Սեպտեմբերի 1 - Կրթություն - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Սեպտեմբերի 1

Կրկին մի նոր ուսումնական տարի, նոր ձեռքբերումներ ու մի կարոտ բարի...Աշակերտներ՝ փոքր և մեծ, բռնում են նորից դպրոցի ճամփան, որն այնքան հարազատ է կարծես դարձել...Տարիներն են նրանց իրար կապել...Դպրո՜ց, որ տարիներ հետո դառնալու է քո կյանքի գրքի թերթված մի էջ՝ կարոտով լեցուն, լի արցունքներով, խինդ ու ծիծաղով, հիշողություններով ու ջերմ դեպքերով...Նրա պատերի ներսում այնքան ջերմ է ու ապահով, ասես երկրորդ տունդ է, իսկ ուսուցիչներն այնքան հոգատար, մեղմ ու սիրալիր, ասես երկրորդ մայր...Եվ այսօր ահա քո գիրկն են գալիս սաներդ, դպրո՛ց: Նոր ուումնական տարին՝ ժպիտով լեցուն, փուչիկներով բազում-բազում: Նրանց աչքերում՝ ոմանց մեջ նոր կյանք, ժպիտ ու բերկրանք, ոմանց էլ՝ թախիծ, արցունքի կաթիլ, անսահման կարոտ, չէ՞ որ վերջին քայլերն են արվում քո տարածքում, հարազա՜տ դպրոց...Ահա՜, դու նայիր, քեզ են ընդառաջ գալիս սաներդ անցած, որ կարոտը գրկած քեզ մոտ են վազում, իսկ դու գրկաբաց նրանց ես սպասում, լու՜ռ դիմավորում, չէ՞ որ դու էլ ես նրանց կարոտում: Բակումդ ահա կանգնած են անթիվ սաներդ հիմա, որոնց բերել է հարազատ շեմիդ հենց այսօր Սեպտեմբերի 1-ը ակամա:

Շուտով կմոտենա այն տոնը, այն օրը, որը կփոխի բոլորի մտածելակերպը: Կբացվեն դասերը՝ իրենց հետ բերելով խենթությունների շքերթ, բայց այնպիսի խենթությունների, որոնք հատուկ են միայն դպրոցին, միայն աշակերտներին ու ուսուցիչներին: Անսահման կարոտով ենք լսվել ահա, բայց մոտենաում է տոնը...♥

Որքան մեծանում ենք , այնքան ավելի շատ ենք սկսում գնահատել ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 ասվածը : Մեծանում ենք՝ ավարտելով այդքան հարազատ դարձած մեր դպրոցը: Ամեն տարի Սեպտեմբերի 1-ը եղել է ինձ համար միայն ուրախություն պարգևող տոն, բայց այս տարի ամեն ինչ այլ է. այս տարի լինելու է և՛ ուրախություն պարգևող , և՛ տխրություն: Այո՜, տխրություն, քանի որ այդ տոնը չեմ նշելու հարազատ դպրոցում, հարազատ ուսուցչական անձնակազմի, հարազատ մարդկանց հետ: Այս անգամ ՝ օտար մի վայրում, ուր հարազատ են թվով քիչ մարդիկ:
Հիշում եմ, թե բոլորս որքան էինք հոգնում շարք կանգնելուց՝ առավոտյան, փնփնթում էինք , որ այսպես է մեր դպրոցի դրվածքը : Իսկ հիմա այդ օրերը չեն կարող վերադառնալ: Հավատացե՛ք ,անգամ կարոտել եմ այդ հոգնեցուցիչ շարք կանգնելը, այն էլ՝ շոգին : Որքան կցանկանայի ետ տալ ժամանակը... ավա՜ղ չեմ կարող : Ցանկանում եմ նորից ոտք դնել դպրոց, փարվել իմ առաջին ուսուցչուհուն ու կրկին ասել, թե ոնց եմ կարոտել, թե ինչքան կցանկանայի նորից հաճախել դպրոց, մոռանալ խնդիրների, հոգսերի մասին, նորից տրվել անհոգությանը, նորից ընկնել դեպ մանկություն ու սկսել կյանքն այնտեղից: 

Մի քանի օրից նորից սեպտեմբեր, նորից երեխաներ, մայրիկներ, ովքեր բռնել են իրենց երեխաների ձեռքերը և շարք կանգնած դասատուներ: Գեղեցիկ պահեր, անմոռաց հուշեր, շա՜տ ու շա՜տ գժություններ: Ոմանց համար սա առաջինն է, իսկ ոմանց համար վերջինը ցավոք...
Բարի գալուստ, Սեպտեմբերի 1...♥

Պատրաստեցին՝ կայքի ակտիվ մեկնաբանները
Կատեգորիա՝ Կրթություն | Ավելացրել է՝ ՆԵԼ | Դիտումներ՝ 2876
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 5
Regina1998
Regina1998 | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 29.08.2014 Spam

ehh 3 oric dasi enq,.,.uraaa;)iskhodvacn shat lavn er

princess
princess | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 29.08.2014 Spam

25 25 25 25 9 9 9 9

Mukig
Mukig | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 29.08.2014 Spam

shat lavna erexeq jan shat apreq hianali hodvac eq patrastel....exxxxx apsos vor el dprocakan chem 12 12 12 12 12

TaM♥
TaM♥ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 29.08.2014 Spam

Ապրեն իմ արևները :) 3-օրից դպրոցց, ուխ ջան

Նելլի♥
Նելլի♥ | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 30.08.2014 Spam

109 109

Անուն *:
Email *:
Կոդ *: