Սեր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Սիրտ ունեմ

Սիրտ… Թվում է ընդամենը մարդկային մի օրգան, առանց որի անհնար է ապրել: Բայց լինում են դեպքեր, երբ սիրտը առողջ է, բայց մարդուն այլևս ապրել հարկավոր չէ…

Այդպիսին էլ իմ սիրտն է` փխրուն ու լայն, որտեղ տեղ կար քո նմանների համար: Դու՜... Դու հո գիտե՞ս, թե ինչ է նշանակում սիրել, դե դու էլ ես սիրում, միայն թե ուրիշին: Դու հո գիտե՞ս, որ ես քեզ սիրում էի: Գիտես, որ քո մի ինձ ուղղված հայացքը սպանում էր ինձ, որ քո ամեն մի միամտաբար ասած քնքուշ բառի մեջ ես խեղդվում էի: Դու հո գիտե՜ս, որ ես դեռ սպասում եմ քեզ: Գիտես, որ ամեն օր քնելուց առաջ երազներում տեսնում եմ այն օրը, երբ բացում ես դուռը, ներս ես մտնում, ամուր գրկում ու ասում, որ միայն ինձ ես սիրում, որ միայն իմն ես:

Ու դու այդքանն իմանալով, խաղացիր իմ զգացմունքների հետ:

Բայց գիտե՞ս ինչ կա: Ես էլ սիրտ ունեմ բոլորի նման, ես էլ քարից չեմ, ունեմ զգացմունքներ, ու երբ այդ զգացմունքները սպանում են, իմ սիրտն էլ բոլորի նման կոտրվում է…


Սիրում եմ, ներում եմ, բայց դու արդեն ուրիշինն ես…



Հոդվածը պատվիրեց`●♥Anyuta●♥
Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Հասուլ†)

Սիրո հոտը...♥

Ու էլի լռում է հեռախոսս...
Կիլոմետրերով հեռու ես,բայց հոգով մոտս ես:Նստած ես կողքիս,թեյ ես խմում:Անձրև է դրսում:Հա՛,ես չեմ մրսում,բայց դու ինձ գրկել ես այնքան ամուր,որ այտերս կաս-կարմիր են դարձել:Օծանելիքդ մտնում է մարմնիս ամեն մի բջջի մեջ և տակնուվրա է անում:Այնքան անուշ ես բուրում,բայց դա բնավ էլ օծանելիքդ չէ:Դու սիրով ես բուրում:Քեզանից սիրո հոտ է գալիս:

Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Ամուլիկ♥

Երես չթեքես




                         ...Իմ սերը այնպիսին էր, որ փակել էր աչքերս ու խլացրել ականջներս:Ինձ համար անտեսանելի էր, թե ինչպես եմ քեզ կիսում ուրիշի հետ: Ամեն անգամ նայելով ձեր երկուսի աչքերին, հասկանում եմ, որ քո սրտի ամբողջ սերը նրա՜նն է, բայց չե՛մ տա, չե՜մ տա քեզ ուրիշին….Սովորաբար, երբ տղան դավաճանում է աղջկան, աղջիկն այլևս չի ուզում տեսնել նրա երեսը, տղան անդադար գոռում է. «կներե՛ս»,բայց այժմ ե՜ս եմ խնդրում. «ինձնից երես չթեքես»…

Ապրեցի քեզ հետ իմ կյաքնի կեսը լուռ դիմանալով,
Ապրեցի քեզ հետ իմ կյանքի կեսը՝ լավ իմանալով,
Որ կա մեկը, ում քո մտքից չես հանել դեռ,
Ու երբ նրա մասին խոսել եմ,
Արցունքները քո հոսել են...
Ապրեցիր ինձ հետ դու կյանքիդ կեսը՝ լուռ դիմանալով,
Ապրեցիր ինձ հետ դու կյանքիդ կեսը՝ լավ իմանալով,
Որ մի օր դու նրա մոտ ետ կգնաս, ու
Հենց դրա մասին լսել եմ,
Արցունքները իմ հոսել են...
Դու նրա մոտ կգնաս ու քեզ էլ ետ չեմ բերելու,
Բայց դուռը իմ բաց պահելու եմ ու լուռ համբերելու,
Ու թե մի օր էլի ետ գաս կներեմ թե՛ նրան, թե՛ քեզ,
Միայն թե ինձնից երես չթեքես...
Ես ամեն բան արեցի, որ դու էլ նրան իմ մեջ չփնտրես,
Բայց այսօր ես հանձնվեցի, ինձ լռել էլ դու չխնդրես
Ասա ճիշտը սիրել ես միշտ էլ նրան, ու սա է ողջ ճշմարտությունը,
Ընդունում եմ իմ պարտությունը...
Գիտեմ, գիտեմ, գիտե՜մ, որ չկամ քեզ համար էլ, ու
Դու իմ սերն ես արհամարհելու...
Բայց մինչև մեռնելս հույսս չի մարելու, ու
Միշտ իմն եմ քեզ համարելու...


Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Հասուլ†)

Կենա՛ցդ...

 

Հիմա ինձ լսիր, կենացդ եմ ասում. վերցրել եմ ձեռքս այս գավաթ թույնը, քո տված սիրո կենացը խմեմ, որ կարողացար նրանով տիրել իմ սիրող սրտին, որ տարար հետդ, հեռացար անհետ: Ո՞րն է իմ մեղքը, որ քեզ սիրեցի՞, թե՞ հավատացի սիրո խոսքերիդ… Ես մեղավոր չեմ, ես սիրել եմ քեզ: Դու ես ինձ թողել անպատասխան սեր, սեր ես խոսք տվել ու կորել անհետ: Դու՛ ես մեղավոր, այո՛, միայն դու՛… Դու այսօր դարձած մի թափառական, մենակ ու մոլոր այս մեծ աշխարհում, դու ես մեղավոր, որ սրտիս սերը մեկին չի կպնում, որ աղաչում եմ ես իմ Աստվածին՝ քո սիրո նման սեր ինձ պարգևի: Դու՛ ես մեղավոր, որ ես դարձել եմ կոպիտ, անտարբեր: Ով սեր է երգում, ես քեզ եմ հիշում, ով ինձ մոտենում, սեր է խոստանում, ես քեզ եմ հիշում, ով ինձ կանչում է, ես քեզ եմ փնտրում, որ չեմ նկատում ո՛չ ինձ սիրողին, ո՛չ ինձ կանչողին… Դու՛ ես մեղավո՜ր…
 Դու՛ ես մեղավոր, որ գարունն աշունի գույն եմ տեսնում, ամեն պատահած զույգին նայելով՝ երանի տալիս: Դու ես մեղավոր, որ նոր սիրածիդ համբույներն անգամ իմ սրտում խոցված դանակ են դառել, որ հարսանիքներում պարում են ջահել աղջիկ ու տղա, իսկ ես միայնակ հարսն ու փեսային երանի տալով ժպտում եմ անվերջ խենթի ժպիտով: Ու գիտե՞ս, որքան բարի, գեղեցիկ աղջիկների սրտեր եմ մաշել ու չեմ ցանկացել նրանց հասկանալ, որ պատահական հղի կին տեսնելով քե՜զ եմ երազում… Ի՞նչ եմ քեզ արել: Ինչու՞ ես պատժում: Հե՛տ բեր իմ սիրտը, տու՛ր, մեկին սիրեմ… Վերջին խնդրանքս՝ Աստված քեզ պահապան: Դու՛րս եկ իմ սրտից, օրհնի՛ր իմ կյանքը սիրուդ օրհնանքով: Դե աղոթի՛ր, որ ես հավերժ քուն մտնեմ սիրուդ կենացով, այս գավաթ թույնով: Կօրհնի քեզ Աստված, կյանքս քեզ լինի: Իմ սերը քո միջից վաղուց է մեռած. գնամ ես, հասնեմ քո մեռած սիրուն, որ գոնե այնտեղ ապրենք միասին…
 Ի՞նչ կխնդրեի Աստծուց այս պահին. առջևս կանգնեիր, աչքերիս նայեիր, թե ոնց եմ հարբել քո սիրո մեղքով, ինչպես հենց հիմա այս գավաթ թույնով, որ պիտի հարբեմ… Ու կխնդրեի ես Աստծուց միայն, գոնե մեկ անգամ ձայնդ լսեի: Թեկուզ ասեիր հենց. «Անու՛շ լինի»…

 Կենա՛ցդ...

   
Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Հասուլ†)

Դու...

  Գիտե՞ս՝ սիրո մեջ ամենասարսափելին ո՞րն է… այն, որ գիտակցում ես սիրտդ նվիրել ես էն մեկին, ով արժանի չէ նույնիսկ քո մի պարզ հայացքին… Դաժան է… Իսկ ես քո պատճառով ստիպված եմ անցնել այդ դաժանության միջով:
   Ինչու՞ մտար կյանքս, տակնուվրա անելով այն ամենը, ինչ հանդիպեց ճանապարհիդ: Սիրում եմ, իսկ դու դրանից օգտվելով սրտիս ամենանուրբ լարերի վրա նվագում ես ցանկացածդ մեղեդին՝ չնայելով սիրուց տանջված, մաշված սրտիս: Ո՞վ է քեզ տվել իրավունք խորտակելու կյանքս: Որտե՞ղ է գրված, որ կարող ես խաղալ զգացմունքներիս հետ՝ ամեն անգամ ակնկալելով ստանալ ավելին: Ո՞վ է քեզ հավաստիացրել, որ դու ես էն միակը, որի համար կտանջվեմ ողջ կյանքիս ընթացքում… Դու ընդամենը «մարդ», մարդ՝ փոքրատառով, բայց հղփացած այնքան, որ կարևորը քեզ համար կյանքից առավելագույնը ստանալն է, ու ստանալ մի բան,որը յուրաքանչյուր բանական մարդու կողմից անտեսված է ու անընդունելի:
   Խորտակեցիր կյանքս, փշուր-փշուր արիր էն ամենը, ինչը մտովի ստեղծել էի մեզ համար՝ ինձ ու քեզ համար: Կարծում ես հաղթեցի՞ր, չէ՜, ինքդ քեզ հույս մի՛ տուր: Ուղղակի դու գտնվեցիր այնքա՜ն փոքրոգի, որ չգնահատեցիր քեզ սիրողին, չգնահատեցիր էն սերը, որը երկկողմանի լինելու դեպքում պատրաստ էր հաղթահարելու ամեն դժվարություն:
   Ինքդ գիտես՝ սիրուց ատելություն մի քայլ է, իսկ ատելությունից սեր՝ կես: Իսկ ես չեմ նախանձի քեզ՝ ատելությանս արժանանալու պարագայում, ինչն անխուսափելի է: Խելք հավաքի՛ր, գնահատի՛ր թեկուզ ամենաչնչին արարքը, որն անում են քեզ համար ու հատկապես անում են անշահախնդիր…
Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ RIDU

Արև-տղա


Էլի գրում եմ քեզ... կներես, իհարկե, բայց սիրտս դեռ չի համակերպվել գնալուդ հետ, արև-տղա... Ի՜մ արև, ի՜մ ամեն ինչ, շա՜տ դժվար ա առանց քեզ: Թևերս կտրված են, չեմ կարողանում թռչել, իսկ քեզ հետ ես երկնքում էի՝ իմ ու քո սիրո ամպի վրա: Բայց դու տարար ամպն ու ինձ ցած գլորեցիր: Պետք է խոստովանեմ, որ ընկնելը շատ ցավոտ էր, ու հիմա ես հազիվհազ կարողանում եմ ուժ հաղորդել ծնկներիս և կանգնել: Քո անիծյալ ձայնը մխրճվել է ականջներիս մեջ և ես մի ամբողջ հոգեբուժարան ունեմ իմ ներսում՝ ինձ պես խելագար մեկին իր ներսում փակած: Իմ արև-տղա, իհարկե չեմ հասկանում, թե ինչը քեզ ստիպեց լքել ինձ, բայց ամեն մի բջիջս կարոտ է ձայնիդ: Աչքիս առաջ դեռ մեր պատկերացրած ապագան է՝ պայծառ ու արևոտ...Գնալուցդ հետո հասկացա, որ  դու կուրացրել, խլացրել ու համրացրել ես ինձ: Դու համրացրիր, որ չխոսեմ աշխարհի հետ, կուրացրիր, որ բացի քեզանից այլևս ոչ մեկին չտեսնեմ , և խլացրիր, որ չլսեմ ուրիշի ձայնը և այդ ձայնով չլցնեմ կյանքս: Ես կորցրի քեզ սիրելիս: Սովորաբար հեքիաթները ունենում են լավ ավարտ, բայց մերը՝ ցավոք, բացառություն էր: Մենք ինքներս մեր նոր ծնված սերը թաղեցինք, և ես ամեն երեկո այցելում եմ մեր սիրո գերեզմանին և դնում մեր սիրած ծաղիկները, որոնք այդպես էլ չաճեցին մեր տան բակում:

.

Դու գնացիր, և ես սկսեցի փնտրել քեզ ամեն մի հայացքում, ամեն մի անցորդի մեջ ու պատահական մարդկանց մեջ գտա քեզանից մի մասնիկ՝ փորձելով գողանալ այդ փաքրիկ մասնիկն ու կազմել քեզ…
 Բայց ծաղիկներն այդպես էլ չեն ծաղկի, և քո մասը այդպես էլ բաց կմնա սրտումս՝ հավիտյան քեզ հիշեցնելու և այլևս չլցվելու համար…❤

 

Կարոտել եմ....


Պատվիրատուն չցանկացավ ներկայանալ, հոդվածը նվիրվում է QűÇhĘçĪ-ին

Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Ամուլիկ♥

Իմը գեթ լիներ~

 Ահա, սիրելիս, կրկին հանդիպելու ենք, կրկին երազում... Իմ ու քո ճամփաները հավետ բաժանված են, բայց և միաձուլված են հզոր կարոտով: Իմ ու քո կորած երազը գտնված է մեր երազներում: Ու հիմա, երբ այլևս չկան ինձ ու քեզ կապող ամուր շղթաները, ես զգում եմ քեզ կապված լինելս ավելի քան երբևէ... Ես զգում եմ, որ սերը կարող էր բարձրացնել ինձ վեր՝ դեպի տիեզերք, և իջեցնել ներքև՝ սատանայական անդունդ... Այսօր ես գտել եմ կորցրածս <<ես>>-ը, ու հիմա կուզենայի ասել, որ ամբողջ սիրտս լցված է միայն մի անվամբ՝ քո անունով... Կուզենայի ասել, որ հոգիս հարբել է քո իսկ հայացքով, որ քո ժպիտը ինձ տարել է վեր... Ու սուտ են ասում, թե ցավ է սերը... Ես ժխտում եմ դա, ու նույնիսկ հիմա, երբ մեզ 7 միլիոն մետր է բաժանում, ես գոհ եմ նույնիսկ  իմ ու քո մի երկնքի տակ ապրելու փաստից... Ժպտա՛, կարդալիս այս տողերը ու ընդմիշտ հիշի՛ր, որ այս աշխարհում ես ամենից շատ սիրում եմ քո այդ սատանայական ժպիտը, ի՜մս, միա՜կս, անիծյա՜լս...


Մեն-միայն քեզ հետ
Ու միայն քո դեմ
Ես անկարող եմ...
Մեն-միայն սրտով 
Ու միայն հոգով
Պարզ եմ քո առջև...
Մեն-միայն երազ
Ու միայն ցնորք 
Դու պիտի լինեիր...
Միայնակ հոգիս 
Միայն քո սիրով 
Պիտի արբենար...
Ու աչքերը քո 
Ծովից էլ խորը 
Ամենից առաջ 
Իմը գեթ լիներ~~
Իսկ դու քո այդ
Արբած մենությամբ 
Պիտի բանտարկվեիր 
Լոկ իմ աչքերում...
Ու քո ժպիտը,
Որ թունդ էր ավաղ 
Ամեն մի գինուց...
Լոկ ես արբենայի
Քո այդ ժպիտով...
Երանի հիմա օվկիանը ժպտար
Հենց քո ժպիտով...
Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Ամուլիկ♥

Իմ սեր

Նայում եմ շուրջս և տեսնում բազում մարդկանց՝ իրար կողքով քայլող սիրահար 
զույգերի, և ակամայից մտածում. «արդյո՞ք մի օր կլինի, որ մենք էլ միասին կքայլենք»,
չնայելով շրջապատի մարդկանց հայացքներին՝ նենգ և դաժան:
Այնքան եմ ուզում թողնել ամեն  ինչ, վարկյան շուտ լինել քո գրկում, զգալ քո
ջերմությունը: Վախենում եմ քեզ կորցնելուց, վախենում եմ, որ մի օր կասես էլ պետք չեմ քեզ, հա՛, տարօրիանակ վախ է պատել ներսս, բայց ես սիրում եմ քեզ, ուզում եմ միշտ լինես ինձ հետ, թեկուզ այդպես անտանելի ես, բայց սիրտս քեզ է ուզում, ուզում է քեզնով ապրել:
Ես այնքան լավ եմ զգում քեզ հետ... Քո հետ ամեն մի 
անցկացրածս րոպեն ինձ համար մի ողջ հավերժություն է, և այն 
չեմ փոխարինի ոչ մի բանի հետ: Ես համոզված եմ, որ իմ ամեն մի
երազանքը քո կողքին կիրականանա: Նույնիսկ ես էլ չգիտեմ, թե 
ինչպես ստացվեց, որ դարձար ինձ համար թանկ մարդ, առանց ում 
կյանքս չեմ պատկերացնում:

Միշտ հիշիր մի բան,որ միշտ սիրելու եմ քեզ և ամեն ինչ կանեմ,
որ լինեմ կողքիդ:
Նվիրում եմ՝  ✞Մուրադյան-ին

Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Arev(Lusin)s

Սե՛ր, դու մի հավերժություն

 
 
   Սիրում եմ...Դու կարո՞ղ ես հասկանալ այս մի քանի տառի մեջ ինչքա՜ն լրջություն կա, ինչքա՜ն զգացմունք կա, ինչքա՜ն հոգատարություն, ջերմություն ու... վախ... Սերս կորցնելու վախը:
  Չեմ ուզում ասել այն շաբլոն դարձած խոսքերը, որոնք շատ դեպքում միայն խոսքեր էլ մնում են: Ուզում եմ ամեն կերպ քեզ ապացուցել սերս ուժգին, որին դու ես միայն արժանի: Ուզում եմ րոպե անգամ քեզ կողքիցս բաց չթողնել, ափսոս՝ անկարող եմ:
 
 
   Հոգի՛ս, մինչև վերջին շունչս պատրաստ եմ անդադար կրկնել. «Սիրում եմ քեզ»:
   Ի՛մ աշխարհ, դու եկար իմ կյանք ու մենք ստեղծեցինք մեր փոքրիկ մոլորակը՝ բոլորի մեջ ու այնքա՜ն հեռու:
   Գա՛նձս, օրերս անիմաստ են առանց քո սիրո, առանց քո ջերմ խոսքերի, որոնք այնքան ջերմացնում են սիրտս:
   Ա՛րևս, մտար իմ կյանք այն լուսավորելու համար: Դարձրիր այն գունեղ մի հեքիաթ, բայց որն այնքա՜ն իրական է թվում, այնքա՜ն հարազատ:
   Ի՛մ ամենա-ամենա, գիտեմ, որ մեր սիրո ավարտը չի նշմարվում նույնիսկ հավերժության մեջ: 
   Լինել սիրված, դա կյանքի ամենահիասքանչ բանն  է, երբ զգում ես, որ այս հսկայական աշխարհի մի անկյունում կա մեկը, ում համար ինքդ ես մի աշխարհ և ում համար կյանքի նպատակ ես ու ձգտում:

...Ու զգացի, որ սիրում եմ, երբ հասկացա, որ քո յուրաքանչյուր խոսքն ու շարժումը նկարում են մեր ապագան:

Պատվիրատուն չցանկացավ ներկայանալ
Նվիրվում է՝✞Մուրադյան✞-ին 
   
   
Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ RIDU
1 2 3 ... 109 110 »