Հպարտությու՛ն, սիրուս արգելք մի՛ հանդիսացիր - Սեր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Հպարտությու՛ն, սիրուս արգելք մի՛ հանդիսացիր

  Ասում են՝  հպարտությունը հատուկ է բոլոր մարդկանց. տարբերությունը միայն նրանում է, թե նրանք որտեղ և երբ են այն դրսևորում: Մենք դրսևորում ենք միշտ, ամեն պարագայում և իրար հանդեպ:
    Մենք ի՞նչ ենք անում: Իրար տեսնելիս հագնում ենք մեր դիմակները և անտարբեր ու սառը ձևանում, գոռոզության քողով ենք պատում մեզ ու իրար տանջում: Ի՞նչ ես կարծում՝ ճի՞շտ է: Մտորի՛ր մի քիչ ու կհասկանաս, որ մենք երկուսս էլ սխալ ենք վարվում: Ու՞մ և ի՞նչ ենք փորձում ապացուցել: Երևի փորձում ենք ինքներս մե՞զ համոզել: Ինչքա՞ն է այս ամենը շարունակվելու: Մեր ամեն զրույզը վեճի է վերածվում, ինչու՞, ինչու՞ է այդպես: Շատ սիրելու՞ց է, ո՞վ գիտի: 
       
    Հպարտությու՛ն, ես քեզ ատում եմ... 
    Այս մի քանի տառի պատճառով զրկված եմ սեփական երջանկությունիցս: Այս մի քանի տառի պատճառով ստիպված եմ քեզ վայելել հեռվից, զգալ, որ իմն ես, բայց ո՛չ իմ կողքին, իմանալ, որ սիրում ես, բայց հպարտ ես ավելի, քան ես:
    Ատում եմ, մեր պրինցիպներն եմ ատում, որոնց պատճառով ստիպված եմ անքուն գիշերներ անցկացնել:
    Ատում եմ, քեզ եմ ատում, որ այնքա՜ն գոռոզ ու հպարտ ես, որ զգացմունքներդ չես բարձրաձայնում:
    
     Անունդ լսելիս շունչս կտրվում է, քեզ տեսնելիս դողում եմ, բայց ո՛չ վախից, ո՛չ էլ սարսուռից, այլ միայն քո հանդեպ տածածս սիրուց ու անհագ կարոտից, որն օր օրի է ավելանում:

     Սիրում եմ քեզ, սիրում եմ հեռվից, սիրում եմ իմ մեջ՝ թաքուն բոլորից:
     Դու էլ ես սիրում ու նորից լռում, սերդ հայտնելուց շատ ես վախենում:
    Կգա՞ մի օր, երբ կկատարվեն երազներս բոլոր....
    Ամեն ինչ ճիշտ է ու լավ, եթե չափի մեջ է, իսկ մեր հպարտությունը բոլոր սահմանված, գրված ու չգրված չափանիշներից դուրս է:
    Չգիտեմ՝ երբևէ կթողնե՞մ սկզբունքներս, սերս կհայտնե՞մ... Բայց հուսամ, որ այդ պահը քեզ մոտ ավելի շուտ կհասունանա: Այդ ժամանակ մեր սրտերը կմիավորվեն, ու կստեղծենք մի փոքրիկ պատմություն, որի գլխավոր հերոսները կլինենք մենք՝ հպարտության սահմաններից այն կողմ գտնվողներս:
***

  Կրկին գիշեր, անհույս երազներ, տանջվող հոգիներ ու սիրող սրտեր... 
Միմյանց չխոստովանած իրական զգացմունքներ...
Դաժան մի՛ եղեք...

Հոդվածը պատվիրեց՝ тiiiк_тооОкˋ - ը
Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Ռիմա Դումանյան | Դիտումներ՝ 234
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 15
Mery-18
Mery-18 | Մեկնաբանություն №15 | Ավելացվել է 08.05.2016 Spam

Կգա՞ մի օր, երբ կկատարվեն երազներս բոլոր....

Սաթենիկ♥
Սաթենիկ♥ | Մեկնաբանություն №13 | Ավելացվել է 26.03.2016 Spam

Ուղակի հրաշք խոսքեր էին .. 25 25

RIDU
RIDU | Մեկնաբանություն №14 | Ավելացվել է 26.03.2016 Spam

մերսի 109

^_^
^_^ | Մեկնաբանություն №12 | Ավելացվել է 24.03.2016 Spam

im.patmutyunna.esi 25 38 38 38 25 25 25 25 25

тiiiк_тооОкˋ】
тiiiк_тооОкˋ】 | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 22.03.2016 Spam

Սիրում եմ քեզ, սիրում եմ հեռվից, սիրում եմ իմ մեջ՝ թաքուն բոլորից:
Դու էլ ես սիրում ու նորից լռում, սերդ հայտնելուց շատ ես վախենում: 9 9 9 25 25

тiiiк_тооОкˋ】
тiiiк_тооОкˋ】 | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 20.03.2016 Spam

APRES SHAT CAVT TANEM SHAT LAVNAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA 9 9 9 9 25 25 25 25 25 25

RIDU
RIDU | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 20.03.2016 Spam

խնդրեմ սիրտ ջան, դե գիտես միշտ պատրաստ եմ 109

тiiiк_тооОкˋ】
тiiiк_тооОкˋ】 | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 22.03.2016 Spam

IROQIC SHAT LAVNA AREVS SHAT DURS EKAV 25 25 25

RIDU
RIDU | Մեկնաբանություն №10 | Ավելացվել է 22.03.2016 Spam

58 30 30

тiiiк_тооОкˋ】
тiiiк_тооОкˋ】 | Մեկնաբանություն №11 | Ավելացվել է 23.03.2016 Spam

30 30 30

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 19.03.2016 Spam

ապրեմ ես 58

RIDU
RIDU | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 19.03.2016 Spam

այո՛, բա ոնց 58 8

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 19.03.2016 Spam

լավա լավ 58 8

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 19.03.2016 Spam

Կրկին գիշեր, անհույս երազներ, տանջվող հոգիներ ու սիրող սրտեր...
Միմյանց չխոստովանած իրական զգացմունքներ...Շատ լավն էր կյանքս ապրես ,եթե սիրում եք պայքարեք ձեր սիրո համար պրինցիպները դրեք մի կողմ

RIDU
RIDU | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 19.03.2016 Spam

ապրես արևս 58 109

Անուն *:
Email *:
Կոդ *: