I Miss YoU - Տխուր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

I Miss YoU

Իմ աչքերի մեջ այնքա՜ն  կրակներ եմ մարել:
Իմ հոգու մեջ այնքան հուսահատ աստղեր եմ մարել:
Կյանքս անցնում է վառվող մոմի նման,
Որն այլևս հետ չես կարող բերել,
Բայց երգերումս միշտ
Դու ապրում ես և միշտ հիշեցնում քեզ:
Կյանքս անցնում է տխուր, աննպատակ ու անիմաստ:
Հույս էլ չունեմ, որ մի օր անգամ քեզ նորից կտեսնեմ:
Այնպես, ինչպես դու ես ճանաչում ինձ, ոչ մեկ էլ չի ճանաչում,
Բոլորին թվում, թէ ինձ ճանաչում են, բայց դա այդպես չի:

Հավիտյան գուցե անխոս՝ թափառել եմ ու լռել:
Ոչ-ոք չգիտի, թե ինչ մեծ նշանակություն ունես դու ինձ համար:
Միայն ես գիտեմ, որ առանց քեզ կյանքումս խառնափոթ է:
Ինչպես նաև գիտեմ, որ դու կաս, որ միշտ քեզ սիրելու եմ:
Երանի կյանքը հեքիաթ լիներ,
Երանի կյանքում, ամեն ինչ այսքան դաժան չլիներ,
Երանի սերը իրական լիներ, երանի սիրեի ու սիրված լինեի,
Երանի հուշերս խաբված չլինեին,
Երանի անպատասխան սեր չլիներ,
Երանի սերը միայն գրքերում չլիներ…


Կարոտել եմ քեզ շատ:
Խնդրում եմ, վերադարձիր


Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ Lusinss | Դիտումներ՝ 97
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 1
✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 21.05.2016 Spam

Կարոտել եմ քեզ շատ:
Խնդրում եմ, վերադարձիր…Հրաշալի էր Լիան ջան

Անուն *:
Email *:
Կոդ *: