Առանց ինտերնետ անհնար է

Ծանոթություն ձեռք բերել , պահպանել շփումն ընկերների հետ , տարբեր նորություններից տեղեկացված լինել , և այլ շատ-շատ հնարավորություններ : Ահա թե ինչ է նշանակում ինտերնետ հասկացողությունը :

Մենք ապրում ենք 21-րդ դարում : ՈՒնենք շատ մեծ հնարավորություն` տեղեկանալու ամեն օր , ամեն րոպե օրվա իրադարձություններին : Կարող ենք մեզ տրված  տարբեր հանձնարարություններ (Տեղեկություններ հայտնի անձանց կամ այլ  երևույթների , նյութերի ) մասին շատ հեշտորեն պեղել համացանցից : Ինտերնետը ունի շատ  հնարքներ : Ասում ենք` ինտերնետի միջոցով կարողանում ենք տեղեկություն հավաքել ՝  խնայելով ժամանակ , և   ինչպես նաև ընկերների հետ հաղորդակցման մեջ լինել , բայց միաժամանակ մոռանում ենք , որ ինտերնետում եղած նյութերը կարող են ինչքանով ճիշտ, այնքան էլ սխալ լինել : Յուրաքանչյուր ոք մուտք գործելով ինտերնետ` կարող է տեղեկություն անցկացնել , որը  կարող է նաև սխալ լինել : Բայց չմոռանանք, որ այն նաև դրական կողմեր ունի : Օրինակ` կարող ենք տնային պայմաններում գնումներ կատարել` առանց ժամանակ վատնելու : Կարող ենք նաև ճանապարհորդելու համար հարմար երթուղի  ընտրել , ինչպես նաև հենց ինտերնետով տոմսերը պատվիրել :Անդրադառնամ նրան , որ ինտերնետից ևս պետք է չափավոր օգտվել : Այն ամենը, ինչը համակագչով է կատարվում,  չափի մեջ է անհրաժեշտ : Նախորդ հոդվածումս անդրադարձել էի , թե ինչպես կարելի է ապրել  առողջ լինելու համար : Սակայն մոռացել էի նշել , որ համակարգչից ևս քիչ պետք է օգտվել : Ինչպես ասում են ծնողները՝ ամեն ինչի մեղավորը համակարգիչն է : Այն անդրադառնում է  տեսողության վրա և նպաստում հետագայում շատ-շատ խնդիրների առաջացմանը :Օգտվե՛ք համակարգչից , բայց  չափավոր : Մի մոռացեք , որ առողջությունը ետ չեք բերի : 

Կատեգորիա՝ Ինտերնետ | Ավելացրել է՝ ANJELIKA_EPREMYAN

21-րդ դարի իրականություն

Սա մի թեմա է, որի շուրջ կարող ենք խոսել բավականին երկար ու նույնիսկ վերջում ոչ ոք չի կարողա գալ վերջնական որոշման: Համակարգիչ, համացանց...սրանք  դարձել են մարդկանց կյանքի անբաժան մասնիկները, որոնցից նրանց զատել, կարճ ու կոնկրետ, ոչ ոք չի կարողանում: Մարդիկ այնքան են տարվում համակարգչի առջև նստած, որ նրանց ամենևին էլ չի հետաքրքրում, թե ի՞նչ է կատարվում իրենց շուրջը, ի՞նչ վատ դեպքեր են տեղի ունենում: Չնայած՝ այս ամենը նրանք հնարավորություն ունեն իմանալ սոց.ցանցերից, որտեղ նրանք կարող են տեղեկանալ ամեն ինչի մասին, ու նույնիսկ այն ամենի, ինչը փոխում ու դեպի վատն է դարձնում մարդուն: Կար մի ժամանակ, որ մարդիկ անգամ չգիտեին, թե ինչ է համակարգիչը, իսկ հիմա առանց համակարգչի մարդը չի կարող գոյատևել: Գիտե՞ք, ես զարմանում եմ այն ծնողների վրա, ովքեր անուշադրության են մատնում իրեց երեխաներին ու նորմալ են ընդունում այն փաստը, որ իրնց երեխան ժամերով նստում է համակարգչի առջև: Ինձ թվում է, որ երբեք էլ ես չեմ հասկանա նման ծնողներին: Համակարգիչը մեզ համար դարձել է <<հիվանդություն>>, այն էլ՝ <<անբուժելի>>: Ճի՛շտ է, համակարգիչը մարդուն կտրում է իրականությունից,նրանք մոռանում են իրենց պրոբլեմների մասին, բայց, հավատացե՛ք, որ դրանով չեք կարող լուծել ձեր պրոբլեմները: Այսօր համակարգիչը շատ երեխաների մոտ առաջացնում է կախվածություն, որը վերացնելը ծնողների համար դառնում է շատ դժվար: Իսկ ու՞ր էին այդ նույն ծնողները, ովքեր երեխային թողնում էին ժամերով մնալ համացանցում: Իսկ հետո էլ կախվածություն առաջանալուց հետո, նրանք միայն մեղադրում են իրենց երեխաներին՝ չգիտակցելով, որ իրենք էլ ունեն իրենց մեղքի բաժինը: Հասկացե՛ք, որ կյանքը վիրտուալ կերպով այդքան էլ գեղեցիկ չէ: Ապրեք ռեալ կյանքով, ու հասկացե՛ք, որ այդ համացանցն ու համակարգիչը կյանքում ձեզ այնքան էլ պետք չեն գալու, որքան գիտելիքն ու կրթությունը: Չնայած՝ արդեն կրթությունն էլ է դարձել վիրտուալ: Մարդիկ որոշ կայքերով կարողանում են սովորել որոշ բաներ. օրինակ՝ տարբեր լեզուներ ու նմանատիպ բաներ: Բայց պետք է հիշել, որ բավարար գիտելիք ստանալու համար չպետք է ժամերով մնալ սոց.ցանցերում:

Հ.Գ. Իսկ իմ հասակակիցներին ուզում եմ խորհուրդ տալ, որ շատ ժամանակ չտրամադրեն այդ համացանցին, որովհետև այն ձեզանից խլում է ավելորդ ժամանակ: Մեկ ժամ համակարգչի դիմաց անցկացնելու փոխարեն կարդացեք գիրք, կամ դուրս եկեք զբոսնելու, այլ ոչ թե լարված նստեք ու սպասեք, թե երբ է ինչ-որ մեկը սոց.ցանցով ձեզ նամակ ուղարկելու: Ապրեք ռեալ կյանքով:

Կատեգորիա՝ Ինտերնետ | Ավելացրել է՝ Նառա

Համացանցի դրական ազդեցությունները

Անկասկած, բոլորս էլ անխնա կերպով օգտվում ենք համացանցից, որտեղից  քաղում ենք մեզ անհրաժեշտ նյութերն ու տեղեկությունները: Անշուշտ, չենք կարող ասել, որ այսքան շատ ժամանակ անցկացնելով համակարգչի առջև և օգտվելով համացանցից, առանց վնասի վերջացնում ենք մեր աշխատանքը: Համացանցն ունի և՛ դրական, և՛ բացասական լիցքեր, որոնք, կամա- ակամա, ազդում են մարդու ենթագիտակցության վրա. ոմանց վրա հոգեկան, իսկ ոմանց վրա էլ, նույնիսկ, ֆիզիկական առումով: Համացանցն ինքնին մի որոգայթ է, որն իր մեջ է քաշում մարդկանց ու <<տապալում>>: Բնականաբար, քիչ չեն դրական ազդեցությունները. շփումներ, նոր շրջապատ, նոր ընկերների ձեռքբերումներ, հայտնիների կյանքի ուսումնասիրում, որոշ դեպքում, սոց. ցանցեր և այս շարքը անդադար կարելի է շարունակել, նույնը և բացասականի դեպքում: Բայց մեր այսօրվա խնդիրն է պարզել համացանցի դրական ազդեցությունը: Շատերի կարծիքով՝ համացանցն իր մեջ երբեք ու երբեք չի կարող ունենալ դրական ազդեցություն, բայց կա ու կարող է լինել: Մի պահ մտածենք, որ չլիներ համացանցը, այդ դեպքում՝ ինչպե՞ս կցանոթանային մարդիկ, ինչպե՞ս երկար ժամանակ իրար չտեսած հարազատները կգտնեին միմյանց....ինչևէ, մարդկանց մոտ ամեն ինչ տարբեր է....տարբեր է և նրանց մտածելակերպը: Իսկ ինչո՞վ ամփոփել, այսպես ասած, համացանցի տարածքն ու նրա ընդգրկվածությունը....Շատ բան հարկավոր չէ, միայն պետք է ունենալ կամքի ուժ. միայն դա, միայն դրա շնորհիվ մարդ կարող է մնալ իր ափերի մեջ, մնալ իր դրական լիցքավորված սահմանների մեջ և իրեն ինքստինքյան չձգել դեպի բացասականի սև տափողակը: Ինչևէ, բոլորն էլ տարբեր են, բոլորին հնարավոր չէ համոզել, որ կա դրական ազդեցություն, բայց չմոռանանք, որ ամեն ինչ էլ հնարավոր է, ու հենց համացանցի ու հենց <<դրական>> համացանցի արդյունքում ենք մենք այս կայքում....Սա էլ դրականի արդյունքն է.........

Պատվիրատու՝ Dinka
Կատեգորիա՝ Ինտերնետ | Ավելացրել է՝ Նելլի♥

Համացանց

Մելան ♥ - Գրեթե բոլորս էլ ունենք այնպիսի ծանոթ անձանց, որ շփվում են միայն համցանցով: Համացանց… մարդիկ, ովքեր ունեն  մարդկության  շփում ունենալու հնարավորություն:  Կան մարդիկ , որոնք չունեն նման շնորհք, նրանք կարող են առանց ճանաչելու վիրավորել: Առաջանում է հարց.<<Եթե  հնարավորություն ունեք մարդկային լեզվով շփվելու, ինչո՞ւ չեք օգտագործում այն, թե՛ առօրյա կյանքում, և թե՛ համացանցում>>: Եթե խորանանք, ապա շատ բաներից կարող ենք խոսել համացանցի մասին: Օրինակ՝ համացանցային սեր հասկացողությունը: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում սեր համացանցով: Դա նույնն է, երբ դու չտեսնես ինչ-որ բան և պատկերացնես ու սիրահարվես դրան: Կամ մեկ այլ օրինակ. ոմանք, առանց ինչ-որ մեկին ճանաչելու, սկսում են հայհոյել և վիրավորել նրան: Ես ինքս եղել եմ այդպիսի պատմությունների մեջ և ուղղակի խորհուրդ կտայի  այդպիսի մարդկանց , որ ուրիշին քննադատելուց առաջ իրենք իրենց քննադատեն:

Jambazi - Շատ դեպքերում այն կարելի է անվանել նաև կախվածություն: Խնդիրը ո´չ <<Համադասարանցիներ>>-ի, ո´չ<<Ֆեյսբուքի>>-ի, և ո՛չ էլ ընդհանրապես համացանց կոչվածի մեջ չէ: Խնդիրը օգտատերերի մեջ է, և նրանում, որ ամեն ոք, անկախ իր մարդկային հատկանիշներից, կարող է օգտվել այդ երևույթից: Չեմ կարող քննադատել այդ մարդկանց, քանի որ եղել են ժամանակներ, երբ ես ինքս ինձ պահել եմ շատ անվայել: Իմ կոլեգան խոսեց << Համցանցային սիրո >> մասին : Ցավոք այս հիվանդությունը պարուրել էր նաև ինձ: Այդ ամենը կախված է մարդու ներաշխարհից: Օրինակ` ես լինելով դյուրահավատ ցանկացածի հանդեպ և ունենալով իմ ուրույն կարծիքը, ուղղակի մտածում եմ, որ սերը դա իլուզիա է և, շփվելով ոմանց հետ, ես ստեղծում եմ իմ յուրահատուկ աշխարհը և այդտեղ էլ գտնում եմ իմ սիրուն, ով ցավոք ուղղակի իմ խաբկանքն է:

Եվ ,անդրադառնալով վիրավորանքներին, ես ուղղակի կասեմ, որ որոշ անինքնասեր մարդիկ ուղղակի ելք չեն թողնում: Կա նաև մի շատ հետաքրքիր իրավիճակ, երբ աղջիկը, հասկանալով տղայի մտադրությունը, շարունակում է նրա հետ շփվել, իսկ երբ հարցը հասնում է տղայի բացահայտ քայլերին, շատ արագ դիմում են իրենց ծանոթներից մեկին՝ ներկայացնելով ամենևին ուրիշ բան.

- Տես՝ ինքը ինձ ինչ ասաց, դու այս ամենը այդպես չես թողնի չէ՞:
Իսկ տղան, մի փոքր խորանալով կատարվածի մեջ,  հասկանում է, որ աղջիկը ուղղակի թույլ է տվել այդ ամենի զարգացմանը: (Արի ու մի ասա` խեղճ տղա )
Ուղղակի ամոթ է, մարդ եղեք ամեն տեղ , և դա կարևոր չէ՝ դուք ո՞ր կայքում ,կամ ո՞ր ֆորումում կլինեք: Մարդկանց կարծիքը երբեմն ավելի կարևոր է, քան ձեր ինքնագնահատականը: Հավելեմ նաև, որ պետք է ուղղակի գիտենալ ճիշտ օգտվել համացանցից:

Հոդվածը պատրաստեցին` Մելան ♥ և Jambazi
Կատեգորիա՝ Ինտերնետ | Ավելացրել է՝ JambazI

Վիրտուալ շփումներ

Մեր օրերում համացանց կոչվածը այդքան էլ զարմանալի բան չէ, այն հասանելի է գրեթե բոլորին և իր բազմաբնույթ ծառայությունների շնորհիվ շատերի կողմից սիրված է: Սակայն կան մարդիկ, որոնք, անտեսելով իրենց սեփական առողջությունը, համացանցը, կամ ավելի կոնկրետ սոց. ցանցերը դարձնում են իրենց կյանքի անբաժան մասը: 
 Դա դեռ մի կողմ, դա քննարկելու իրավունք, իհարկե՛, չունեմ, յուրաքանչյուրը ինքն է տնօրինում իր կյանքը: Բայց ես, շատ արդարացված պատճառներով, դեմ եմ այն կապերին, որոնք ստեղծվում և իբր թե զարգանում են վիրտուալ շփումների արդյունքում: Գուցե ոմանց մոտ հաջողվում է չափից դուրս մտերմանալ, ճանաչել միմյանց, սակայն այդ շփումները իրականությունից դեռ շատ են հեռու: 
 Պատկերացրե՛ք, դուք նստած եք ձեր համակարգչի դիմաց ու գրում եք մեկին, հավատալով այն տվյալներին, որոնք ներկայացված են նրա էջում: Կարո՞ղ եք արդյոք դուք վստահ լինել, որ ձեր էկրանից այն կողմ՝ մեկ ուրիշ էկրանի դիմաց, մեկ ուրիշը շատ վարպետորեն չի փորձում խաբել ձեզ: Ու, ցավոք, նման դեպքեր քիչ չեն պատահում: 
 Ես չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է այս հանգամանքներում ծնվել սեր, ինչպե՞ս է հնարավոր, որ սիրահարվեն՝ ընդամենը նկարին նայելով: Դա վեր է մարդկային երևակայության սահմաններից: Հաճախ էլ պատահում է, որ սիրահարվում են, երկար զրուցում են, հետո պարզվում է, որ իրար հետ խոսել են նույն սեռի ներկայացուցիչներ:
 Իհարկե՛, հնարավոր է նաև, որ մարդիկ իրար հետ իսկապես լինեն անկեղծ, հետագայում դուրս գան վիրտուալ շփումների շրջանակներից, ճանաչեն միմյանց ու սիրեն, սակայն ոչ ոք չի երաշխավորում, որ ճիշտ հակառակը չի լինի: 
 Ես, այս ամենի մասին խոսելով, կրկին գալիս եմ այն համոզմանը, որ համցանցի միջոցով հնարավոր են շփումներ, տարաբնույթ ծանոթություններ, բայց սե՞ր...Իմ կարծիքով դա անհնար բան է... Վերջում, որպես կատակ, հիշեմ բոլորիս կողմից շատ սիրված <<Բանակում>> հեռուստասերիալի դերասան Մխոյին, ըստ որի, շուտով վիրտուալ շփումներից մարդիկ համակարգիչներով երեխաներ են ունենալու... 
 Ինչևէ... Ամեն դեպքում չպետք է մոռանալ՝ ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՓԻ ՄԵՋ Է ԳԵՂԵՑԻԿ... 
 Հոդվածը պատվիրեց՝ մոդերատոր Քնարիկ♥
Կատեգորիա՝ Ինտերնետ | Ավելացրել է՝ Աստղ☆

Ամենառաբիզ անուններով հայ աղջիկները Օդնոկլասսնիկում

Ձեզ ենք ներկայացնում <Օդնոկլասսնիկի> սոցցանցում տարածված ամենահաճախ կրկնվող հայ աղջիկների «անունները»: Այն, ինչ հայ աղջիկները գրում են իրենց անուն ազգանունի փոխարեն: 
1. Ես ՀրԵշՏաԿ չԵմ ԲաՅց ԱշԽարՀն Էլ ԴրԱխՏ Չի 
2. Aziz ShAt Mi XoRaCi ChOrNiN LAv TeX cHi 
3. ((((KYANQIS KYANQN EM)))))
4. Im kyanqs kyanq chilini qanider du im kyanq@ ches 
5. Кез шат цанот ➨ ми анцанот 
6. ╚✿sAxId InAdU hApPy КуКу ✿╗ ✔ 
7. ✞ღTxUr PoXoCi PaYcAr LuSaBac ღ✞ 
8. IรศทIรτ ŋฉ ζฉúτ (Djan oficial page) 
9. ╰⊰✿⊱╮ANGELOCHEK ╰⊰✿⊱╮ 
10. ℒℴѵℯ♥Aс оK)♥ℒℴѵℯ 
11. Vor Imanas Karoxa Chdimanas 
12. ➷❤➷Baqsyor txu Titiz Kukun em ➷❤➷ 
13. ㋡AngEl ღ M ღ V Kedax ㋡ღ M ღ 
14. QO GANDZN A SonAn A 
15. ✯В дУшЕ жЕсТоКа В сЕрДцЕ оДиНоКа✯ 
16. PuPuSh Ik MrUtI k 
17. ╚►GjIS KYANQNA SAYTUM ARA◄╗ 
18. ღ ✿QeZiNch QezinChyan✿ღ 19. Es Mi Bannel mi imaci
Կատեգորիա՝ Ինտերնետ | Ավելացրել է՝ Կարեն

Ի՞նչն եք առավել կարևորում...

Ի՞նչ է տալիս մեզ համացանցը : Շատերի  համար համացանցը գումար վաստակելու միջեց է ,  աշխատաելու , տեղեկացված  լինելու միջոց  ,  իսկ որոշ մարդիկ ուղղակի անիմաստ ժամանակ են անցկացնում  , փչացնում  առողջությունը ,անտեսում ուսումը և շատ վաղ հասակից կանգնում տեսողական մեծ խնդիրների առջև  : 
 Մարդիկ մոռացել են իրական շբումը : Ծանոթությունները դարձել են վիրտուալ , շփումը՝ ոչ  իրական , հարաբերությունները ՝ կեղծ : Արդյո՞ք այս միջոցով երիտասարդությունը կարող է լինել բանիմաց , խելացի , առողջ դատողության տեր և ինչու՞ չէ նաև երջանիկ   :  Իհարկե ո՛չ  ,  համացանցը ճահիճ է , շատերն այսօր նույնիսկ 1 ժամ չեն կարողանում դիմանալ առանց համացանցի : Այդ թվում նաև ես : Ինձ  համար համացանցը շատ կարևոր է : Ես շատ երկար  ժամանակ եմ անցկացնում համակարգչի առջև : Հասկանում եմ , որ դա վնաս է հասցնում իմ առողջությանը  և փորձում եմ խուսափել այդ ամենից : Առողջությունը առավել կարևոր , քան  անիմաստ ժամանակ վատնելը, սոցիալական ցանցերում : Այն դեպքում , երբ դա քեզ ոչինչ չի տալիս :  Պետք է գիտակցել և ճիշտ գնահատել համացանցի դերը մեր կյանքում , թե ինչի համար է այն նախատեսված և ե՞րբ է պետք նրանից օգտվել : 
Կատեգորիա՝ Ինտերնետ | Ավելացրել է՝ Liana:-D

Այսօր վեբմաստերների օրն է

Ապրիլի 4-ը համարվում է վեբ-մաստերների օր: Ամսաթիվը ընտրված է ոչ պատահական՝ 4.04-ը հիշեցնում է հանրահայտ 404 սխալը:

Առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլոր իմ ծանոթ վեբ մաստերներին՝ վեբ ծրագրավորողներ, վերստալշիկներ և այլն: Ցանկանում եմ Ձեզ անսպառ ստեղծագործական աղբյուրներ, մեծ եռանդ և անթերի ծրագրային կոդեր:

Ի դեպ այսօր նաև ինտերնետի միջազգային օրն է, որի առիթով շնորհավորում եմ ինտերնետի բազմամիլիոնանոց բնակչությանը:

Կատեգորիա՝ Ինտերնետ | Ավելացրել է՝ Կարեն

Սոցիալական կայքեր



Այսօր անրադարձել եմ սոցիալական կայքերին: Հիմա ես ձեզ կսովորեցնեմ մի քանի հնարքներ կապված սոց կայքերի հետ: Սկսենք facebook-ից: Կարծում եմ գիտեք, որ ֆեյսբուքի պրոֆիլը կարող եք ցանկացած ժամանակ պասիվացնել և որոշ ժամանակ անց նորից ակտիվացնել: Սակայն եթե ցանկանում եք անվերադարձ ջնջել ձեր պրոֆիլը, ապա պետք է անեք հետևյալ քայլերը:

1. Մտեք ֆեյսբուքի ձեր պրոֆիլը:

2. Այցելեք այս էջը:

3. Սեղմեք Submit կոճակը:

4. Գրեք գաղտնաբառը և նկարի կոդը:

5. Սեղմեք OK:

Odnoklassniki.ru կայքն այժմ հասանելի է նաև հայերեն տարբերակով: Օդնոկլասնիկի սոցիալական կայքի ադմինիստրացիան ամիսներ առաջ խոստացավ, որ Հայաստանում բազմաթիվ օգտատերեր ունեցող այս կայքի ամբողջական տարբերակի ինտերֆեյսը հասանելի կլինի նաև հայերենով: Ասեմ որ Այժմ Odnoklassniki.ru  կայքը օրական այցելուների թիվը 40 միլիոն է, որից մոտ 770.000-ը Հայեր են: 

Լեզուն հայերեն դարձնելու համար սեղմեք այստեղ 

Ռուսերենին վերադառնալու համար սեղմեք այստեղ
Կատեգորիա՝ Ինտերնետ | Ավելացրել է՝ NAREK

Վիրտուալ թմրամոլություն


Ամենամոտ վատ սովորությունը, որը ծուղակն է գցում հազարավոր մարդկանց, դա ինտերնետն է, որը մեղադրվում է բարեկամության բնաջնջման համար։ Ինչպես նաև աշխատանք կորցնելու, ֆինանսական ավերումների և անգամ ինքնասպանության մեջ։ Ֆիզիոլոգները ճանաչել են ինտերնետի հակվածություն ունեցող հազարավոր մարդկանց, որոնք դարձել են լուրջ խնդիրների զոհ։ Հատուկ օգնական խմբեր են ուղարկվել այն մարկանց մոտ, որոնք  տառապում են այս խնդրով, և առաջարկել են իրենց օգնությունը։ Ֆիզիոլոգները նկարագրում են  մի քանի անհանգստացնող օրինակներ։ Ինչպես խաղամոլությունը, ծխախոտը և խմիչքը, այնպես էլ ինտերնետը մոլուծքներ են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաշատ համակարգչի դիմաց նստող մարդիկ զբաղվում են դրանով 40 ժամ անընդմեջ։  Չնայած այդ ամենին՝ նրանք  իրենց մեղավոր են զգում, և փորձում են ամեն կերպ ազատվել այդ մոլուցքից։ Գրեթե յուրաքանչյուրն է տառապում այս խնդրով։ Թմրամոլներից շատերը չկարողանալով ազատվել այս մոլուցքից`  մահանում են սրտի կաթվածից։
Ինչևէ... պետք է ամեն ինչ չափի մեջ օգտագործել, և ոչնչից ու ոչ մեկից կախման մեջ չընկնել, իսկ ընկնելու դեպքում կամքի ուժ ունենալ, և ազատվել այս կամ այն մոլուցքից։
Կատեգորիա՝ Ինտերնետ | Ավելացրել է՝ Ան123
1 2 3 4 »