Դու չե՛ս մարսելու... - Տխուր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Դու չե՛ս մարսելու...

 Այսօր եղանակը մի քիչ անձրևային ու խառն է: Եղանակի հետ մռայլվել ու խառնվել է նաև իմ հոգին: Պատուհանից դուրս եմ նայում ու հիշում մեր պայծառ ու լուսավոր օրերը, երբ մենք միասին էինք, ուրախ էինք: Բայց հիմա այդ ամենը անցյալ է, զուտ անցյալ: Եվ այդ մեր գեղեցիկ ներկան անցյալ դարձավ քո մեղքով: Ինչ, դու էլ չէի՞ր սիրում: Դե՛հ, այդպես էլ կասեիր: Դու միայն թողեցիր ու լուռ հեռացար: Անգամ մի ուրախ հուշ չթողեցիր քո հետևից: Թողեցիր միայն ցավ ու դառնություն: Բայց ես ուժ կգտնեմ իմ մեջ և կմոռանամ քեզ: Դու արժանի չես իմ սիրուն, քանի որ դու ինձ թողեցիր: Թողեցիր մթության ու խավարի մեջ: Այդ դու՜ ինձ թողեցիր: Ինձ թողնե՞լ: Իսկ դու այդ ո՞վ եղար, որ այդպես վարվես ինձ հետ: Չնայած, ո՛չ: Դու հզոր ես ինձանից, հզոր ես, որ կարողացար բացել իմ սառած սիրտը: Եվ չէ՞ որ բանալին արդեն քո մոտ էր: Դու կարող էիր նորից բացել ու հեռանալ: Եվ դու արեցի՜ր այդ: Արեցի՜ր...Մի ակնթարթ և ես մենակ մնացի: Իսկ հիշու՞մ ես, թե մենք ինչեր էինք իրար խոստանում: Եվ ամենաոգևորվածը դու էիր, հենց դու՛, որ թողեցիր ինձ: Բայց ես կհատուցեմ քեզ, ես ոչինչ այսպես չեմ թողնի, ես վրեժ կլուծեմ քեզնից, դու չես ծիծաղի ինձ վրա: Դու չե՜ս մարսի այս ամենը: Եվ այս ամենը չի մարսի նա, ով ինձ կխաբի ու կթողնի: Ես ուժե՛ղ եմ, ես կպաշտպանե՛մ ինձ... 
Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ ➳HaS❤) | Դիտումներ՝ 186
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 10
Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №10 | Ավելացվել է 21.05.2016 Spam

Մերսիներ 8

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 28.06.2015 Spam

9

Anyutik_Anulya
Anyutik_Anulya | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 28.05.2015 Spam

Ապրես Հաս ջան,լավ հոդված էր: 9 9 9 9 25 25 25

Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 27.05.2015 Spam

Մի ակնթարթ և ես մենակ մնացի: Իսկ հիշու՞մ ես, թե մենք ինչեր էինք իրար խոստանում: 77 64

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 21.05.2016 Spam

12

Ani-Margaryan
Ani-Margaryan | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 27.05.2015 Spam

Ապրես Հաս ջան, 25 25 25
Ես ուժե՛ղ եմ, ես կպաշտպանե՛մ ինձ... 9 9 9

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 27.05.2015 Spam

109 109 109

Mar)
Mar) | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 26.05.2015 Spam

25 25 25 apres Has jan....cavota erb sirum es u uzum es vrej luces.... 12 12 12

Հասուլ†)
Հասուլ†) | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 27.05.2015 Spam

ճիշտ էս 64 :64: 64

Mar)
Mar) | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 28.05.2015 Spam

109 109

Անուն *:
Email *:
Կոդ *: