Կենա՛ցդ... - Սեր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Կենա՛ցդ...

 

Հիմա ինձ լսիր, կենացդ եմ ասում. վերցրել եմ ձեռքս այս գավաթ թույնը, քո տված սիրո կենացը խմեմ, որ կարողացար նրանով տիրել իմ սիրող սրտին, որ տարար հետդ, հեռացար անհետ: Ո՞րն է իմ մեղքը, որ քեզ սիրեցի՞, թե՞ հավատացի սիրո խոսքերիդ… Ես մեղավոր չեմ, ես սիրել եմ քեզ: Դու ես ինձ թողել անպատասխան սեր, սեր ես խոսք տվել ու կորել անհետ: Դու՛ ես մեղավոր, այո՛, միայն դու՛… Դու այսօր դարձած մի թափառական, մենակ ու մոլոր այս մեծ աշխարհում, դու ես մեղավոր, որ սրտիս սերը մեկին չի կպնում, որ աղաչում եմ ես իմ Աստվածին՝ քո սիրո նման սեր ինձ պարգևի: Դու՛ ես մեղավոր, որ ես դարձել եմ կոպիտ, անտարբեր: Ով սեր է երգում, ես քեզ եմ հիշում, ով ինձ մոտենում, սեր է խոստանում, ես քեզ եմ հիշում, ով ինձ կանչում է, ես քեզ եմ փնտրում, որ չեմ նկատում ո՛չ ինձ սիրողին, ո՛չ ինձ կանչողին… Դու՛ ես մեղավո՜ր…
 Դու՛ ես մեղավոր, որ գարունն աշունի գույն եմ տեսնում, ամեն պատահած զույգին նայելով՝ երանի տալիս: Դու ես մեղավոր, որ նոր սիրածիդ համբույներն անգամ իմ սրտում խոցված դանակ են դառել, որ հարսանիքներում պարում են ջահել աղջիկ ու տղա, իսկ ես միայնակ հարսն ու փեսային երանի տալով ժպտում եմ անվերջ խենթի ժպիտով: Ու գիտե՞ս, որքան բարի, գեղեցիկ աղջիկների սրտեր եմ մաշել ու չեմ ցանկացել նրանց հասկանալ, որ պատահական հղի կին տեսնելով քե՜զ եմ երազում… Ի՞նչ եմ քեզ արել: Ինչու՞ ես պատժում: Հե՛տ բեր իմ սիրտը, տու՛ր, մեկին սիրեմ… Վերջին խնդրանքս՝ Աստված քեզ պահապան: Դու՛րս եկ իմ սրտից, օրհնի՛ր իմ կյանքը սիրուդ օրհնանքով: Դե աղոթի՛ր, որ ես հավերժ քուն մտնեմ սիրուդ կենացով, այս գավաթ թույնով: Կօրհնի քեզ Աստված, կյանքս քեզ լինի: Իմ սերը քո միջից վաղուց է մեռած. գնամ ես, հասնեմ քո մեռած սիրուն, որ գոնե այնտեղ ապրենք միասին…
 Ի՞նչ կխնդրեի Աստծուց այս պահին. առջևս կանգնեիր, աչքերիս նայեիր, թե ոնց եմ հարբել քո սիրո մեղքով, ինչպես հենց հիմա այս գավաթ թույնով, որ պիտի հարբեմ… Ու կխնդրեի ես Աստծուց միայն, գոնե մեկ անգամ ձայնդ լսեի: Թեկուզ ասեիր հենց. «Անու՛շ լինի»…

 Կենա՛ցդ...

   
Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Հասուլ†) | Դիտումներ՝ 215
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 9
ddddddddddddddd
ddddddddddddddd | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 27.06.2016 Spam

www.jpitov.ru

Gar1997
Gar1997 | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 21.05.2016 Spam

Ի՞նչ կխնդրեի Աստծուց այս պահին. առջևս կանգնեիր, աչքերիս նայեիր, թե ոնց եմ հարբել քո սիրո մեղքով, ինչպես հենց հիմա այս գավաթ թույնով, որ պիտի հարբեմ… Ու կխնդրեի ես Աստծուց միայն, գոնե մեկ անգամ ձայնդ լսեի: Թեկուզ ասեիր հենց. «Անու՛շ լինի»…

Gar1997
Gar1997 | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 21.05.2016 Spam

Հիմա ինձ լսիր, կենացդ եմ ասում. վերցրել եմ ձեռքս այս գավաթ թույնը, քո տված սիրո կենացը խմեմ, որ կարողացար նրանով տիրել իմ սիրող սրտին, որ տարար հետդ, հեռացար անհետ:

ⓃSYUZIⓈ
ⓃSYUZIⓈ | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 20.05.2016 Spam

9 9 9

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 21.05.2016 Spam

109

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 20.05.2016 Spam

ԱՄԵՆ ԻՆՉ ՀՈՅԱԿԱՊ ԷՐ, ԱՊՐԵՍ:

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 21.05.2016 Spam

30 109

Գոգ^_^
Գոգ^_^ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 20.05.2016 Spam

Հասս ընտիրությունա))))) ապրես դու :-* 9 9 26 :( :( :(

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 21.05.2016 Spam

Ճուտիկկ 58 109 30

Անուն *:
Email *:
Կոդ *: