Երես չթեքես - Սեր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Երես չթեքես




                         ...Իմ սերը այնպիսին էր, որ փակել էր աչքերս ու խլացրել ականջներս:Ինձ համար անտեսանելի էր, թե ինչպես եմ քեզ կիսում ուրիշի հետ: Ամեն անգամ նայելով ձեր երկուսի աչքերին, հասկանում եմ, որ քո սրտի ամբողջ սերը նրա՜նն է, բայց չե՛մ տա, չե՜մ տա քեզ ուրիշին….Սովորաբար, երբ տղան դավաճանում է աղջկան, աղջիկն այլևս չի ուզում տեսնել նրա երեսը, տղան անդադար գոռում է. «կներե՛ս»,բայց այժմ ե՜ս եմ խնդրում. «ինձնից երես չթեքես»…

Ապրեցի քեզ հետ իմ կյաքնի կեսը լուռ դիմանալով,
Ապրեցի քեզ հետ իմ կյանքի կեսը՝ լավ իմանալով,
Որ կա մեկը, ում քո մտքից չես հանել դեռ,
Ու երբ նրա մասին խոսել եմ,
Արցունքները քո հոսել են...
Ապրեցիր ինձ հետ դու կյանքիդ կեսը՝ լուռ դիմանալով,
Ապրեցիր ինձ հետ դու կյանքիդ կեսը՝ լավ իմանալով,
Որ մի օր դու նրա մոտ ետ կգնաս, ու
Հենց դրա մասին լսել եմ,
Արցունքները իմ հոսել են...
Դու նրա մոտ կգնաս ու քեզ էլ ետ չեմ բերելու,
Բայց դուռը իմ բաց պահելու եմ ու լուռ համբերելու,
Ու թե մի օր էլի ետ գաս կներեմ թե՛ նրան, թե՛ քեզ,
Միայն թե ինձնից երես չթեքես...
Ես ամեն բան արեցի, որ դու էլ նրան իմ մեջ չփնտրես,
Բայց այսօր ես հանձնվեցի, ինձ լռել էլ դու չխնդրես
Ասա ճիշտը սիրել ես միշտ էլ նրան, ու սա է ողջ ճշմարտությունը,
Ընդունում եմ իմ պարտությունը...
Գիտեմ, գիտեմ, գիտե՜մ, որ չկամ քեզ համար էլ, ու
Դու իմ սերն ես արհամարհելու...
Բայց մինչև մեռնելս հույսս չի մարելու, ու
Միշտ իմն եմ քեզ համարելու...


Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Հասուլ†) | Դիտումներ՝ 124
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 5
SWAG)
SWAG) | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 27.06.2016 Spam

9 9 9 9 9 9 9 9

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 27.06.2016 Spam

.

ddddddddddddddd
ddddddddddddddd | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 27.06.2016 Spam

http://www.jpitov.ru

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 26.06.2016 Spam

«Կներե՛ս»,բայց այժմ ե՜ս եմ խնդրում. «ինձնից երես չթեքես»… Ապրես է հին քոմս ավելի լավն էր:

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 27.06.2016 Spam

10 Իմ հին հոդվածն էլ էր ավելի լավը, երգը կար, բանծիկ-մանծիկ կար, որ ժամանակ ունենամ կդզեմ: 30

Անուն *:
Email *:
Կոդ *: