Նամակ, որն այդպես էլ տեղ չի հասնի... - Սեր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Նամակ, որն այդպես էլ տեղ չի հասնի...

Ես սիրում եմ քեզ,
Ես կարոտում եմ քեզ...

Գնում ես դու այսօր, գնում ես քո մանկության երկիրը, որին ես ատում եմ, քանի որ այն խլում է քեզ ինձանից: Դու գնում ես  և սկսում ես ինձ վերացնելու դաժան քաղաքականությունը: Որքա՜ն եմ ես քեզ սիրում՝ անկեղծ, տարբերվող, յուրահատուկ, եզակի սիրով: Դու իմ էություն ես, ընթացքն ու ուղղին, իսկ Ես քոնն եմ, գերին եմ քո աչքերի, քո հայացքի, քո հոգատարության, քո սիրո: 
 Մենք անցել ենք միասին արդեն 2 տարի: Մեզ 1000 փորձություն չկարողացավ բաժանել, և հիմա, երբ ես զգում եմ,  որ որոշ ժամանակ կորցնելու եմ քո պատկերը իմ տեսադաշտից, հիշում եմ ու գիտակցում, որ քեզ սիրում եմ այնպես ուժգին ու անհանգստացնող, ինչպես առաջին անգամ:  Ես հպարտությունս մի կողմ դնելով ամբողջ կոկորդովս աղաղակում եմ, որ սիրում եմ քեզ, զգում եմ քո կարիքը: Ու միգուցե շատերը քեզ համարեն տարօրինակ և միօրինակ, բայց իմ սրտի ներքին պուլսիացան զգում է, որ քո մեջ կա այն կրակը, որը ինձ ողջ-ողջ այրում է: Այրվում եմ կարոտից՝ քո կարոտից: 


Սպասում եմ, 
Կգաս, որ զգամ այն մաշկիդ հոտն ու աչքերիդ փայլը, որը ինձ խելքահան է անում,
Կգաս, որ հայացքդ բանականությունս տրոհի մի քանի մոլեկուլների, 
Կգաս, որ չցնորվեմ,
Կգաս, ուղղակի կգաս, քանի որ ես էլ, դու էլ դրան ենք սպասում
Կգաս, որ տամ քեզ ունեցած-չունեցածս,
Կգաս ու հետդ կբերես ժպիտս...

Հ.Գ. Ես քեզ սպասում եմ, ինչպես որ խոստացել էի, միայն թե կգաս, չուշանաս...


                                                                      Նամակ իմ միակ ու անկրկնելի սիրուն
                                                                                                                           Սիրելիից...


Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ ♥Անիշկա♥ | Դիտումներ՝ 180
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 12
Mery-18
Mery-18 | Մեկնաբանություն №12 | Ավելացվել է 08.05.2016 Spam

25 25 25 25 25

♥NARUL♥
♥NARUL♥ | Մեկնաբանություն №11 | Ավելացվել է 01.04.2016 Spam

25 25 25 25 9 9 9 9

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 29.03.2016 Spam

Ու միգուցե շատերը քեզ համարեն տարօրինակ և միօրինակ, բայց իմ սրտի ներքին պուլսիացան զգում է, որ քո մեջ կա այն կրակը, որը ինձ ողջ-ողջ այրում է: Այրվում եմ կարոտից՝ քո կարոտից: 9 9 9 9

RIDU
RIDU | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 28.03.2016 Spam

Ա՛ն ջան, քո հոդվածները ուրիշ են 9 9 25

♥Անիշկա♥
♥Անիշկա♥ | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 28.03.2016 Spam

դու էլ ես կատարելագործվում, ուշի ուշով հետևում եմ քեզ...Ապրես շատ

RIDU
RIDU | Մեկնաբանություն №10 | Ավելացվել է 29.03.2016 Spam

մերսի՜ 109 109

H-G
H-G | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 28.03.2016 Spam


Ինչպես միշտ հրաշալի Էր Ան ջան
9 9 9

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 28.03.2016 Spam

Հետաքրքիր էր Ան ջան ապրես շատ 9

QűÇhĘçĪ
QűÇhĘçĪ | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 28.03.2016 Spam

25 25 25

Regin
Regin | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 28.03.2016 Spam

shat hetaqrqir hodvac e 9 9

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 28.03.2016 Spam

9 9 9 25 25

✞Մուրադյան✞
✞Մուրադյան✞ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 28.03.2016 Spam

Սպասում եմ,
Կգաս, որ զգամ այն մաշկիդ հոտն ու աչքերիդ փայլը, որը ինձ խելքահան է անում,
Կգաս, որ հայացքդ բանականությունս տրոհի մի քանի մոլեկուլների,
Կգաս, որ չցնորվեմ,
Կգաս, ուղղակի կգաս, քանի որ ես էլ, դու էլ դրան ենք սպասում
Կգաս, որ տամ քեզ ունեցած-չունեցածս,
Կգաս ու հետդ կբերես ժպիտս...

Անուն *:
Email *:
Կոդ *: