Միևնույն է, իմն ես - Տխուր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Միևնույն է, իմն ես

 Այնքան դաժան է, երբ սիրածդ մարդը քեզ լքում է հենց այն 
ժամանակ, երբ դու նրա համար պատրաստ ես ամեն մի քայլի,
ամեն մի փորձության... Մենք չկարողացանք հաղթահարել:
Մեր այդքան ժամանակվա շփումը եղավ անզոր, որ մենք լինենք
միասին: Ինձանից հեռացար այն պատճառվ, որ հպարտությունդ
ավելի վեր դասեցիր, քան երջանկությունդ:
Ներում ես բոլորի վիրավորանքը, սակայն իմ մի սխալ քայլը 
չներեցիր: Չգիտեմ, թե ինչպե՞ս ստացվեց, բայց ես քեզ 
սիրահարվեցի: Գլխումս միայն քո անունն է, քո հայացքը, Ժպիտը: Չգիտեմ, թե ո՞վ եմ քեզ համար, բայց մի 
բան գիտեմ, որ պետք ես դու ինձ շա՜տ... Թթվածնից էլ շատ:

 Կորցրեցի այն միակին, ում սիրում էի ամբողջ սրտով... Էլ ու՞մ 
համար եմ ապրելու, ի՞նչ իմաստ ունի ապրելս, եթե դու չկաս:
Սիրում էի քո լռությունը, ամեն մի գժությունը: Ողջ կյանքս քեզ
փնտրեցի՝ գտա, իսկ հիմա կորցրեցի: Էլ ու՞մ էր պետք գտնելս, եթե
կորցնելու էի: Սրանով դեռ ոչինչ չի որոշվում, մենք դեռ հանդիպելու 
ենք և դեռ միասին ենք լինելու: Ես կարոտում եմ... Ես քեզ կարոտում եմ չափից շատ, կարոտում եմ առանց սահմանների, կարոտում եմ առանց քեզ մինչև վերջ ճանաչելու, առանց հասկանալու` արժանի՞ ես արդյոք իմ կարոտին, թե՞ ոչ: Կուզենամ թռչուն լինել, որ կարողանամ թռչել` փորձելով փախչել որսորդի հրացանից... Այն ավելի հեշտ կլինի, քան փախչել քո սառը և դատարկ սրտից... Կարծես, թե այնտեղից դուրս գալու ելք չկա...

Նվիրում եմ իմ կորցրած սիրուն...
Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ Արմ-ԼԻԼ | Դիտումներ՝ 169
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 7
Սաթենիկ♥
Սաթենիկ♥ | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 26.03.2016 Spam

Է՜հ կյանքն է այդպիսին...

✞Հայրապետյան✞❤❤
✞Հայրապետյան✞❤❤ | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 24.03.2016 Spam

Երեխեք ջան ես հոդվածը ուրիշի համարա եղել:Ախպերս սա ուրիշի համար էր գրել:

mer(ok)
mer(ok) | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 24.03.2016 Spam

հա շատ լավներրրր :*

Ամուլիկ♥
Ամուլիկ♥ | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 23.03.2016 Spam

25 25 25 25

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 23.03.2016 Spam

Երեխեք եթե վիճել եք ամմեն բան արեք որ միանաք

✞Մուրադյան✞
✞Մուրադյան✞ | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 23.03.2016 Spam

Ոչ թե կորցրեցի,այլ որոշ ժամանակով ինձանից հեռացար:Ամեն մի բան կանեմ,որ նորից միասին լինենք,սարերն էլ շուռ կտամ:

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 23.03.2016 Spam

139 139 139 Լավն էր

Անուն *:
Email *:
Կոդ *: