Արև-տղա - Սեր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Արև-տղա


Էլի գրում եմ քեզ... կներես, իհարկե, բայց սիրտս դեռ չի համակերպվել գնալուդ հետ, արև-տղա... Ի՜մ արև, ի՜մ ամեն ինչ, շա՜տ դժվար ա առանց քեզ: Թևերս կտրված են, չեմ կարողանում թռչել, իսկ քեզ հետ ես երկնքում էի՝ իմ ու քո սիրո ամպի վրա: Բայց դու տարար ամպն ու ինձ ցած գլորեցիր: Պետք է խոստովանեմ, որ ընկնելը շատ ցավոտ էր, ու հիմա ես հազիվհազ կարողանում եմ ուժ հաղորդել ծնկներիս և կանգնել: Քո անիծյալ ձայնը մխրճվել է ականջներիս մեջ և ես մի ամբողջ հոգեբուժարան ունեմ իմ ներսում՝ ինձ պես խելագար մեկին իր ներսում փակած: Իմ արև-տղա, իհարկե չեմ հասկանում, թե ինչը քեզ ստիպեց լքել ինձ, բայց ամեն մի բջիջս կարոտ է ձայնիդ: Աչքիս առաջ դեռ մեր պատկերացրած ապագան է՝ պայծառ ու արևոտ...Գնալուցդ հետո հասկացա, որ  դու կուրացրել, խլացրել ու համրացրել ես ինձ: Դու համրացրիր, որ չխոսեմ աշխարհի հետ, կուրացրիր, որ բացի քեզանից այլևս ոչ մեկին չտեսնեմ , և խլացրիր, որ չլսեմ ուրիշի ձայնը և այդ ձայնով չլցնեմ կյանքս: Ես կորցրի քեզ սիրելիս: Սովորաբար հեքիաթները ունենում են լավ ավարտ, բայց մերը՝ ցավոք, բացառություն էր: Մենք ինքներս մեր նոր ծնված սերը թաղեցինք, և ես ամեն երեկո այցելում եմ մեր սիրո գերեզմանին և դնում մեր սիրած ծաղիկները, որոնք այդպես էլ չաճեցին մեր տան բակում:

.

Դու գնացիր, և ես սկսեցի փնտրել քեզ ամեն մի հայացքում, ամեն մի անցորդի մեջ ու պատահական մարդկանց մեջ գտա քեզանից մի մասնիկ՝ փորձելով գողանալ այդ փաքրիկ մասնիկն ու կազմել քեզ…
 Բայց ծաղիկներն այդպես էլ չեն ծաղկի, և քո մասը այդպես էլ բաց կմնա սրտումս՝ հավիտյան քեզ հիշեցնելու և այլևս չլցվելու համար…❤

 

Կարոտել եմ....


Պատվիրատուն չցանկացավ ներկայանալ, հոդվածը նվիրվում է QűÇhĘçĪ-ին

Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Ամ | Դիտումներ՝ 220
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 15
QűÇhĘçĪ
QűÇhĘçĪ | Մեկնաբանություն №15 | Ավելացվել է 19.10.2016 Spam

sirumem qezz shat

Mery-18
Mery-18 | Մեկնաբանություն №13 | Ավելացվել է 08.05.2016 Spam

Կարոտել եմ.... 52 52 hianali hdvac e

Ամուլիկ♥
Ամուլիկ♥ | Մեկնաբանություն №14 | Ավելացվել է 09.05.2016 Spam

Շնորհակալ եմ

Arev(Lusin)s
Arev(Lusin)s | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 07.05.2016 Spam

Պատվիրատուն էլ թող ապրի ներկայով չմտածի անցյալի մասին,ամեն բան էլ լավ կլինի:

Arev(Lusin)s
Arev(Lusin)s | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 07.05.2016 Spam

Շատ լավ հոդված էր,խոսքերն ավելորդ են: 25 25

Ամուլիկ♥
Ամուլիկ♥ | Մեկնաբանություն №10 | Ավելացվել է 08.05.2016 Spam

մերսի շաաաատ 109 109 109 30

^_^
^_^ | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 07.05.2016 Spam

xosker.chka.lavner.shat

Ամուլիկ♥
Ամուլիկ♥ | Մեկնաբանություն №11 | Ավելացվել է 08.05.2016 Spam

մերսիիի 109 109 109

Rima)
Rima) | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 07.05.2016 Spam

aenacavot bana erb sirelit heranuma qeanic aranc bacatrutyan hodvac@ hianali er 109 109

Ամուլիկ♥
Ամուլիկ♥ | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 08.05.2016 Spam

ցավոտը մեղմ է ասված..շնորհակալություն 109

Rima)
Rima) | Մեկնաբանություն №12 | Ավելացվել է 08.05.2016 Spam

109 109 109

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 07.05.2016 Spam

Լավն էր ու տխուր:

Ամուլիկ♥
Ամուլիկ♥ | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 07.05.2016 Spam

մերսի շաատ 109 109 109 109

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 07.05.2016 Spam

լավ մտքեր ունես ջան 8

Ամուլիկ♥
Ամուլիկ♥ | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 08.05.2016 Spam

հա? շնորհակալ եմ շաաաաատ 109 109 109

Անուն *:
Email *:
Կոդ *: