Մանկության հուշեր - Մանկական - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Մանկության հուշեր

 
 Աստիճանաբար զարգանում է տեխնոլոգիան: Կային բաներ, որոնք այն ժամանակ անհնար էր անգամ պատկերացնել, իսկ այսօր անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց դրանց: Այս ամենին զուգահեռ իմ մեջ մեծագույն ցանկություն է առաջանում, որ ստեղծեն այնպիսի մի բան, որով հնարավոր կլինի վերադառնալ ամենաանկեղծ աշխարհը: Աշխարհ, որտեղ անհոգությունն է իշխում, որտեղ պարզությունն է հորդառատ գետի նման ծփում, որտեղ անկեղծ սիրում են, սիրվում, և այդ աշխարհն անվանում են ՄԱՆ-ԿՈՒԹ-ՅՈՒՆ...
   Վստահ եմ՝ դուք էլ հիշեցիք ձեր անհոգ օրերը, անկեղծ տարիները, մանկության ընկերներին, որոնց հետ հաճախ էինք վիճում, վիճում խաղալիքների համար, խաղում առաջատարը լինելու համար... Կարոտում եք, չէ՞:
   Բազում հետաքրքիր պատմություններ եմ հիշում մանկությունիցս, և կան շատ բաներ, որոնք ինձ պատմել են այն ժամանակներից, որոնք դժվար թե կարողանայի հիշել:
   Երբ մոտ 2 տարեկան եմ եղել, տատիկիս, մայրիկիս և էլի մի քանի հոգու հետ շենքի բակում եմ եղել: Հանկարծ մոտակա շենքից հանգուցյալի են տանելուց եղել: Երբ դուդուկը փչել են, սկսել եմ պարել :Դ Բնականաբար վրաս բարկացել են, փորձել են մի կողմ տանել, իսկ մահացածի հարազատները իրենց վիշտը սգալու փոխարեն սկսել են ինձ սիրել: Երբ նրանք գնացել են, կրկին սկսել են վրաս բարկանալ, իսկ ես էլ իմ «ներվայնությունից» ուշաթափվել եմ :Դ (սա պարզապես մի փոքրիկ դեպք իմ «խելագար» մանկությունից :Դ) 
***
   Երբ ես ծնվել եմ, մորեղբայրս 16 տարեկան է եղել և ինձ անչափ շատ է սիրել: Երբ նա բանակ է գնացել նրան շա՜տ եմ կարոտել և ամեն անգամ, երբ տատիկս նրան նամակ գրելուց է եղել, խնդրել եմ իմ անունից էլ գրի (այդ ժամանակ 3 տարեկան էի): Իսկ մի անգամ որոշել եմ ինքս գրել և ուրախացնել իմ սիրելի մորեղբորը: Ահա թե ինչպիսի տեսք է ունեցել իմ ուղարկած նամակը (տարիներ են անցել, բայց մինչ այժմ այն կա):
Նա էլ է ինձ նույն կերպ պատասխանել :Դ
***
Հետաքրքիր պատմությունները շա՜տ են: Եթե դուք էլ եք հիշում նման դեպքեր, ապա կիսվեք մեզ հետ մեկնաբանություններում:

Կատեգորիա՝ Մանկական | Ավելացրել է՝ Ռիմա Դումանյան | Դիտումներ՝ 219
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 7
тiiiк_тооОкˋ】
тiiiк_тооОкˋ】 | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 23.03.2016 Spam

Վստահ եմ՝ դուք էլ հիշեցիք ձեր անհոգ օրերը, անկեղծ տարիները, մանկության ընկերներին, որոնց հետ հաճախ էինք վիճում, վիճում խաղալիքների համար, խաղում առաջատարը լինելու համար... Կարոտում եք, չէ՞: 9 9 9 9 9 9 25 25 25 25 25 25 25 25 25 LAVNA SHAT APRES DUUUUUU 9 9 9 9 25

RIDU
RIDU | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 24.03.2016 Spam

ու՜խ, դու էլ ապրես 58 109

Ani-Margaryan
Ani-Margaryan | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 20.03.2016 Spam

Կարոտում եմ մանկությունս

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 19.03.2016 Spam

կբերես կտեսնեմ 58

RIDU
RIDU | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 19.03.2016 Spam

որ գամ Հայաստան, անպայման :Դ

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 19.03.2016 Spam

Մեծանալով ավելի ու ավելի եմ ուզում վերադառնալ մանկություն: Կարոտում եմ անմեղ ու մաքուր ժամանակները, երբ դեռ այնքան քիչ բան գիտեի և այնքան քիչ բան էի տեսել: Ուրախանում էի ամեն նոր բան բացահայտելիս, իսկ ուրախություններս երկար էին տևում: Բոլորս էլ մեր հիշողություններում ունենք մի վառ անկյուն, որտեղ գտնվում են մեր մանկաության անհոգ, հրաշալի օրերը: Ինչ էլ ձեռագիրա: 58

RIDU
RIDU | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 19.03.2016 Spam

ձեռագիրը սրա նման ա եղել, բայց օրիգինալը Հայաստանում ա, մոտս չի :Դ 38

Անուն *:
Email *:
Կոդ *: