Նորություններ - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Նոր ժամանցային կայք - www.jpitov.ru


Բարև սիրելի ստատուս4կանցիներ: Այսօր ձեզ եմ ներկայացնում մի ժամանցային կայք... Կայքի անվանումն է Jpitov.ru: Այն ունի շատ գեղեցիկ դիզայն, ինքնատիպ անձնական պրոֆիլ և հաճելի բովանդակություն: Այստեղ կգտնեք ձեր  ստատուս4կայի հին ընկերներին, որոնք օգտվում են մեր կայքից և ձեռք կբերեք նոր ընկերներ: Այցելեք, օգտվե՜ք... և գրանցվեք: 
Կայք այցելելու համար սեղմեք այստեղ:

Կատեգորիա՝ Նորություններ | Ավելացրել է՝ jpitov-ru

Color Party Երևան

Color Party միջոցառումը սերում է Հնդկաստանից: Այնտեղ սա ավանդական տոն է՝ ինչպես վարդավառը Հայաստանում: Այն անվանում են "Holi Festival”, բայց տոնվում է նաև մի շարք ուրիշ երկրներում ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, Բրազիլիա:

Այս տարի այն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում, իսկ հետագայում արդեն կունենա ամենամյա բնույթ: Այս հետաքրքիր միջոցառումը անցկացվելու է հուլիսի 2-ին, ժամը 13:00-ից 21:00-ն: Color Party Yerevan-ը երբևէ Հայաստանում անցկացրած միջոցառումներից ամենագունառատ, ամենա նորաոճ և ամենա երիտասարդական Party-ն է լինելու:
Color Party-ին կարող են մասնակցել 14 տարեկանը լրացած բոլոր անձինք, բայց, եթե Դուք դեռ չեք լրացրել 18 տարին, անհրաժեշտ է ծնողի կամ խնամատարի պարտադիր համաձայնությունը, որի մասին տեղեկությունը կկարողանաք գտնել մեր event-ին հետևելով: Մասնակիցների առավելագույն քանակը՝ 5000 հոգի:

Մասնակցության արժեքն է - 3000 դրամ

Մասնակիցները կստանան փաթեթ, որն իր մեջ ներառում է՝
• 1 մուտքի տոմս
• 1 անվճար փոշեներկով փաթեթ
• 1 անվճար ըմպելիք

Կատեգորիա՝ Նորություններ | Ավելացրել է՝ Գոգ

Բռավո Իվետա

 «Օ՜, Աստվա՛ծ իմ». հայտնի վիդեոմեկնաբանի արձագանքը՝ առաջին անգամ Իվետայի կատարումը տեսնելիս. սա տեսնել է պետք...


 Ազգովի խոստովանենք, որ մեր Դիվան իրոք շշմելու հանդես եկավ: Կատարյալ էր թե՛ կատարումը, և թե՛ շոուն:
Perfect...
Կատեգորիա՝ Նորություններ | Ավելացրել է՝ Հասուլ†)

Վատ լուր Իսրայելից...

 Երեկ հրեական պետության ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին,որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սեփական կառավության դիրքերն ավելի ամրապնդելու համար երկրի պաշտպանության նախարարի պաշտոնն առաջարկել է "Մեր տունն Իսրայելն է" կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանին,ով հայտնի է իր հակահայ քաղաքականությամբ և շատ սերտ կապերով Իլհամ Ալիևի վարչակազմի հետ...Մեկ տարի առաջ՝2015 թ-ի մայիսին երկրում տեղի ունեցած պառլամենտական ընրություններում անհաջողություն կրելուց հետո՝"Մեր տունն Իսրայելն է" կուսակցությունը ստացել էր ընդամենը 6 մանդատ, երկրի արտաքին գործերի նախարար Լիբերմանը չցանկանալով դառնալ նոր կոալիցիայի անդամ լքեց իր պաշտոնը...Հիմա,մեկ տարի անց,Ավիգդոր Լիբերմանը հետ է վերադառնում Նեթանյահուի կառավարություն՝ արդեն ՊՆ նախարարի պաշտոնում...Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկություններով ներկայիս ՊՆ նախարար Մոշե Յաալոնն արդեն տեղեկացվել է,որ ազատվելու է պաշտոնից..."Կուրսոր" պարբերականի տվյալներով Ավիգդոր Լիբերմանն արդեն հայտնել է,որ համաձայն է դառնալ Իսրայելի պատմության ամենաաջակողմայն կառավարության անդամ...Լիբերմանի Իրսայելի ՊՆ ղեկավար դառնալու փաստը հրճվանք է առաջացրել Բաքվում...Ազերիական ԶԼՄ-ները չեն թաքցնում իրենց գոհունակությունն այն փաստից,որ Ադրբեջանին 4,5 միլիարդ դոլլարի զենք վաճառած հրեական պետության պաշտպանության նախարար է դառնում "իրենց մարդը" Երուսաղեմում..."Իսրայելի և Ադրբեջանի հարաբերություններն օրինակելի են...Առանց կասկածի նրանք կշարունակեն զարգանալ...",-haqqin.az-ին մեկնաբանել է Ադրբեջանի "ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄ" Ա.Լիբերմանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում Քնեսեթում "Մեր տունն Իսրայելն է" կուսակցության խմբակցության պատգամավոր Սոֆա Լանդվերը,որը ևս հայտնի է իր հակահայ հայտարարություններով...Լիբերմանի Իսրայելի պաշտպանության նախարարի նշանակումով էլ ավելի կարող է սերտանալ Բաքվի և Թել Ավիվի ռազմական համագործակցությունը,որի հնարավորության մասին հայտնել է իսրայելական "Նատիվ" հատուկ հետախուզական գործակալության նախկին ղեկավար Յակով Կեդմին...
Ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ Բաքուն Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ կիրառեց նաև իսրայելական նորագույն զինտեխնիկա,հատկապես՝ԱԹՍ-ներ և դրանց "Կամիկաձե" տարբերակները...Պաշտոնական Բաքուն հմտորեն օգտագործում է իր իսրայելցի բարեկամներին,այդ թվում նաև Ավիգդոր Լիբերմանին,հրեաների մեջ հակահայ քարոզ տանելու և Անկարայի հետ համատեղ Հայոց ցեղասպանության ընդունման դեմ պայաքրելուն այն երկրներում,որտեղ հրեաները ունեն մեծ դիրքեր տնտեսական և քաղաքական ոլորտներում...
Հ.Գ.Թե ինչ է իրենից ներկաացնում Լիբերմանի ղեկավարած "Մեր տունն Իսրայելն է" կուսակցությունը, կարելի է դատել այս տարվա փետրվարին Քնեսեթում տեղի ունեցած սկանդալով...News.ru-ի փոխանցմամբ՝ "Մեր տունն Իսրայելն է" կուսակցության անդամ Ռոբերտ Իլատովի "Օտարերկրյա գործակալների մասին" օրինագծի քննարկման ժամանակ "Մերեց" կուսակցության առաջնորդ Զաավա Գալիոնը սուր քննադատության է ենթարկել օրինագիծը՝ վիրավորելով այն ներկայացնող կուսակցությանը...Մասավորապես նա հայտարարել է, որ "Մեր տունն Իսրայելն է" կուսակցության ներկայացուցիչները Ադրբեջանի կառավարության լրտեսներն են, որից արտոնություններ են ստանում...Նրա խոսքով՝ արտգործնախարար լինելու տարիներին Ավիգդոր Լիբերմանը պաշտպանում էր ընկերությունների շահերը, որոնք պատկանում էին Ադրբեջանի կառավարությանը...
Կատեգորիա՝ Նորություններ | Ավելացրել է՝ wakeup

Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A9

Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A9 սմարթֆոնը




Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A9 սմարթֆոնը: Այս նոր մոդելն ունի 6 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 1920х1080 կետերի թողունակությամբ: Սարքն ունի 8 միջուկանի Snapdragon 652 պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն և 32Գբ ներքին հիշողություն: Հնարավորութուն կա նաև տեղադրել մինչև 128Գբ ծավալով micro SD քարտ: Սմարթֆոնի հետևի տեսախցիկը 13 Մպ է, իսկ առջևինը՝ 8Մպ: Սարքն ունի 4G LTE, Wi-Fi a/b/g/n, Bluetooth 4.1, ANT+, NFC մոդուլներ և աշխատում է երկու SIM քարտով:


Galaxy A9 սմարթֆոնն ունի նաև մատնահետքի սկաներ, որը տեղադրված է Home կոճակը մեջ: Սմարթֆոնի մարտկոցը 4000 մԱ/ժ է: Սարքն աշխատում է Android 5.1.1 (Lollipop) օպերացիոն համակարգով: Առայժմ այս նոր սմարթֆոնի գնի և վաճառքի ամսաթվի մասին տեղեկություն չկա:
Կատեգորիա՝ Նորություններ | Ավելացրել է՝ wakeup

«Եվրատեսիլ 2016»

Ո՞ր հորիզոնականները զբաղեցրեցին մյուս երկրները` «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում

ԻՆչպես տեսանք` Ուկրաինան 534 միավորով գրավեց առաջին հորիզոնականը, իրենից հետո թողնելով Ավստրալիային, որը գրեթե ողջ հաշվարկի ընթացքում առաջատարն էր։ Այժմ տեսնեք, թե մյուս երկրները ինչ հորիզոնականներ զբաղեցրեցին.

3–րդ հորիզոնական–Ռուսաստան

4–րդ հորիզոնական–Բուլղարիա

5–հորիզոնական–Շվեդիա

6–րդ հորիզոնական–Ֆրանսիա

7–րդ հորիզոնական–Հայաստան

8–րդ հորիզոնական–Լեհաստան

9–րդ հորիզոնական–Լիտվա

10–րդ հորիզոնական–Բելգիա

11–րդ հորիզոնական–Նիդեռլանդներ

12–րդ հորիզոնական–Մալթա

13–րդ հորիզոնական–Ավստրիա

14–րդ հորիզոնական–Իսրայել

15–րդ հորիզոնական–Լատվիա

16–րդ հորիզոնական–Իտալիա

17–րդ հորիզոնական–Ադրբեջան

18–րդ հորիզոնական–Սերբիա

19–րդ հորիզոնական–Հունգարիա

20–րդ հորիզոնական–Վրաստան

21–րդ հորիզոնական–Կիպրոս

22–րդ հորիզոնական–Իսպանիա

23–րդ հորիզոնական–Խորվաթիա

24–րդ հորիզոնական–Մեծ Բրիտանիա

25–րդ հորիզոնական–Չեխիա

26–րդ հորիզոնական–Գերմանիա

Կատեգորիա՝ Նորություններ | Ավելացրել է՝ wakeup

Վերջին նորությունները շփման գծից


Արդեն երկրորդ օրը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված: Շփման գծի ողջ երկայնքով թեժ մարտեր են ընթանում: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ: Այս հատվածում նախօրեին ադրբեջանական ուժերը մարտավարական կարեւոր նշանակության հենակետ էին գրավել, որը լուսադեմին  հայկական զինված ուժերին հաջողվել է հետ վերցնել: Ադրբեջանական զինուժն այս հատվածում երեք տանկ է կորցրել: Եվս 2 տանկ եւ 1 հետեւակի մարտական մեքենա հակառակորդն այսօր կորցրել է հարավարեւելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, երեկ եւ այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ եւ 5-ից ավելի այլ զրահատեխնիկա: Ղարաբաղյան բանակն ունեցել է 1 տանկի կորուստ:Մարտագծի հարավարեւելյան ուղղությամբ եւս ընթանում են դիրքային թեժ մարտեր: Դիրքային մարտերում հաջողության չհասնելով՝ հակառակորդը խաղաղ բնակավայրերն է գնդակոծում: Մասնավորապես, Մարտակերտ քաղաքն արկակոծում է հրթիռահրետանային «Գրադ»կայանքից եւ 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից:Փաստրեն, չնայած  բազմաթիվ միջազգային կառույցների  կոչերին՝ Ադրբեջանը այս գիշեր նույնպես դիմել է լայնածավալ հարձակողական գործողությունների, առավոտյան ժամը 06:00-ից սկսած առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդն սկսել է հրթիռահրետանային միջոցներ եւ զրահատեխնիկա կիրառել, կրկին Լեռնային Ղարաբաղի տարածք թափանցելու փորձեր արել եւ հետ շպրտվել՝ տալով զգալի կորուստներ:Միաժամանակ, Բաքուն փորձում է էսկալացիայի հետագա պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Այդ նպատակով արդեն երկու անգամ լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, իբր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ դադարեցնում է Արցախի հետ շփման գծում ռազմական գործողությունները, իրականում, սակայն, շարունակել է նախահարձակ գործողությունները:ՊՆ  մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար»:Իր իսկ ձեռնարկած մարտական գործողություններն Ադրբեջանի վրա թանկ են նստել՝ 200-ից ավելի կորուստ: Այս գիշեր մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող: 1994 թվականի հրադադարից հետո ադրբեջանական այս  աննախադեպ սադրանքի հետեւանքով հայկական կողմում զոհերի թիվը, վերջին տվյալով, 18 է:Երեկվանից Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հարյուրավոր կամավորներ պատրաստակամություն են հայտնել մեկնել շփման գիծ:Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկոյան հանդիպել է հրապարակում հավաքված կամավորների հետ, նշել, որ անհրաժեշտության դեպքում բոլոր ցանկացողներն էլ կարող են դիրքեր մեկնել, սակայն այս պահին դրա կարիքը չկա. պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է իրավիճակին:
Կատեգորիա՝ Նորություններ | Ավելացրել է՝ NAREK

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է: 
Ապրիլի 1–ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 ("Գրադ") տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը: Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ "հակահարձակողական գործողություններ" և "ազատագրված տարածքների ամրապնդում" եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է: ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում: 
Կատեգորիա՝ Նորություններ | Ավելացրել է՝ NAREK

ԱՄՆ-ը և ԵՄ-ն հանեցին Իրանի պատժամիջոցները

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, թե հանում են Իրանի դեմ պատժամիջոցները, երբ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Թեհրանը կատարել է ատոմային ծրագրի ապամոնտաժման մասին բոլոր պայմանները։

BBC-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ խոսքը միայն այն պատժամիջոցների մասին է, որոնք ներդրվել էին իրանական ատոմային ծրագիրը խափանելու ԱՄՆ մտադրությամբ։

Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների չեղարկման որոշումն ուժի մեջ է մտնելու ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։ ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մողերինին ընդգծել է, թե հանվելու են ոչ միայն ԵՄ, այլև անդամ պետությունների ներդրած պատժամիջոցները։

Ընթացիկ տարվա հուլիսին Իրանն ու միջազգային միջնորդների վեցնյակը հայտարարել էր, թե հասել են պատմական համաձայնության իրանական ատոմային ծրագրի կարգավորման ուղղությամբ։ Բարդագույն բանակցություններն ավարտվել էին գործողությունների համատեղ ծրագրով, իորի կատարման դեպքում հանվում էին ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ներդրված պատժամիջոցները։

Կատեգորիա՝ Նորություններ | Ավելացրել է՝ WakeUp
1 2 3 ... 22 23 »