Տխուր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Քյարամ Սլոյան

Քյարամ Սլոյան - մեր շուրթերին սառան այս բառերը, սառան այնպես, ինչպես թշնամու ձեռքում մեր երիտասարդ քաջ զինվորի անշնչացած մարմինը...
  
   Դժվար է բառեր գտնել՝ բացատրելու սրտիս խորը կսկիծը:
   Քյարա՜մ, ու՞ր ես, ինչու՞ գնացիր, չէ՞ որ ահա մայրդ նայում է ճամփիդ՝ աչքերն անթարթ, հայացքը՝ սառած, շուրթերը՝ դողալիս:
   Քյարա՜մ, ա՜յ Քյարամ, ահա գալիս է սրտիդ տիրուհին, ու՞ր ես, արի՛, մի՛ թող, որ նա լա:
   Քյարա՜մ, քո հետևից մի ողջ ազգ է ահա լալիս:
   Քյարա՛մ, կարոտում են քեզ, սիրում են քեզ, հպարտանում են: Ազգի՛ հերոս, ինչքա՜ն երազանքներ դու ունեիր, տունդ, ապագա տունդ պիտի քո ձեռքով շինեիր:
   Դու..չէ դու ախր ինչպե՞ս թողնեիր, որ արնախում գազանը ձեռք տար հայոց սահմանին: Դու անմահ ես,  Քյարա՛մ, սխրանքդ է անմահ:



Գնացիր, որովհետև ...

... մնալ չէիր կարող...
... չէիր կարող տեսնել անարդարությունն ու ապրել դրա մեջ...
...ՀԱՅ ես դու՝ անունով, արյամբ...
Գնացիր, բայց մեկ ա՝ սպասելու ենք...
***

    Մայրդ...
 2 մոմ նկարիդ դիմաց, իսկ նա էլ ծնկաչոք իջած հեկեկալով աղոթում է...
   «Տե՛ր իմ, հավատում եմ, որ տղաս քեզ մոտ է, պահի՛ր նրան: Աստվա՛ծ իմ, ինչքան էլ դժվար է, բայց ես գիտեմ, որ նա քո գրկում ավելի ապահով է: Գիտեմ, որ նա մեզ տեսնում է վերևից, պաշտպանում է: Կյանքը կրճատվեց այստեղ, բայց այն այդտեղ հավիտենական է» - չանհանգստանա՛ս, Քյարա՛մ, մայրդ քեզնով հպարտանում է:

   Հայրդ...
   Նա տղամարդ է, աղի արտասուք է թափում ինքն իր մեջ: Հեկեկանքը զսպում է, աչքերը՝ գաղտնի սրբում: Նա մի բան է միայն ուզում, լուծի վրեժը քո մահվան համար՝ ոլորի վիզը մի քանիսի: Հայր է որդեկորույս, որդի է ծնել ու մի ակնթարթում կորցրել նրան: Իսկ այժմ կրկին զավակ է ուզում, ուզում է փոքրուց նրան մեծացնել ու քաջ Քյարամի կարոտը առնել:
***
Քո նոր ծաղկող կյանքն ավարտվեց մեզ պաշտպանելու ճանապարհին:
   Խոնարհվում ենք անվանդ առջև, ազգի հզոր, քաջարի զավակ...
Քո գործն անմահ է...

Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ RIDU

I Miss YoU

Իմ աչքերի մեջ այնքա՜ն  կրակներ եմ մարել:
Իմ հոգու մեջ այնքան հուսահատ աստղեր եմ մարել:
Կյանքս անցնում է վառվող մոմի նման,
Որն այլևս հետ չես կարող բերել,
Բայց երգերումս միշտ
Դու ապրում ես և միշտ հիշեցնում քեզ:
Կյանքս անցնում է տխուր, աննպատակ ու անիմաստ:
Հույս էլ չունեմ, որ մի օր անգամ քեզ նորից կտեսնեմ:
Այնպես, ինչպես դու ես ճանաչում ինձ, ոչ մեկ էլ չի ճանաչում,
Բոլորին թվում, թէ ինձ ճանաչում են, բայց դա այդպես չի:

Հավիտյան գուցե անխոս՝ թափառել եմ ու լռել:
Ոչ-ոք չգիտի, թե ինչ մեծ նշանակություն ունես դու ինձ համար:
Միայն ես գիտեմ, որ առանց քեզ կյանքումս խառնափոթ է:
Ինչպես նաև գիտեմ, որ դու կաս, որ միշտ քեզ սիրելու եմ:
Երանի կյանքը հեքիաթ լիներ,
Երանի կյանքում, ամեն ինչ այսքան դաժան չլիներ,
Երանի սերը իրական լիներ, երանի սիրեի ու սիրված լինեի,
Երանի հուշերս խաբված չլինեին,
Երանի անպատասխան սեր չլիներ,
Երանի սերը միայն գրքերում չլիներ…


Կարոտել եմ քեզ շատ:
Խնդրում եմ, վերադարձիր


Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ Arev(Lusin)s

Համազգեստի հուշը...

1...2...3...Անձրևի կաթիլները կոտրում են պատուհանս, ասես պիտի ներս թափանցեն և ամուր գրկեն ինձ: Ասես, դու ինքդ ես անձրև՝ մեղմ և հուժկու: Բայց, երևի անձրևն էլ է քաջ գիտակցում ,որ դու այլևս չես գալու, և իմ ու քո կիսատ մնացած սերը պիտի կոչվի անավարտ, բազում-բազում վեպերի պես, որ ժողովուրդը պիտի կարդար քո իսկ բերանով: Դու գնացիր ու քեզ հետ սրբեցիր-տարար ամեն-ամեն ինչ, բայց մի բան անընդհատ աչքիս առաջ է. դա քո համազգեստն է, որը ես քանի՜ անգամներ կարել եմ, մաքրել ու լվացել: Հիշում ես, սիրելի՛ս, ամեն առավոտ դու հագնում էիր համազգեստդ և որդուդ խոստանում, որ նա էլ պիտի ունենա այդ համազգեստից, որ նա էլ է քաջ հայ: Հիմա ամեն առավոտ որդիդ հիշում է այդ խոսքերը, ապա վազում, գրկում համազգեստդ և իր փոքրիկ աչքերից արցունքներ են հոսում. այլևս կարիք չկա լվանալու համազգեստդ, այն էլ երբեք չես հագնելու: Որդիդ այնքան նման է քեզ, բայց և այնքան անօգնական առանց քեզ: Ամեն առավոտ մեծ տղամարդու պես ինքն է մեր կողքի խանութից հաց գնում , ապա քեզ պես բարձրանում է աստիճաններով, և քեզ նման կամացուկ երգում է քո սիրած մեղեդին՝ՙ Մարտիկի երգը՚:
Դու գնացիր, որ քեզանով պահես որդուդ և դստերդ, որը հազիվ է սկսել խոսել և հայր բառը չարտասանած` կարոտ մնաց հորը: Նա այդպես էլ չզգաց քո գուրգուրանքը, չզգաց քո անուշ հայրական խրատների խստությունը: Եվ հիմա, երբ սառը հողը առել է քեզ իր ճիրանների մեջ, դու պարտավոր ես հսկել աշխարհը վերևից, պարտավոր ես ամպերի հետ լացել երկրիդ համար և արևի պես շողալ զինվորիդ համար: Դու էլ էիր զինվոր, բայց բազմահազար այս մարդկությունը զենք ստեղծեց, որ ոչնչացնի իրեն, և դու այն բազում տղանների մեջ էիր, ովքեր իրենց արյունով պարարտացրին հողը և ում արյունը սնունդ դարձավ ալ կարմիր կակաչների համար, որոնք ներկել են դաշտերը...
 Դե ինչ, սիրելի՛ս, երևի սա էլ քո ճակատագիրն էր, բայց որդիդ հպարտ է, որ դու ես նրա հայրը և երկիրդ էլ է հպարտ, որ դու ես իր զինվորը: Ա՜, մոռացա ասել, որ մայրիկդ հիվանդ է, չի կարողանում հանգիստ քայլել, բայց նույնիսկ այդպես ամեն օր բռնած իր թոռնիկի ձեռքը գերեզմանիդ է դնում քո սիրած վարդերը՝ դեղին-դեղին վարդեր: Հիշի՛ր, որ քո քաջությունը երկրիդ երակների՝ գետերի մեջ է, և քո զավակները՝ սարերն ու լեռներն էին, որտեղ ծնվեց և մեծացավ որդիդ՝ Հայկը.... Եվ դու բազում զինվորների պես ընկար, որ զավակդ մնա մոր՝ Արաքսի գրկում:
 Անավարտ մի սիրո պատմություն անավարտ բառերի ներքո...

Հավերժ փա՜ռք քեզ, իմ հա՛յ զինվոր...

Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ Ամուլիկ♥

Հիշում եմ և պահանջում. 1915-2016

Խանգարե՞լ: Ինչի՞ համար…

Հարց, որ հնչում է արդեն 101 տարի…
Իսկ ո՞վ է վերջապես պատասխան տալու Հային…

              

101 տարիներ... Անցաք~գնացիք` ձեզ հետ տանելով 1500000 կյանքեր, Ձեր խորքում պահելով անմեղ մարդկանց նվիրական երազանքները... Անցել է ավելի քան մեկ դար, սակայն հայ ժողովրդի վիշտը նույնքան արդիական է, որքան այն ժամանակ: Ի՞նչը կարող է մեղմել մեր վիշտը, ի՞նչը կարող է մեզ վերադարձնել մեր նահատակված ժողովրդին ու մեր տարածքները: Ո՛Չ ՄԻ ԲԱՆ...
Մի թուրք, որը կրում է Էրդողան ազգանունը, նրա որոշումն է, որը կփրկի իրավիճակը, ու ազգիս թշնամանքը գուցե փոքր-ինչ փոխվի դեպի այդ ազգը: Արմատներով լինելով Արևմտյան Հայաստանից՝ ես ամենաշատն եմ ուզում վերադառնալ իմ արմատներին, իմ նախնիների հող ու ջրին: Աստված տա ժամանակի հետ ԹՈՒՐՔԸ հասկանա իր նախնիների կատարած ծանր ոճրագործությունը ու ծնկաչոք գա դեպի մեզ... Ու Աստված տա, այդ ժամանակը չձգվի տարիներով, դարերով...
Պատմության մեջ կա մի սև էջ,
Որ երբ բացում ու պարզապես աչք ենք գցում,
Արցունքներն են միայն հոսում:
Գիտե՞ք, շատ անգամ եմ ես մտածում.
Ինչու՞ Հային այս գեղեցիկ ու լավ կյանքում,
Դժբախտություններն են միշտ այցելում:
Եվ միշտ մի պատասխանի եմ ես հանգում.
Աստված ում որ շատ է սիրում,
Նրան միշտ էլ շատ է տանջում…

Ու թեկուզ անցնի 1500000 տարի, Հայը չի՛ մոռանա, Հայը չի՛ ների…


1915-2016
 

Ոչ ոք դեռ չի մոռացել,
       Հայը թուրքի կոկորդին ա մնացել…  
 

Հիշում ենք, հավերժ հիշելու ենք ու պահանջելու… 

Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ Հասուլ†)

Չունեմ քեզ

Մարդիկ այնքան են աղավաղել ՍԵՐ բառը, որ այսօր «Սիրում եմ քեզ» արտահայտությունը դարձել է փաղաքշական բառերի շարան: Դու էլ էիր այդպես մտածում, որ ես ասելով «Սիրում եմ քեզ», խաբում եմ բոլոր մյուսների նման, սակայն դու չհասկացար, որ իմ սերը քո հանդեպ շատ անկեղծ էր, իրական, և դրանք սրտի խորքից բխած խոսքեր էին:
 Մի բան կասեմ միայն, որ իմ կյանքում միակն ես դու, ում ես սիրել եմ ու կսիրեմ դեռ շատ ժամանակ: Եվ ամեն բան կանեմ, որ մենք էլի միասին լինենք: Ես քեզ փոխարինող չեմ գտնի, քանի որ կորցրել եմ շատ 
արժեքավոր մարդու: Թեկուզ սիրում եմ քեզ այնքան, որ քո համար անգամ
սիրտս կտամ, բայց թե չես ուզում մնալ ինձ հետ, գնա՛, դե՛, գնա...
 Աստված քեզ հետ լինի ամեն մի րոպեիդ, որ չսխալվես: Քեզ կորցնեով ես կորցրեցի ամեն բան, ինչ ունեի...

Պատվիրատուն չցանկացավ ներկայանալ
Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ ✞Մուրադյան✞

Միևնույն է, իմն ես

 Այնքան դաժան է, երբ սիրածդ մարդը քեզ լքում է հենց այն 
ժամանակ, երբ դու նրա համար պատրաստ ես ամեն մի քայլի,
ամեն մի փորձության... Մենք չկարողացանք հաղթահարել:
Մեր այդքան ժամանակվա շփումը եղավ անզոր, որ մենք լինենք
միասին: Ինձանից հեռացար այն պատճառվ, որ հպարտությունդ
ավելի վեր դասեցիր, քան երջանկությունդ:
Ներում ես բոլորի վիրավորանքը, սակայն իմ մի սխալ քայլը 
չներեցիր: Չգիտեմ, թե ինչպե՞ս ստացվեց, բայց ես քեզ 
սիրահարվեցի: Գլխումս միայն քո անունն է, քո հայացքը, Ժպիտը: Չգիտեմ, թե ո՞վ եմ քեզ համար, բայց մի 
բան գիտեմ, որ պետք ես դու ինձ շա՜տ... Թթվածնից էլ շատ:

 Կորցրեցի այն միակին, ում սիրում էի ամբողջ սրտով... Էլ ու՞մ 
համար եմ ապրելու, ի՞նչ իմաստ ունի ապրելս, եթե դու չկաս:
Սիրում էի քո լռությունը, ամեն մի գժությունը: Ողջ կյանքս քեզ
փնտրեցի՝ գտա, իսկ հիմա կորցրեցի: Էլ ու՞մ էր պետք գտնելս, եթե
կորցնելու էի: Սրանով դեռ ոչինչ չի որոշվում, մենք դեռ հանդիպելու 
ենք և դեռ միասին ենք լինելու: Ես կարոտում եմ... Ես քեզ կարոտում եմ չափից շատ, կարոտում եմ առանց սահմանների, կարոտում եմ առանց քեզ մինչև վերջ ճանաչելու, առանց հասկանալու` արժանի՞ ես արդյոք իմ կարոտին, թե՞ ոչ: Կուզենամ թռչուն լինել, որ կարողանամ թռչել` փորձելով փախչել որսորդի հրացանից... Այն ավելի հեշտ կլինի, քան փախչել քո սառը և դատարկ սրտից... Կարծես, թե այնտեղից դուրս գալու ելք չկա...

Նվիրում եմ իմ կորցրած սիրուն...
Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ ✞Մուրադյան✞

Հիմար եմ եղել...

 Այսքան ժամանակ այնքան հիմար եմ եղել: Հավատացել եմ ամեն
մի խոսքիդ,ամեն ասածիդ, բայց մինչև հասկացա այդ ամենը,
արդեն շատ ուշ էր, այլևս ոչինչ անել չէի կարող:
Հասկացիր չեմ ուզում  ատել քեզ,
սակայն մի օր կսկսեմ ատել: Գիտեմ, ուզում ես գրել ինձ, զանգել,
իմանալ, թե ոնց եմ, սակայն դու քո երջանկությունը կորցնում ես 
սկզբմունքներիդ պատճառով,հենց դրա համար էլ ատում եմ քեզ:
Սրանից հետո էլ ոչ մի անգամ մի՛ հայտնվիր ճանապարհիս,
էլ մի՛ տանջիր առանց այն էլ տանջված հոգիս: Քեզ խնդրում եմ,որ 
ինձ հանգիստ թողնես, դադարես մտնել հոգուս մեջ և քայքայես այն: Դու 
չես կարող հասկանալ այն ամենը, ինչ ինձ հետ է կատարվում:
Եթե անգամ ողջ աշխարհի առջև էլ գոռամ,որ քեզ եմ սիրում
դու դա էլ չես հասկանա: Գիտե՞ս ինչու, որովհետև դու ինձ չես 
սիրել այնպես, ինչպես ես եմ սիրել քեզ, քեզ համար թանկ չեմ եղել
այնքան, ինչքան որ դու ինձ համար:
Դու այսքան ժամանակվա մեջ իմ ոչ մի քայլը չես հասկացել, միայն ցավեցրել ու լքել ես ինձ...

Խնդրում եմ, Աստվա՛ծ իմ, ուժ տուր ինձ, որ դիմանամ նրա բացակայությանը: Օգնի՛ր ինձ գտնել իմ տեղը այս կյանքում: Օգնիր գնալ ճիշտ  ճանապարհով
և գտնել իմ միակին, ում կորցրել եմ...

Պատվիրատուն չցանկացավ ներկայանալ:

Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ ✞Մուրադյան✞

Կարոտ

 
 Կարոտ -  ընդամենը 5 տառ, բայց դու այդ 5 տառի պատճառով կարող ես քեզ զգալ այքնա՜ն  միայնակ, տխուր, կոտրված, մաշված, հալածված...
   Կարոտ - մի բան, որը կարող ես զգալ միայն նրա հանդեպ, ում քեզ մոտ ես թողել, թեկուզ քո մեջ՝ ներսումդ, մտովի:  
   Կարոտ - մի բան, որը սպանում է՝ աստիճանաբար, դաժանաբար, անողոքաբար:
   Կարոտ ասելիս շատերին եմ հիշում: Բայց մի՞թե ճիշտ է խոսել կարոտի մասին, չէ՞ որ այն զգալ է պետք, հասկանալ է պետք, ապրել է պետք...
   Կարոտ... Երբևէ չեմ հանդիպել մեկին, ով ոչ ոքի չի կարոտում: Չկա նման մեկը, կարոտը կրծում է բոլորիս ներսը:
   Իսկ ի՞նչ ենք անում կարոտելիս: Այո՛, ճիշտ եք, պետք է վերցնել հեռախոսն ու զանգել, հագնել վերարկուն ու դուրս նետվել: Բայց ու՞ր գնալ, ու՞մ զանգել, եթե Նա էլ չկա, եթե Նրա մասին բոլորն արդեն անցյալով են խոսում, եթե ամենամեծ ցանկության դեպքում էլ չես կարող տեսնել նույնիսկ Նրա ստվերը: Հիմա նույնիսկ դրա մասին ես երազում, երազում ես տեսնել Նրան գոնե երազում: Սիրում ես, սիրում էիր, բայց լռեցիր ու չասացիր... Եթե խոստովանեիր զգացմունքներդ, գուցե այժմ քեզ այսքան չտանջեիր, իսկ այն ժամանակ՝ Նրան... Եթե քեզ հպարտ չպահեիր, գուցե այժմ ամեն բան այլ լիներ, ու այլ լինեիր Դու: Ա՜խ, ինչե՜ր կարող է անել հպարտությունը, ջախջախել նույնիսկ դեռ չկազմավորված հարաբերությունները, փչացնել ու խախտել երկկողմանի սերը՝ թեկուզ գաղտնի բոլորից... Կարոտում ես, չէ՞... Հիմա դա բոլորն են տեսնում: Դե՛, ասա՛, ի՞նչ օգուտ ունեցար այդ բոլորի պատճառով Նրան քեզ մոտ չթողնելուց: Նայի՛ր, քեզ նայի՛ր, քեզ պե՞տք էր այս ամենը, երբ սիրում էիր ու լռում էիր... Փոշմանում ես, չէ՞, գիտեմ, դա էլ գիտեմ: Ի՞նչ ես կարծում, ո՞վ է մեղավոր: Ճիշտ ես կարծում՝ Դու: Արցունքներդ սրբի՛ր, և այս ամենը թող քեզ դաս լինի, որ չխաղաս ուրիշի զգացմունքների հետ այն դեպքում, երբ դրանք փոխադարձ են, հակառակ դեպքում կկորցնես, էլի կկորցնես....
Կարոտ կարող է արթնացնել միայն 3 բան. 
1) Հեռավորությունը 
2) Բաժանումը
3) Մահը
Իմ դեպքում դա երրորդն էր....
***
Մեկ խորհորդ տամ ձեզ. Ինչ էլ լինի, ով էլ խանգարի ու չարախոսի, երբեք չլռե՛ք ձեր զգացմունքների մասին, երբեք չփորձե՛ք թաքցնել ձեր սերը, հակառակ դեպքում կարող է վերջաբանը անսպասելի ու ողբերգական լինել....



Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ RIDU

Սիրտս կոտրեցիր

Հանդիպում, որ ողջ կյանքս փոխեց, ստիպեց աշխարհին նայել այլ աչքերով, ամեն բան իմաստավորվեց կյանքումս, այնքան երջանիկ էի քո կողքին, որ ոչ մի բան դրա հետ չեմ կարող փոխարինել: Դաժան էր, շատ դաժան ,բայց դու դա արեցիր՝
մի օրում ամեն ինչ մոռացար, անգամ այն ամենը, ինչ ինձ խոսք էիր տվել:
Ես կարոտում եմ քեզ, ամեն րոպե, ամեն վարկյան: Մեր  բաժանումից հետո  ամեն բան չքացավ, աշխարհը դարձավ անգույն, երազանքներս փշուր-փշուր եղան: Մեր բաժանումը միայն ինձ համար էր ցավոտ, իսկ քո համար նշանակություն չուներ:

Չեմ կարող մոռանալ այն անքուն գիշերները, որ զանգիդ սպասելով էի լուսացնում, բայց այնուամենայնիվ դու չէր զանգում, բայց էլի սպասում էի:
Երբե՛ք, լսում ե՞ս, չեմ մոռանա այն ցավը, որը ստիպեցիր սրտիս զգալ:
Դժվար է համակերպվել այն բանի հետ, որ դու այլևս դու կողքիս չես,
բայց իրականությունն այն է, որ միշտ էլ կյանքումս կլինեն այնպիսի մարդիկ 
ովքեր ընդմիշտ կմնան կողքիս, բայց ոչ սրտումս:
Երբեք...երբեք...չեմ մոռանա այն ամենը ինչ քո հետ եմ արել և ափսոսում եմ նրա համար, որ կիսատ մնացին երազանքներս:
        Պատվիրատուն չցանկացավ ներկայանալ:
Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ ✞Մուրադյան✞

Իմ նախկին սեր՝ անկոտրուն զինվոր

Այո՛, միասին երջանիկ ենք եղել, միշտ իրար հասկացել ենք, սակայն
այդ ամենը փոխվեց այն ժամանակ, երբ դու գնացիր բանակ:
Բանակը քեզ դարձրեց ուրիշ մարդ ուրիշ մտածելակերպով:
Այլևս քո հետ խոսել չի լինում, դու ամեն ինչից բարկանում ես, հասարակ 
բաներից ջղայնանում, բայց միթե այդպես կարելի էր: Դու ամբողջությամբ
մոռացել ես այն ամենը, ինչ որ միասին ենք արել և այն ամենը, ինչ
պատրաստվում էինք անել:Քո համար գուցեև ամեն ինչ մոռանալը
հեշտ էր և հանգիստ:
Դու ինձ համար ամեն ինչ ես եղել, և հավիտյան այդպես կլինի: Միգուցե հետագայու գտնեմ քեզանից ավելի լավին, բայց հիմա սիրտս տակն ու վրա է լինում:Շարունակ կարոտում եմ քեզ, բայց ինչ արած, պետք է համակերպվեմ քո բացակայության հետ՝ մոռանալով,որ դու անգամ եղել ես իմ կյանքում, ում կյանքիցս շատ եմ սիրում:
Գիտեմ, դու իմ նախկին սերն ես՝ անկոտրուն զինվորը:
Հոդվածը պատվիրեց՝RIDU-ն
Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ ✞Մուրադյան✞
1 2 3 ... 124 125 »