Ո՞վ է մեղավոր... - Սեր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Ո՞վ է մեղավոր...

Նայում ենք իրար աչքերի մեջ որպես հասուն մարդիկ ու խաբում ինքներս մեզ` երեխայի նման: Փորձում ենք միմյանց աչքերում ինչ-որ բացատրություն, արդարացում գտնել, բայց իզու՜ր: Չկա այնտեղ թախծից բացի ոչինչ: Թախիծ, որը կարողացել է ծածկել մեր այն մե՜ծ սերը: Հիշու՞մ ես, երբ իրար խոստումներ էինք տալիս, ասում էինք, որ միշտ իրար հետ ենք լինելու, միշտ երջանիկ ենք լինելու: Դե հիմա ասա՝ մեզանից ով չցանկացավ, ո՞ր երջանիկ լինենք, մեզանից ո՞վ եղավ մեղավորն այն բանի, որ երջանկությանը հեռվից նայենք, ուրիշի մոտ ու շշնջանք. <<երջանկությու՜ն, ինչու՞ ես այսքան անարդար, չէ՞ որ այժմ էլ մեր հերթն էր, չէ՞ որ մենք էինք քեզ այսքա՜ն երկար սպասել...>>:
 Դե ասա՝ ո՞վ է մեղավորը մեր բաժանման: Գուցե իմ հպարտությու՞նը, թե՞ քո անտարբերությունը: Չգիտեմ էլ ոչինչ: Միայն անընդհատ փորձում եմ գտնել հարցիս պատասխանը` մերթ քո սառած աչքերում, մե՛րթ պղտո՜ր մի հայելում, որն այլայլում է դեմքս, որի մեջ ես չեմ կարողանում ճանաչել ինքս ինձ...

 Իսկ միգուցե հարցիս պատասխանը ա՞յլ տեղ է: Բայց որտե՞ղ: Ավելի հեռու՞, թե՞ մոտիկ: Միգուցե այս ամենի մեղավորը մի այլ մարդ է՝ անծանոթ մեկը, ով պարզապես սիրել կամ ատել է մեզանից մեկին: Կամ պարզապես չի ցանկացել տեսնել մեզ միասին: Իսկ ինչու՞: Դրա մեղավո՞րն ով է:
 Կյանքս վերածվեց բարդ մաթեմատիկայի. կան խնդիրներ, հարցեր, որոնց պատասխանը չգիտի ոչ մի ուսուցիչ: Իմիջայլոց, ու՞ր են ինձ կյանքի դասեր տվող այն ուսուցիչները: Ինչու՞ դասեր չեն տալիս այսքան վատ վիճակում: Թե՞ դա միայն այն ժամանակ էր, երբ ամեն ինչ լավ էր, ու կողքից խոսելը շատ հեշտ էր...
 Իսկ դրա՞ մեղավորը ով է, որ ինձ լքեցին բոլորը: Ե՞ս: Այդ դեպքում ասեք ինձ՝ ի՞նչ սխալ եմ արել, ո՞րն է մեղքս: Այն, որ նվիրվել եմ, վստահել, հարգել ու սիրե՞լ:
 Մեկ օրում մենակ մնացի: Կամ միգուցե կա՞ն շուրջս մարդիկ, պարզապես քո բացակայությունից եմ կուրացել...

 Ասես դարեր են անցել մեր բաժանումից, այն ինչ՝ մի ամիս առաջ էր, երբ ինքս ինձ խոստացա, որ կջնջեմ քեզ իմ սրտից: Ու ի՞նչ, արեցի՞: Ո՜չ: Ո՞վ էր մեղավոր: Փա՜ռք Աստծո, այս հարցի պատասխանը ունեմ. ե՜ս եմ մեղավոր: Մեղավոր եմ, որ չեմ կարողանում հանել քեզ մտքիցս, սրտիցս...
 Բայց արդյոք արժանի՞ ես դու դրան: Արժանի՞ ես, որ գտնվում ես այդ պատվավո՜ր տեղում... Չգիտեմ... Եվ միգուցե իմանամ միայն այն ժամանակ, երբ իմանամ այն հարցի պատասխանը, որն ինձ հանգիստ չի տալիս, որն անընդհատ պտտվում է ուղեղումս. <<ո՞վ է մեղավոր...>>:


Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Հասուլ†) | Դիտումներ՝ 254
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 9
Ani-Margaryan
Ani-Margaryan | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 29.07.2015 Spam

<<ո՞վ է մեղավոր...>>: Երանի բոլորս գտնենք այդ հարցի պատասխանը:

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 21.05.2016 Spam

38

♥Անիշկա♥
♥Անիշկա♥ | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 27.07.2015 Spam

Բռավոոոոո 38 38 38 38 38

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 15.05.2016 Spam

109

Կ_Ա_Ր_Ի_Ն_Ե
Կ_Ա_Ր_Ի_Ն_Ե | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 27.07.2015 Spam

Լավն էր ապրես հիտաքրքիր հոդված էր 25

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 15.05.2016 Spam

109

Psto)
Psto) | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 27.07.2015 Spam

25 25 25 25 25 25

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 27.07.2015 Spam

Ո՞վ է մեղավոր... հետաքրքիր էր ապրես

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 21.05.2016 Spam

Մերսի 30

Անուն *:
Email *:
Կոդ *: