Դու... - Սեր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Դու...

  Գիտե՞ս՝ սիրո մեջ ամենասարսափելին ո՞րն է… այն, որ գիտակցում ես սիրտդ նվիրել ես էն մեկին, ով արժանի չէ նույնիսկ քո մի պարզ հայացքին… Դաժան է… Իսկ ես քո պատճառով ստիպված եմ անցնել այդ դաժանության միջով:
   Ինչու՞ մտար կյանքս, տակնուվրա անելով այն ամենը, ինչ հանդիպեց ճանապարհիդ: Սիրում եմ, իսկ դու դրանից օգտվելով սրտիս ամենանուրբ լարերի վրա նվագում ես ցանկացածդ մեղեդին՝ չնայելով սիրուց տանջված, մաշված սրտիս: Ո՞վ է քեզ տվել իրավունք խորտակելու կյանքս: Որտե՞ղ է գրված, որ կարող ես խաղալ զգացմունքներիս հետ՝ ամեն անգամ ակնկալելով ստանալ ավելին: Ո՞վ է քեզ հավաստիացրել, որ դու ես էն միակը, որի համար կտանջվեմ ողջ կյանքիս ընթացքում… Դու ընդամենը «մարդ», մարդ՝ փոքրատառով, բայց հղփացած այնքան, որ կարևորը քեզ համար կյանքից առավելագույնը ստանալն է, ու ստանալ մի բան,որը յուրաքանչյուր բանական մարդու կողմից անտեսված է ու անընդունելի:
   Խորտակեցիր կյանքս, փշուր-փշուր արիր էն ամենը, ինչը մտովի ստեղծել էի մեզ համար՝ ինձ ու քեզ համար: Կարծում ես հաղթեցի՞ր, չէ՜, ինքդ քեզ հույս մի՛ տուր: Ուղղակի դու գտնվեցիր այնքա՜ն փոքրոգի, որ չգնահատեցիր քեզ սիրողին, չգնահատեցիր էն սերը, որը երկկողմանի լինելու դեպքում պատրաստ էր հաղթահարելու ամեն դժվարություն:
   Ինքդ գիտես՝ սիրուց ատելություն մի քայլ է, իսկ ատելությունից սեր՝ կես: Իսկ ես չեմ նախանձի քեզ՝ ատելությանս արժանանալու պարագայում, ինչն անխուսափելի է: Խելք հավաքի՛ր, գնահատի՛ր թեկուզ ամենաչնչին արարքը, որն անում են քեզ համար ու հատկապես անում են անշահախնդիր…
Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Ռիմա Դումանյան | Դիտումներ՝ 207
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 12
Mery-18
Mery-18 | Մեկնաբանություն №10 | Ավելացվել է 08.05.2016 Spam

9 9 25 bravooooo

RIDU
RIDU | Մեկնաբանություն №12 | Ավելացվել է 08.05.2016 Spam

շնորհակալ եմ 109

Arev(Lusin)s
Arev(Lusin)s | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 07.05.2016 Spam

Խելք հավաքի՛ր, գնահատի՛ր թեկուզ ամենաչնչին արարքը, որն անում են քեզ համար ու հատկապես անում են անշահախնդիր…

Rima)
Rima) | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 07.05.2016 Spam

9 9 9 9

RIDU
RIDU | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 07.05.2016 Spam

մերսի ~ 109

Rima)
Rima) | Մեկնաբանություն №11 | Ավելացվել է 08.05.2016 Spam

109 109 109

^_^
^_^ | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 07.05.2016 Spam

vay.estex.el.es.gcel?
hrashali.dovaca.apres
mersi

RIDU
RIDU | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 07.05.2016 Spam

հա որոշեցի գցել 38 մերսի~ 30

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 07.05.2016 Spam

Սիրիր այնպիսի մարդու,որ հետո չփոշմանես նրան սիրելու համար:Անարժաներից պետքա հեռու, մնաս կգտնես այնպիսի մեկին ով պատրաստա քեզ համար ամեն ինչ անել:Կյանք ապրես շատ լավն էր: 9 9

RIDU
RIDU | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 07.05.2016 Spam

ապրես արևս 109

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 07.05.2016 Spam

ջան 8

RIDU
RIDU | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 08.05.2016 Spam

58 30

Անուն *:
Email *:
Կոդ *: