Սե՛ր, դու մի հավերժություն - Սեր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Սե՛ր, դու մի հավերժություն

 
 
   Սիրում եմ...Դու կարո՞ղ ես հասկանալ այս մի քանի տառի մեջ ինչքա՜ն լրջություն կա, ինչքա՜ն զգացմունք կա, ինչքա՜ն հոգատարություն, ջերմություն ու... վախ... Սերս կորցնելու վախը:
  Չեմ ուզում ասել այն շաբլոն դարձած խոսքերը, որոնք շատ դեպքում միայն խոսքեր էլ մնում են: Ուզում եմ ամեն կերպ քեզ ապացուցել սերս ուժգին, որին դու ես միայն արժանի: Ուզում եմ րոպե անգամ քեզ կողքիցս բաց չթողնել, ափսոս՝ անկարող եմ:
 
 
   Հոգի՛ս, մինչև վերջին շունչս պատրաստ եմ անդադար կրկնել. «Սիրում եմ քեզ»:
   Ի՛մ աշխարհ, դու եկար իմ կյանք ու մենք ստեղծեցինք մեր փոքրիկ մոլորակը՝ բոլորի մեջ ու այնքա՜ն հեռու:
   Գա՛նձս, օրերս անիմաստ են առանց քո սիրո, առանց քո ջերմ խոսքերի, որոնք այնքան ջերմացնում են սիրտս:
   Ա՛րևս, մտար իմ կյանք այն լուսավորելու համար: Դարձրիր այն գունեղ մի հեքիաթ, բայց որն այնքա՜ն իրական է թվում, այնքա՜ն հարազատ:
   Ի՛մ ամենա-ամենա, գիտեմ, որ մեր սիրո ավարտը չի նշմարվում նույնիսկ հավերժության մեջ: 
   Լինել սիրված, դա կյանքի ամենահիասքանչ բանն  է, երբ զգում ես, որ այս հսկայական աշխարհի մի անկյունում կա մեկը, ում համար ինքդ ես մի աշխարհ և ում համար կյանքի նպատակ ես ու ձգտում:

...Ու զգացի, որ սիրում եմ, երբ հասկացա, որ քո յուրաքանչյուր խոսքն ու շարժումը նկարում են մեր ապագան:

Պատվիրատուն չցանկացավ ներկայանալ
Նվիրվում է՝✞Մուրադյան✞-ին 
   
   
Կատեգորիա՝ Սեր | Ավելացրել է՝ Ռիմա Դումանյան | Դիտումներ՝ 218
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 11
Mery-18
Mery-18 | Մեկնաբանություն №11 | Ավելացվել է 08.05.2016 Spam

Լինել սիրված, դա կյանքի ամենահիասքանչ բանն է

♥NARUL♥
♥NARUL♥ | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 01.04.2016 Spam

լավնա [size=14][color=red] 25 25

RIDU
RIDU | Մեկնաբանություն №10 | Ավելացվել է 01.04.2016 Spam

մերսի 30

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 28.03.2016 Spam

Լինել սիրված, դա կյանքի ամենահիասքանչ բանն է, երբ զգում ես, որ այս հսկայական աշխարհի մի անկյունում կա մեկը, ում համար ինքդ ես մի աշխարհ և ում համար կյանքի նպատակ ես ու ձգտում: Ապես))

RIDU
RIDU | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 29.03.2016 Spam

109

Regin
Regin | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 28.03.2016 Spam

oyyyy .,,.,shat lavn er 8 9 9 9

RIDU
RIDU | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 28.03.2016 Spam

Մերսի 30

RIDU
RIDU | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 28.03.2016 Spam

Մերսի՜, երեխե՛ք ջան 109 109 58

H-G
H-G | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 28.03.2016 Spam

Լինել սիրված, դա կյանքի ամենահիասքանչ բանն է, երբ զգում ես, որ այս հսկայական աշխարհի մի անկյունում կա մեկը, ում համար ինքդ ես մի աշխարհ և ում համար կյանքի նպատակ ես ու ձգտում:

...Ու զգացի, որ սիրում եմ, երբ հասկացա, որ քո յուրաքանչյուր խոսքն ու շարժումը նկարում են մեր ապագան:

Gar1997
Gar1997 | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 28.03.2016 Spam

Շատ լավնա հոդվածը: 9 9 Տե պատվիրողն էլ պարզա ովա:Իրանց մեծ շատ սեր

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 28.03.2016 Spam

Ապրի՛ իմ աղջիկս: 9 30

Անուն *:
Email *:
Կոդ *: