Սպորտ - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Մխիթարյան-Գրիզման-Մարսիալ.

Մոուրինյոյի հայ-ֆրանսիական հարձակվողական «արսենալը»


Վերջին օրերին հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ատլետիկոյի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի առաջատար Անտուան Գրիզմանը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»: Ըստ միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների՝ կողմերն արդեն ընդհանուր հայտարարի են եկել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ, որը գումարային առումով ռեկորդային կլինի: Ոմանք պնդում են, որ Գրիզմանի տեղափոխությունը ոչ այլ ինչ է, քան փիար ակցիա՝ «Յունայթեդի» հեղինակությունն էլ ավելի բարձրացնելու համար: Այդուհանդերձ, ուսումնասիրելով կիսապաշտպանական եւ հարձակվողական օղակներում «Յունայթեդի» ներկայիս վիճակը, կհասկանանք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք բերելով՝ Ժոզե Մոուրինյոն տակտիկական առումով հեռահար նպատակներ ունի: Հայ մարզասերների շարքում Գրիզմանի տեղափոխությունը որոշակի անհանգստության պատճառ է դարձել: Մասնավորապես, շատերը կարծում են, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մեկնարկային կազմից դուրս կթողնի Հայաստանի ազգային հավաքականի ավագին: Սակայն, վերլուծելով «Մանչեսթերի» վերջին ելույթները կհասկանանք, որ Գրիզմանի ձեռք բերելն ամենեւին կապ չունի Մխիթարյանի գործոնի հետ: Ընդհակառակը, Գրիզմանի ներկայությունը կնպաստի Մխիթարյանի էլ ավելի արդյունավետ գործելուն:

Երբ ակումբը ձեռք է բերում հանրահայտ ֆուտբոլիստի, ապա տրամաբանական է, որ գլխավոր մարզիչը սկզբնական փուլում նրան կօգտագործի հենց այն դիրքում, որտեղ օգտակար գործողության գործակիցն ամենաբարձրն է: Վերջին շրջանում «Յունայթեդը» խաղում է 4-2-3-1 խաղային սխեմայով: Գրիզմանը թե՛ Ֆրանսիայի ազգային հավաքականում և թե՛ «Ատլետիկոյում» գործում է կենտրոնից՝ ենթահարձակվողի դերում: Նրա համագործակցությունը բավական հաջող է ստացվել կենտրոնական հարձակվողներ Օլիվյե Ժիրուի, Քեւին Գամեյրոյի, Ֆերնանդո Տորեսի հետ: Կարծում ենք, ամենահավանական տարբերակը կլինի այն, որ Մոուրինյոն Գրիզմանին 4-2-3-1 սխեմայում եւս կօգտագործի կենտրոնից՝ ենթահարձակվողի դերում: Ավելի ստույգ Կենտրոնական հարձակվողի դիրքում կլինի Իբրահիմովիչը, աջ եզրից՝ Մխիթարյանը, ձախից՝ Մարսիալը, իսկ կենտրոնից՝ Գրիզմանը: Այսինքն, ակնառու է, որ Մոուրինյոն Գրիզմանին հրավիրում է Ռունիի փոխարեն, ում խաղը հեղինակավոր թիմում արդեն իսկ չի ստացվում:

Նշենք, որ Գրիզմանը, Մարսիալը, ինչպես նաև Պոգբան խաղընկերներ են Ֆրանսիայի ազգային հավաքականում: Բնականաբար Մոուրինյոն չի սահմանափակվի նշված սխեման կիրառելով՝ «ձեռքի տակ ունենալով» Պոգբայի պես կիսապաշտպանի: Հետեւաբար, հավանական կարելի է համարել նաեւ Գրիզմանի աջ հարձակվողի դիրքում խաղալը: Այս պարագայում կկիրառվի 4-3-3 տակտիկական սխեման, որտեղ Մխիթարյանը կխաղա ձախից, Իբրահիմովիչը կշարունակի մնալ կենտրոնում: Այս պարագայում Պոգբան կմոտենա հարձակվողներին և կկատարի խաղային դիսպետչերի պարտականությունը:

Արդեն իսկ համոզվել ենք, որ Մխիթարյանը արդյունավետ է գործում թե՛ աջ և թե՛ ձախ եզրերում, ինչը չի կարելի է ասել Մարսիալի մասին: Փաստ է, նաեւ որ Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին պատասխանատու խաղերում ավելի շատ է վստահում, քան Մարսիալին: Հետևաբար, աջ եզրում Գրիզմանին օգտագործելու դեպքում մեծ է հավանականությունը, որ ձախից կխաղա ոչ թե Մարսիալն, այլ Մխիթարյանը:

Մոուրինյոյի հեռահար նպատակներից կարող է լինել Գրիզմանի կենտրոնական հարձակվողի դերում տեսնելը, քանզի Իբրահիմովիչն 36 տարեկան է և մոտ ապագայում հրաժեշտ կտա «Յունայթեդին»: Քանի դեռ չի խոսվում կետրոնական հարձակվողի ձեռք բերելու մասին, Իբրահիմովիչի բացակայության պարագայում տեսանելի է Մարսիալ-Գրիզման-Մխիթարյան հարձակման օղակը՝ 4-3-3 սխեմայի դիրքում, իսկ կիսապաշտպանության կենտրոնում՝ կրկին Պոգբան: Այս մարտավարությունը հատկապես արդյունավետ կլինի հակագրոհների ժամանակ, քանզի Մարսիալն ու Մխիթարյանը բավական արագ են, իսկ Գրիզմանն ու Պոգբան՝ տեխնիկապես լավ պարտաստված:

 

Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ Gevorg_

Կարիմ Բենզեմա

Կարիմ Բենզեմա (ֆր.՝ Karim Benzema, արաբ․՝ كريم بن زيما‎‎; (Դեկտեմբերի 19, 1987, Լիոն,Ֆրանսիա) ֆուտբոլիստ, որի նախնիները Ալժիրից են։ Հանդես է գալիս որպես հարձակվողիսպանական «Ռեալում» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։Բենզեման աղքատ ալժիրյան գյուղակի էմիգրանտների ընտանիքից է։ Ծնվել է Լիոնիմերձքաղաքային շրջաններից մեկում։
Նրա ծնողները՝ Հաֆիդը և Մալիկան, ինը երեխա ունեն՝ հինգ դուստր և չորս որդի։ Բենզեմա ընտանիքը բնակվում էր չափազանց համեստ մի փոքրիկ տանը Բրոն Տեռալիոնի կենտրոնում՝ գործազրկության բարձր մակարդակ ունեցող համայնքում։ Ութ տարեկանում նա սկսել է խաղալ «Բրոն Տեռալիոնի» ակումբում, որտեղ նրան արագ նկատեցին՝ շնորհիվ իր ունակությունների, որոնք, ակնհայտ էր, որ բարձր էին միջին մակարդակից։ Նրա առաջին մարզիչը՝ Սերժ Պատրիարկը նկատել էր. «Կարիմը հեռու կգնա։ Բայց ինձ համար կարևորն այն է, որ նա մարդկության մեջ է դուրս եկել այնիսի համայնքից, որտեղից նույնիսկ ողջ դուրս գալն է դժվար»։ Ապա Կարիմին սպասվում էր անցնել այն ճանապարհը որ անցնում է յուրաքանչյուր լավ ֆուտբոլիստ Ֆրանսիայում. շաբաթը 5 անգամ մարզումներ, ինչպես նաև սուրբ Բրունո քոլեջ հաճախումներ։ Սակայն գիտության նկատմամբ տղան առանձնահատուկ ունակություններ չէր ցուցաբերում։ Երբ նա մանուկ էր, նրա կուռքը Ռոնալդոն և Զինեդին Զիդանն էին։

 2009 թվականի հուլիսի 1-ին Բենզեման 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց իսպանական Ռեալ Մադրիդ ակումբ՝ կնքելով 6 տարի ժամկետով պայմանագիր[5]։ Ֆրանսիացին պիտի ստանար տարեկան 6.5 միլիոն եվրո։ Եթե հանենք 24% հարկերը, կստացվի 5 միլիոն եվրո։ 

«Ռեալ Մադրիդը» ֆուտբոլիստի գործակալին վճարեց տրանսֆերի գումարի 10%-ը։ Սա առավելագույն թույլատրելի տոկոսադրույքն էր եվրոպական ֆուտբոլում։ Նախկին ակումբը կարող է ստանալ նաև 6 միլիոն եվրո։ Դրա համար «Ռեալը» պետք է ամեն տարի՝ սկսած 2013 թվականից մասնակցի Չեմպիոնների Լիգային, իսկ Բենզեման պետք է արժանանա Ոսկե գնդակի «France Football» ամսագրի կողմից և դառնա լավագույն
 ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկանիշով։ Բենզեման դարձավ մադրիդյան ակումբի 4-րդ ձեռքբերումը բրազիլացի Կակայից, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուից և իսպանացի Ռաուլ Ալբիոլից հետո։ Հուլիսի 9-ին նա պաշտոնապես հանդես եկավ «Ռեալի» կազմում։ Հարձակվողի ներկայացումը Սանտյագո Բերնաբեուում հավաքել էր մոտ 15-20 հազար հանդիսատես[6]։ Կարիմ Բենզեման դարձավ մադրիդյան ակումբի պատմության մեջ 15-րդ ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Ֆրանսիացի հարձակվողը թիմում ստացավ 11 համարը....

Հոդվածը պատվիրեց....♥---♥
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ ∞(♥)∞

❤Real Madrid❤

Ինչքան ժամանակ է արդեն սիրո ու տխուր թեմաներից եմ գրում, բայց այս անգամ որոշեցի գրել ֆուտբոլի մասին… Իսկ ավելի կոնկրետ ՝Արքայական ակումբի մասին… Ռեալ Մադրիդի…

Ռեալ Մադրիդ ակումբին արդեն երկրպագում եմ յոթ տարի: Ռեալ Մադրիդ ակումբը ինչքան էլ ընկնի ,մե՛կ է, հետո այնպես է բարձրանում, որ բոլորը հիանում են ՝կատարյալ ու որակով
 ֆուտբոլ դիտելով: Ռեալի մրցակիցը ինչպես գիտենք Բարսելոնան է, բայց դա Ռեալին չի անհանգստացնում և ՌԵալը քայլ առ քայլ շարունակում է հիանալի խաղեր մատուցել իր երկրպագուներին:    Ռեալը ունի հիանալի ու մարզված ֆուտբոլիստներ, որտեղ հանդես է գալիս Ռեալի արքան` Կրիշտիանու Ռոնալդուն...Նա իր ամեն խաղում հիացնում է իր բազմահազարանոց երկրպագուներին...Ես երբ նայում եմ երկնքին, ակամայից աստղերի միջոցով կարդում եմ Ռեալ Մադրիդ և կարծես ամեն մի երկնաքար ցանկանում է բախվել այդ
աստղաբույլի ոսկե տառերին և ոչնչացնի լավագույն ֆուտբոլային ակումբի տիտղոսը: 

Դե փորձեք, միևնույն է, արքաները չեն պարտվում: 

Ռեալ Մադրիդ. այստեղ իրոք արքաներ են...

Բեյլ ՝ ամենաթանկ ֆուտբոլիստ, 

Ռոդրիգես՝ երիտասարդ հանճար, 

Մարսելո՝ պաշտպաններից լավագույնը, 

Ռոնալդո՝ ֆուտբոլի կենդանի լեգենդ...

Այս շարքը կարելի է շարունակել, քանի որ Ռեալը ուղղակի 20-րդ դարի 
լավագույն ակումբն է:
  Ռեալը այս խաղում է փայլուն խաղ խաղաց՝ իր հիանալի խաղը ցուցադրելով ,և հաղթեց 3- 1 հաշիվով... Միայն հաղթանակներ...


Կարճ, բայց կոնկրետ ներկայացնում եմ Ռեալ Մադրիդ ակումբի մասին.

- Ռեալ Մադրիդ ակումբը ստեղծվել  է 1902 թվականին… Ռեալ Մադրիդ ակումբը հանդես է գալիս սպիտակ մարզաշապիկով: «Ռեալ» իսպաներենից թարգմանաբար նշանակում է արքայական, իսկ իր վերջնական անվանումը ստացել է Իսպանիայի թագավոր  Ալֆոնսո XIII-ի կողմից: Մադրիդը մասնակցում է Լա լիգայում… Ռեալը իր տնային խաղերը անցկացնում է Սանտիագո Բերնաբեու դաշտում…  Մադրիդը  ամենահարուստ ակումբն է համարվում եկամուտի տեսանկյունից` (€ 351 միլիոն): Ռեալ Մադրիդ ակումբը 2009-2015 թվականներին ղեկավարել  են հայտնի մարզիչներ... 
 2009-ի հունիսի 1-ին՝ Պերես...  
 2009-10թթ.  մարզչի պաշտոնից հեռացվեց Մանուել Պելեգրինին և նշանակվեց նոր մարզիչ՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։   
 2013 թվականի հունիսի 25-ին Կառլո Անչելոտտին դարձավ Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Մոուրինյոյին և կնքելով երեք տարվա պայմանագիր..    
 Իսկ արդեն 2015-2018 թվականներին Ռեալ Մադրիդ ակումբը կմարզի Ռաֆայել Բենիտեսը…   

Հոդվածը պատրաստեցին` Կուկը և Իմ կոլեգա Անիշկան...
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ ∞(♥)∞

Barcelona 3-1 Eibar All Goals

 Քանի որ ես շատ եմ սիրում այս ակումբը և վստահ եմ, որ ձեզանից շատերը նույնպես սիրում են, որոշել եմ ձեզ տեղեկացնել խաղերի արդյունքները տեսահոլովակի տեսքով: Այսպիսով ուրախալի լուր  Barcelona-ի  Fun-ին այս օրվանից սկսած դուք տեղեկացված կլինեք այս ակումբի բորոր խաղերի արդյունքներին առանց բացառությունների:

Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում Լուիս Սուարեսի հեթ-տրիկի շնորհիվ  Բարսելոնան ունի 21 միավոր և Մադրիդի «Ռեալի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կատալոնական թիմն առաջինը գոլ ընդունեց, սակայն կարողացավ արժանի պատասխան տալ և 3 միավոր վաստակել:

ԳՈԼԵՐԸ՝

0 - 1 Գոնսալես (10')
1 - 1 Սուարես (21'), փոխանցումը՝ Սանդրո
2 - 1 Սուարես (48'), փոխանցումը՝ Նեյմար
3 - 1 Սուարես (85'), փոխանցումը՝ Նեյմար




Եթե սիրում եք այս ֆուտբոլային ակումբը և ցանկանում եք իմանալ նորությունները առաջինը, ապա միացեք մեր Facebook-ի էջին սեղմելով  այստեղիսկ հետո LIKE...
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ NAREK

ՖԱ Բարսելոնայի պատմությունը



                                                              Բարսելոնայի պատմությունը

Բիզնեսմեն Հանս Գամպերը(ծնվել է 1877 թվականի նոյեմբերի 22-ին) ՖԱ Բարսելոնայի հիմնադիրն է:  Նա ծնվել է 1877 թվականի նոյեմբերի 22-ին Շվեյցարիայի Վինտերթհուր քաղաքում:1899 թվականի հոկտեմբերի 22-ին Բարսելոնայի ամսագրերում նա հայտարարություն է անում ֆուտբոլիստների հավաքագրման մասին: 
Հանս Գամպերը, ով Բարսելոնայում հայտնի էր որպես Ժոան Գամպեր, կատալոնիայի մայրաքաղաք է տեղափոխվել 1898 թվականին, իսկ արդեն 1899-ի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ակումբի առաջին ժողովը, որը գլխավորեց Գամպերը: Ակումբի առաջին նախագահը դարձավ անգլիացի Վոլտեր Ուայլդը, ով իր հիմնական պարտականությունները համատեղում էր ֆուտբոլիստի պարտականությունների հետ: 

Առաջին մարզաշապիկը 

Ամենասկզբից էլ Բարսելոնայի ֆուտբոլիստները կրում էին կապտանռնագույն մարզաշապիկներ:  Դրա ձախ կողմը կապույտ էր, իսկ աջ կեսը` նռնագույն, իսկ թևքերը` հակառակը: Շորտերը սպիտակ գույնի էին: 

Ակումբի առաջին նշանը 

Իր հիմնադրման առաջին տարիներին ակումբը, որպես հավատարմության նշան Կատալոնիային, օգտագործում էր Բարսելոնա քաղաքի զինանշանը: Իսկ 1910 թվականին տնօրենների խորհուրդը որոշեց, որ ակումբը սեփական նշանի  կարիք ունի և լավագույն նշանի համար մրցույթ հայտարարեց: Ակումբի այժմյան նշանի մեջ պահպանվել են այն ժամանակվա նշանի դիզայնի որոշ տարրեր: 

Առաջին խաղը 

Իր առաջին խաղում Բարսան մրցում էր Բոնանովայից ժամանած անգլիացի էմիգրանտների թիմի դեմ: Անգլիական թիմը, որի կազմում հադնես էին գալիս Բարսայի մի-քանի ֆուտբոլիստներ, հաղթեց այդ խաղում 1-0 հաշվով: 

Առաջին դաշտերը 

Սեփական հարկի տակ խաղերի համար դաշտի փնտրտուքները բերեցին նրան, որ Բարսելոնան իր առաջին խաղերը անցկացնում էր «Հոթել Կասանովասում»(1900), «Լա Կարրետերա դ'Օրտայում»(1901), «Էլ Կարրեր Մունտաներում»(1905), և վերջապես «Կարրեր Ինդուստրիայում», որը դարձավ Բարսելոնայի առաջին սեփական մարզադաշտը: Այն տեղավորում էր 6000 հանդիսական և այն ժամանակվա համար ունիկալ երկհարկանի տրիբունաներ ուներ:  Մարզադաշտի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1909 թվականի մարտի 14-ին: Այդ ժամանակ ակումբն արդեն սկսել էր մրցանակներ նվաճել` հաղթելով Մակայի գավաթը 1901-02 մրցաշրջանում, և Կատալոնիայի առաջնությունը 1904-05, 1908-09 մրցաշրջաններում:

Եթե սիրում եք այս ֆուտբոլային ակումբը և ցանկանում եք իմանալ նորությունները առաջինը, ապա միացեք մեր Facebook-ի էջին սեղմելով  այստեղ, իսկ հետո LIKE...
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ NAREK

Պարային պատմություն...





                                                                                                                                                             Առաջին անգամ չէ՝  փայլուն ելույթներով համոզվում ենք, որ պարը միայն շարժումներ    չի: Այն կատարյալ արվեստ կարող է լինել, եթե ամբողջ հոգով ցանկանաս:  Այս մի խումբ   երիտասարդ պարողները  մասնակցում էին «Բրիտանական Տաղանդներ» նախագծին:  Առաջարկում եմ դիտել նրանց փայլուն և հուզիչ ելույթը...                              
Վայելեք հիասքանչ պարի լեզուն. 

բարի դիտում...

                                
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ Քնարիկ☆

Իկեր Կասիլիաս. իմ սիրելի դարպասապահ

Իկեր Կասիլիաս Ֆերնանդես : Ծնվել է  մայիսի 20-ին 1981թ-ին Մոտոլեոս համայնքի Մադրիդ քաղաքում:

 Հասակը՝1.82 սմ: Հայրը՝ Ժոզե Լուիս Կասիլիասը , քաղաքացիական ծառայող էր Կրթության և Գիտության նախարարությունում: Մայրը՝ Մարիա դել Կարմեն Ֆերնանդես Գոնսալեսը, վարսավիրուհի…Կասիլիասն ունի փոքր եղբայր՝Յունային,իրենից յոթ տարի փոքր է:Իկերը իսպանիացի ֆուտբոլիստ է, դարպասապահ, Ռեալ Մադրիդ ակումբի և Իսպանիայի հավաքականի կապիտան: 2008 և 2012  թվականների Եվրոպայի չեմպիոն,2010-ին՝ աշխարհի չեմպիոն:Ժամանակաշրջանի լավագույն դարպասապահներից է,հինգ անգամ արժանացել է տարվա լավագույն դարպասապահի կոչմանը:Իր ամբողջ կարիերան անցկացրել է Ռեալ Մադրիդում,որտեղ հատնվել է 8 տարեկան հասակում…Հանդիսանում է դարպասապահ և մեծ ավագ Ռեալ Մադրիդում և Իսպանիայի հավաքականներում….Իսպանական թիմի հետ մեկնել և հաղթել է Իսպանիայի Աշխարհի գավաթը «Word cup»մրցաշարում,որտեղ նա նվաճել  է  Ոսկե Ձեռնոցը,որը հայտնի է որպես Յաշինի մրցանակ, և 2012 թվականի Եվրոպայի առաջնությունը…

Կասիլիասը իր կարիերան սկսել է Ռեալ Մադրիդ երիտասարդական թիմից… Նոյեմբերի  27-ին  1997-ին 16 տարեկանում առաջին անգամ նա եկել է Ռեալ Մադրիդ…2007-08-մրցաշրջանը եղել է արդյունավետ Կասիլիասի համար,քանի որ նա Ռեալին օգնել է նվաճել իրենց  31-րդ Լա Լիգա կոչումը, բաց թողնել ընդամենը 32գոլ  և 36 հանդիպում….2014 թ-ի Մայիսի 24-ին Իկերի գլխավորությամբ նվաճվեց Չեմպիոնների Լիգայի իր 10-րդ գավաթը…

Կասիլիասը 2009-թվականից հանդիպում է  մարզական լրագրողուհի  Սառա Կարբոներոյի հետ….

Նա ունի մեկ որդի՝ Մարտին Կասիլիաս Կարբոներոն,ով ծնվել է հունվարի 3-ին, 2014թվականին…

Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ ●♥Anyuta●♥

Ես Մադրիդիստ եմ

Ռեալ Մադրիդ… Երկու բառ,այս երկու բառն էր,որ  փոխեցին ինձ և  իմ կյանքը:Արդեն վեց տարի է,ինչ  ես Մադրիդիստ եմ: Շատ աղջիկների նման ֆուտբոլը չեմ սիրում մեկ ֆուտբոլիստի համար:Ես սիրում եմ դիտել ֆուտբոլ՝ թիմային խաղի,ֆուտբոլիստների բարձր մակարդակի,մարզչի խելացի մտածելակերպի համար… Բոլորն էլ գիտեն,որ Ռեալ Մադրիդի հակառակորդը Բարսելոնան է…Բայց քանի որ Իսպանիայից շատ հեռու եմ, և ապրում եմ Հայաստանում,Ռեալ Մադրիդ կոնֆլիկտներից զերծ եմ մնում…Չնայած իմ շրջապատում կան և՛ Ռեալի,և՛ Բարսայի ֆանատներ, այնուամենայնիվ շատ հաճելի է  վիճելը,թե ով է  ավելի լավը…Իմ կարծիքը երբեք չի փոփոխվի և ես Ռեալ Մադրիդին չեմ դավաճանի:Ռեալ Մադրիդը կա ու կմնա այն միակ ֆուտբոլային ակումբը, ում ես չեմ դավաճանի: Անգամ պարտության դեպքում էլ ես նրանց կողքին եմ, քանի որ իսկական ֆուտբոլում և՛պետք է պարտվել,և՛ պետք է հաղթել…Եվ վերջում մի երկու տող իմ հեղինակային 

երդումից… Ես ,լինելով Ռեալի ֆանատիկ ,երդվում եմ՝ միշտ ատել Բարսային,հավատալ միայն Ռեալի հաղթանակներին: Ամեն տեղ գոռալ Ռոնալդու,լինել նրա պես ազնիվ ու հոգատար մարդկանց նկատմամբ:Եթե դրժեմ երդումս,թո՛ղ որպես պատիժ դառնամ Բարսայի ֆանատիկ…Բոլորդ իմացե՛ք՝ անգամ պարտության դեպքում ես Մադրիդիստ եմ....Հավերժ

Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ ●♥Anyuta●♥

Ռեալ Մադրիդ և Ռոնալդու

Առաջին անգամ,երբ դիտեցի ֆուտբոլ,ակեղծ ասած, այն ոչ մի յուրահատուկ հետք չթողեց:Երևի նրանից էր, որ դեռ չունեի իմ սիրելի ակումբը:Երբ հասկացա,որ պետք է,որ ֆուտբոլի մեջ պիտի ընտրեմ այնպիսի ֆուտբոլային թիմի,որը ինձ հարազատ կլինի և կհամապատասխանի ինձ: Ես ընտրեցի Մադրիդի Ռեալին,մի ֆուտբոլային ակումբի,որին հավանել եմ հենց առաջին խաղից:Ամեն անգամ այս թիմի խաղերը դիտելուց հաճույք ես ապրում: Ռեալ Մադրիդ ակումբ,որը ստեղծվել է 1902 թվականին:Ռեալ իսպաներեն նշանակում է արքայական,և այդ անվանումը ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ի կողմից 1902 թ-ին: Ակումբի ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է: Նա ինձ համար լավագույն ֆուտբոլիստն է:

Կրիշտիանու Ռոնալդուն ծնվել և մեծացել է Պորտուգալիայի հարևանությամբ գտնվող Մեադերյա կղզում՝ բանվորական թաղամասերից մեկում...Ամբողջական անունն է՝ Կրիշտիանու Ռոնալդու Դուշ Սանտուշ Ավեյրու:Ծնվել է 05.02 1985թ-ին:Հասակը ՝186սմ,քաշը ՝84կգ է:Ունի մեկ եղբայր,երկու քույր:Ընտանիքում չորրորդ երեխան է...Ռոնալդուն մեծացել է բավականին աղքատ ընտանիքում...Նա դասերին զուգահեռ աշխատել է,որպեսզի կարողանա վճարել ֆուտբոլի վարձը...2009թ-ին Ռոնալդուն հանդես եկավ Ռեալ Մադրիդ ակումբում...Երբ տեղափոխվեց Ռեալ, նա կրում էր 9 համարի մարզաշապիկը:Հետո նրան է հանձնվում 7 համարի մարզաշապիկը,որը նախկինում կրել է Ռաուլը...
Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդու Ռեգայի....
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ ●♥Anyuta●♥

Շնորհավոր ծնունդդ, լեգենդ:

30 տարի առաջ այս օրը նա լույսաշխարհ եկավ, եկավ ու բոլորին ապացուցեց, որ մեծ կամքի ուժի շնորհիվ հնարավոր է հասնել աննախադեպ հաջողությունների: Ծնված լինելով անապահով ընտանիքում, մանուկ հասակում կորցնելով հորը` նա չընկճվեց, շարունակեց պայքարել և այսօր հասել է  մեծ արդյունքների, 30 տարի առաջ փետրվարի 5-ին ծնվեց «Ռեալ Մադրիդ» ակումբի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, որը այս տարի ստացավ իր երորրդ « Ոսկե գնդակը»: Շնորհավոր ծնունդդ, լեգենդ:
              
 Ռոնալդուն ծնվել է Սանտու Անտոնիու-ում ՝ Մարիա Դոլորեշ դուշ Սանտուս Ավելյուի և Ժոզե Դինիս Ավեյրուի ընտանիքում։ Ընտանիքի 4-րդ երեխան է։ Մեծ եղբայրը՝ Ուգուն, ծնվել է 1975 թվականին։ Քույրերը՝ Էլման (ծն. 1974 թ.ին) և Լիլիանա Կատյան (1976 թ.-ին) ։ Ռոնալդուն դպրոցում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ աթոռը նետեց ուսուցչի վրա։ Դրանից հետո ուսուցիչն ասել էր, որ Ռոնալդուն անարգում է իրեն։ 14 տարեկան հասակում նա մոր հետ համաձայնության եկավ, որ գնա ֆուտբոլային պարապմունքների։ Ռոնալդուն մեծացել է բավականին աղքատ ընտանիքում։ Այդ պատճառով նա իր դասերին և պարապմունքներին զուգահեռ աշխատում էր, որպեսզի կարողանար վճարել իր ֆուտբոլի վարձը։ 

 Ես շատ եմ սիրում քեզ և քո խաղելաոճը: Ցանկանում եմ քեզ նոր հաջողություններ սպորտի աշխարհում: Սիրում եմ քեզ շաաաաատտտտտտտտտտտ:
                                Կարիերայի տեսություն
       
ԹիմԺամանակաշրջանՊաշտոնական
խաղեր
ոչ պաշտոնական խաղերընդանոուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Սպորտինգ2001 - 20033152755810
Մանչեսթեր Յունայթեդ2003 - 20092921181512307130
Ռեալ Մադրիդ2009 - 8986165220228
Պորտուգալիա2003 - 8126008126
Պորտուգալիա մինչև 172001 - 2002960096
Պորտուգալիա մինչև 202003510051
Պորտուգալիա մինչև 212002 - 200310310113
Պորտուգալիա մինչև 232004320032
Այլ2005001010
Ընդամենը կարիերայի ընթացքում5202476022543351

Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ Vard-na
1 2 3 ... 7 8 »