Կարիմ Բենզեմա - Սպորտ - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Կարիմ Բենզեմա

Կարիմ Բենզեմա (ֆր.՝ Karim Benzema, արաբ․՝ كريم بن زيما‎‎; (Դեկտեմբերի 19, 1987, Լիոն,Ֆրանսիա) ֆուտբոլիստ, որի նախնիները Ալժիրից են։ Հանդես է գալիս որպես հարձակվողիսպանական «Ռեալում» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։Բենզեման աղքատ ալժիրյան գյուղակի էմիգրանտների ընտանիքից է։ Ծնվել է Լիոնիմերձքաղաքային շրջաններից մեկում։
Նրա ծնողները՝ Հաֆիդը և Մալիկան, ինը երեխա ունեն՝ հինգ դուստր և չորս որդի։ Բենզեմա ընտանիքը բնակվում էր չափազանց համեստ մի փոքրիկ տանը Բրոն Տեռալիոնի կենտրոնում՝ գործազրկության բարձր մակարդակ ունեցող համայնքում։ Ութ տարեկանում նա սկսել է խաղալ «Բրոն Տեռալիոնի» ակումբում, որտեղ նրան արագ նկատեցին՝ շնորհիվ իր ունակությունների, որոնք, ակնհայտ էր, որ բարձր էին միջին մակարդակից։ Նրա առաջին մարզիչը՝ Սերժ Պատրիարկը նկատել էր. «Կարիմը հեռու կգնա։ Բայց ինձ համար կարևորն այն է, որ նա մարդկության մեջ է դուրս եկել այնիսի համայնքից, որտեղից նույնիսկ ողջ դուրս գալն է դժվար»։ Ապա Կարիմին սպասվում էր անցնել այն ճանապարհը որ անցնում է յուրաքանչյուր լավ ֆուտբոլիստ Ֆրանսիայում. շաբաթը 5 անգամ մարզումներ, ինչպես նաև սուրբ Բրունո քոլեջ հաճախումներ։ Սակայն գիտության նկատմամբ տղան առանձնահատուկ ունակություններ չէր ցուցաբերում։ Երբ նա մանուկ էր, նրա կուռքը Ռոնալդոն և Զինեդին Զիդանն էին։

 2009 թվականի հուլիսի 1-ին Բենզեման 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց իսպանական Ռեալ Մադրիդ ակումբ՝ կնքելով 6 տարի ժամկետով պայմանագիր[5]։ Ֆրանսիացին պիտի ստանար տարեկան 6.5 միլիոն եվրո։ Եթե հանենք 24% հարկերը, կստացվի 5 միլիոն եվրո։ 

«Ռեալ Մադրիդը» ֆուտբոլիստի գործակալին վճարեց տրանսֆերի գումարի 10%-ը։ Սա առավելագույն թույլատրելի տոկոսադրույքն էր եվրոպական ֆուտբոլում։ Նախկին ակումբը կարող է ստանալ նաև 6 միլիոն եվրո։ Դրա համար «Ռեալը» պետք է ամեն տարի՝ սկսած 2013 թվականից մասնակցի Չեմպիոնների Լիգային, իսկ Բենզեման պետք է արժանանա Ոսկե գնդակի «France Football» ամսագրի կողմից և դառնա լավագույն
 ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկանիշով։ Բենզեման դարձավ մադրիդյան ակումբի 4-րդ ձեռքբերումը բրազիլացի Կակայից, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուից և իսպանացի Ռաուլ Ալբիոլից հետո։ Հուլիսի 9-ին նա պաշտոնապես հանդես եկավ «Ռեալի» կազմում։ Հարձակվողի ներկայացումը Սանտյագո Բերնաբեուում հավաքել էր մոտ 15-20 հազար հանդիսատես[6]։ Կարիմ Բենզեման դարձավ մադրիդյան ակումբի պատմության մեջ 15-րդ ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Ֆրանսիացի հարձակվողը թիմում ստացավ 11 համարը....

Հոդվածը պատվիրեց....♥---♥
Կատեգորիա՝ Սպորտ | Ավելացրել է՝ Կուկ | Դիտումներ՝ 231
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 11
ВигенАвагян
ВигенАвагян | Մեկնաբանություն №11 | Ավելացվել է 22.02.2016 Spam

misht BaRcElOnA 9 9

ВигенАвагян
ВигенАвагян | Մեկնաբանություն №10 | Ավելացվել է 22.02.2016 Spam

Կարիմ Բենզեմա lav xaxacoxa 11 11 11

Est♥♥♥♥
Est♥♥♥♥ | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 22.01.2016 Spam

Չեմ սիրում Ռեալ Մադրիդ ակումբը,բայց իրեն չհարգել չեմ կարող: 120 120

H-G
H-G | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 20.01.2016 Spam

ճիշտա ես Բարսելոնայի երկրպագու եմ , բայց չեմ կարոՂ չասել , որ Ռեալ Մադրիդն ԷԼ լավը չի

♥Անիշկա♥
♥Անիշկա♥ | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 20.01.2016 Spam

Հարգում եմ քեզ

♥---♥
♥---♥ | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 20.01.2016 Spam

jan Realssssssss ♥

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 20.01.2016 Spam

Ռեալ Մադրիդ

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 20.01.2016 Spam

Ռեալ Մադրիդ ուխ 8 8 8 8 69 69

♥---♥
♥---♥ | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 20.01.2016 Spam

UX MADRIDS URISHAAAAAA 58 58 58 58 58 58 58

Roni15
Roni15 | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 20.01.2016 Spam

Ռեալ Մադրիդ- Լավագույն ֆուտբոլային ակումբ աշխարհում

♥Անիշկա♥
♥Անիշկա♥ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 20.01.2016 Spam

Հալա Մադրիդ

Անուն *:
Email *:
Կոդ *: