ օրվա հաջողություններով, արագ քայլում էի դեպի դեպքի վայրը: Մտածում էի դիտորդների և մեկնաբանությունների մասին: Երբ հասա՝ մի քիչ զարմացա, սակայն ուրախացա, քանի որ բախտս ոչ թե կրկնակի, այլ եռակի անգամ բերել էր: Պարոն նախագահը նստած էր թեկնածուների ՝ պարոն Գոռի և հարգարժան Դակի հետ: Ինձ հետ էր նաև իմ հատուկ թղթակիցը՝ Մարիամը: Մինչև կմոտենայի պարոն նախագահին, առաջարկեցի իմ հատուկ թղթակցին հարցազրույց վերցնել թեկնածուներից: 

Մար - Ողջու՜յն, պարոն Դակա, կարելի՞ է ձեզանից հարցազրույց վերցնել:

 Դակ - Խնդրեմ, համեցեք: 

Մար - Առաջին հարցը, որը կուղղեմ ձեզ: Ինչի՞ համար եք ցանկանում դառնալ կործանիչների դինաստիայի ժառանգորդը: 

Դակ - Դե, ինչպես ասում են. << ՄԻ ԿՈՐԾԱՆԻՉԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ՝ ԱՎԵԼԻ ԼԱՎ >> : Եվ հետո՝ ես նկատել եմ, թե ինչպես է Հայաստանում զարգանում ռեփ լսելու ոճը: Ինչպես ձեզ հայտնի է, ես հայտնի ռեփեր եմ, իսկ Հայաստանի 70%-ը սիրում և գնահատում է ռեփերներին: Սենց ասենք՝ ես կարամ յոլա գնամ իրանց հետ: 

Մար - Դա համոզիչ փաստ է: Հայաստանում բավական վատ վիճակում է գտնվում արտաքին առևտրի հարցը, ինչպե՞ս եք լուծելու այդ հարցը՝ ընտրվելու դեպքում: 

Դակ - Ես ունեմ շա՜տ հասարակ մի ձև և զարմանում եմ, թե ինչպես մինչև այդ չեն օգտագործել տվյալ մեթոդը: Էժան կառնենք, թանկ կծախենք… 


 Ես, նկատելով, որ Դակի հետ հարցազրույցը ձգձգվում է, ինքս գնացի հաջորդ թեկնածուի մոտ հարղազրույցի: 

Անիշկա - Բարև, հարգարժան Գոռ, դուք թեկնածուների շարքում եք գտնվում, և ես կցանկանայի մի փոքրիկ հարցազրույց վերցնել ձեզանից:

Գոռ - Լսում եմ ձեր տարօրինակ և անտրամաբանական հարցերը:

Անիշկա - Ինչու՞ եք ուզում դառնալ ՀՀ նախագահ և ինչու՞ հայ բնակչությունը պետք է քվեարկի ձեր օգտին: 

Գոռ - Ես Գոռն եմ, իմ անունը թարգմանաբար նշանակում է ԿԱՏԱՂԻ: Եթե ինձ չնտրեցիք ու ինձ կատաղացրեցիք, վերջներդ լավ չի լինի: 

Անիշկա -Իսկ մի հարց, որը անհանգստացնում է ամբողջ հայությանը: Հայաստանում բավական վատ վիճակում է գտնվում արտաքին առևտրի հարցը, ինչպե՞ս եք լուծելու այն՝ ընտրվելու դեպքում: 

Գոռ -Դե, առևտու՞րը: Առևտրի համար բան կանենք, բան կլինի, որ վերջում բան դառնա: 

Անիշկա - Տրամաբանական պատասխան: Շնորհակալություն հարցազրույցի համար: 

Գոռ - Շնորհակալություն ձեզ: Եվ ես ուզում էի կոչ անել հայությանը. 
<< ՄԻ ՀԱՊԱՂԻ՛Ր, ԳՈՌԻՆ ԸՆՏՐԻ՛Ր >> : 


 Այնուհետև, երբ ես ու Մարիամը հանդիպեցինք և պատմեցինք միմյանց հետ կատարվածը, լսեցինք ահավոր աղմուկ և շտապեցինք մտնել ներս: Այնտեղ բախում էր տեղի ունեցել մեր թեկնածուների և պարոն նախարարի թիկնապահների միջև: Այնտեղ ծանոթացա ազգի հարսներից վերջինի ՝ Լուսի հետ: Նա գլխավորում էր այդ վեճը: Նրա նման աշխույժ հարս ես դեռևս չէի հանդիպել: Նա ասեց հետևյալը, որից հետո բոլորը հանգստացան և խաղաղվեցին:

 <<Պարոնայք, պետք չէ այսպես աղմուկ բարձրացնել: Ես նախագահի ազգի հարսներից մեկն եմ, բայց ո՞վ իմանա՝ ո՞վ կդառնա հաջորդ նախագահը: Խաղաղվեք և եկեք լսենք նրան, ով այժմ ցանկանում է խոսել: Տիկնայք և պարոնայք, հարսեր և փեսաներ, հանրապետականներ և բարգավաճներ, խոսքը փոխանցում եմ ՀՀ նախագահ Ճուտին >> : 


(Ճուտոնա) - Հարգելիներս, ես հիմա կխմեմ այս մեկ շիշ արաղը, և մենք կշարունակենք մեր քեֆ-ուրախությունը: 

Նախագահը արաղը քաշեց գլուխն այնպես, ինչպես կխմեր Կոկա-կոլան կամ Պեպսին: Միացրեցին <<Ամպերն եկան քուլա-քուլա>> երգը: Բոլորը սկսեցին պարել: Այնուհետև եկան մեր ստատուսի ջոջերը, երկա՜ր- բարա՜կ պոչերը: Հավաքվեցին ու մի լավ քեֆ արեցին, այն ժամանակ, երբ հայությունը կոտորվում էր սովից:

                                                                        Պատվիրեց՝ (Ճուտոնա)-ն 
Նվիրվում է՝ Mar) - ին, Lus^_^ - ին,
ՄուԿ(իԿ)-ՊուՃուՐ(իԿ) - ին,
KsPaSaEm - ին, Սոլո-ին, Dak_Official - ին
և Все_Пройдет -  ին: 


Կատեգորիա՝ Հումորային | Ավելացրել է՝ ♥Անիշկա♥

ՀՀ նախագահը և ազգի հարսները ՄԱՍ 1

Ես զբաղված էի իմ լրագրողական գործերով: Անհրաժեշտ էր Status4ka-ի համար որսալ և գտնել մի հետաքրքրաշարժ նյութ: Եվ այդ րոպեին հանդիպում եմ ՀՀ նախագահին՝ (Ճուտոնա)-ին: Ցավալին այն էր, որ նա մի խումբ մարդկանց հետ նստած խմում էր: Ես որոշեցի օգտվել առիթից, վերցնել հարցազրույց նրանից և ներկայացնել իմ սիրելի ընթերցողներին:

Անիշկա - Ողջու~յն, պարո՛ն նախագահ: 

(Ճուտոնա) –Բարի օր ապո՜ :

Անիշկա  - Պարո՛ն նախագահ, ովքե՞ր են ընկերակցում ձեզ:

(Ճուտոնա) – Ազգի հարսները:

Անիշկա – Ըըըը՜…Ողջու~յն, ազգի՛ հարսներ:

Ազգի հարսներ – Օկեյ, օկեյ:

Անիշկա- Պարո՛ն, կարելի՞ է ձեզանից հարցազրույց վերցնել:

(Ճուտոնա) – Ոչ միայն կարելի է, այլ նաև՝ անհրաժեշտ:

Անիշկա – Ամենաառաջինը, որ ինձ հետաքրքրում է` ինչու՞ եք այսքան խմում:

(Ճուտոնա) – Ես դրա համար ունեմ երկու պատճառ: Առաջինը՝ մեր Սոլո աղբորն են բերդից ազատել: Եվ երկրորդը՝ ես շա՜տ եմ անհանգստանում Հայաստանի բարեկեցիկ ապագայի համար: Մեր երկրի վիճակը հիմա սարսափելի վատա: Ու գիտե՞ք խի, սաղ էն ախմախ Պուտիննա մեղավոր, գազը էժանով չի տալիս:

Անիշկա - Լավ: Իսկ ինչու՞ են ձեզ ընկերակցում ազգի հարսները՝ Սոլոն, Մարիամը և Աիդան:

(Ճուտոնա) – Սոլոն ընկերակցումա, որովհետև նա մեր հարսնա, մեր ազգի հարսնա, մեր աղբոր հարսնա: Մարիամը մեր աղբերնա, մեր ազգի աղբերնա, մեր աղբոր աղբերնա: Աիդան մեր ազգի աղբերնա, մեր Մարիամ աղբոր աղբերնա, մեր ազգի հարսնա:

Անիշկա – Լավ, շարունակե՞նք: Իսկ հաջորդ տարվա ընտրութունների ժամանակ, եթե կրկին ընտրվեք, ի՞նչ պլաներ կիրագործեք Հայաստանի բարեկեցիկ ապագայի համար:

(Ճուտոնա) – Ասեմ, բա քեզ չասեմ, էլ ու՞մ ասեմ: Հաջորդ տարի ես արաղի գործարան եմ կառուցելու՝ լակող շների համար:

 Ոչ ոք չի մտածում այդ խեղճ արարածների մասին: Այդ պարտականությունը ստանձնեցի ես: Նաև ծխախոտի գործարան: Այդ ժամանակ պապիկների, ինչպես նաև տատիկների թոքերը կավիրվեն և այն թոշակով, որոնք պետք է ստանային վերջիներս, կկառուցեմ արաղի գործարանը, որի մասին խոսեցի քիչ առաջ: 

Եվ վերջապես, մենք ՝ ես և ազգի հարսները, պետք է գնանք խոպան: Դե կաշխատենք, աշխատած գումարը կբերենք Հայաստան, որ բարելավենք մեր երկրի վիճակը: Թե չէ մեղք են ես հայերը, սովից կոտորվան: Իսկ այժմ ես պետք է քնեմ: Եկե՛ք վաղը, նույն ժամին և մենք կշարունակենք:  

Շարունակելի...☺

Կատեգորիա՝ Հումորային | Ավելացրել է՝ ♥Անիշկա♥

Կարգին հումոր☺

Այժմ ներկայացնում եմ ձեզ կարգին հումորից 15 արտահայտություն, որոնք դարձել են թևավոր:













































Հայկ Մարության և Մկրտիչ Արզումանյան: Իրոք բռավո: Ձեր հումորի վիա կարելի է անսպառ ծիծաղել: Խնդրում եմ, կրկին միացե՜ք: Մենք կարգին հումորի պակաս շատ ունենք:

Կատեգորիա՝ Հումորային | Ավելացրել է՝ ♥Անիշկա♥

Պարզապես մատդ մոտեցրո՛ւ էկրանին


 
Ողջու՜յն, ստատուսչկայի ամենակրեատիվ  ու ամենալավ բնակիչ: Պատրաստ ե՞ս  հերթական հետարքիր նյութին, դե՞,  շարժվենք առա՛ջ:
Յութուբում հայտնվում են ամենահետաքրքիր երաժշտական տեսահոլովակները, այս մեկը՝ նույնպես: Տեսահոլովակը վայելելու համար պարզապես անհրաժեշտ է, որ դու մատդ դնես էկրանի կենտրոնում: Տեսա՞ր՝ ինչ կատարվեց, կիսվի՛ր մեկնաբանությունում...

Բարի դիտում...

                                        



Կատեգորիա՝ Հումորային | Ավելացրել է՝ Քնարիկ☆

Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ...



1.
 Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ մեկը իրար հետևից սկսում ա փռշտալ:
2. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ դուք սենյակում եք լինում, ու մեկը գալիս, լույսը անջատում ա: 
3. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ լողանալուց ջուրը սառչում ա:
4. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ ձեր սիրած կինոյի ժամանակ տանեցիները ֆեն կամ փոշեկուլ են միացնում: 
5. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ դասի ժամանակ մեկը գալիս ա, արագ դուռը բացում-փակում ա, ու դուք չեք հասցնում տենաք, թե ով էր:
6. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ համակարգիչ խաղալուց լույսերն անջատում են:
7. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ մեկը մի բան պատմելուց անընդհատ <<ը՜>> անում: 
8. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ մեկը ուտելուց ահավոր ճպճպացնում ա:
9. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ ախպերդ (քուրդ) տանը կողքիդ նստած` անընդհատ զանգում գժվացնում ա:
10. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ ձեր ստացած բարձր գնահատականը միամիտ ուրիշին են դնում:
11. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ հազիվ մի օր դաս անելու հավես եք ունենում, բայց էդ օրը թարսի պես ընդհանրապես դաս չեք ունենում անելու:
12. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ մեկը որոշում ու ձեր բոլոր նկարները դնում լայքում ա: 
13. Ձեր վրա էլ ա՞ ազդում Pan Armenian TV-ի գովազդը:
14. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ հազարից մի անգամ ճաշ եք ուտում, ու էտ ճաշի մեջ ճանճ ա ընկնում:
15. Ձեր վրա էլ ա՞ ազդում, որ մեկը ֆորումում անընդհատ էս`   սմայլիկն ա դնում:

Կատեգորիա՝ Հումորային | Ավելացրել է՝ Հասուլ†)
1 2 3 ... 25 26 »