ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն - Նորություններ - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունն ապատեղեկատվություն է: 
Ապրիլի 1–ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները, ավելին՝ նույն հայտարարության տարածումից հետո ՄՄ-21 ("Գրադ") տիպի հրթիռահրետանային կայանքներից և 152 միլիմետրանոց հրանոթներից արկակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը: Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ "հակահարձակողական գործողություններ" և "ազատագրված տարածքների ամրապնդում" եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է: ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում: 
Կատեգորիա՝ Նորություններ | Ավելացրել է՝ NAREK | Դիտումներ՝ 137
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 2
✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 03.04.2016 Spam

Սահմանին կանգնած ամեն զինվոր ունի երազանքներ, սակայն ամեն փամփուշտ կարող է փշրել այդ բոլորը:
Մեր սահմանին կանգնած քաջ տղաներ, մենք հպարտենք, որ ձեզ պես զինվորներ ունենք... Աստծո ձեռքը թող ձեզ վրա լինի...

Lus:)
Lus:) | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 03.04.2016 Spam

Աստված Մեր Զինվորների հետ...(((

Անուն *:
Email *:
Կոդ *: