Դպրոցականի կյանքից

-Ը՞հն, պատրաստ է,- բացականչեց Աննան:

 - Վաղը սկսում ենք,- շարունակեցի ես և դուրս եկա դասարանից: 

 Գնացի տուն և միանգամից քնեցի, որովհետև վաղը հոգնեցուցիչ օր էր լինելու: Առավոտյան զարթնեցի և գնացի դասի: Բոլորը եկել էին բացի ընկեր Փիլոյանից: Ձայն լսեցի և շրջվեցի. 


 - Գևո՜րգ, Գևո՜րգ ,- բղավում էր Աննան: 

 - Ասա՛ - շարունակեցի ես: 

 - Պատրաստ է, այն բերել և աթոռին եմ դրել, երբ Փիլոյանը նստի, Գոռը կջարդի բաժակը, իսկ դու կանցես գործի:

 Զանգը հնչեց և ներս մտավ Փիլոյանը` ձեռքին թղթեր: 

 Ընկեր Փիլոյա՜ն, ընկեր Փիլոյա՜ն ,- բղավեց Միկան: 

  Հանկարծ  խոսքը ընդհատելով ես կանգնեցի ոտքի: 

 - Միկան ուզում է հարցնել, թե ասյօր մեր քարորդնե՞րն եք փակելու:

 Նստելով աթոռին ուսուցչուհին պատասխանեց.

 - Այո՛, - և հանկարծ բղավե,- ա՜խ-ա՜խ,- նստելով աթոռի վրա դրված սկրեպի վրա:

 Գոռը ջարդեց բաժակը շեղելով նրա ուշադրությունը, իսկ ես վազեցի և նրա պարանոցից ներարկեցի քնաբերը, նրան կապեցինք երեխաներով և սպասեցինք արթնանա: 

 - Ի՞նչ է պատահել - շշնջաց ընկեր Փիլոյանը:

 - Մատյանը բեր, Սյուզի՛,- ասացի ես,- հիմա ,ընկեր Փիլոյա՛ն, դուք խելոք կվերցնե՛ք գրիչը և կսկսե՛ք փակել մեր քարորդները՝ հաշվի առնելով այն երկու փաստը, որ հիմա դուք մեր ձեռքերում եք, և երկրորդ` ձեր շունը մեր մոտ է:

 - Չհասկացա ,այ հիմարնե՛ր, - և այդ խոսքի վրա ես նրան մոտեցրեցի նորից ներարկիչը, իսկ նա լռեց: 

 - Նստեցրե՛ք սեղանին և քանդե՛ք ձախ ձեռքի կապերը, որ կարողանա գրել ,- ասացի ես:

 Նրան տվեցինք թուղթը, որից պետք է արտագրել մատյանում և կանգնեցինք գլխին, որ մեզ մեր ուզած գնահատականները դնի: Հետո նրան ցույց տվեցինք իր շան առևանգման տեսանյութը: Նրան քանդեցինք, իսկ նա վերցրեց մատյանը և գնաց տնօրինություն, այնտեղ թողնելու և տեղիակ պահելու քարորդների վերջնահաշվարկի մասին: Վերադարձավ և ասաց.

 - Ու՞ր է շունիկս:

- Նրան կստանաք, երբ գնահատականները կհաստատվեն և մենք կավարտենք դպրոցը` կիսամյակայինները լավ հանձնելով կանցնենք քնություններին: 

 Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք 9-րդ դասարան էինք ու պետք էր լավ քարորդներ ունենայինք, որ քննություններին չխանգարեր: Մենք գիտեինք, որ ընկեր Փիլոյանը շատ է սիրում իր շանը, նույնիսկ այնքան, որ իր կյանքն էլ կտար նրա համար, ցնորություն էր, բայց ամենահավանկան էր այդ շանը գողանալը: Մենք որոշեցինք նրան ստիպել մեզ լավ գնահատականներ դնել ու արեցինք: Ամեն մեկիս 2 բալ ավել բոլոր առարկաներից, և քանի որ նա դրել էր մատյանում, բոլոր ուսուցիչների փոխարեն, նրա վրա բարկանալու էին մտածում էինք մենք, ու այդ պատճառով պետք է շանը մեզ մոտ պահել, որ նա չպատմի ճշմարտությունը: Անցավ մի քանի օր, մենք հանձնեցինք մեր քննությունները և եկավ ժամանակը շանը վերադարձնելու:

 - Ահա ձեր շունը, ընկեր Փիլոյա՜ն ,- վերադարձրեց Միկան՝ բոլորի անունից ներեղություն խնդրելով: 

 Այդ պահին մտավ դասարան տնօրենը` բարկացած, և կարծում եմ, որ գիտեր ճշմարտությունը: Նա բղավեց.

 - Զանգահարե՛ք ծնողներին...
Կատեգորիա՝ Հումորային | Ավելացրել է՝ Գև | Դիտումներ՝ 169
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 4
H-G
H-G | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 20.01.2016 Spam

ԻՆչ հետաքրքիր հոդված ԷՐ Բրավո 25 25

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 20.01.2016 Spam

Մեղկեր ընկեր Փիլոյանը էհ դասարանս կարոտել եմ 58

Արմեն†
Արմեն† | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 20.01.2016

Շատ լավ հոդված է: 58 :58:
Ինչ լավ էլ ստացվելա:

♥Անիշկա♥
♥Անիշկա♥ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 20.01.2016 Spam

Խեղճ ընկեր Փիլոյան

Հոդվածի պարունակությունը վտանգավոր է ուսուիցիչների շնիկների կյանքի համար, և երբեք չկրկնեք սա ձեր դպրոցներում
:10: 10

Անուն *:
Email *:
Կոդ *: