Տոներ - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Շնորհավոր Սուրբ Զատիկ

Շնորհավոր Սուրբ Զատիկ
  Աշխարհի բոլոր քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը Սուրբ Զատիկն է: Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն այս տարի ընկնում է մարտի 27-ին:
Զատիկը սիրելի տոն է՝ և՛ մեծերի, և՛ փոքրերի կողմից: Զատիկի ամենասպասված պահերից մեկը ձու «կռվացնելն է»: Դե ինչ, մաղթում եմ բոլորին, որ իր ընտրած ձուն հաղթի:))

Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնեալ է հարությունը Քրիստոսի:

Կատեգորիա՝ Տոներ | Ավելացրել է՝ Հասուլ†)

Մարտի 8

Այս տոնին առնչվող առաջին պատմական իրադարձությունները տեղի են ունեցել դեռ 1857թ.  Մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանի կին աշխատողներրը, բողոքի ցույց անցկացրին:Նրանց բողոքի հիմնական պատճառներն այն էր, որ աշխատանքային պայմանները անբավարար էին,և աշխատանքային ժամերը շատ երկար էին:Այդ դեպքերից հետո 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը թետրվարի վերջին շաբաթը ճժհայտարարեց կանանց միջազգային օր:
Իսկ մեր ժամանակներում Մարտի 8-ից Ապրիլի 7-ը կանանց միամսյակ է հայտարարված:Այդ օրերը իգական սեռի ներկայացուցիչների համար շատ կարևոր օր է:   
Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել բոլորիդ.
Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ը...
Ցանկանում եմ Ձեզ բազում գարուններ՝
Ողողված բուրավետ ծաղիկների բույրով
Եվ վաղ առավոտվա թափանցիկ շաղով:
Սիրելի կանայք եղեք երջանիկ:

Շնորհավորում եմ կանանց և աղջիկներին այս գեղեցիկ տոնի առիթով: Ցանկանում եմ, որ հավետ հմայիչ մնան, շրջապատեն մեզ իրենց հեզությամբ և գեղեցկությամբ, լինեն արևի պես ջերմ ու բարի:Ցանկանում եմ, որ միշտ երջանիկ լինեն և իրենց պայծառ ժպիտներով լցնեն մեր շրջապատը:

Կատեգորիա՝ Տոներ | Ավելացրել է՝ ✞Մուրադյան✞

Ծնունդդ շնորհավոր կոլեգա

Ողջու՜յն…

Այսօրվա հոդվածը շատ յուրահատուկ է… Թե ինչու՞, բացեք հոդվածը եվ տեսեք, թե ինչու է յուրահատուկ…


Այսօր ստատուչկայում մեծ տոն է… Լրագրողների խմբագիր Անիշկան է 15 տարի առաջ լույս աշխարհ եկել... Եվ այսօր միասին նշում ենք նրա ծննդյան տարեդարձը:

Սիրելի՛, Անիշկա, խոսքերը քիչ են` նկարագրելու քեզ, այսօր քո տոնն է... Մենք մեր սիրելի Գոգայի գլխավորությամբ միահամուռ ուժերով շնորհավորում ենք ծննդյանդ տարեդարձը: Դու դեռ 15 տարեկան ես, բայց այնքան փայլուն մտքեր ունես, որ ամեն մի տողը մեզ հիացնում է...





Դու դեռ  շատ բարձրունքների կհասնես: Մեր սիրու՜ն կոլեգա քեզ ցանկանում ենք անամպ երկինք, ժպտացող աչիկներ, ու լիքը լիքը երջանիկ պահեր...


 Ու այս կյանքում ամենալավ նվերը` թող երջանկությունը լինի: Թող, որ քեզ շրջապատեն  միայն բարի մարդիկ, չարերից հեռու: 

Ժպտա՛...

 Այն քեզ ավելի է գեղեցկացնում... Շնորհավոր ծնունդդ.... Ան ջան... Մեր խելացի, մեր սիրուն ու բարի աղջիկ, մենք քեզ շատ ենք սիրում...

Ստատուսչկայի ողջ անձնակազմը շնորհավորում է քեզ Ան ջան, և իհարկե մենք լրագրողներս...

