Մանկական - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Մանկության հուշեր

 
 Աստիճանաբար զարգանում է տեխնոլոգիան: Կային բաներ, որոնք այն ժամանակ անհնար էր անգամ պատկերացնել, իսկ այսօր անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց դրանց: Այս ամենին զուգահեռ իմ մեջ մեծագույն ցանկություն է առաջանում, որ ստեղծեն այնպիսի մի բան, որով հնարավոր կլինի վերադառնալ ամենաանկեղծ աշխարհը: Աշխարհ, որտեղ անհոգությունն է իշխում, որտեղ պարզությունն է հորդառատ գետի նման ծփում, որտեղ անկեղծ սիրում են, սիրվում, և այդ աշխարհն անվանում են ՄԱՆ-ԿՈՒԹ-ՅՈՒՆ...
   Վստահ եմ՝ դուք էլ հիշեցիք ձեր անհոգ օրերը, անկեղծ տարիները, մանկության ընկերներին, որոնց հետ հաճախ էինք վիճում, վիճում խաղալիքների համար, խաղում առաջատարը լինելու համար... Կարոտում եք, չէ՞:
   Բազում հետաքրքիր պատմություններ եմ հիշում մանկությունիցս, և կան շատ բաներ, որոնք ինձ պատմել են այն ժամանակներից, որոնք դժվար թե կարողանայի հիշել:
   Երբ մոտ 2 տարեկան եմ եղել, տատիկիս, մայրիկիս և էլի մի քանի հոգու հետ շենքի բակում եմ եղել: Հանկարծ մոտակա շենքից հանգուցյալի են տանելուց եղել: Երբ դուդուկը փչել են, սկսել եմ պարել :Դ Բնականաբար վրաս բարկացել են, փորձել են մի կողմ տանել, իսկ մահացածի հարազատները իրենց վիշտը սգալու փոխարեն սկսել են ինձ սիրել: Երբ նրանք գնացել են, կրկին սկսել են վրաս բարկանալ, իսկ ես էլ իմ «ներվայնությունից» ուշաթափվել եմ :Դ (սա պարզապես մի փոքրիկ դեպք իմ «խելագար» մանկությունից :Դ) 
***
   Երբ ես ծնվել եմ, մորեղբայրս 16 տարեկան է եղել և ինձ անչափ շատ է սիրել: Երբ նա բանակ է գնացել նրան շա՜տ եմ կարոտել և ամեն անգամ, երբ տատիկս նրան նամակ գրելուց է եղել, խնդրել եմ իմ անունից էլ գրի (այդ ժամանակ 3 տարեկան էի): Իսկ մի անգամ որոշել եմ ինքս գրել և ուրախացնել իմ սիրելի մորեղբորը: Ահա թե ինչպիսի տեսք է ունեցել իմ ուղարկած նամակը (տարիներ են անցել, բայց մինչ այժմ այն կա):
Նա էլ է ինձ նույն կերպ պատասխանել :Դ
***
Հետաքրքիր պատմությունները շա՜տ են: Եթե դուք էլ եք հիշում նման դեպքեր, ապա կիսվեք մեզ հետ մեկնաբանություններում:

Կատեգորիա՝ Մանկական | Ավելացրել է՝ RIDU

Երեխայի ճիշտ սննդակարգը




Մինչև մեկ տարեկանը երեխան աստիճանաբար պետք է սովորի հավելյալ սննդին․ որոշ երեխաներ ունենում են դժվարություններ: Դուք չպետք է հիասթափվեք, փորձեք տարբեր շիլաներ, բանջարեղենային խյուսեր: Հնարավոր է՝ Ձեր բալիկի մոտ բացասական վերաբերմունք է ձևավորվել նրա կամքին հակառակ կերակրելու պատճառով: Փորձեք երեխային կերակրել ընդհանուր սեղանի շուրջ, ընտանիքի անդամների հետ միասին, ակտիվորեն զբաղեցնելով և խաղացնելով նրան…………… 


Մեկ տարեկան դառնալուց հետո կարելի է երեխային չորս անգամ կերակրել՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ, ընթրիք: Նախաճաշի և ճաշի արանքում երեխային կարելի է հյութ կամ միրգ տալ: Ուտելու հիմնական ժամերն են՝ 8:00, 12:00, 15:00, 18:00: Հնարավոր են նաև այլ տարբերակներ․ պետք է հաշվի առնել երեխայի օրվա ռեժիմը: Մեկից մեկուկես տարեկան երեխան պետք է ուտի 100-1200 միլիլիտր սնունդ, մեկուկեսից երեք տարեկան երեխան ՝ մինչև 1400 միլիլիտր: Անշուշտ, չի կարելի կուրորեն հետևել նշված թվերին, քանի որ շատ մեծ նշանակություն ունի սննդի տեսակը և սննդարարությունը: 


Երեխայի Օրաբաժինը 
8:00 Նախաճաշ- 150 միլիլիտր կաթ, մեկ բուլկի /կամ կարագ մեկ կտոր սև հացով/, D վիտամին: 
10:00 II Նախաճաշ – մրգերի կամ բանջարեղենների եփուկ (պյուրե) /խնձոր, լոլիկ, նարինջ: 
12:00 Ճաշ – առաջին՝ մսի, բանջարեղենի ապուր կամ արգանակ 60-100 միլիլիտր, երկրորդ՝  եթե մսով ապուր եք տվել, ապա երկրորդն առանց մսի տվեք՝ փլավ կամ շիլա, կամ կարտոֆիլ: Եթե ապուրը միայն բանջարեղենից է, երկրորդը պետք է մսով կամ ձկով լինի, ընդհանուր ծավալը 150-200 գրամից ոչ ավելի, կոմպոտը, թեյը կամ կիսելը պետք է լինեն 100-150 միլիլիտր: 


15:00 Հետճաշիկ- կաթ կամ մածուն՝ 150-200 միլիլիտր: 
18:00 Ընթրիք – աղցան, շիլա, թխվածք, կաթնաշոռ, մի քանի մանր կտոր միս, կաթ և այլն /ընդամենը 250-350 գրամ/, կոմպոտը, թեյը կամ կիսելը պետք է լինեն 60-80 միլիլիտր...
Կատեգորիա՝ Մանկական | Ավելացրել է՝ ●♥Anyuta●♥

Մեր կյանքի ամենալուսավոր կետեր..♥

Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ այս կյանքը լուսավորում ու նոր շունչ են տալիս երեխաները...Փոքրիկ հրաշքներ, որոնք իրենց ձայնով, իրենց ծիծաղով ու անմեղ ժպիտով գրավում են ողջ մարդկությունն ու թույլ տալիս բոլորին անսպառ ժպտալ, ուրախ լինել ու հասկանալ, որ այս կյանքում դեռ մաք8ություն կա, դեռ կյանքը շարունակվում է......

Փոքրիկ հրեշտակներ, առանց որի կյանքը կանգ է առնում, մնում նույն բարձրության վրա, իսկ ամեն փոքրիկի հետ ծնվում է մի նոր ուրախություն, մի նոր կյանքի թռիչք ու ապահովում երջանկությունն ու ուրախությունը: Երջանիկ րոպեներ են` նստել երեխայի կողքին, բռնել նրա ձեռքն ու ուշադիր նայել նրա աչքերի մեջ....Այնտեղ այնքան մաքրություն ու պարզութjուն կա, այնքան երջանկություն ու ուրախություն, որը փոխանցվում է մեզ, տալիս մեծ հույսեր ու երանելի պահեր: 

Մեծ երջանկություն է նկատել, թե ինչպես է փոքրիկ հրաշքը բռնում ձեռքդ իրեն հատուկ ուժով, որից չես կարող և չես ցանկանում ազատվել...Ու այն պահերը, երբ նա կողքիդ է, երբ բռնել է ձեռքդ, նայում է աչքերիդ ու մի պահ ժպտում, կյանքի ամենաերջանիկ պահերն են, որոնք երբեք չի կարելի փոխարինել հասարակ ժպիտով:
Երեխանե՛ր, այն մարդիկ, ովքեր մեր կյանքի իմաստն են, մեր սրտի թրթիռն ու մեզ դեպի կատարելություն հասցնողները: Երջանկություն, ուրախություն, ծիծաղ, ժպիտ, որոնք միախառնված են մեկ երևույթի մեջ...ԵՐԵԽԱ...Փոքրիկ երեխա, փոքրիկ թաթիկներ, որոնք բռնելիս՝ թվում է, թե ինչ-որ փափկություն առել ես ձեռքերիդ մեջ...


Երջանկություն է ունենալ կյանքը լուսավորող ու նրան իմաստ հաղորդող մարդ, որին աշխարհում փոքրիկ են ասում......Փոքրիկ, ում շուրթերից առաջին անգամ հնչելու է <<Մամա>>, կամ <<Պապա>> արտահայտությունը, ով առաջին անգամ իր քայլերով ուրախություն կպարգևի ու իր ժպիտով կլցնի ողջ աշխարհը:
Երանելի պահեր, որոնք անցկացնում ենք փոքրիկ հրեշտակների հետ՝ Երեխաների հետ......Կյանք, իմաստ, երջանկություն, ահա այն ամենը, ինչը փոխանցվում է մեզ, երբ շրջապատված ենք երեխաներով...

Կատեգորիա՝ Մանկական | Ավելացրել է՝ Նելլի♥

Մայր


Մայր, հազարավոր խոսքերն անգամ անզոր են այս չորս տառանոց բառի դեմ: Մայր…որքան սեր, ջերմություն ու կյանք կա այս բառի մեջ: Մայրական քնքշանք ու գուրգուրանք. ամենահաճելի բանը, որ զգացել եմ իմ ողջ կյանքում: Յուրաքանչյուր մարդու համար` փոքր, թե մեծ, երիտասարդ, թե տարեց, աշխարհում ամենահարազատ, ամենամտերիմ մարդը մայրն է: Մայրը կարծես բարի հրեշտակ լինի, պահապան հրեշտակ, որ ցանկացած պահի քո կողքին է: Մեզանից ոչինչ չխնայելով, անգամ իր կյանքի հաշվին՝ մեզ է նվիրել նաև ամենաթանկագինը` կյանքը: Լույս աշխարհ գալուն պես մեզ շրջապատում են մայրական ջերմությունը, հոգատարությունը, փաղաքշանքը, սերը ու համբերատարությունը: Մայրն է երեխայի առաջին դաստիարակը, ընկերը, բարեկամը, հարազատը, ղեկավարն ու դաշնակիցը: Նա միակ ու անկրկնելի մարդն է, որի սերը զավակի հանդեպ վեհ ու անշահախնդիր է: Ի՞նչ խոսք, մեզնից յուրաքանչյուրը հոգու խորքում պահում է մոր մասին սրտահույզ մտքեր: Բայց միայն խոսքերով ապացուցելը, թե ինչքան ես սիրում մորդ, լոկ դատարկություն է: Ամենակարևորը հարգանքն է: Անսահման մեծ, անհամեմատ շատ պետք է լինի մոր նկատմամբ հարգանքը: Հարգանքը թանկ է մոր համար, այն մայրական սիրո պատասխանն է, երախտագիտությունը` նրա աշխատանքի: Մոր մասին կարելի է երկար խոսել: Բայց խոսելը չէ, որ կարևոր է: Կարևորը նրան գնահատելն է, գնահատելը այն , ինչ նա անում է:
Կատեգորիա՝ Մանկական | Ավելացրել է՝ ՄարիաՄ☆

Պա՛պ, շատ եմ սիրում քեզ

Իմ կյանքի ամենամեծ երջանկությունը դու ես, պապա՛ ջան: Ուզում եմ քեզ ամուր գրկել ու շնորհակալ լինել կյանքին... բախտն ինձ գուցե շատ է սիրել, որ ունեմ քեզ, ի՛մ հայրիկ: Հպարտ եմ, որ ունեմ քեզ: Դու ինձ համար հպարտություն ես, ճիշտ օրինակ ես այս կյանքում: Դու իմ համար ոչ միայն հայր ես այլև՝ ընկեր, եղբայր, հարազատ, Աստծո պարգև: Ցանկությունս մեկն է. միշտ եղիր առողջ, եղիր միշտ իմ կողքին: Հպարտություն է ունենալ քեզ պես ընկեր, որ վայելում ես այդքան մեծ հարգանք ու սեր: Գիտե՛մ, դու միակ մարդն ես, որ, նայելով աչքերիս մեջ, կարդում է մտքերս: Քո կողքին ես նորից փոքր եմ: Հիշում եմ, թե ոնց ես մինչև հիմա ինձ գրկում ու կամաց ասում.«Քեզ ամենաշատն եմ սիրում »: Երբ ընդամենը 15 տարեկան էի , դու ինձ ասում էիր .« իմ փոքրիկ հրեշտակ» ...մինչև հիմա էլ ես մնում եմ քո փոքրիկ հրեշտակը, քո գեղեցկուհին : Պա՛պ ,ուզում եմ միշտ կողքս լինես, քո խորհուրդներով դու միշտ ինձ օգնես: Գիտե՛ս, առանց քեզ, քո խորհուրդների էլ հնարավոր չէ: Կյանքիս ամենամեծ նվերը դու ես, պա՛պ ջան: Միշտ փորձում եմ ապրեմ քո նման, բայց քո խորհուրդների կարիքը միշտ շատ եմ զգում:
Կատեգորիա՝ Մանկական | Ավելացրել է՝ ՄարիաՄ☆

Զգու՞մ եք, թե ինչպես մեծացանք...

Դեռ երեկ փոքրիկ երեխա էինք, որ բռնում էինք ծնողի ձեռքից ու փորձում կատարել առաջին քայլերն այս անակնկալներով լի աշխարհում: Չգիտեինք՝ ինչ է սուտը, կեղծիքը, տառապանքը, խաբելը, իսկ այսօր, հասուն մարդ դարձած, կանգնած ենք կյանքի առաջ և ետ ենք նայում դեպի անցյալ: Արդեն մեծ ենք, իսկ ինչպե՞ս մեծացանք, մենք էլ չհասցրինք հասկանալ...Այժմ գիտենք՝ ինչ է տառապանքը, հարազատի կորուստը, սերը, սիրո տված ցավը, սովորել ենք հարմարվել, համակերպվել, կրել հարվածներ ու չհուսահատվել: Գիտենք, որ էսպես պիտի լինի, երանի ենք տալիս այն ժամանակներին, երբ դեռ փոքրիկ մի մանուկ վազ էինք տալիս բակով մեկ ու չգիտեինք, թե ինչե՞ր դեռ կան այս կյանքում: Չէինք պատկերացնում, որ գոյություն ունի չկամություն, նախանձություն, չարություն ու նենգություն հասկացությունները: Մենք մաքուր ու պարզ, մեր մտքերի ու պատկերացումների հետ ապրում էինք, մինչ դեռ մեր ծնողները ամեն բան անում էին՝ մեր մանկությունը հնարավորինս կատարյալ դարձնելու համար: Մեր ընկալիչները դեռ զարգացած չէին, ամեն բան մեր աչուկներին երևում էր վարդագույն, բարի ու գեղեցիկ, այնինչ այսօր ճիշտ հակառակն ենք տեսնում: Շարունակ երանի ենք տալիս անհոգ այն տարիներին, որ անցել են առանց կեղծիքի, միմյանց տակ փորելու ու դավեր նյութելու: Հիմա ամեն քայլ անելուց պիտի չսխալվես ու նայես շուրջդ, երբ քեզ լավություն են անում, չընկալես դա այնքան պարզ ու մաքուր, ինչպիսին կցանկանայիր , որ լիներ: Ոչինչ հենց այնպես մարդը մարդուն չի անում, չի արվում բարություն, չեն մեկնում օգնության ձեռք՝ առանց ուրիշ ակնկալիքներ սպասելով: Ոչինչ չի լինում ու չի ստացվում առանց հետին պլանների: 
Դեռ մի քանի տարի առաջ մենք բողոքում էինք, թե մայրիկն ու հայրիկը չեն թողնում ամեն տեղ գնալ, կամ մի փոքր ուշ տուն գալ, զարմանում էինք մեզնից մեծերի վրա, որ կարողանում են երեկոյան նոր տուն գալ, ազատ զբոսնել ընկերների հետ, իսկ մայրիկն ու հայրիկը չէին արգելում նրանց: Իսկ այսօ՞ր, մի՞թե այսօր հենց այդ նույն մեծ երեխաները չենք, ովքեր ունեն մտքի ու խոսքի իրավունք՝ չնայած նրան, որ ամեն դեպքում, ինչ-որ բան անելուց առաջ հաշվի ենք նստում ծնողների կարծիքների հետ: Միշտ էլ նրանց խրատներն անհրաժեշտ են, և որքան էլ մեծանանք, նրանց համար մնալու ենք այն նույն փոքրիկը, ով վազվզում էր տան սենյակներով մեկ ու չարաճճիություններ անում, որին հետևում էր մայրիկի սուր բղավոցը.«Դե հերի՜ք եղավ, անդաստիարակ երեխայի պես քեզ մի պահիր...»:
Ես կարոտում եմ անգամ այն խրատները ու բարկության նոպաները, որ լսելի էին դառնում ականջներիս, երբ մայրիկի աչքի առաջ խառնում էի նոր դասավորված տան դարակները: Չէ՞ որ երեխա էի, իսկ մայրիկը, չնայած խիստ բարկությանը, հասկանում էր, որ տարիքի հետ դա էլ կանցնի, տանում էր ամեն բան մեծ համբերությամբ և, անկախ այդ ամենից, շարունակում սիրել այնպես, ինչպես կսիրեր ցանկացած սրտացավ ծնողը:
Մեծացանք, լույսի ուժգնությանը համահունչ թռան տարիները, և այսօր՝ հենց այս պահին ,մենք կանգնած ենք նոր կյանքի շեմին և չենք փորձում համարձակ քայլ անել, քանզի մեր մտքերում ապրում է այն գիտակցումը, որ քայլ անելուց հետո մենք ենք պատասխանատու արած կամ չարած բաների համար, մենք ենք մեր կյանքի տերը և կառավարում ենք մեզ պատած հույզերն ու զգացմունքները: Վախենում ենք դժվարություններից, քանզի դրանք անխուսափելի են դառնում այժմ: Մենք մտնում ենք նոր կյանք՝ իմանալով հանդերձ, որ ճանապարհին հանդիպելու ենք հազար ու մի խառնվածքի ու բնավորության տեր մարդկանց, որոնց հետ սովորելու ենք լինել ճիշտ իրենց նման: Կարողանալու ենք տարբերակել լավը վատից, ճիշտը սխալից...

Զգու՞մ եք, թե ինչպես մեծացանք...

Կատեգորիա՝ Մանկական | Ավելացրել է՝ ChoyO

Մանկության երազ

  Հիշում եմ հիմա, երբ փոքր էի, աշխարհն կարծես մի հեքիաթ լիներ: Մանկության ընկերնե՛ր, որքա՜ն եմ ձեզ կարոտել: Կարոտում եմ մեր գժությունները, մեր խաղերը, մեր վեճերը, այն վեճերը, որ ընդհամենը մեկ րոպե էին տևում, և ոչ ավել: Ամբողջ օրը դրսում էինք, չէինք մտածում, որ կարելի է տուն գնալ, որ մայրիկը դեռ վաղուց տուն է կանչել, չէինք մտածում, որ մեզ վրա կբարկանան, մեր փոշոտ շորերի և մազերի համար: Մեր մազերը ամբողջովին ավազ էր լինում, երբ ընկերներով ավազե տնակ էինք պատրաստում: Կարոտում եմ մեր խաղերը, այն խաղերը, որ դաջվել են սրտումս, հիշում եմ, որ խաբում էինք միմիյանց, որպեսզի խաղթող ճանաչվեինք խաղում: Հիշում եմ, թե տղաները ոնց էին մեզ պաշտպանում, երբ որևէ բակից այլ տղաներ էին գալիս և փորձում էին մեզ նեղացնել: Նաև հիշում եմ այն պաճառաբանությունները, որ հորինում էինք բակ իջնելու համար, անգամ լաց էինք լինում և մայրիկին ասում.
   -Բոլորի մայրիկները թողնում են, իսկ դու` ոչ: Նայիր` բոլորը դրսում են, ինձ նույնպես թույլ տուր:
   Երբեք չեմ կարող մոռանալ այդ օրերը, երբ անհոգ և խաղաղ անցնում էր յուրաքանչուր օրը: Անգամ հիշում եմ, երբ ամեն օր մի նոր փորձություն էինք պատրաստում տղաների համար և ամբողջ օրը ծիծանում նրանց վրա: Որքա՜ն եմ ձեզ կարոտել, ետ եկեք, անցա'ծ օրեր: Կարոտում եմ քեզ անցյալ, ա՜խ ափսոս` դու շուտ անցար, դու իմ սրտում կմնաս, ինչքան էլ հեռու գնաս:
   Որքա՜ն տարբեր են երեխաները այսօր: Նրանց հետաքրքրում է միայն համակարգիչն ու ինտերնետը, ոչ թե բակը կամ ընկերները: Մի՞թե նրանք չեն ցանկանում ունենալ մանկություն և մանկության հուշեր: Միշտ այդ հարցն է ինձ տանջել, բայց պատասխան չեմ կարողացել գտնել: Մի' կորցրեք այն ժամանակը և օրերը, որ կարող եք լինել երջանիկ և կանցնի տարիներ, դուք կհիշեք և կծիծաղեք ձեր անցած օրերի համար:
   

<<Մանկությունն այն է, երբ ընկերներիդ հյուրասիրում ես քո ավազե տորթը և նրանք քեզ չեն մերժում>>: 
   


Կարոտում եմ քեզ, անցյա'լ, ա՜խ ափսոս` դու շուտ անցար, դու իմ սրտում կմնաս, ինչքան էլ հեռու գնաս:
 
Կատեգորիա՝ Մանկական | Ավելացրել է՝ Silvi__

Իմ հրաշք, իմ գանձ, իմ արև

  ромашки

 

Իմ հրաշք, իմ գանձ, իմ արև  , իմ կյանքի միակ երազ: Դու ծնվեցիր ու քեզ հետ բերեցիր մի մեծ երջանկություն: Քո ծնվելուց հետո աշխարհը լցվեց լույսով ու մեծ սիրով: Դեռ փոքր ես ու չես պատկերացնի, թե քեզ ինչքան եմ սիրում: Միայն քեզ տեսնելուց աչքերս սկսում են փայլել ու այդ պահին ուզում եմ քեզ գրկել ու երբեք բաց չթողնել: Դու աշխարհի ամենաբարի ու ամենաանկեղծ էակն ես : Քո մի ժպիտով կարող ես փոխել տրամադրությունս , իմ գանձ: Քո ծնվելուն շատ եմ սպասել, ամեն օր սպասում էի, թե երբ են այդ բարի լուրը ինձ հայտնելու: Եվ վերջապես երեկ ինձ հայտնեցին այդ բարի լուրը, այդ պահին ամբողջ աշխարհը լցվեց մի մեծ ջերմությամբ: Ու կարծես այդ ժամանակ աշխարհը իմը լիներ: Գիտես` հիմա ինչքան բան ունեմ քեզ սովորեցնելու: Ամեն ինչ կանեմ քեզ համար, որ լիովին վայելես քո մանկությունը, քանի որ մանկության տարիները դրանք  կյանքի ամենավառ ու ամենագունավոր օրերն են : Եթե քեզնից հեռանում եմ մի քանի ժամով, խենթի պես կարոտում եմ, իմ գանձ, իմ համով:  Քեզ սիրում եմ , համբուրում եմ, հիանում եմ քեզանով , որովհետև դու իմ կյանքն ես, կյանքիցս թանկ ես:

 ромашки

Հոդվածը պատվիրեց կայքի օգտվող՝ GevNA_XD
Կատեգորիա՝ Մանկական | Ավելացրել է՝ Նառա

Մանկության երազանքներ...

Մանկությունը ինքնին մի երազ է: Այնքան անկեղծ էր մանկությունը, այնքան անբիծ: Չնկատեցինք` ինչպես մեծացանք, և հիմա մեր մանկության հիշատակները թղթին ենք հանձնում: Այնքան եմ կարոտել քեզ, իմ մանկություն: Մանկությունը բոլորիս լավ ժամանակաշրջանն է եղել, այն լավ ժամանակներից մեկը, որը հավերժ կհիշենք: Կուզեի նորից վերադարձնել մանկության օրերը, կատարվեն մանկության պահված երազանքները և, ի վերջո, մի մանկուկ էլ ես ինքս դառնամ: Ե՛տ արի մանկություն, ես քեզ կարոտում եմ, ե՛տ եկեք իմ երջանիկ ու անհոգ օրեր: Տեսնես այդպիսի ժամանակաշրջան կլինի, երբ ես մոռանամ այդ անհոգ օրերը: Փոքր ժամանակ ես տարվում էի իմ երազանքներով: Հիմա էլ է նույնը, ուղղակի հիմա երազանքներն են փոխվել ու ես: Բոլորս փոքր տարիքից մեզ մասնագիտություններ էինք ընտրում: Մանկությունը մի քաղցր հիշողություն է արթնացնում բոլորիս մոտ, որ մենք նույնիսկ սկսում ենք ժպտալ: Այդ ժպիտը արդնանում է մեր մանուկ օրերից: Մանկության մեջ չկան աստղեր, բայց կային աստղային երազանքներ: Այնքան ուրախ եմ, որ իմ մանկությունից ես բերել եմ այդքան հիշողություններ ու երազանքներ: Երանի հիմա էլ մանուկ ժամանակվա նման միամիտ լինեմ: Չգիտես` ինչու, մանուկ ժամանակ մտածում էի, որ ես այս աշխարհ եկել եմ` որևէ բան փոխելու, կամ ավելացնելու համար, երևի ես մի բան փոխել եմ, ուղղակի չգիտեմ, թե ի՞նչ: Ես հիմա հասուն մարդ եմ և հասկանում եմ, որ դա, ցավոք, ընդամենը միամիտ, մանկական երազներ են եղել: Հասկացել եմ, որ ես ոչ մի արտասովոր մարդ էլ չեմ և իմ համար ոչ մի որոշակի առաքելություն պատրաստված չէ այս կյանքում:
Կատեգորիա՝ Մանկական | Ավելացրել է՝ Մանե
1 2 3 4 »