Քյարամ Սլոյան - Տխուր - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Քյարամ Սլոյան

Քյարամ Սլոյան - մեր շուրթերին սառան այս բառերը, սառան այնպես, ինչպես թշնամու ձեռքում մեր երիտասարդ քաջ զինվորի անշնչացած մարմինը...
  
   Դժվար է բառեր գտնել՝ բացատրելու սրտիս խորը կսկիծը:
   Քյարա՜մ, ու՞ր ես, ինչու՞ գնացիր, չէ՞ որ ահա մայրդ նայում է ճամփիդ՝ աչքերն անթարթ, հայացքը՝ սառած, շուրթերը՝ դողալիս:
   Քյարա՜մ, ա՜յ Քյարամ, ահա գալիս է սրտիդ տիրուհին, ու՞ր ես, արի՛, մի՛ թող, որ նա լա:
   Քյարա՜մ, քո հետևից մի ողջ ազգ է ահա լալիս:
   Քյարա՛մ, կարոտում են քեզ, սիրում են քեզ, հպարտանում են: Ազգի՛ հերոս, ինչքա՜ն երազանքներ դու ունեիր, տունդ, ապագա տունդ պիտի քո ձեռքով շինեիր:
   Դու..չէ դու ախր ինչպե՞ս թողնեիր, որ արնախում գազանը ձեռք տար հայոց սահմանին: Դու անմահ ես,  Քյարա՛մ, սխրանքդ է անմահ:



Գնացիր, որովհետև ...

... մնալ չէիր կարող...
... չէիր կարող տեսնել անարդարությունն ու ապրել դրա մեջ...
...ՀԱՅ ես դու՝ անունով, արյամբ...
Գնացիր, բայց մեկ ա՝ սպասելու ենք...
***

    Մայրդ...
 2 մոմ նկարիդ դիմաց, իսկ նա էլ ծնկաչոք իջած հեկեկալով աղոթում է...
   «Տե՛ր իմ, հավատում եմ, որ տղաս քեզ մոտ է, պահի՛ր նրան: Աստվա՛ծ իմ, ինչքան էլ դժվար է, բայց ես գիտեմ, որ նա քո գրկում ավելի ապահով է: Գիտեմ, որ նա մեզ տեսնում է վերևից, պաշտպանում է: Կյանքը կրճատվեց այստեղ, բայց այն այդտեղ հավիտենական է» - չանհանգստանա՛ս, Քյարա՛մ, մայրդ քեզնով հպարտանում է:

   Հայրդ...
   Նա տղամարդ է, աղի արտասուք է թափում ինքն իր մեջ: Հեկեկանքը զսպում է, աչքերը՝ գաղտնի սրբում: Նա մի բան է միայն ուզում, լուծի վրեժը քո մահվան համար՝ ոլորի վիզը մի քանիսի: Հայր է որդեկորույս, որդի է ծնել ու մի ակնթարթում կորցրել նրան: Իսկ այժմ կրկին զավակ է ուզում, ուզում է փոքրուց նրան մեծացնել ու քաջ Քյարամի կարոտը առնել:
***
Քո նոր ծաղկող կյանքն ավարտվեց մեզ պաշտպանելու ճանապարհին:
   Խոնարհվում ենք անվանդ առջև, ազգի հզոր, քաջարի զավակ...
Քո գործն անմահ է...

Կատեգորիա՝ Տխուր | Ավելացրել է՝ Ռիմա Դումանյան | Դիտումներ՝ 179
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 1
✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 11.07.2016 Spam

Քո նոր ծաղկող կյանքն ավարտվեց մեզ պաշտպանելու ճանապարհին:
Խոնարհվում ենք անվանդ առջև, ազգի հզոր, քաջարի զավակ...
Քո գործն անմահ է...
Խոնարհվում ենք Զինվորներ ջան

Անուն *:
Email *:
Կոդ *: