Status4ka.am - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Status4ka-ն փոխվում է քեզ համար

Ողջույն, ընկերներ: Մենք պլանավորում ենք բոլորովին փոխել Status4ka-ն, որովհետև Ձեզ համար դա կարևոր է: Իսկ այժմ մենք ուզում ենք հարցնել Ձեզ՝ ինչ փոփոխություններ Դուք կցանկանայիք տեսնել մեր կայքում:



Միշտ Ձեր կողքին,

կայքի անձնակազմ:

Կատեգորիա՝ Status4ka.am | Ավելացրել է՝ Գոգ

Միկրոբլոգ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է լրագրողների նոր մրցույթ

Եթե ցանկություն ունես լինել status4ka.am կայքի լրագրող,  ունես հետաքրքիր մտքեր և կարծում ես, որ յուրօրինակ  հոդվածներ կարող ես գրել , ապա փորձիր մասնակցել լրագրողների նոր մրցույթին:


Ինչ է հարկավոր մրցույթին մասնակցելու համար

Գրանցվել մեր կայքում
Գրել հոդված  ազատ թեմայով

Անպայման գրել հայերեն տառերով
Եթե հոդվածը Ձեր գրածը չլինի, այլ վերցրած լինեք մեկ ուրիշ կայքից,ապա այդ հոդվածները չեն ընդունվի

Հոդվածները կարող եք ուղարկել մինչև 20.02.2016-ը, ♥Անիշկա♥-ին:
Հոդվածում պարտադիր նշեք Ձեր մուտքանունը, անունը և տարիքը:

Կատեգորիա՝ Status4ka.am | Ավելացրել է՝ Գոգ

Հարցազրույց

Վերջերս կազմակերպված հոդվածի մրցույթում լավագույն հոդված ընտրվեց WakeUp-ի հոդվածը: Ինչպես նշված էր մրցույթում, լավագույն հոդված գրողից կվերցնեմ հարցազրույց: Հարությունյան Գևորգը ծնվել է 2001թ-ի մարտի 24-ին:Սովորում է Դանիել վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում: Ապագա դերասան, ռեժիսոր, օպերատոր և լրագրող է:

***

- Կպատմե՞ս, թե ինչպե՞ս ես տեղեկացել մեր կայքի մասին և ո՞ր բաժնից ես շատ օգտվում:

- 2014 թվականի սեպտեմբերն էր, ես մի հաստ տետր էի վերցրել և սկսկել էի արտագրել ստատուսներ: Երբ ամբողջ 96 էջերն էլ ողողվեցին ստատուսներով, որոշեցի գրանցվել ու հենց այդ ժամանակ էլ լրագրողական մրցույթին մասնակցեցի: Ու մինչ այսօր լրագրող եմ: Կայքի մասին իմացել եմ այդ ժամանակ, երբ ինտերնետում որոնում էի ստատուսներ: Սկզբնական շրջանում ստատուսներից: Իսկ հիմա, եթե անկեղծ. ոչ մի բաժնից չեմ օգտվում: Չեմ սիրում ընթերցել կոլեգաներիս ավելացրած հոդվածները, որովհետև երբեմն հոդված գրելուց հնարավոր է նախադասություններ իմի գան, որոնք նման կլինեն այդ հոդվածներին: Հիմնականում ժամանակս անցկացնում եմ գլխավոր էջում:

- Կայքում ու՞մ աշխատանքն ես ամենից շատ հավանում մոդերատորներից, լրագրողներից և ադմիններից:

-Մոդերներին չեմ ճանաչում... Կոլեգաներիս հոդվածները չեմ կարդում՝ զուտ չկրկնվելու համար ու չեմ կարող ասել, ով է ավելի լավ ստեղծագործում: Ադմիններից ճանաչում եմ ու տեսել եմ քո` Գոգ ջան ու Ռուզի աշխատանքը, երկուսդ էլ անթերի եք Ձեր ասպարեզում... Ու շատ եմ գնահատում մեր խմագրի` Անահիտի աշխատանքը, յուրովի է միշտ....

- Շնորհակալ եմ: Ի՞նչ զգացիր, երբ իմացար, որ հաղթանակը քեզ ժպտաց:

- Ժպիտ հայտնվեց դեմքիս, մի փոքր էլ տրամադրությոյնս բարձրացավ: Այսքան ժամանակ է անցել ու ոչ մի տեղեկություն չունենալով մրցույթի ավարտի մասին` ստանալ նամակ, որում նշված էր հաղթանակիդ մասին, ինքնաբար կժպտաս: Ամեն դեպքում շնորհակալ եմ: 

- Վերջին խոսքդ խնդրեմ:

-  Շատ եմ սիրում կայքը: Երջանիկ եմ, որ լրագրող եմ հենց այստեղ: Այս 1 տարի 6 ամսում ավելացրել եմ 270-ից ավել հոդված, չհաշված բոլոր պրոֆիլներիս նյութերը միասին: 

Կատեգորիա՝ Status4ka.am | Ավելացրել է՝ Գոգ

Մենակ Status4ka.am-ումա, որ...... (մաս 2)

 Մի հապաղի՛ր, մեկնաբանությունում comment-ոտվի՛ր
Հոդվածի 1-ին մասը կարդալու համար սեղմեք ասյտեղ

Մենակ ստատուս4կայումա, որ հոդվածի տեսքը ինչ ձև էլ լինի, ոնց էլ գրված լինի, ինչ չափի էլ լինի, կասեն՝ ԱՊՐԵՔ, ԲՐԱՎՈ, ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ...

Մենակ ստատուս4կայումա, որ լրագրող պաշտոնը պատկերացնում են հոդված գցող` սիրային ու այդպիսի թեմաներով, իսկ ուրիշի մոտ, որ ասում ես ես ստատուս4կայում լրագրող եմ աշխատում` պատկերացնում են տեսախցիկով, միկրաֆոնով ու աշխատավարձով ....

Մենակ ստատուս4կայումա, որ մի անեկտոդը 10 անգամ կրկնվումա... 

Մենակ ստատուս4կայումա, որ օգտվող լինելը մոմենտա ))) 

Մենակ ստատուս4կայումա, որ նկարներ բաժնում սելֆիները չի կարելի գցել

Մենակ ստատուս4կայումա, որ օգտվողները երազում տեսնում են, որ իրանք ադմին են...

Մենակ ստատուս4կայումա, որ երգերի բաժին ստեղծելը նմանա նախագահի քարոզարշավին տված խոստումներին` այսինքն տենց էլ չի լինելու...




Մենակ ստատուս4կայումա, որ կապ չունի, որ ժամն էլ լինի՝ թեկուզ առավոտ, չատում գրում են Բգ... 

Մենակ ստատուս4կայումա, որ ոչ մեկ երբեք չի նայում ներքևի վիճակագրությունը, թե քանի հոգի են գրանցված, քանիսը կին, քանիսը տղամարդ...

Մենակ ստատուս4կայումա, որ ակտիվ մեկնաբաններ բաժինը բացել են զուտ նրա համար, որ կայքի մեկնաբանությունները շատանա... 


Ով ասաց, որ չկա՞

Հոդվածը պատրաստեցին` Անիշկան և Գևորգը...
Կատեգորիա՝ Status4ka.am | Ավելացրել է՝ WakeUp

Հրաժեշտ կայքին



Բարև՜, իմ ամենահավատարիմ այցելու: Եթե դու հետևել ես իմ աշխատանքին, գնահատել ես ինձ՝  որպես լրագրող, ուրեմն կարդա՛  հոդվածը: 

Մի տարի՜, մի տարի կլինի, ինչ լրագրող եմ, թեպետ գրանցված եմ կայքում շա՜տ վաղուց:  Էն, որ հավատադ չի գալիս` երբեմնի իմ պատկերացումների մեջ միշտ գերագույն համարվող լրագրողի պաշտոնում եմ եղել մի տարի, որ քիչ թե շատ՝ կարողացա  գոհացնել իմ ղեկավարներին: Չգիտեմ՝ կհասկանաք ինձ երբեևէ, թե ինձ համար ինչ մեծ ուրախություն էր հոդվածում տեսնել գոհացուցիչ մեկնաբանություններ՝ ամենափոքրիկ սմայլից, մինչև հագեցված տողեր: Շնորհակա՜լ եմ բոլոր են մարդկանց, ովքեր ինձ պարգևել են էս  ամենը…Հետադարձ հայացքով հիմա նայում եմ ու հասկանում, որ էս ամենը հիմա կա ու եղել է միայն  բոլորի համախմբվածության շնորհիվ:


Ինչ ուրախություն էր՝ երկա՜ր սպասված հոդվածում տեսնել իմ անունը, բա որ ստացա կոչումը, երբ տեսա՝ գրված ԼՐԱԳՐՈ՜Ղ… Անսահման պահեր եմ ունեցել  կայքի ու բոլոր ինձ հարազատ մարդկանց հետ, ժպտացել եմ էկրանին, երբ ստացել եմ իմ ընկերներից նամակներ, երբ տեսել եմ ձեր մեկնաբանությունները, երբ ամփոփումը տեղադրել էին… Չեմ ստի․ իմ սխալների համար շատ եմ նեղվել, մեկ-մեկ՝ արտասվել, բայց ես ամեն անգամ փորձում էի բարելավել դրությունս: Իրական տոն էր ինձ համար, երբ ամփոփման մեջ կարդում էի <<Միտքդ ինձ դուր է գալիս >>,   <<Ռեյտինգդ բարձրացնում եմ >>  կամ  <<Շատ լավ է, շարունակիր այդպես >>… Ինձ համար մեծ պատասխանատվություն էր՝ լինել լրագրողների ավագը, կազմակերպել մի քանի միասնական հոդվածներ: Ընդունվելու առաջին օրից ես ամեն ինչ անում էի, որ կատարեմ միայն լավ աշխատանք թե՛ դիզայնով, թե՛ մտքերով… 

Մի խոսքով, որպեսզի շատ չերկարացնեմ, (չնայած արդեն լա՜վ երկար գրեցի :Դ), ես դուրս եմ գալիս կոչումից, քանի որ առջևում ինձ շատ բարդ դպրոցական տարի է  սպասվում: Բայց երբեք չեմ մոռանա բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ հասա այս կետին…

...♥…Իմ ադմիններ ...♥...

Ալյուս- Անսահման շնորհակալություն, որ, սկզբնական ժամանակ, երբ  գրում էի ձեզ նամակով՝ լրագրողի կոչման համար, համբերատար դիմացաք: Շնորհակալ եմ, որ նաև գնահատեցիք աշխատանքս ու տվեցիք այդքան սպասված կոչումը: Չգիտեմ՝ կկարդաք տողերս, թե ոչ, բայց իմացեք, որ չեմ մոռացել ձեզ…

Ռուզկա- Ռու՜զ… Քեզ ասելիքը էնքա՜ն մեծ ա՝ չգիտեմ իչից սկսեմ, որ կարողանամ ավարտել… Կփորձեմ մի քանի տողում ամփոփել…Առաջին քայլերից ինձ հետ եկար: Ամեն անգամ սխալներս ասում էիր՝ առանց մի րոպե նեղվելու: Ինչքա՜ն ես ինձ հետ պարապել, որ կարողանամ անթերի հոդված դնել, (դե, չնայած, որ ինձ լիովին չարդարացրի, կներե՛ս): Ու ամեն անգամ ջղայնանում էիր իմ հիմար սխալների վրա, որնոք մինչև հիմա էլ կան:  Ճանչում եմ քեզ երկար ժամանակ, երբ դեռ մեկնաբան էի, իսկ դու իմ ղեկավարը էլի: Հիշում եմ :Դ Երբեք չեմ մոռանա մեր խմբակային պարապմունքները, Հասի անընդհատ հումորներով, քո բարկացած խոսքերով, ու քեզ, Ռուզս…Իմ անթերի՜…

Գոգ- Քո հետ Գոգ,  պատահական ծանություն էր, որ դեռ մոդեր էիր:  Շփվող, անմիջական, ու չնշել չի լինի՝  անսահման հայրենասեր անձնավորություն ես :Դ Ապրես՝ ինձ  միշտ օգնելու համար…

Շարունակությունն Այստեղ


Կատեգորիա՝ Status4ka.am | Ավելացրել է՝ Քնարիկ☆

Հրաժեշտ կայքին


…Իմ խմբագրեր…

Անժելա- Մի քանի ամսվա ախատանքի ընթացքում ուղղակի անհնար էր չհասկանալ, որ շատ բարի ու հիանալի մարդ ես, Անժ: Գիտեմ, որ չես կարդա էս տողերը, բայց, չնշել քեզ, չէր լինի:

Աստղ- Աստղս, շնորհակալ եմ, որ ինձ ջեր ընդունեցիր քո խումբ, շատ եմ գնահատում քո աշխատանքը, քո հիանալի բնավորությունը: Միշտ գնահատում ես աշխատանքս, ու նրբանկատորեն միշտ ասում ես թերություններիս մասին: Ուրախ եմ անչափ, որ ճանաչել եմ քեզ...

Նելլի-Նելլիկո՜ս, քեզ ճանաչում եմ մի տարուց  ավել, մեկնաբան ժամանակ էլի իմ ղեկավարն էիր, լրագրող ժամանակ` խմբի ղեկավարն էիր  :Դ Էս ո՞նց ես  անում :Դ Իսկ, եթե լուրջ` քեզնից շատ բան եմ սովորել, պարտաճանաչ ջան:  Ապրե՛ս շատ…


...Իմ լրագրող և բոլոր մնացած  ընկերներ…

Այ գժեր, Ձեզ շատ եմ սիրում: Չեմ մոռանա ոչ մեկիդ, Թամին , Հասոյին , Մարին, Կուկային, Թինային, Անիշկային,  Աննային, Անժելիկային, Մարիամին, Նորեկ Սյուզիին, `չնայած քեզ գիտեմ շուտվանից… Մի խոսքով՝ ինքներդ էլ գիտեք, թե որն ա մեր՝ լրագրողներիս ամենա-ամենամեծ խնդիրը, երբ որ  <<հոդվածի տողի երկարությունը գերազանցում է թույլատրելի չափը>>, ու երևի հասկանում եք, թե ինչի չկարողացա Ձեր մասին խոսել երկար՝ չնայած որ կարող էի անվերջ: Շնորհակա՜լ եմ…

Առհասարկ, Շնորհակալ եմ բոլոր-բոլորիցդ անխտի՛ր, ապրեք որ կաք, կայքի բնակիչներ…

Ստատուսչկայի մի քիչ երաժիշտ, մի քիչ ստեղծագործ,  անսահման գիժ ու, միաժամանակ, համեստ լրագրողը…

 

Կատեգորիա՝ Status4ka.am | Ավելացրել է՝ Քնարիկ☆

Status4ka-ն փոխվում է քեզ համար


Ողջույն, ընկերներ: Մենք պլանավորում ենք բոլորովին փոխել Status4ka-ն, որովհետև ձեզ համար դա կարևոր է:

Ամանորին մենք պլանավորում ենք փոխել կայքի դիզայնը: Իսկ այժմ մենք ուզում ենք հարցնել Ձեզ՝ ինչ փոփոխություններ Դուք կցանկանայիք տեսնել մեր կայքում:


Միշտ Ձեր կողքին,
կայքի անձնակազմ:
Կատեգորիա՝ Status4ka.am | Ավելացրել է՝ Gagik

Վիրտուալ ընկերներս

Ընկերներ…

Ոմանք մտածում են, թե օնլայն ընկերներ չեն լինում, բայց ես այսօր ցույց կտամ, որ այդ մարդիկ սխալ են մտածում: 

Սովորական ամառային օր էր: Ես տխուր էի և միայնակ: Որոշեցի գրանցվել  STATUS4KA.AM կայքում: Այնքան տխուր էի, որ բոլորը չար և գոռոզ թվացին ինձ: Այդ վիճակից զգցմունքներս տեղի տվեցին և ես վիճեցի երկու աղջիկների հետ: Չգիտեմ ինչպես ստացվեց այդ ամենը, բայց առաջին տպավորությունս նրանց մասին բավականին վատն էր: Կարծում էի, թե գոռոզ են և երևակայում են իրենց: Այդպես էի կարծում, քանի որ վստահ էի, որ նրանք երբեք չեն շփվի իմ հետ: Ես ուղղակի դատում էի առանց մտածելու:  Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ այդքան սխալվել: Երբեք չէի մտածի, որ կարող եմ նրանց հետ ընկերանալ: Այժմ այդ աղջիկները դարձել են իմ կյանքի կարևոր և անհրաժեշտ մասնիկները: Ես կցանկանայի բնութագրել նրանց: Երբ ինքերդ ճանաչեք աղջիկներին, կհամոզվեք, որ այս աշխարհում բարի և անկեղծ մարդիկ  դեռ մնացել են:

 

ԼԻՆԱ - Իմ հրաշք Լինուսի՛կ, ծանոթացել եմ և ձայնդ առաջին անգամ լսել եմ ռադիոյում: Կարծեցի, որ երբեք չես շփվի իմ հետ և չեմ կարող երբեք ընկերուհիդ դառնալ: Երբ սկսեցինք շփվել, հասկացա, որ քո նման անմեղ հրեշտակ կարող եմ հանդիպել դարը մեկ անգամ: Ես այդ բախտին արժանացա: Իմ գժու՛կ, ես վստահեցի քեզ այն գաղտնիքները, որոնք միայն ինձ էին հայտնի: Զգում եմ, որ քո բարությանը չափ ու սահման չկա: Շնորհակալ եմ նախ բախտին, որ նախաձեռնեց մեր հանդիպումը, ապա քեզ, որ կաս: Արև՛ս, սիրու՜մ եմ քեզ:

 

Քրիստինե - Արքայադուստրս, քո հետ ծանոթացա STATUS4KA.AM կայքում: Չատում վիճեցինք՝ թեթև լեզվակռիվ: Թող ների մեզ կայքի ադմինիստրացիան:   Հաստատ գիտեմ, որ այլևս այդպիսի բան չի կրկնվի: Վստահ եմ քո մարդկային որակների ու անկրկնելի առանձնահատկությունների վրա: Դու դարձել ես և՛ իմ ներկայի, և՛ իմ ապագայի կարևոր մասնիկը: Քո խենթությամբ վարակվել եմ, քո բարության ջատագովն եմ դարձել, անկեղծությանդ գնահատողը, մեր ընկերության պահապանը: Իսկ դու պահապան ես իմ հետաքրքիր ու բովանդակալից ժամանակի: Ա՛ստղս, սիրու՜մ եմ քեզ:


Այո՛, դուք իմ արևն ու աստղն եք: Միայն մեկ ժամ չեմ կապնվում ձեզ հետ ու արդեն  տխրում եմ: Հիմա եմ միայն հասկանում, թե ինչու՞ եմ լիովին վստահել ձեզ, թե ինչու՞ եմ ձեզ իմ կյանք թողել: Այդպես եմ վարվել, որպեսզի մենք բոլոր փորձությունները անցնենք միասին և դառնանք մի մեծ ընտանիք: Վարվել եմ սրտիս թելադրանքով: Պատվիրեց՝ АньЬ


Կատեգորիա՝ Status4ka.am | Ավելացրել է՝ ♥Անիշկա♥

Ստատուսչկայի «երաժիշտը»


 Մարտին Մկրտչյան - սիրուն ես


Դու՜, դու նման չես ոչ մեկին,
Դու մեր կայքն ես անթերի,
Քեզանով ապրում ենք, իմացի՛ր:
Դու, դու հոգին ես մեր մարմնի,
Դու մեծ սերն ես մեր սրտի,
Քեզ անչափ սիրում ենք, իմացի՛ր:
Ու այսքանից
մեզ կմնա միայն հուշեր,
Որովհետև դու միակ կայքն ես մեր անմեռ...

Կրկ․

Հա՛մ սիրուն ես, հա՛մ սիրում ես,
Հա՛մ էլ սիրուն դիզայն ունես,
Բ
ա էսքանից հետո ո՞նց ես աշխարհի չափ չսիրեմ քեզ։  2x

Դու՜, դու մեր կայքն ես սիրելի,
Դու հեքիաթ անկրկնելի,
Միշտ հիշի՛ր, որ մերն ես լինելու,
Ու Լրագրողներն են սիրտը քո,
Մենք սիրում ենք երգը քո
Ու չենք փոխի քեզ երբեք...
Ու ոչ մի օգտվող
Մեզ չի կարող էլ բաժանել,
Ու հոդվածնե՜րը մեր դեռ պիտի կայքում գրե՜նք...

Կրկներգ-4x․․․


Քոնն է վերևի լույսը արևի շողի, հենց  քեզ համար
Թող անվերջ փայլի,
Կա՛յք իմ, քո աչքերը բաց են, ու իմ սիրտը բաց է մի՜շտ հենց քո առա՜ջ...
Կրկներգ-4
x

Ի՜մ Ստատուս4կա՜...


Հ.Գ.Երգի մինուսը չկարողացա ներբեռնել և տեղադրել, այդ իսկ պատճառով տեղադրեցի տեսահոլովակը, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը:

Կատեգորիա՝ Status4ka.am | Ավելացրել է՝ Armh

Ստատուչկայի Երաժիշտը

Ձեզ եմ ներկայացնում իմ գրած երգը` նվիրված իմ սիրելի Ստատուսչկային:

Սիրու՜ն ես…status4ka 
Դու իմ սրտում ապրում ես… 
Ստատուս4կա՜… 
Դու իմ կյանքի երկրորդ մեծ սերն էս…  
Ու քեզ հետ եմ կիսել իմ կյանքի իննը ամիսները… 

Դու մի առավոտ էիր շատ հեռու, 
Երբ մի օր տեսա քեզ շատ պատահական, 
Եվ հավերժ մնացիր իմ մեջ, 
Մեզ ոչ մի ուժ չի  կարող բաժանել… 
Իմ ստատուս4կա.. 

Կրկ. Հա՜մ սիրուն ադմիններ ունես, 
Հա՜մ սիրուն լրագրողներ, 
Հա՜մ սիրուն մոդերներ, 
Բա էսքանից հետո ո՞նց չմտնենք ստատուս4կա… 

Քո նման ոչ մի ասյթ չկա, 
Քո նման ադմիններ ոչ քո չունի, 
Ես քեզ մենակ չեմ թողնի, 
Մեզ ոչ ոք չի կարող բաժանել: 

Հա՜մ սիրուն ես, 
Հա՜մ էլ սիրուն մեկնաբաններ ունես, 
Համ՜ էլ ակտիվ մասնակիցներ, 
Բա էսքանից հետո ո՞նց չսիրենք քեզ ստատուսչկա…

Կրկներգ 2x

Կատեգորիա՝ Status4ka.am | Ավելացրել է՝ ●♥Anyuta●♥
1 2 3 ... 32 33 »