Այրվող սրտեր, որ այդպես էլ կմոխրանան - Սեր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Այրվող սրտեր, որ այդպես էլ կմոխրանան



Դարձյալ երեկո, դարձյալ անհուն թախիծ, դարձյալ կոտրված սրտեր, փշրված երազանքներ, ցավոտ և միաժամանակ ժպիտ պարգևող հուշեր, արցունքոտ աչքեր, թաց շուրթեր ու... Դու:
 Բայց, ցավոք, մնացած ամեն ինչն իրական են, միայն դու ես տեսիլք: Տեսիլք, որ մխրճվել է սրտիս ու մտքիս մեջ...
Ինչու՞, ինչու՞ հենց մենք: Ինչու՞ հենց մեր սրտերը կոտրվեցին ու այդպես էլ անօթևան մնացին...
 Եվ նորից հաղթեց բախտը անբախտի: Փորձեցինք պայքարել, բայց ավա՜ղ, անզոր էինք: Ձյան մեջ ծաղկած սև վարդ էր մեր սերը: Սև էր, որովհետև շատ էր տառապել, պայքարել, ցավել ու լռել... Եվ այժմ սպասում էր արևի մի շողի, որը կջերմացներ իրեն, և այդ ջերմությամբ նա կկարողանար փոխել իր գույնը, քանզի հոգնել էր մարդկանց անուշադրությունից, արհամարհանքից, որոնք ստացել էր նրանցից իր սեփական մռայլության պատճառով...

 Բայց չեղավ այդպես: Արևը չծագեց մեզ համար: Փոխարենը մի հուժկու փոթորիկ բարձրացավ ու այդ ծաղիկը պոկեց, տարավ...
Եվ այժմ մեր այդ սիրուն ավելացավ նաև մի դառը կարոտ: Բայց երանի՜ փոթորիկն այդ կարոտն էլ պոկի ու տանի...
 Ա՜խ, ինչպես է սիրտս այրվում քեզ տեսնելու, ձայդ լսելու, ամուր գրկելու ու էլ բաց չթողնելու ցանկությունից... Բայց ո՛չ: Դրանք միայն երազանքներ են, որ այդպես էլ կմնան երազանք...
 Այրվում է սիրտս քո հեռու սիրուց: Հեռու է այն ու անհաս. քոնը` ինձ, իմը` քեզ: Գիտեմ` դու էլ  հիմա ինձ նման տառապում ես, բայց իզու՜ր, անզոր ենք մենք...
 Արի մոռանանք իրար: Ինչպե՞ս... Ես էլ չգիտեմ: 
 Իսկ եթե փոխանակենք մեր սրտե՞րը, չէ՞ որ իմ սրտի վրա քո անունն է գրված, քոնին` իմը: Մենք կդառնանք եսասերներ, կմտածենք միայն մեր մասին: Եվ գուցե այդ դեպքում մոռանա՞նք իրար...
 Ախր աբսուրդ է: Մեր սերը չի կարող մոռացության մատնվել: Ես չեմ կարող մտածել միայն իմ մասին, քանզի իմ <<ես>>-ը կազմված է ինձնից ու քեզնից...

 Մենք սիրում ենք իրար խելագարի պես: Մենք իրար ենք տենչում մագնիսի ու երկաթի պես: Այրվում են մեր սրտերը անհուն սիրուց, բայց ափսո՜ս, որ այդպես էլ կմոխրանան...


Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Հասուլ†) | Դիտումներ՝ 393
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 13
Psto)
Psto) | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 20.07.2015 Spam

25 25 25 25 25 25 25 25 25 25 Apri im axchik@ dardzel es lrarjeq lragrox shnorhavorum em 109 109 109 109 109 9 9 9 9 9

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №12 | Ավելացվել է 21.05.2016 Spam

Կարոտել եմ քեզ պստլոս 35

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №13 | Ավելացվել է 21.05.2016 Spam

Մերսի 109

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 20.07.2015 Spam

Ապրեք: 35

Ani-Margaryan
Ani-Margaryan | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 20.07.2015 Spam

սերը չի կարող մոռացության մատնվել: 9 9 9 դուրս եկավ

Կ_Ա_Ր_Ի_Ն_Ե
Կ_Ա_Ր_Ի_Ն_Ե | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 20.07.2015 Spam

Ապրես շա՜տ-շա՜տ լավներ... դուրս եկավ

Աննա-Անդրեասյան
Աննա-Անդրեասյան | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 20.07.2015 Spam

25 25 25 25 Apres harss hiacac em 25 25 25 Մենք սիրում ենք իրար խելագարի պես: Մենք իրար ենք տենչում մագնիսի ու երկաթի պես: Այրվում են մեր սրտերը անհուն սիրուց, բայց ափսո՜ս, որ այդպես էլ կմոխրանան...

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №11 | Ավելացվել է 21.05.2016 Spam

35

MaRnA
MaRnA | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 19.07.2015 Spam

Ես հիացած եմ...Շատ հուզվեցի

^_^
^_^ | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 19.07.2015 Spam

Ապրես,լավ ամտքեր ունես հոդվածդ դուրս եկավ
Մենք սիրում ենք իրար խելագարի պես: Մենք իրար ենք տենչում մագնիսի ու երկաթի պես: Այրվում են մեր սրտերը անհուն սիրուց, բայց ափսո՜ս, որ այդպես էլ կմոխրանան...
25 25 25 9

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №10 | Ավելացվել է 21.05.2016 Spam

8

●♥Anyuta●♥
●♥Anyuta●♥ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 19.07.2015 Spam

Մենք սիրում ենք իրար խելագարի պես: Մենք իրար ենք տենչում մագնիսի ու երկաթի պես: Այրվում են մեր սրտերը անհուն սիրուց, բայց ափսո՜ս, որ այդպես էլ կմոխրանան...
Apri im axchikssssssssss
8 30 30 30 30

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 21.05.2016 Spam

12

Անուն *:
Email *:
Կոդ *: