Hala Madrid

Hala Madrid...Այս բառն այսօր լսվում է միլիոնավոր, նույնիսկ՝ միլիարդավոր մարդկանց շուրթերից: Այս բառը լսվում է միայն իսկական Ռեալի երկրպագուների շուրթերից: Ռեա՛լ, ի՛մ Ռեալ: Քո 
խաղից կարելի է միայն հաճույք ստանալ, միայն ստանալ այն, ինչը չի ստացվի մյուսներից: Իհարկե, ոչինչ էլ այս աշխարհում հարյուր տոկոս չէ.դա ևս վերաբերվում է Ռեալին: Ի՛մ Ռեալ, ինչքան ուզում ես պարտվի՛ր մյուս բոլոր թիմերին, մեկ է, դու ինձ համար կատարյալ, պաշտելի թիմ ես: Իմ կարծիքն է դա, բոլորն էլ կարող են համամիտ չլինել իմ մտքի հետ, բայց դա այդպես է: Ես Ռեալի երկրպագու եմ, մի թիմի, ում երկրպագուների թիվն անցնում է միլիոնների շեմը, ում խաղացողներն աշխարհի լավագույն խաղացողներից են, եթե ոչ լավագույնները, ում խաղաոճը նման չէ մյուս բոլո՛ր թիմերի խաղաոճին. Ռեալը միշտ էլ տարբերվում է և աչքի է ընկնում իր մաքուր և գեղեցիկ խաղով: Ես սիրում եմ Ռեալի անգամ պարտությունը, անգամ վատ խաղը. Ռեալն ինքնին ինձ համար մի կյանք է, որն ինձ համար կապ չունի` առաջին անգամ վա՞տ կստացվի, թե՞ լավ: Ես սիրում եմ աշխարհում միակ արքայական թիմին, միակ սպիտակաթուր զգեստով խաղացողներին, իհարկե՛, միայն նրանք չեն հագնում ճերմակ, բայց նրանք են միայն ու միայն արքա: Իհարկե՛, աշխարհում նրանցից հետ չեն մնում ուրիշ՝ այլ աշխարհահռչակ թիմեր, բայց ինձ համար և՜ աշխարհում, և՜ որպես իմ սրտի մի մասնիկ Ռեալը  լավագույնն է` իր լավ և վատ կողմերով: Եվ ինձ մնում է ամեն խաղից առաջ ոգեշնչել ինձ` ասելով այս խոսքերը, որոնք կարծես կախարդական լինեն.« Hala Madrid, Vamos chempiones....♥»

Պատվիրեց՝ ԱՆ♥-ը
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ Նելլի♥

Բոլոր հայերը ցնծում են

Երեկ՝ ժամը 20:00-ին, մեկնարկեց Չեխիա-Հայաստան հանդիպումը, որին հայերը և , ոչ միայն, սպասում էին մեծ ուրախությամբ ու անհամբերությամբ: Բոլորը լարված սպասում էին ինչ-որ արդյունքի՝ գոլի տեսքով, և այդ գոլը մեզ շատ սպասեցնել չտվեց: Ահա, արդեն 31-րդ րոպեին, Կառլեն Մկրտչյանի հեռահար հարվածից հետո, գնդակը հայտնվում է Պետր Չեխի պաշտպանած դարպասում: Գո՜լ: Ցնծում էր ողջ հայությունը, թե՛ այստեղ և թե՛ Չեխիայում: Ավարտվեց առաջին խաղակեսը: Թիմերը հանգստացան և կրկին դուրս եկան դաշտ: Այս անգամ հայերը գոլ բաց թողեցին, սակայն, արդեն խաղի հիմնական ժամանակի ավարտից հետո, ավելացրած երկրորդ րոպեին, հայերը խփեցին խաղի երկրորդ և հաղթական գոլը
: Ողջ Հայաստանը ցնծության մեջ էր, ու ցնծության մեջ է նաև հիմա: Շնորհավորում եմր բոլորին` փայլուն հաղթանակի կապակցությամբ: Սա այն հաղթանակն էր, որը թույլ է տալիս շարունակել Բրազիլիայում սպասվող աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարը: Ցանկանում եմ, որ այսպիսի հաղթանակներ միշտ լինեն: Ու ապացուցենք բոլորին, որ մենք շա՛տ ուժեղ ենք և կարող ենք հասնել այսպիսի հաղթանակների:

Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ Նելլի♥

Բարսելոնա ֆուտբոլային ակումբ

 Վերջերս կայացավ  Բարսելոնա Լևանտե խաղը,որտեղ Բարսելոնան, պարզապես,  նվաստացրեց Լևանտեին 7-0 հաշվով: Իհարկե, դա մեծ պարծանք էր Բարսելոնայի բոլոր երկրպագուների համար, չէ՞ որ Բարսելոնան ևս մեկ անգամ ապացուցեց ,որ արժանի էր հաղթանակի ,և ևս մեկ անգամ հաստատեց այս խոսքերը՝ ավելին, քան ակումբ: 
Աշխարհում շատ քիչ ակումբներ են արժանացել այդքան շատ տիտղոսների: Ակումբի թանգարանում մեծագույն հարստությունն ու հպարտությունը մնում են Եվրոպայի երեք գավաթները, որոնք ակումբն ստացել է Ուեմբլիում (1992), Փարիզում (2006), Հռոմում (2009), ինչպես նաև Աշխարհի գավաթի ակումբային առաջնության ժամանակ (2009):Միջմայրցամաքային գավաթը միակն է, որը երբէ չի տարվել Ակումբի թանգարան: Բարսելոնայի բազմաթիվ նվաճումները Եվրոպայում ներառում են նաև "Գավաթակիրների թագավոր" կոչումը, որ նրանք վաստակել են չորս անգամ, ինչը համարվում է ռեկորդ: Բացի այդ, ակումբը նվաճել է երեք գավաթ (1958 թ., 1960 թ. և 1966 թ.) այն մրցաշարում, որն այժմ հայտնի է որպես ՈՒԵՖԱ: 1971 թվականին Բարսելոնան հաղթեց միջակումբային խաղը: Նրանք մրցույթի առաջին հաղթողներն 
էին, իսկ Լիդս Յունայթիդը՝ վերջին: Բարսելոնան Իսպանիայի Լա Լիգայի այն բացառիկ ակումբներից է, որը մասնակցել է  բոլոր առաջնություններին սկսած անցկացման առաջին իսկ տարվանից: Բարսելոնան միակ ակումբն է Եվրոպայում,որը Եվրոպական ակումբային մրցաշարերի խաղարկության ոչ մի մրցաշրջան բաց չի թողել սկսած 1995 թվականից։ Բարսելոնաայի ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ 10-1, Տարագոնայի  հանդեպ հաղթանակն է 1949 թվականին, իսկ տարած ամենախոշոր պարտությունը՝ 1-12, Ատլետիկ Բիլբաո-ից 1931 թվականին:
Ինչ էլ որ լինի, մե՛կ է, ես սիրելու եմ իմ ակումբը, հետևելու եմ բոլոր խաղերին, ուրախանալու եմ ակումբիս հաղթանակներով և նվաճումներով, ի՛մ Բարսելոնայով...
Հպա՛րտ եմ իմ թիմով...

Հոդվածը պատվիրեց կայքի ակտիվ մասնակից՝ КаТаЛоНсКаЯ-ն
Պատրաստեցին՝ КаТаЛоНсКаЯ-ն և SeD-ը

Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ SeD♥

Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբ

Ռեալ Մադրիդ , իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝  Մադրիդ քաղաքից: 
Ռեալ իսպաներեն նշանակում է արքայական, և այս անվանումը ստացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի կողմից 1920-ին: Մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, Լա Լիգայում ունի ռեկորդային 32 հաղթանակ, 18 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային ինը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։ Բացի այն, նաև Միջմայրցամաքային գավաթ (3), Եվրոպայի գավաթ (1):   
Ակումբն իր խաղերն անց է կացնում Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու ստադիոնում։ 2000 թ. դեկտեմբերի 23-ին, ՖԻՖԱ-ն Ռեալին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։ Ռեալը ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ` ինը Չեմպիոնների Լիգա գավաթներով և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթներով։ 
Ռեալը տարեկան եկամուտով աշխարհի ամենահարուստ ակումբն է (€ 351 միլիոն), իսկ «Ֆորբսի» տվյալներով՝ երկրորդ ամենաթանկ ակումբը. 2008 թվականին այն (€950 միլիոն) արժեր։ Ռեալն աշխարհի գրանդ ակումբներից մեկն է, իր խաղացողներով հանդերձ: Ռեալ Մադրիդը համարվում է՝ աշխարհում հզորագույն թիմերից մեկը աշխարհում: Ռեալում  խաղում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Այստեղ խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դարձած Քրիստիանո Ռոնալդոն, աշխարհի լավագույն դարպասապահ Իկեր Կասիլյասը, այլ կերպ՝  թիմի ավագն ու նավապետը և այլն:: 
Ռեալը, մինչև մոտ մեկ ամիս առաջ, մարզում էր՝ Ժոզե Մոուրինիոն,սակայն հիմա նա արդեն մարզում է Լոնդոնի Չելսին, և Ռեալի գլխավոր մարզիչն է նախկինում Ֆրանսիական Պարի-Սենտ-Ժերմենի մարզիչ՝ Կառլո Անչելոտին: Ռեալի պատմությանը և հաղթանակների թվին նայելով՝ չես կարող անտարբեր անցնել և չհետաքրքրվել: Այսքան տարբեր հաղթանակներ ունենալն ու այս թիմին չսիրելն՝ պարզապես անհնար է: Հիմա այն վիճակն է, որ աշխարհում ոչ բոլորը, բայց համենայնդեպս շա՛տ- շատե՛րը, պարզապես գերադասում են 2 Իսպանական գրանդ ակումբների՝ Ռեալ Մադրիդին և Բարսելոնային: Երկու թիմերի երկրպագուններն էլ շա՛տ են, և երկու թիմե
րում էլ խաղում են աշխարհի լավագույն խաղացողները:
 Իհարկե բոլոր մարդիկ էլ ունեն իրենց ճաշակն ու կարծիքը՝ 
տվյալ թիմի նկատմամբ, բայց ես ինքս նախընտրում եմ՝ 
Ռեալ Մադրիդը, իր բոլոր կողմերով:                                      

Հոդվածը պատրաստեցին ակտիվիստ՝ Ani0000 
և լրագրող՝ Նելլի♥-ն                                            
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ Նելլի♥

Անկոտրուն կամքի Կակայի օրինակը

Երևի շատերին է հետաքրքրում, թե ինչու` <<Կակա>>: Միանգամից ասեմ, որ այն ոչ մի կապ չունի կոնֆետների հետ: Կակայի փոքր եղբայրը` Դիեգոն, Ռիկարդո անվան փոխարեն ասում էր <<Կակա>>: Այնուհետև այսպես սկսեցին դիմել նաև ծնողները և ընկերները: 

 Կենսագրությունը 

 Ռիկարդո Իզեքսոն դոս Սանտոս Լեիտեն կամ պարզապես Կական ծնվել է 1982 թ-ի ապրիլի 22-ին, Բրազիլիայում: Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Սան Պաուլո, որտեղ էլ սկսել է իր պատանեկան կարիերան: Կակայի մասնագիտական կարիերան սկսվել է 2001 թ-ին` <<Սան Պաուլոյի>> հետ կնքված պայմանագրով: Այնուհետև, Կական իր արդյունավետ խաղի և գեղեցիկ գոլերի շնորհիվ, իր վրա սևեռեց եվրոպական մի շարք ակումբների ուշադրությունը, իսկ 2003-ին տեղափոխվեց իտալական <<Միլան>> ֆուտբոլային ակումբ: Այստեղ նրա ցուցադրած խաղը, բազմաթիվ գեղեցիկ գոլերը, անհատական վարպետությունը և թիմային մտածողությունը Կակային դարձրեցին <<Միլանի>> ուղենիշը: 2004-2005 թթ. մրցաշրջանում Կական ընդգրկվեց հինգ լավագույն կիսապաշտպանների ցուցակում: <<Միլանում>> հաջող ելույթներից հետո նա հայտնվեց <<Մադրիդի Ռեալի>> ղեկավարության ուշադրության կենտրոնում: 2009 թ-ին Կական 68,5 մլն եվրոյով տեղափոխվեց <<Ռեալ>> և մինչև օրս խաղում է այս գերակումբում: Կակայի դիրքը կիսապաշտպանությունն է, համարը` 8-ը: Կական ամուսնացած է, ունի երկու երեխա` Լուկան և Իզաբելան, իսկ կնոջ անունը Կառոլինա է:

 Ինչու՞ եմ սիրում Կակային 

 Կական ինձ համար կատարյալ ֆուտբոլիստ է, ով հիանալի <<կարդում է>> խաղը և տիրապետում է ֆուտբոլի բոլոր նրբություններին: Նրա իրացրած տուգանային հարվածներից յուրաքանչյուրը մի առանձին գեղեցկություն է: Բայց նախքան ֆուտբոլային հանճար լինելը, նա ՄԱՐԴ է` բառիս բոլոր առումներով: Կական մարդ-ֆուտբոլիստի բացառիկ օրինակ է: Նրա մեջ ես գնահատում եմ պայքարող բնավորությունը, ամեն գնով ուզածին հասնելու կարողությունը, անկոտրուն կամքը և հավատն առ Աստված: Կական ինձ հիացնում է իր մարդկային հատկանիշներով: Նույնիսկ, գտնվելով փառքի գագաթնակետին, նա մնացել և մնում է նույն համեստ, բարեհոգի և ժպտերես Կական: Նրան սիրելը աստվածահաճո բան է, իսկ եթե դա չի ստացվում, գեղագիտական հաճույք ստացեք նրա պտտեցված-բիլիարդային հարվածներից:
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ I-Love-Kaka

Բադմինտոն

Փետրագնդակ բառը լսելիս, իհարկե, մենք ոչ մի բանի մասն չենք հիշում, բայց երբ նրա փոխարեն բադմինտոնն է հասնում մեր ականջներին՝ հիշում ենք նույնանուն խաղի մասին: Բոլորս էլ գիտենք, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Այս թեմային անդրադառնալիս նախևառաջ պետք է նշել նրա ծագումը և պատմությունը: Հնում այս խաղը խաղացել են ճապոնացի երեխաները: Նրանք փոքրիկ ամուր խնձորի մեջ խրում էին սագի փետուրներ և իրենց պատրաստած թևճակների հարվածներով այն օդով նետում էին իրար: Հետագայում այն հայտնի դարձավ նաև արևելյան երկրներում, ինչպես նաև Եվրոպայում: Խաղը Հնդկաստանից բերեց անգլիացի մի դուքս, ում կալվածքը Բադմինտոն քաղաքի միջակայքում էր, և այդ խաղն էլ նույն կերպ անվանվեց: Իսկ այժմ անդրադառնամ խաղի կանոններին: Խաղում են երկու կամ չորս հոգով, հարթ և ամուր խաղահրապարակներում: Տարբեր թվաքանակով խաղացողների համար խաղահրապարակի չափերը տարբեր են: Մենախաղի հրապարակը 13,4 x 5,2 մ է, իսկ զուգախաղինը՝ 13,4 x 6,1 մ: Խաղահրապարակը երկու հավասար մասի բաժանող ցանցը ձգվում է գետնից 155 սմ բարձրությամբ: Բադմինտոնի թևճակը կշռում է 135-190 գ և շատ նման է թենիսի թևճակին: Այժմ փետրագնդակները հիմնականում պատրաստված են լինում պլաստմասսայից: Խաղն ընթանում է հետևյալ կերպ.
Մրցակիցներից մեկը թևճակի հարվածով փետրագնդակը նետում է ցանցի վրայով դեպի հակառակորդի կիսադաշտը, և խաղը սկսվում է: Խաղի նպատակն է փետրագնդակը գետնին իջեցնել մրցակցի կիսադաշտում և թույլ չտալ, որ պատասխան հարվածից հետո այն ընկնի սեփական կիսադաշտում: Խաղում են 3 կամ 5 խաղափուլով, յուրաքանչյուրում 15 միավոր: Կարելի է խաղալ ցանկացած բացատում, լողափին, բակում և այլուր:
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ Տաթևիկ

Մեր հպարտությունը՝Հենրիխ Մխիթարյանը...♥

Մենք թշնամի ունենք սահմանի են կեսին,
Մեր թիմում թող խաղա Հենրիխ Մխիթարյանը՝
Եվ ոչ թե Լեոնել Մեսսին:
Այո՛, մեզ պետք չեն  այլազգի ֆուտբոլիստներ, քանզի մենք ունենք այնպիսի հպարտություն, ինչպիսին է Հենրիխ Մխիթարյանը: Մենք հպարտանում ենք  նրանով, նրա խաղը համակրում է համայն աշխարհի մարդկանց սրտերը: Նրա խաղը ապշեցնում է բոլոր բոլորին: Ես հպարտ եմ, որ հայ եմ, որ մեր Հենրիխի ազգակիցն եմ: Ինչպես՝ գիտենք, նա տեղափոխվել է գերմանական <<Բորուսիա>> ֆուտբոլային ակումբ: Այնտեղ մեծն հայը խփել է իր անդրանիկ գոլը: Նա խաղի 11-րդ րոպեին կատարել է գոլային փոխանցում,  այնուհետև դարձավ գոլի հեղինակ: Իսկ գոլային փոխանցումը կատարել է թուրք ֆուտբոլիստ Նուրի Շահինը:
Մենք հպարտանում ենք քեզնով, մե՛ր հպարտություն, մե՛ր Հենրիխ:
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ Metaqs

Հենրիխ Մխիթարյան



 Ինչպես արդեն գիտենք 

Հենրիխ Մխիթարյանը  Շախտյորից տեղափոխվեց Գերմանական լիգա ` Դորտմունդի Բորուսիա և ստանձնեց 10-ը համարը : Առաջին անգամ Հենրիխը մեկնարկային կազմում էր և ողջ ազգը սպասում էր  մեկնարկին : Հենրիխը 11-րդ րոպեին կարողացավ աչքի ընկել իր արդյունավետությամբ՝ միայնակ դուրս գալով դարպասապահի դիմաց, Հենրիխը փոխանցում կատարեց իր խաղընկեր՝ Մարկո Ռոյսին, ում մնում էր միայն գրավել դատարկ դարպասը: Ընդամենը 15 րոպե անց ,Մխիթարյանը, փոխանցում ստանալով Նուրի Շահինից, ձախ ոտքի շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով իր թիմին:

Մենք հպարտանում ենք մեր ազգի զավակներով







Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ ALYUS

Թենիս


 Աշխարհում կան այնպիսի խաղեր, որոնց հիմնական նպատակը կայանում է նրանում, որ հարվածաթիով գնդակը հետ մղեն և այն ցանցի վրայով հակառակորդի կիսադաշտ ուղարկեն: Այդ խաղերից ամենատարածվածը և ամենասիրվածը թենիսն է: 
 Թենիս խաղում են 2 հոգով, դա կոչվում է  անհատական խաղ, խաղում են նաև 4 հոգով՝ զուգախաղ, յուրաքանչյուր թիմում 2 մասնակից:
  Թենիսի դաշտը կոչվում է կորտ, որն իրենից ներկայացնում է խոտածածկ, ավազակավային, արհեստական կամ փայտե ծածկույթով փակ կամ բաց խաղադաշտ: Խաղի մեկնարկը տրվում է գնդակի մատուցումով կամ, որ նույնն է, սկզբնահարվածով: Մարզիկը իրավունք ունի 2 անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը: Դրանից հետո խաղը շարունակվում է այնքան, մինչև մարզիկներից մեկը սխալվում է և չի կարողանում գնդակը վերադարձնել հակառակորդի կիսադաշտ: Եթե մարզիկը շահում է առաջին և երկրորդ գնդակները, նրան տրվում է 15-ական միավոր յուրաքանչյուր դեպքի համար, երրորդի դեպքում՝ 10 միավոր, իսկ չորրորդ գնդակը շահելիս, որի համար տրվում է 10 միավոր, մարզիկը շահում է գեյմը: Առաջին գեյմի ընթացքում սկզբնահարվածը կատարում է նույն խաղացողը, հաջորդ գեյմում այդ իրավունքը անցնում է մյուսին: Խաղափուլը շահելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության: Գեյմերի 6 : 6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ-բրեյկ: Հանդիպման ժամանակ 3-ից 2 և 5-ից 3 խաղափուլերում հաղթողը շահում է մրցախաղը: 
  Թենիսի գնդակի քաշը պետք է լինի 57,6 գ, տրամագիծը՝ 6,51 սմ ։ 
 Կորտը 
 Կորտը թենիսի խաղահրապարակ է, որն ունի 40x20 մետր չափսերի սինթետիկ ծածկույթ, կամ ծածկված է կավավազով կամ կանաչով: Այդ խաղահրապարակը ցանցով հավասար մասերի է բաժանվում ։ Այդ ցանցի բարձրությունը դածտի միջնամասում պետք է լինի 91 սմ, իսկ ծայրամասերում` 106 սմ։ Զուգախաղերի դեպքում խաղահրապարակի երկարությունը պետք է չգերազանցի 23,77x8,23 մետրը։
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ Աստղ☆

Ֆուտբոլ

Ֆուտբոլը հետաքրքիր թիմային խաղ է: Խաղի հիմնական բաղադրիչը կազում է գնդակը, որը խաղացողները ոտքերի կամ մարմնի ցանկացած մասի հարվածներով տեղաշարժում են դաշտում և ձգտում են գնդակը մտցնել հակառակորդի դարպասը : Գնդակին ձեռքով հարվածել չի կարելի: 

 Ֆուտբոլ բառը առաջացել է անգլերեն Football-ից,որը բառացի թարգմանաբար նշանակում է ոտքի գնդակ: Ֆուտբոլը շատերի կողմից սիրված մարզաձև է, աշխարհի ամենասիրված և ամենատարածված խաղերից մեկն է: Ֆուտբոլը խաղ է, որի ժամանակ թիմի 11 ֆուտբոլիստները միասնական խաղ են ցուցադրում և  փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և հակառակորդին թույլ չտալ մոտենալ իրենց դարպասին։ 
  Ֆուտբոլը խաղում են դաշտում, որը ունի բնական կամ արհեստական խոտածածկ: Խաղադաշտի առավելագույն երկարությունը պետք է լինի 182.88 մ, իսկ առավելագույն լայնությունը՝ 109,728 մ: Երբեմն պաշտոնական խաղերի համար օգտագործում են 100-110X69-75 մ չափսի դաշտ: Աշխարհի ամենամեծ ֆուտբոլային մարզադաշտը Մայ Դայ Ստադիոնն է,որը գտնվում է Հյուսիսային Կորեայում և կարող է տեղավորել մինչև 150,000 հանդիսական: Ներկայումս ողջ աշխարհում ֆուտբոլ խաղացողների թիվը հասնում է 240 մլն-ի (երկրագնդի մոտավորապես յուրաքանչյուր 25-րդ բնակիչը), գործում են 1,5 մլն թիմեր և 300 հզ. ակումբներ: 
  Ֆուտբոլի զարգացել և տարածվել է Հին աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Հին Հունաստանում, Հին Հռոմում, Ճապոնիայում, Չինաստանում և այլուր: Միջնադարյան Եվրոպայի երկրներում նույնպես խաղացել խաղեր, որոնք հիշեցնում են ֆուտբոլ:   Ժամանակակից ֆուտբոլը սկզբնավորվել է Հարավային Անգլիայի արտոնյալ մասնավոր դպրոցներում, XIX դարում: Այնտեղ են մշակվել ներկա ֆուտբոլի կանոնները: Ֆուտբոլային առաջին ակումբը Շեֆիլդ Յունայթեդն է (1855-1957),առաջին ազգային առաջնությունը (1863) հիմնվել է Անգլիայում: 
  Ֆուտբոլ խաղում են 2 թիմեր, որոնցից յուրաքանչյուրը ունի 11-ական մարզիկ (այդ թվում՝ դարպասապահը) : Խաղի տևողությունը 90 րոպե է, որը բաղկացած է 45 րոպեանոց 2 խաղակեսից, 15 րոպե ընդմիջումից: Գնդակը ձեռքերով վերցնել թույլատրվում է միայն դարպասապահին, ընդ որում՝ միայն տուգանային հրապարակում՝ իր դարպասի մոտ: 
  Թիմի խաղացողները դաշտում ոտքով տեղաշարժում են գնդակը, որը կարելի է վարել ոտքերով կամ փոխանցել խաղընկերոջը: Խաղը վարում է մրցավարը:Եթե խաղացողը լուրջ խախտում է անում, նա զգուշացնում է խաղացողին՝ ցույց է տալիս դեղին քարտ, իսկ առավել կոպիտ և աններելի խախտումների դեպքում ցույց է տալիս կարմիր քարտ և խաղացողը հեռանում է դաշտից: Եթե խաղացողը հաջորդաբար ստանում է 2 դեղին քարտ, ապա այն հավասարազոր է կարմիր քարտի, ուրեմն 2 դեղին քարտի դեպքում նա հեռացվում է դաշտից: Դարպասի մոտ գտնվող տարածքը տուգանային հրապարակն է, որտեղ կանոնները խախտելու դեպքում թիմը պատժվում է 11-մետրանոց տուգանային հարվածով:
A.S.G.
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ Աստղ☆
« 1 2 3 4 ... 6 7 »