Խոհանոց - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Բաղադրատոմս...

Այսպիսի կարտոֆիլ պատրաստելիս, ջեռոցի ջերմաստիճանը նպատակահարմար է 180-200 աստիճան լինի։ Եփվելու ընթացքում քունջութ ավելացնելու դեպքում մեր ուտեստն ավելի համեղ և օգտակար կդառնա :)

Կատեգորիա՝ Խոհանոց | Ավելացրել է՝ WakeUp

Համեղ խոհանոց


Ողջու՜յններս… Ներկայացնում եմ ձեզ, թե ինչպես պատրաստել Raffaello տնային պայմաններում: 
Դե՛, սկսենք… 



                                                  Անհրաժեշտ է.
• 1 տուփ խտացրած կաթ
 • 1 տուփ կարագ 
• Վանիլին 
• 200 գրամ կոկոսի փաթիլ 
• 1 բաժակ նուշ 
• Եռացրած ջուր




                                                        Քայլ 1.

 Կոկոսի փաթիլները խառնել խտացրած կաթի հետ այնքան, մինչև միասեռ զանգված ստացվի, դնել սառնարանում 15 րոպեով: 
                                                       Քայլ 2. 

Նուշի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 5 րոպե, մաքրել կեղևը: 

                                                       Քայլ 3. 

Գդալով գնդեր պատրաստել սառած խտացրած կաթից: 
Որպեսզի կոկոսի փաթիլները լավ կպնեն, հարկավոր է թրջել և թաթախել փաթիլների մեջ:

                                                       Քայլ 4.

 Մաքրված նուշը տեղադրել յուրաքանչյուր գնդի մեջ: 

                                                       Քայլ 5. 

Գնդերը պատրաստ են: 
Դնել սառնարանում, հանել 30 րոպեից:


 Բարի ախորժակ քաղցրասերներին…
Կատեգորիա՝ Խոհանոց | Ավելացրել է՝ ♥Անիշկա♥

Գունագեղ տորթ

 

Խոհանոցում միշտ հնարավոր է անել անհնարինը, համատեղել համեղը և գեղեցիկը: Այս հետաքրքիր տեսանյութում ականատես կլինեք՝   ինչպե՞ս կարելի է պատրաստել  գունավոր շախմատաձև տորթ: Անհրաժեշտ կլինեն.

 

Տորթի կրեմ

Բիսկվիթի խմոր

Տարբեր գույների գունանյութեր

Քանոն

Կտրելու հարմարանք

Ավելի պատկերավոր տեսնելու համար առաջարկում եմ դիտել տեսանյութը…

 





              







Կատեգորիա՝ Խոհանոց | Ավելացրել է՝ Քնարիկ☆

Ընկույզով համով աղցան ( հայկական տարբերակ)

Չենք կարող պնդել, որ այս բաղադրատոմսը բացարձակ հայկական է, ( այն ժամանակակից ուտեստ է), սակայն ներկա դրությամբ այս աղցանը շատ տարածված է Հայաստանում: Այն դուք կարող եք տեսնել գործնականում՝ յուրաքանչյուր հայկական սեղանի վրա, ինչպես նաև` ցանկացած ռեստորանում։
                
Աղցանի հիմքը հավի միսն է, բաղադրությունը` նույնպես պարզ է: Ընկույզի մեծ քանակությունը և մայոնեզի առկայությունն այս ուտեստը դարձնում են կալորիապես բավականին հարուստ և հագեցնող, սակայն այն մեծ քանակությամբ չեն ուտում, անգամ մատուցում են փոքր ափսեներով: Աղցանն, իրո՛ք, համեղ է, և բնույթով շատ մեղմ:

                                                     Անհրաժեշտ են.

                                                    -հավի խաշած կրծքամիս,
                                               
-հունական ընկույզ,
                                               -սխտոր,

                                               -աղ, սև աղացած պղպեղ,
                                               -մայոնեզ:

Կարևոր է`

1. Այս աղցանի համար լիովին բավարար, նույնիսկ` նախընտրելի է հավի փափուկ կրծքամիսը: Դրանով աղցանն ստացվում է ավելի «մաքուր», ունենում է բաց գույն, տեսքի առումով ավելի հաճելի է: Ընկույզի և մայոնեզի առկայությունը լիովին բավարար է մեղմ ու համեղ աղցան ստանալու համար:

2. Ընկույզը պետք է շատ լինի: Ժլատություն մի արեք: Ավելի լավ է աղցանը քիչ քանակությամբ պատրաստեք, քան խնայեք ընկույզի հաշվին: Կողմնորոշվելու համար նշենք, որ կտրատված ընկույզի ծավալը պետք է մոտավորապես լինի մսի ծավալի կեսի չափ: Կարելի է նաև մի փոքր պակաս, իսկ եթե ավելի շատ, ապա հրաշալի կլինի:

3. Օգտագործվում է նաև շատ մայոնեզ, որպեսզի աղցանին նրբություն հաղորդվի: Այդ իսկ պատճառով պետք է ընտրել ոչ թե խիտ, այլ թեթև և ջրիկ մայոնեզ: Բացի այդ` մայոնեզը կարելի է լուծել նուրբ և ոչ խիտ թթվասերով կամ մածունով (ոչ թթու):

Պատրաստման ամենաաշխատատար փուլը հավի կրծքամսի կտրատումն է: Սակայն դա երկար չի տևում, քանի որ, ինչպես նշեցինք, աղցանը պատրաստվում է ոչ մեծ քանակով:

Միսը պետք է մանրացնել ոչ երկար, բարակ թելիկների: Շատ հարմար է դա անել պատառաքաղով` տախտակի վրա: Ոմանք նախընտրում են դա ձեռքով անել:

               

Իսկ ընկույզի համար շատ հարմար է օգտագործել բլենդեր: Հաշված վայրկյանններ, և ձեր ընկույզը կվերածվի մանր փշրանքների, ինչը և անհարժեշտ է:

              

                                       Պատրաստման եղանակը՝

Ընկույզը խառնեք հավի մսին:

             

Աղ արեք, լցրեք սև պղպեղը:

              

Վրան լցրեք մայոնեզը:

             

Ավելացրեք շատ մանր քերած սխտորը: Վերջինս պետք է լինի շատ քիչ: Այն ո՛չ թե պետք է հաղորդի սրություն, այլ՝ թեթև երանգ:

            

Լավ խառնում ենք:

            

Աղցանը պատրաստ է: Այն սովորաբար այդպես էլ մատուցվում է` վերևից մայոնեզ քսելով: Անուշ լինի....

         




Կատեգորիա՝ Խոհանոց | Ավելացրել է՝ Աննա_Անդրեասյան

Պանրով և նրբերշիկով կարկանդակ


 Բաղադրություն 

250 գ մածուն
150 գ ալյուր
2 հ. ձու
200 գ պանիր
200 գ նրբերշիկ կամ երշիկ
1 թ.գ. փխրեցուցիչ
աղ

Պատրաստման եղանակ
Պանիրն անցկացնել քերիչով, նրբերշիկը բարակ կտրտել: Ձվերը, մածունն ու աղը խառնել, մինչև համասեռ դառնա, ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը, լավ խառնել: Ավելացնել պանիրն ու նրբերշիկը, խառնել: Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, լցնել խառնուրդն ու նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում եփել մոտ 35-40 ր.:
Կատեգորիա՝ Խոհանոց | Ավելացրել է՝ WakeUp

Ամանորյա աղցաններ

Ամանորին մնացել է հաշված օրեր: Մարդիկ արդեն սկսել են ամանորյա պատրաստությունները: Էլ ի՞նչ ամանոր առանց աղցանների: Սիրով ձեզ եմ ներկայացնում ամանորյա մի քանի գեղեցիկ աղցաններ, որոնք ձեր ամանորյա սեղանում իրենց տեղը կգտնեն:

                

Ամանորյա Մոմեր

Բաղադրությունը 
8 հատ ծովախեցգետնի ձողիկներ, 1 տուփ եգիպտացորեն, կես տուփ առանց կորիզի զեյթուն, 50-70 գր. խաշած բրինձ, մայոնեզ: Զարդարելու համար` դեղին, կարմիր բիբար, նռան հատիկներ, մաղադանոս, եգիպտացորենի հատիկներ, զեյթուն:

Պատրաստման եղանակները
Ծովախեցգետնի ձողիկները, զեյթունը մանրացնել: 1-ինը դնել մանրացված ծովախեցգետնի ձողիկները և մայոնեզ քսել , 2-րդ հերթին եգիպտացորենը և մայոնեզ քսել, 3-րդ՝ զեյթյունը և կրկին մայոնեզ քսել, 4-րդ՝ խաշած բրինձը և աղցանը մայոնեզով պատել: Զարդարել ինչպես պատկերված է նկարում: Կարող եք ցանկացած տեսակի աղցան զարդարել այս կերպ:

          
      

 
Արքայախնձոր

 Բաղադրությունը 
 Անհրաժեշտ պարագաները. 2-3 միջին մեծության կարտոֆիլ, 300-400 գր հավի կրծքամիս, 150 գր ընկույզ (ամբողջական, չվնասված), 3 ձու, 100 գր պանիր, 4-6 հատ մարինացված վարունգ, 0,5-1 գլուխ սոխ, կանաչ սոխ, մայոնեզ, աղ, բիբար:

 Պատրաստման եղանակը 

 Կարտոֆիլը լվանալ, կեղևով եփել, հովացնել, կեղևը մաքրել, անցկացնել խոշոր քերիչով: Ձվերը պինդ խաշել, հովացնել, մաքրել կեղևը և նույնպես անցկացնել խոշոր քերիչով: Հավի միսը եփել, հովացնել, միսը ոսկորներից առանձնացնել ու մանր կտրատել: Պանիրն անցկացնել քերիչով, վարունգները մանր, խորանարդաձև կտրատել, սոխը մաքրել ու մանր կտրատել: Ստացված բաղադրիչներից յուրաքանչյուրը համեմել աղով և բիբարով, ապա դասավորել օվալաձև ափսեի վրա հետևյալ շերտերով. 
1. կարտոֆիլ, 
2. մայոնեզ,
3. սոխ,
4. հավի մսի կեսը, 
5. մայոնեզ, 
6. մարինացված վարունգ, 
7. հավի մսի մնացած մասը, 
8. մայոնեզ,
9. պանիր, 
10. ձու: 

 Աղցանի վերին շերտը պատել մայոնեզով, վրան խիտ դասավորել կիսած ընկույզները, և աղցանի մի ծայրը զարդարել կանաչ սոխով` արքայախնձորի պոչի նման, ինչպես նկարում է: Ի դեպ, ընկույզի փոխարեն կարելի է նաև աղցանի ձևավորման համար օգտագործել կտրատած սունկ: 

                    

 Նռով աղցան

 Այն շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:Աղցանը շարունակում է մեր սեղանին կարևոր տեղ զբաղեցնել: Աղցանին թթվաշ համ կարելի է տալ քացախով, կիտրոնի հյութով, սումախով կամ նռան հատիկներով: 

Պատրաստման եղանակը 
Խնձորը կլպել, սերմատուփը հեռացնել, ձողիկաձև կտրտել, ավելացնել նույն կերպ կտրտած թարմ վարունգը, թթու վարունգը, կանաչ սոխը, ջրքամած կանաչ ոլոռը, նռան հատիկները: Սոուս պատրաստել` խառնելով բուսայուղը, համեմել աղ ու սև պղպեղով, լցնել աղցանի վրա, զգուշորեն խառնել և մատուցել:

                    

Կատեգորիա՝ Խոհանոց | Ավելացրել է՝ Vard-na

Ամանորյա հրաշքներ

Շուտով ամանոր է, և բոլորս էլ գիտենք, որ ամանորին յուրաքանչյուր հայ ընտանիքում պատրաստում են գեղեցիկ սեղաններ, գեղեցիկ ձևավորումներով: Քանի որ ամանորին շատ քիչ է մնացել, որոշեցի մի քանի ձևավորումներ ներկարայացնել ձեզ, որոնք միգուցե ձեզ օգնեն գեղեցիկ սեղաններ զարդարելու համար:

                                         
                                
                                
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                               
                                                                               Սիրով` ձեր Վարդից
Կատեգորիա՝ Խոհանոց | Ավելացրել է՝ Vard-na

Ամանորյա աղցան

Բարև բոլորին : Այսօր կրկին կներկայացանեմ աղցան , Ամանորյա աղցան : 

Աղցան «Արքայախնձոր»

Անհրաժեշտ պարագաները.

2-3 միջին մեծության կարտոֆիլ
300-400 գր հավի կրծքամիս
150 գր ընկույզ (ամբողջական, չվնասված)
3 ձու
100 գր պանիր
4-6 հատ մարինացված վարունգ
0,5-1 գլուխ սոխ
կանաչ սոխ
մայոնեզ
աղ, բիբար

Պատրաստման եղանակները

Կարտոֆիլը լվանալ, կեղևով եփել, հովացնել, կեղևը մաքրել, անցկացնել խոշոր քերիչով: Ձվերը պինդ խաշել, հովացնել, մաքրել կեղևը և նույնպես անցկացնել խոշոր քերիչով: Հավի միսը եփել, հովացնել, միսը ոսկորներից առանձնացնել ու մանր կտրատել: Պանիրն անցկացնել քերիչով, վարունգները մանր, խորանարդաձև կտրատել, սոխը մաքրել ու մանր կտրատել:


Ստացված բաղադրիչներից յուրաքանչյուրը համեմել աղով և բիբարով, ապա դասավորել օվալաձև ափսեի վրա հետևյալ շերտերով.
1. կարտոֆիլ,
2. մայոնեզ,
3. սոխ,
4. հավի մսի կեսը,
5. մայոնեզ,
6. մարինացված վարունգ,
7. հավի մսի մնացած մասը,
8. մայոնեզ,
9. պանիր,
10. ձու:

Աղցանի վերին շերտը պատել մայոնեզով, վրան խիտ դասավորել կիսած ընկույզները, և աղցանի մի ծայրը զարդարել կանաչ սոխով` արքայախնձորի պոչի նման, ինչպես նկարում է:
Ի դեպ, ընկույզի փոխարեն կարելի է նաև աղցանի ձևավորման համար օգտագործել կտրատած սունկ:

                                                                                     Բոլորին մաղթում եմ Բարի աղորժակ :

Կատեգորիա՝ Խոհանոց | Ավելացրել է՝ TaM♥

Աղցան «Կարմիր գլխարկ»

Բարև բոլորին : Հարգելի՜ այցելուներ, այսօր ուզում եմ պատրաստենք աղցան «Կարմիր գլխարկ»: Շատ կցանկանայի , որ բոլորդ էլ փորձեք , ճիշտ է, ես էլ չեմ պատրաստել , բայց կփորձեմ անպայման : Ինքն իրենով շատ գեղեցիկ է , խորհուրդ կտայի պատրաստել Ամանորին : 


Բաղադրություն

 

1 հ. սոխ

1 հ. հավի փափկամիս (խորոված կամ ծխեցրած)

2 հ. եփած կարտոֆիլ

2 հ. եփած գազար

կես բ. ընկույզ

2 հ. եփած ձու

100 գ պանիր

կես բ. նռան հատիկներ

մայոնեզ

 

Պատրաստման եղանակ

 

Այս աղցանը պետք է շերտերով շարել և յուրաքանչյուր շերտի վրա մայոնեզ քսել:

1-ին շերտ.  Սոխը կտրատել կիալուսնաձև, վրան եռացրած ջուր լցնել, թափել:

2-րդ շերտ. Կարտոֆիլը կտրատել խորանարդիկներով:

3-րդ շերտ. Մանր կտրատել հավի փափկամիսը:

4-րդ շերտ. Մանր կտրատել ընկույզը:

5-րդ շերտ. Գազարը մանր կտրատել:

6-րդ շերտ. Ձվերն անցկացնել քերիչով:

7-րդ շերտ. Պանիրն անցկացնել քերիչով:

Աղցանի վերևի շերտը զարդարել նռան հատիկներով:

Կատեգորիա՝ Խոհանոց | Ավելացրել է՝ TaM♥

Մի փոքր քաղցրացնենք մեր կյանքը...

Եռաշերտ տորթ


1,5 բաժակ ալյուր
1,5 բաժակ շաքարավազ
3 ձու
350 գր. թթվասեր
1,5 ճաշի գդալ կրախմալ
1,5 թեյի գդալ սոդա
2 բաժակ աղացած ընկույզ
0,5 բաժակ մակ
0,5 բաժակ մանր կտրատած չիր
1 տուփ խտացրած կաթ
100 գր կարագ
Բուսական յուղ



Պատրաստման եղանակը

  • Ալյուրը, շաքարավազը, թթվասերը, կրախմալն ու սոդան բաժանել 3 հավասար մասերի: Մի մաս շաքարավազը հարել 1 ձվի հետ, ավելացնել 1-ական մաս կրախմալ, թթվասեր, ալյուր, սոդա և 1 բաժակ ընկույզ:

  • Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, վրան պերգամենտի թուղթ փռել, մեջը լցնել ստացված խմորը և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 20 րոպե, մինչև պատրաստ լինի: 

  • Մակը տաք ջրով լվանալ, ցողել եռման ջրով ու անմիջապես քամել: Կրկին ցողել եռացրած ջրով ու թողնել 1 րոպեի չափ: 1 ձուն հարել շաքարավազի հաջորդ մասի հետ, կրկին 1-ական մաս ավելացնել մյուս բաղադրիչներից, սակայն այս դեպքում ընկույզի փոխարեն ավելացնել մակը: Թխել տորթի երկրորդ շերտը նույն ջերմաստիճանով: 

  • Մնացած 1 ձուն հարել մնացած շաքարավազի հետ, ավելացնել մյուս բաղադրիչները և կտրատած չիրը: Թխել երրորդ շերտը: 

  • Խտացրած կաթով ու կարագով կրեմ պատաստել և միացնել տորթի շերտերը հետևյալ հերթականությամբ՝ ընկույզովը, մակովը, չրովը: 

  • Տորթի երեսը պատել մնացած 1 բաժակ աղացած ընկույզով: 

Իսկ ինձ մնում է միայն մաղթել բարի ախորժակ...)
Կատեգորիա՝ Խոհանոց | Ավելացրել է՝ Նելլի♥
1 2 3 ... 12 13 »