Կատեգորիա՝ Տոներ | Ավելացրել է՝ ∞(♥)∞

Happy B-day An

Ծննդյան օրդ շնորհավո՜ր ♥Անիշկա♥ - 25.01.


Այսօր մեր խմբագիրներից մեկի ծննդյան տարեդարձն է, ում ցանկանում ենք շնորհավորել և ցանկանալ ամենայն բարիք: Ծնունդ շնորհավո՜ր Անիշկա ջան, քեզ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ, կանաչ ճանապարհ՝ լի ժպիտներով և հաճելի պահերով, լավ ու հուսալի ընկերների ուղեկցությամբ: Ճի՛շտ է, մեր խստապահանջ խմբագիրն ես, բայց ամենաբարին ես...ու շատ ենք հարգում քեզ, որ օգնում ես մեր սխալները ուղղենք ու սովորեցնում ես նորանոր կատարելագործումներ հոդվածներում...


Կենացդ լինի այս լույսերի տակ,

Որ կա քո նման անմեղ հրեշտակ, 

Թող միշտ արևը կյանքդ ջերմացնի,

Թող, որ մեծ սերը գա քեզ այցի,

Թող ծնողներդ քեզնով պարծենան,

Թող ընկերներդ բարին ցանկանան,

Թող սիրտդ լցվի հավերջ գարունքով,

Թող քո աչքերին չիջնի ավի ոչ մի ցող,

Եղի՛ր հմայիչ, ազատ, ու անկախ.

Ապրիր գերելով սրտեր անհամար,

Լինես միշտ հպարտ, պարկեշտ ու բարի,

Եվ Աստծու օրհնանքը քեզ ուղեկից լինի...



Կատեգորիա՝ Տոներ | Ավելացրել է՝ WakeUp

Ամանորը Status4ka-ում



Դեկտեմբերի 30-ն էր: Ոչ բոլորն էին եկել աշխատանքի և կայքը մնացել էր հին  հոդվածներով. տաղավար էին եկել միայն Անիշկան ու Մարիամը և նրանք իրենց հոդվածներով փորձեցին կայքում փոքր ինչ թարմություն մցնել: Ինչպես միշտ ուշացած ու մրսած տաղավար մտավ Թամարան ու զայրացած ասաց.
- Ես ի՞նչ պասիվությունա կայքում, մենք լրագրողներս ազատ-անկախ ենք, երբ ցանկություն ենք ունենում, նոր աշխատում ենք, մեկնաբանների մասին խոսք չկա, մենակ մեկ-երկու հոգի է աշխատում, միայն մոդերատորներն ու ստ. ավելացնողներն են ակտիվ իրենց աշխատանքն կատարում: Մեր վերջն ի՞նչ է լինելու…
- Թա՛մ, մի ջղայնացի, բոլորն արդեն մեծ մարդիկ են, բոլորն իրենց աշխատանք են գտել և իրենց կյանքով են տարված, ոչ ոք չի կարող ամեն օր կայք այցելի. ընդհատեց Անիշկան:
- Իսկ Սոնան որտե՞ղ է:
- Սոնան գործեր ուներ, ասեց, որ մի քիչ կուշանա:

Մարիամը, Անիշկան և Թամարան սկսեցին աշխատել և ուզում էին մի բան մտածել Ամանորի հետ կապված, բայց այդպես էլ չկարողացան իրենց մտքերն իմի բերել:
- Մարիա՛մ, ինձ մոտ ոչինչ չի ստացվում, ուզում էի Ամանորի վերաբերյալ հոդված պատրաստել, սակայն մտքերս չեմ կարող իմի բերել, քեզ մոտ ի՞նչ կա,-ասաց Անիշկան:
- Է՜, Ան ջան, ես ել էի ուզում նույն խորագրով հոդված պատրաստել,
  բայց իմ մոտ նույնպես ոչինչ չի ստացվում,- վհատված պատսախանեց Մարիամը:
Իսկ Թամարան առաջարկեց.
-Երեխե՛ք, իսկ եթե միասին փորձե՞նք, ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք:
-Համաձայն ենք,-պատասխանեցին լրագրողները,- սակայն մեզ օգնություն է պետք, ու՞ր են մեր այլ լրագրողները, մի՞թե արդեն խնջույքի սեղան են պատրաստում:
- Եկեք մենք սկսենք, մինչ կգան մնացյալ լրագրողները:
- Օրինակ կարող ենք գրել ամենը Նոր տարվա մասին, սկսած պատրաստություններից ավարտելով ամանորյա կախարդանքով: Չէ՞ որ Նոր տարին այն հեքիաթն է, որտեղ մենք միշտ մարմնավորում ենք բարի հերոսի կերպարը, որ տարիքում էլ, որ լինենք: Այն մեծին շնորհում է մանկան անարատություն, իսկ մանկանը՝ մեծի մտքի լիացում: Այո՛, սա է տոնի բնույթը և կարևոր չէ, թե որ երկրում ինչպիսի ավանդույթներում են այն նշում: Այն պարզապես չքնաղ, քաղր ու անուշ երազ է,- ծավալվեց Անիշկան...
Իսկ Մարիամը մեկ ակնթարթ լռեց և բղավելով ասաց.
- Այս տարի երևի թե երազանքս կկատարվի, ես երազում եմ, որ բոլորիս համար այս տարին լավ սկսվի և հաջող ավարտվի:
- Մա՛ր. բարկացած ասաց Թամարան.- Ընդամենը մնացել է մի քանի ժամ Ամանորին իսկ դու ընկել ես երազանքների գիրկը:
Եվ Մարիամը փնթ-փնթալով ձայնը կտրեց.
- Երեխե՛ք, հոդվածը Սոնան կգրի, իսկ մենք երեքս ավելի լավ է մտածենք, թե ինչ նվերներ ենք մատուցելու կայքի անդամներին:

- Երեխե՜ք, ես մի միտք ունեմ: Եկեք պատվիրենք չորս տուփ, բոլորիս չափերով մեծ տուփեր և փուչիկներով հանդերձ մտնենք տուփի մեջ, կայքի բոլոր անդամներին հրավիրենք ռեստորան, բոլորը կգան, կհավագվեն, առաքիչին կասենք, որ մեզ ժամը 23:58-ին կբերի ռեստորան, և երբ լինի 00:00 մենք դուրս կգանք և բարձր կգոռանք. ««Շնորհավո՜ր Ամանոր»» ու էլի նման բաներ. - ասաց Անիշկան:
- Մենք համաձայն ենք. երջանիկ հայացքներով ասացին Սոնան, Թամարան և Մարիամը:

Շարունակությունն այստեղ.

Կատեգորիա՝ Տոներ | Ավելացրել է՝ TaM♥

Նոր տարի և նոր...

Նոր տարի…Նոր հնարավորություններ

Որքան հաճելի է գիտակցել, երբ անձնական պատմությանդ մի գլուխ ավարտվում է և դու կարող ես պատմությունդ շարուանկել նոր էջից, նոր պարբերությունից և վերացնել այն տառասխալները, որոնք ինձ շեղում են և խթան են հանդիսանում պայծառ ապագային` սլանալու նպատակի ճանապարհին:

Նոր տարի, նոր դեմքեր …

Այս միապաղաղ ապրելակերպից անցում դեպի նոր, հետաքրքիր, բովանդակալից կյանքի: Նոր տարին իր հետ բերում է նոր աշխարհայացք, նոր մտածելակերպ, նոր…, նոր…, նոր…՝ պարզապես նորություն ու թարմություն:


Նոր տարին տոն է…

Այո՛, այն օրացույցի վրա նշված է կարմիրով  ոչ նրա համար, որ աշխարհի բոլոր նախագահները այդ տոնին նախորդող վայրկյաններին ճանապարհում են հին տարին իրենց ճառերով և շնորհավորում բոլորին այս առիթի կապակցությամբ, այլ այն բանի պատճառով, երբ ընտանիքի հետ հավաքվում ենք մեկ սեղանի շուրջ, միմյանց ցանկանում լավն ու բարին և տեսնում, թե շուրջը վազող ուրախացած մանուկները ինչպես են սպասում Ձմեռ Պապի այցին…


Նոր տարի և նոր կյանք…

Նոր տարին այն ակնթարթն է, երբ մեծերը մանկանում են, իսկ մանուկները՝ զվարճանում ուշագնացության չափ:


Նոր տարին նոր հնարավորություն է շնորհակալություն հայտնելու…

Այո՛, շնորհակալություն հայտնել Աստծուն, քո պախարակած մարմնի գոյության համար, քո ընտանիքի, հարազատների և ամենի գոյության համար, ինչը սիրում ես հոգով: Նոր տարին նոր կենաց է կյանքի համար: Եվ նաև երախտիքի զգացում: Ես նույնպես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կայքիս՝ ՍՏԱՏՈՒՍ4ԿԱ-ին, այս տոնի նախորեին: Շնորհակալություն ամբողջ ադմինիստրացիային նման կայք ստեղծելու համար, շնորհակալ եմ բոլոր լրագրողներին՝ կոլեգաներիս, ստ. ավելացողներին, ուղղակի այցելուներին, հատկապես շնորհակալություն մեկնաբաններին, նաև հոդվածների պատվիրատուներին: Շնորհակալ եմ այստեղ ձեռք բերած ԱՆԿԵՂԾ ընկերներիս՝ Մարիս գլխավորությամբ…Շնորհակալ եմ ամեն մի մասնիկին, որը առնչվում է այս կայքի հետ: Շնորհակալ եմ, որ արդեն իմ 50-րդ հոդվածն եմ տեղադրում և այսքան շատ եմ սիրում այս կայքը: Հուսով եմ՝ դեռ երկար կաշխատենք իրար հետ և կաշխատեմ գոհացնել ձեզ:



 

Նոր տարին նոր ուրախություն է…

Նոր տարին ևս մի առիթ է կրկին միմյանց ցանկանալու ամենալավն ու բարին, առողջություն, երջանկություն, սեր, քնքշանք ու իմաստություն և թող կապիկի տարում մենք ոչ թե դառնանք ավելի վայրենի, այլ ավելի մարդանման:

Պարզապես Շնորհավոր  ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ…Մնաս բարյավ 2015 թվական


Կատեգորիա՝ Տոներ | Ավելացրել է՝ ♥Անիշկա♥

Ամանորը Status4ka-ում


Մարիամը զանգեց, որպեսզի պատվիրեր տուփերը և փուչիկները, Սոնան Հոդվածը պատրաստել էր և սպասում էր Ռուզին, Թամարան շփոթված սենյակն էր կարգի բերում իսկ Անիշկան պատրաստվում էր դուրս գալ սնեյակից.
- Այդ ո՞ւր.- ասաց Սոնան:
- Աղջիկներ, գնում եմ վարսահարդարիս դիմավորեմ, որ գա մեզ տեսքի բերի:
- Ռուզին էլ կդիմավորես, ինքն էլ է միանում մեզ, իսկ մենք գնանք մեր գնած շորիկները հագնենք և սպասենք ձեզ:
10 րոպե անց եկավ Անիշկան իր հետ բերելով 5 առաքիչի, որոնցից մեկն էլ լրագրող Գևորգն էր, փաստորեն նա և՛ առաքիչ էր, և՛ լրագրող, և նա կարգավորեց բոլորը հարցերը, Ռուզին և վարսահարադարին, վարսահարդարը սկսեց տեսքի բերել մեզ, բոլորս գեղեցկացած, գլխավորությամբ Ռուզկան գնացինք ռեստորան: Պատվիրեցինք լիքը-լիքը ուտելիքներ ու խմիչքներ, այն ամեն ինչը, ինչը դրվում է Ամանորին. արդեն Ամանորին մնացել էր 30 րոպե, ներս մտան Այլուսը և Գագիկը, նրանց ետևից ամբողջ կայքի ադմինստրացիան, հետո ակտիվ մեկնաբանները, փոխարինելով՝ ակտիվ մասնակցիներն ու օգտվողներով և մոդերատորներով, իսկ 5 րոպե անց եկան ստ. ավելացնողները, մի խոսքով ներս մտան ամբողջ Status4ka-ի անդամները: Երբ արդեն 23:59 րոպե էր ռոստորանի գլխավոր տեղում հայտնվեցին 4 տուփ, բոլորի մեջ հետաքրքրություն էր առաջացել, թե ի՞նչ կա տուփերի մեջ: Եվ եղավ 00:00 տուփերի մեջից դուրս եկան Մարիամը, Թամարան, Անիշկան և Սոնան. բարձր գոռանոլվ. ««Շնորհավո՜ր, շնորհավո՜ր, շնորհավո՜ր»» , բոլորը սկսեցին ծիծաղել և շնորհավորել, իսկ Ռուզը հպարտ կանգնած նայում էր իր լրագրողներին և մոռացել էր շնորհավորել մյուսներին: Լրագրողները միացան մյուսներին և շնորհավորեցին կայքի բոլոր անդամներին:
         
Այսպես էլ Status4ka-ն դիմավորեց Ամանորը... և լրագրողները ցանկանում են իրենց սրտի խոսքը ուղղել ձեզ…
Մենք ցանկանում ենք, որ բոլորս վատ հուշերը թողնեք 2015 թվականին և նոր ուժերով ու լիցքերով դիմավորենք Նոր տարին… Թող այս տարում բոլորիս կյանքում ամեն բան փոխի, բայց դեպի լավը… Նոր տարում թող մեզ ուղեկից լինի ժպիտն ու հաջողությունը, մեզանից անպակաս լինի առողջությունն ու երջանկությունը, և մեր կողքին լինեն այն մարդիկ, ովքեր մեզ համար թանկ են… Բոլորիս ուրախ տարի… 
Շնորհավոր Ամանոր Եվ Սուրբ Ծնունդ…♥ 

Պատրաստեցին՝ լրագրողները…
Կատեգորիա՝ Տոներ | Ավելացրել է՝ TaM♥

ℋappy ℬirthday ℛuz

Այսօր Մեր սիրելի Ադմին Ռուզկայի ծննդյան օրն է...

Ռուզկա մեր գեղեցկուհի,

Ունես մտքեր հիասքանչ ու անսպառ,

Զարմացնում ես քո գոհարներով

Կայքը լցնում բազմազան հոդվածներով,

Աննաման մեր ադմին...

Այս տողերն էլ իմ կողմից քեզ...


Իմ գլխավորությամբ  մեր կայքի լրագրողական անձնակազմը շնորհավորում է քեզ ,Ռուզ ջան, ծննդյանդ օրվա կապակցությամբ...Ցանկանում անսպառ  սեր, երջանկություն, երազանքների իրականացում:Թող աչքերդ միայն երջանկանալիս իմանան արցունքի մասին: Կյանքիդ ճանապարհին թող որ միայն լավ մարդիկ հայտնվեն: Դու մեր կայքը լցնում ես ուրախությամբ քո ամեն մի հոդվածով... Մենք քեզանից շատ բան ունենք սովորելու:

Մեզ հետ միշտ լինես,  լիքը գիտելիք մեզ տաս... 

Շնորհավոր ծնունդդ ,Ռուզ ջանն...Մենք քեզ շատ ենք սիրում...

Ռուզ ջան ,դու ինձ շատ բան ես սովորեցրել այս մեկ տարվա մեջ: Ես քո շնորհիվ եմ հասել այս օրվան:Դու շատ բարի, հոգատար, խելացի ու սիրուն աղջիկ ես: Ու ի սրտե մաղթում եմ, որ այն, ինչ պահել ես մոմերը փչելուց, թող այս տարի կատարվի...





Կատեգորիա՝ Տոներ | Ավելացրել է՝ ∞(♥)∞

Շնորհավոր ծնունդդ


Այսօր մեր շատ սիրելի կոլեգա Մարիամի(Mar)) ծննդյան տարեդարձն է: 
 Կայքի լրագրողական անձնակազմը մեծ սիրով ու ամենաջերմ ցանկություններով շնորհավորում է քեզ ծննդյանդ օրվա առթիվ, ցանկանում անսպառ կորով, ու կյանքիդ գալիք ճանապարհին միայն վառ ու պայծառ լույսեր...Թող աչքերդ միայն երջանկանալիս իմանան՝ ինչ բան է արցունքը, թող ձեռքերդ դողան միայն հաղթանակի բերկրանքից, թող կյանքիդ ճամփին քեզ ուղեկից լինեն միայն լավ ու բերկրալի պահեր, իսկ քեզ սպասվող փորձությունների ու դժվարությունների առաջ միշտ կանգնես հպարտ, լինես աներեր...Անամպ երկինքներն ու անանց գարունները անպակաս լինեն քեզանից...


Ուզում եմ այսօր քեզ մաղթանք հղել,
Ի սրտե, սիրով շնորհավոր ասել,
Ուզում եմ երկնքից աստղեր վար բերել,
Արևի լույսով կյանքդ ծով դարձնել...
Ուզում եմ՝ լինես երջանիկ կյանքում ,
Հաղթես քեզ տրված բոլոր մարտերում,
Սիրտդ թող լցվի հավերժ գարունքով,
Աչքերիդ չիջնի ցավի ոչ մի շող,
Լինես միշտ կայտառ, 
Միշտ ժպտաս պայծառ,
Շնորհավոր թող լինի ծնունդդ բարի,
Աստված քո կյանքի իղձը կատարի...


Պատրաստեցին կայքի լրագրողները

Բանաստեղծության հեղինակ ՝ AstxS
Կատեգորիա՝ Տոներ | Ավելացրել է՝ AstxS

Happy B-Day Alyus

  •  Այսօր մեր ադմիններից մեկի ծննդյան տարեդարձն է, ում ցանկանում ենք շնորհավորել և ցանկանալ ամենայն բարիք: Ծնունդդ շնորհավո՜ր, մեր սիրելի Արուս ջա՜ն, քեզ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, կանաչ ճանապարհ՝ լի ժպիտներով ու հաճելի պահերով, լավ ու հուսալի ընկերների ուղեկցությամբ: Ճի՜շտ է,անձնական զբաղվածության պատճառով ուշ-ուշ ես այցելում կայք, սակայն մենք քեզ միշտ հիշում ենք և սիրում ենք, այնպես ինչպես միշտ:

    Կենացդ լինի այս լույսերի տակ,
    Որ կա քեզ նման անմեղ հրեշտակ,
    Թող միշտ արևը կյանքդ ջերմացնի,
    Թող որ մեծ սերը գա քեզ այցի,
    Թող ծնողներդ քեզնով պարծենան,
    Թող ընկերներդ բարին ցանկանան,
    Թող սիրտդ լցվի հավերժ գարունքով,
    Թող քո աչքերին չիջնի ցավի ոչ մի ցող,
    Եղիր հմայիչ, ազատ ու անկախ,
    Ապրիր գերելով սրտեր անհամար:
    Լինես միշտ հպարտ, պարկեշտ ու բարի,
    Եվ Աստծո օրհնանքը քեզ ուղեկից լինի...
    Ցանկանում եմ լավն ու բարին
    Կյանքի քո մեծ ճանապարհին,
    Ազատ մնաս վշտի ամպից,
    Վարդեր բուրեն միշտ քո ճամփին:
    Ցանկանում եմ անամպ երկինք
    ՈՒ իղձերի կատարում,
    Որ քո դեմքին արևաշող
    Չիջնի հոգսի ոչ մի ցող:
    ՈՒ գարուններ եմ ցանկանում,
    Որ գարուններ միշտ ապրես,
    Գարուններով շրջապատվես,
    Որ գարնան պես միշտ ծաղկես!!! 
     Երջանիկ մի օր, որ ամեն տարի գալիս է քեզ հյուր.
    Դա քո ծնունդն է ,ծնունդտ է այսօր
    և բարձարացնելով բաժակն իմ ձեռքի
    Ասում եմ ես քեզ շնորհավոր լինի
    Եղիր բախտավոր երջանիկ կյանքով
    ԾՆՈՒՆԴՏ Է ԱՅՍՕՐ ԱՍԵՆՔ ՇՆՈՐՀԱՎՈՐ!

     В свой день рождения прими поздравленья
    Все они только тебе:
    Вечного рая, счастья без края,
    Верного друга в беде,
    Юности ясной, жизни прекрасной
    И поворотов в судьбе!

    Եվ ահա ձեզ եմ ներկայացնում մեր կայքի բոլոր Ադմինիստրացիայի անդամներին և նրանց կողմից ջերմ շնորհավորում Ալյուսին իր ծննդյան օրվա առթիվ:

    |Տեքստը, նկարները և դիզայնը՝ Never_say_never-Ի:


Կատեգորիա՝ Տոներ | Ավելացրել է՝ ChoyO
1 2 3 ... 17 18 »