Սեպտեմբերի 1

Կրկին մի նոր ուսումնական տարի, նոր ձեռքբերումներ ու մի կարոտ բարի...Աշակերտներ՝ փոքր և մեծ, բռնում են նորից դպրոցի ճամփան, որն այնքան հարազատ է կարծես դարձել...Տարիներն են նրանց իրար կապել...Դպրո՜ց, որ տարիներ հետո դառնալու է քո կյանքի գրքի թերթված մի էջ՝ կարոտով լեցուն, լի արցունքներով, խինդ ու ծիծաղով, հիշողություններով ու ջերմ դեպքերով...Նրա պատերի ներսում այնքան ջերմ է ու ապահով, ասես երկրորդ տունդ է, իսկ ուսուցիչներն այնքան հոգատար, մեղմ ու սիրալիր, ասես երկրորդ մայր...Եվ այսօր ահա քո գիրկն են գալիս սաներդ, դպրո՛ց: Նոր ուումնական տարին՝ ժպիտով լեցուն, փուչիկներով բազում-բազում: Նրանց աչքերում՝ ոմանց մեջ նոր կյանք, ժպիտ ու բերկրանք, ոմանց էլ՝ թախիծ, արցունքի կաթիլ, անսահման կարոտ, չէ՞ որ վերջին քայլերն են արվում քո տարածքում, հարազա՜տ դպրոց...Ահա՜, դու նայիր, քեզ են ընդառաջ գալիս սաներդ անցած, որ կարոտը գրկած քեզ մոտ են վազում, իսկ դու գրկաբաց նրանց ես սպասում, լու՜ռ դիմավորում, չէ՞ որ դու էլ ես նրանց կարոտում: Բակումդ ահա կանգնած են անթիվ սաներդ հիմա, որոնց բերել է հարազատ շեմիդ հենց այսօր Սեպտեմբերի 1-ը ակամա:

Շուտով կմոտենա այն տոնը, այն օրը, որը կփոխի բոլորի մտածելակերպը: Կբացվեն դասերը՝ իրենց հետ բերելով խենթությունների շքերթ, բայց այնպիսի խենթությունների, որոնք հատուկ են միայն դպրոցին, միայն աշակերտներին ու ուսուցիչներին: Անսահման կարոտով ենք լսվել ահա, բայց մոտենաում է տոնը...♥

Որքան մեծանում ենք , այնքան ավելի շատ ենք սկսում գնահատել ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 ասվածը : Մեծանում ենք՝ ավարտելով այդքան հարազատ դարձած մեր դպրոցը: Ամեն տարի Սեպտեմբերի 1-ը եղել է ինձ համար միայն ուրախություն պարգևող տոն, բայց այս տարի ամեն ինչ այլ է. այս տարի լինելու է և՛ ուրախություն պարգևող , և՛ տխրություն: Այո՜, տխրություն, քանի որ այդ տոնը չեմ նշելու հարազատ դպրոցում, հարազատ ուսուցչական անձնակազմի, հարազատ մարդկանց հետ: Այս անգամ ՝ օտար մի վայրում, ուր հարազատ են թվով քիչ մարդիկ:
Հիշում եմ, թե բոլորս որքան էինք հոգնում շարք կանգնելուց՝ առավոտյան, փնփնթում էինք , որ այսպես է մեր դպրոցի դրվածքը : Իսկ հիմա այդ օրերը չեն կարող վերադառնալ: Հավատացե՛ք ,անգամ կարոտել եմ այդ հոգնեցուցիչ շարք կանգնելը, այն էլ՝ շոգին : Որքան կցանկանայի ետ տալ ժամանակը... ավա՜ղ չեմ կարող : Ցանկանում եմ նորից ոտք դնել դպրոց, փարվել իմ առաջին ուսուցչուհուն ու կրկին ասել, թե ոնց եմ կարոտել, թե ինչքան կցանկանայի նորից հաճախել դպրոց, մոռանալ խնդիրների, հոգսերի մասին, նորից տրվել անհոգությանը, նորից ընկնել դեպ մանկություն ու սկսել կյանքն այնտեղից: 

Մի քանի օրից նորից սեպտեմբեր, նորից երեխաներ, մայրիկներ, ովքեր բռնել են իրենց երեխաների ձեռքերը և շարք կանգնած դասատուներ: Գեղեցիկ պահեր, անմոռաց հուշեր, շա՜տ ու շա՜տ գժություններ: Ոմանց համար սա առաջինն է, իսկ ոմանց համար վերջինը ցավոք...
Բարի գալուստ, Սեպտեմբերի 1...♥

Պատրաստեցին՝ կայքի ակտիվ մեկնաբանները
Կատեգորիա՝ Կրթություն | Ավելացրել է՝ Նելլի♥

Խառնվածքը ըստ բնավորության

Երկու հազար տարուց ավելի է, որ մարդկային խառնվածքը գտնվում է գիտության ուշադրության կենտրոնում: Խառնվածքներով են որոշում մարդկանց հոգեկան տարբերությունները, հույզերի արտահայտվածության աստիճանի, վարքային ակտիվության, հոգեկան կայունության բնութագրերը:
Որոշ համաչափությունների  հիման վրա առանձնացվում են խառնվածքի հետևյալ տիպերը՝  սանգվինիկ (տաքարյուն), ֆլեգմատիկ (սառնարյուն), խոլերիկ (դյուրագրգիռ), մելանխոլիկ (մելամաղձոտ):
Սանգվինիկ: Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարշռությունը  դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները անպայմանորեն  բարձր բարձր են:
Խոլերիկ: Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր,  վարքի ճկունությունը  թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է  և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը  հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Բանակային ծառայության անցնելիս խոլերիկները շատ լավ են կատարում այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են արագություն և ճարպկություն: Օրինակ, հատուկ զինվորներից շատերը, սովորաբար, խոլերիկներ են:
Ֆլեգմատիկ: Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Դանդաղաշարժ է, տեմպը ևս դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի,  նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումները: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերությամբ և աշխատունակությամբ: 
Մելանխոլիկ: Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ  են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները: 
Կատեգորիա՝ Կրթություն | Ավելացրել է՝ Հրածին★

Աշուղ Սայաթ-Նովու նման

Մաստ իս արել ինձ քու նազով, քիզ դիմում իմ իլթիմալով, չանիս ինքնար յար իմ էշխից, թե չէ կատվիս քու գոզալից: Ղաստ արա ուզածիդ հասի, ձախ
ողիս՝նուրմեկան փորձի, սաբաբներ միշտ ել կգտնիս, թե ամեն թահր չօգտագործիս: Էշխը ամենքին չի տրվում, պիտի պահիս, բաց չթողնիս, մի անգամ է թամամ կյանքում տրվում՝ պիտի չկորցնիս: Սայաթ-Նովան թարիփ արեց՝ իր գոզալին մեջլիսներում, սիրուն Աննան ականջ արեց, ու պահեց Սայաթին սրտում: Բայց Էրակլը  մեծ սուչ գործեց, խեղճ Սայաթին ումբր չտվեց, իրենց պալատից վտարեց, ու նրանց սերը կործանեց: Ե՜կ չթողիք վուր մեր սերն էլ, կործանվի, ինչպես նրանցը, ե՜կ պայքարենք, ուժեղ լինինք, թարիփ անենք մեկս մեկու: 
/հեղինակային/
Կատեգորիա՝ Կրթություն | Ավելացրել է՝ Zaqaryan)

Ավարայրի ճակատամարտ (համառոտ)

 451 թվական... մայիսի 26... Ավարայրի դաշտ... Տղմուտ գետի ափին... Ահա այս հանգամանքներում է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը հայերի ու պարսիկների միջև:
 Ըստ իս՝ յուրաքանչյուր քրիստոնյա հայ պարտավոր է իմանալ այս ճակատամարտի մասին. եթե ոչ ամբողջությամբ, բոլոր մանրամասներով, ապա գոնե համառոտ բնութագիրը, որը այժմ կներկայացնեմ ձեզ:
 Ապստամբության մեկնարը տվել են հայերը, քանզի Պարսկաստանը կոչ էր անում Հայաստանին՝ կրոնափոխ լինել. հրաժարվել Քրիստոնեությունից և ընդունել Զրադաշտությունը: Սակայն հայերը չէին պատրաստվում զոհ գնալ պարսիկների որոշմանը, և այդպիսով՝ պատերազմ հայտարարեցին: Այս ճակատամարտում հայերը մեծ կորուստներ պատճառեցին պարսիկներին, սակայն մի մեծ կորուստ էլ իրենք ունեցան. դա հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանն էր: 
 Բարեբախտաբար, Պարսկաստանը հասկացավ, որ հայերը ոչ մի դեպքում չեն դավաճանի իրենց կրոնին, և հետ կանգնեց իր որոշումից:
Կատեգորիա՝ Կրթություն | Ավելացրել է՝ Dinka

DJ HARY



DJ Hary-ն արդեն երկու տարի է ինչ DJ է: Ապրում է Երևանում և ինքնուս է: Երկամյա գործունեության ընթացքում կարողացել է հաստատվել ակումբային երաժշտության ասպարեզում և արդեն նվագում է հարսանյաց, ծննդյան տոներին, վարում երաժշտական միջոցառումներ: 


 
Իր ֆեսբուքյան էջում արդեն ունի 400-ից ավել հետևողներ, ովքեր գնահատում և սիրում են նրա երաժշտությունը:
Նա եղել է Status4ka.am կայքի երրորդ մրցույթի հաղթող մասնակցիը և կայքը պահպանելով իր որդեգրած սովորույթը կայքի լավագույն այցելուների մասին լուսաբանում է ՝ թույլ տալով նրանց ցույց տալ իրենց տաղանդը:




Կատեգորիա՝ Կրթություն | Ավելացրել է՝ ALYUS

Գի՞րք, հեռուստացու՞յց, համակարգի՞չ, թե՞ բոլորը

Մեր օրերում տեխնիկան այնքան է զարգացած, որ հնարավոր չէ չգտնել այնպիսի բան, որը կենցաղում անհրաժեշտություն է առաջացնում: Նոր բջջայիններ, համակարգիչներ, iphone-ներ. սրանք այն տեխնիկաներն են, որոնք ոչ մի անգամ չեն կարող վրիպել պատանիների և երիտասարդների անզեն աչքերից: Այժմ համակարգիչներից գլուխ են հանում անգամ 5 տարեկան երեխաները, եթե ոչ ավելի փոքրերը: Այն, չնայած իր բոլոր հարմարություններին, բնավ չի կարող փոխարինել մեզ ուսանող գրքերին: Գիրքն այն առաջնային անհրաժեշտությունն է, որից մենք կարող ենք քաղել միմիայն լավ գիտելիքներ: Համակարգիչն այդքան չի կարող լցնել մեր լեզվի բառապաշարը, որքան գիրքն է կատարելագործում այն և տալիս նորանոր բացահայտումներ:
Իսկ հեռուստացու՞յցը: Թեպետ դա էլ, համակարգչի նման, մեզ կարող է տալ և՛ լավ, և՛ վատ ինֆորմացիաներ: Բայց, անկախ ամենից, մենք ընտրում ենք երեքը միաժամանակ:
Բոլորս էլ անխտիր փորձում ենք յուրաքանչյուրից ստանալ այն գիտելիքներն ու կարևոր նյութերը, որոնք իրոք մեզ անհրաժեշտ են և օգտակար:

Կատեգորիա՝ Կրթություն | Ավելացրել է՝ ChoyO

< < Մեր մեջ եղած ամբողջ լավի համար պարտական ենք գրքերին>>

          

                                              

<<Սիրեցե՛ք գիրքը` գիտելիքների աղբյուրը . միայն գիտելիքն է փրկարար, միայն նա կարող է ձեզ դարձնել հոգեպես ուժեղ , ազնիվ, խելացի մարդիկ, որոնք ընդունակ են անկեղծորեն սիրել մարդուն , հարգել նրա աշխատանքը և սրտանց հիանալ նրա ընդատվող մեծ գործի պտուղներով>>:           

 

< <Իմ մեջ եղած ամբողջ լավի համար ես պարտական եմ գրքերին>>
 
                                                     Գորկի 

 Աշխարհում ամենաշատ կարդացվող գրքերի ցանկը 

1. «Աստվածաշունչ» 
2. «Մաո Ցզեդունի մեջբերումները», Մաո Ցզեդուն – 
3. «Հարրի Փոթեր», Ջոան Ռոուլինգ 
4. «Մատանիների տիրակալը», Ջ.Ռ.Ռ.Տոլկին
5. «Ալքիմիկ», Պաուլո Կուելիո 
6. «Դա Վինչիի ծածկագիրը», Դեն Բրաուն 
7. «Մթնշաղ: Սագա», Ստեֆանի Մայեր 
8. «Քամուց քշվածները», Մարգարեթ Միտչել 
9. «Մտածիր և հարստացիր», Նապոլեոն Հիլլ 
10. «Աննա Ֆրանկի օրագիրը» Աննա Ֆրանկ 

 

Հետաքրքիր  փաստեր գրքերի մասին

1. Կարդալով հետաքրքիր գրքեր , մենք կարողանում ենք, զարգացնել մեր ներաշխարհը, ինչպես նաև ձեռք ենք բերում հետաքրքիր մտքեր, հարուստ բառապաշար ու ներաշխարհ: 

2. Այն մարդիկ, ովքեր միշտ գրքեր են ընթերցել, կարող են կառավարել հեռուստացույց դիտողներին:

 3. Ինչքան շատ ենք կարդում , այնքան կարողանում ենք մեզ յուրահատուկ կերպով ներկայացնել, այլ կերպ ասած `զարգանում ենք: 

4. Գրքերին հավատալ է հարկավոր, նրանք , երբ հարկավոր է լուռ են, երբ հարկավոր է ` բացում են մեզ համար անթիվ-անհամար նոր կյանքի էջեր, որոնք մենք պետք է զգալով ու հասկանալով թերթենք:
 
5. Աշխարհում գոյություն ունի մարդկանց 2 տեսակ . մարդիկ , ովքեր գիրք են կարդում, և մարդիկ , ովքեր միշտ լսում են գիրք կարդացողներին:
Կատեգորիա՝ Կրթություն | Ավելացրել է՝ Nanaa

Այսօրվա հուզմունքը,որը ,գրեթե, բոլորի մոտ է:

Տարվա ընթացքում մենք շատ հույսեր և երազանքներ ենք կապում ամառվա հետ: Երեկ այս տարվա ամառը մոտեցավ իր ավարտին,բայց համոզված եմ, որ գրեթե ոչ մեկս դա չենք գիտակցում:Կարծես երեկ լիներ,երբ սկսվեց ամառը և դրա հետ միասին ծնվեցին մեր հույսերն ու երազանքները: Որոշ մարդկա
նց հույսերն ու երազանքները կատարվեցին,որոշներինը` ոչ, սակայն այսօր մենք բոլորս նոր հույսերով ու նոր երազանքներով սպասում ենք Սեպտեմբերի 1-ին
Ավարտվեցին սեպտեմբերյան գնումները,կարծես խառնաշփոթ լիներ:Գրեթե բոլոր երիտասարդները իրենց մտքում պատկերացնում են իրենց առաջինօրվա տեսքը և ջանք չեն խնայում,որ այդ օրը ունենան գեղեցիկ տեսք:Սակայն այս ամենի հետ մեկտեղ շատ մարդիկ գնում են նոր շրջապատ և նրանց գլխում մի այլ խառնաշփոթ է:Ինձ թվում է՝ բոլոր այն մարդիկ,ովքեր այս տարի առաջինանգամ գնան համալսարան,կամ ավագ դպրոց, կամ էլ՝ քոլեջ, իրենց հոգու խորքում մի փոքր վախ կա,որը ընթացքում երևի կանցնի:Նրանք անընդհատ մտածմունքների մեջ են, և ինչքան մոտենում են օրերը, այնքան ավելի է ուժեղանում լարվածությունը և անհամբերությունը:Բոլորը մտածում են, թե ինչ շրջապատ կնկնեն,արդյոք իրենք իրենց կգտնեն այնտեղ ,ինչպես են պահելու իրենց նոր շրջապատում,ինչպես անեն, որ շատերին դուր գան, իսկ բոլորի հետ ունենան նորմալ հարաբերություններ,կգտնեն իրենց
նման <<խելառի>> թե ոչ և այսպիսի մի շարք հարցեր որոնք իմ կարծիքով վերջ չունեն:Ինձ թվում է,որ սկզբում  դժվար կլինի,բայց գնալով ամենինչ կնկնի իր տեղը:Կցանկանաի կիսվել ձեզ հետ մի քանի խորհուրդներով։
1.Ներկայանալ այն, ինչ կաս, այլ ոչ թե այն,  ինչ քեզ պատկերացնում ես:
2.Երբեք քեզ դիմացինից բարձր մի՛ դասիր,եթե նույնիսկ մի չնչին բարձր ես:
3.Լինել շփվող և անմիջական:
4.Երբեք մեկից չխոսալ մյուսի մոտ և հակառակը:
5.Սկզբնական շրջանում ոչ մեկին գաղտնիք չվստահել:
Դե ինչ բոլորիս հաջողություն եմ մաղթում:     
Կատեգորիա՝ Կրթություն | Ավելացրել է՝ Armine)

21-րդ դարում կրթությունը կարևոր է

Բոլոր այս տարի դպրոց  ավարտածները` համոզված եմ` մի պահ կանգ են առել ու մտածել են, թե ի՞նչ են ուզում դառնալ: Իմ կարծիքով` կյանքի դժվար հարցերից  մեկն է մասնագիտության ընտրությունը: Արդի մասնագիտությունները շատ են, սակայն պետք է զգալ, որ դա քոնն է: Անձամբ ես, ընտրել եմ հոգեբանությունը և գրեթե համոզված եմ,  որ դա իմն է:  Այդքան էլ կարևոր չէ, դու հոգեբան ես, տնտեսագետ, քաղաքագետ, նկարիչ  թե լեզվաբան, կարևորն այն է, որ լինի քոնը և հասկանաս, որ ապագայում կլինես լավ մասնագետ: Մի քանի տարի առաջ, գուցե, նորմալ էր չսովորելը, բայց ես ուրախ եմ, որ գնալով ավելի ու ավելի է  կարևորվում կրթությունը: 
Ակնհայտ երևում է, որ գիրք կարդացողների թիվը,   զգալիորեն, աճել է, դա հաճելի փաստ է կարծում եմ շատերի համար:  Եկեք բոլորս ձգտենք լինել  մարդ և հետաքրքիր զրուցընկեր: Եվ հավատացեք` ամեն մի նոր բան սովորելուց դու քեզ էլ ավելի լավ ես զգում: Ամեն մի նոր գիրք կարդալով` կյանքին սկսում  ես այլ կերպ նայել:

Կատեգորիա՝ Կրթություն | Ավելացրել է՝ Armine)

Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր...



 Ընթերցողը սովորում է գեղեցիկ խոսել, ընդլայնում է իր բառապաշարը, երբ ընթերցում է լավ ու գեղեցիկ ստեղծագործող հեղինակի գործերը:
 Այն, որ մարդը շատ գիրք է կարդացել, դեռ չի նշանակում, որ նա շատ զարգացած մարդ է:
 Մարդու կրթվածության ու զարգացածության աստիճանը կախված է ոչ թե կարդացած գրքերի քանակից, այլ հասկացածների:
Գիրք կարդացող և գրքին հատուկ ուշադրություն ցուցաբերող մարդիկ կյանքում միշտ կկառավարեն այն մարդկանց, որոնք հեռուստացույց են դիտում:
 Մարդիկ սկսում են ավելի քիչ նմանակել շրջապատողներին, եթե շատ են կարդում:
 Մարդկանց կարելի է բաժանել 2 խմբերի՝ նրանք, ովքեր սիրում են ընթերցել, և նրանք, ովքեր սիրում են լսել գիրք կարդացողներին:
 Գիտելիքը գրքերից առաջանում է այնպես, ինչպես լումաներից՝ դրամը, կամ դրամներից՝ դոլարը:
 Այն ազդեցությունը, որ ունենում է ֆիզիկական վարժությունը մարմնի վրա, ունենում է նաև կարդացած գիրքը մտքի վրա:
 Լավ գրքեր կարդալը մարդու խելացիության նախապայմանն է, բայց որպեսզի գտնես լավ գրքեր, պիտի կարդաս հազարավորները:
 Գրքերը լռում են, երբ խոսելու կարիք չկա, խուսում են, երբ պետք է՝ բացելով մեր դեմ ամբողջ աշխարհը:

Գրքերը մտքի նավերն են, որոնք ճանապարհորդում
 են ժամանակի ալիքների վրայով և տանում են զգուշորեն իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ:
Ֆրենսիս Բեկոն
Կատեգորիա՝ Կրթություն | Ավելացրել է՝ Աստղ☆
1 2 3 ... 6 7 »