Իմ լավ քույրիկ♥

  Ընկերներ կարող են բոլորն էլ լինել, սակայն բոլորը չեն,
որ հասկանում են այդ բառի իրական իմաստը: Ժամանակի
ընթացքում շատ ընկերներ եմ 
ունեցել, բայց այնպիսին, ինչպիսին դու ես, ոչ մեկ չի եղել:
Քո նման անկեղծ ու բարի մարդու ես դեռ չեմ հանդիպել
 մինչ օրս: Մենք եղել ենք մանկության ընկերուհիներ, բայց 
մինչև այժմ այսքան չէի կարևորում քեզ: Այնքան հաճելի է, երբ ունես մի ընկերուհի, ով ամեն հարցում կողքիդ է, երբ վատ վիճակի մեջ ես լինում նա ասում է. «չտխրես ես միշտ կողքիդ եմ, ամեն ինչ միասին կհաղթահարենք»...Դու ինձ հասկանում ես անգամ այն ժամանակ, երբ ես 
տխուր եմ լինում: Դու կարողանում ես այնպես անել, որ ես ժպտամ ու մոռանամ ամեն վատ բան: Մենք արյունակցական կապեր չունենք, բայց դա մեզ չի խանգարում, որ լինենք իրար հարազատ, ամեն հարցում իրար օգնենք: Դու գիտենալով ամեն բան իմ մասին, դարձյալ ինձ սիրում ես այնպիսին, ինչպիսին ես կամ:
Աստծուց խնդրում եմ միայն, որ դու միշտ լինես կողքիս, ամեն հարցում 
իրար օգնենք, չնեղանանք իրարից:
Հոդվածս նվիրում եմ ՝ H-G-ին


Կատեգորիա՝ Ընկերություն | Ավելացրել է՝ Arev(Lusin)s

Ի՜մ բարի...

 Այսօր, ցավոք, անկեղծ ու իրական ընկերության մասին շատերն են երազում: Բոլորիս էլ պետք է մեկը, ով ամեն պարագայում կլինի մեր կողքին՝ չի դավաճանի, չի նախանձի ու առաջին իսկ հնարավորության դեպքում մեջքից չի հարվածի: 
  Շնորհակալ եմ, Տե՛ր: Շնորհակալ եմ, որ ինձ ես նվիրել իմ միակին, իմ պուճուր ընկերուհուն, իմ տիեզերքին:
Շնորհակալ եմ...
Շնորհակալ եմ, որ ունեմ քեզ, որ կաս, որ անկեղծ ես, սրտացավ, բարի, հոգատար...
Շնորհակալ եմ...
Շնորհակալ եմ, որ կողքիս ես, որ ամեն ծանր իրավիճակում էլ ինձ հույս տվողն ես...
Շնորհակալ եմ...
Շնորհակալ եմ, որ թեկուզ ինձնից փոքր ես, բայց լիովին ինձ հասկանում ես...
Շնորհակալ եմ, ընկերուհի՛ս, անկե՛ղծս, բարի՛ս, պա՛րզս, մաքու՛րս... 
Սիրում եմ քեզ ու գնահատում հետդ անցկացրած ամեն խենթ վայրկյանս:
Երբ հարցնում են, ո՞վ է ընկերուհիդ, իմ անխախտ պատասխանը լինում է այսպես.

«Ինքը իմ նմանա, ինքը իմ նման գիժա, դրա համար էլ շատ եմ սիրում իրան: Մենք միշտ ուրախ ենք իրար հետ, միշտ ծիծաղում ենք, թեկուզ ամենաչնչին հիմար բաների վրա:»
Ուզում եմ մի՜շտ պատասխանս լինի հենց սա, ի՛մ բարի աղջիկ....
 Սիրու՜մ եմ... Սիրում եմ, գնահատում եմ ու նաև գիտեմ, որ քեզ պես երկրորդին էլ դժվար գտնեմ...
Հոդվածը պատվիրեց`  H-G - ն
Նվիրում է՝ Liana Mikichyan - ին

Կատեգորիա՝ Ընկերություն | Ավելացրել է՝ RIDU

Ծայրահեղությունից ծայրահեղություն

 
 
Ընկերություն՝ շատերի կարծիքով ամենաթանկ բանն աշխարհում, ոմանց կարծիքով էլ պարզապես շահերի բախում: Իսկ իրականու՞մ... իրականում կան մարդիկ, ովքեր լավ ընկեր են՝ անկեղծ են ամեն հարցում, միշտ պատրաստ են օգնելու, պետք եղած ժամանակ կողքիդ են, անում են ամեն խենթություն քեզ հետ միասին, մայրիկիդ հետ կարրող են ավելի մտերիմ լինել, քան դու :Դ ... այո՛, ու նույն վերաբերմունք էլ ակնկալում են: Այսօրվա ընկերությունը կարելի է անվանել «Ծայրահեղությունից ծայրահեղություն»...
 
 Բայց երբ նրանք հանդիպում են ժամանակակից «ընկերների», ի՞նչ է տեղի ունենում: Նրանք կորցնում են հավատը ամբողջ մարդկության հանդեպ, և դուրս է գալիս՝ մեկի կամ մի քանիսի պատճառով տուժում են բոլորը: Ինքս էլ հանդիպել եմ նման «ընկերների», հուսահատվել եմ, հիասթափվել եմ, մեղադրել եմ ինձ մարդկանց լավ չճանաչելու համար, բայց չէ՞ որ ես սպասել եմ նրանցից այն, ինչը  ինքս եմ տվել: Երբ շրջապատումս տեսնում եմ ընկերների, ովքեր միասին են միշտ, խենթություններ են անում, միասին լացում են, միասին ծիծաղում, հիշում եմ իմ նախկին ընկերուհիներին, որոնց ավելի շատ ժամանակ էի տրամադրում, քան աշխարհիս երեսին եղած ամենաանկեղծ ու սրտացավ ընկերուհուս՝ մորս:  Բայց այժմ հասկացել եմ սխալս, իհարկե՛, շրջապատումս ունեմ շատ ծանոթ աղջիկներ, բայց որպես ընկերուհի ունեմ մեկին, չնայած առաջվա պես չեմ կարող ամեն ինչ վստահել, չեմ կարող մի քանի անգամ կատարածս սխալը նորից կրկնել: 
   Ասում են, որ տղաների ընկերությունն ավելի կայուն է լինում, ամուր հիմքերի վրա հիմնված, հարատև... Ես էլ եմ այդպես կարծում: Երևի նրանից է, որ տղաներն ավելի քիչ նախանձ են, քան աղջիկները, նրանք իրենց խոսքի (երդման) տերն են, միգուցե...
Ընկերը լավ բան է, եթե անկեղծ է: Զգույշ եղե՛ք ընկերներ ընտրելիս, այն կարող է ճակատագրական  լինել: Մի՛ վստահեք մինչև հոգու խորքը, ունեցե՛ք մի սահման, որը չարժե անցնել: Ձեզ հավատարիմ ու անկեղծ ընկերներ եմ ցանկանում: Գնահատե՛ք հավատարիմներին ու պահպանե՛ք ձեր ընկերությունը մինչև հուր-հավիտյան: 

Խմենք կենացն անդավաճան ընկերության, ընկերների այն սերության, 
Որ մինչև իսկ չի ընդհատվում աքսորի մեջ ու գերության: 
Ընկեր լինենք Նույն հուզմունքի, համոզմունքի, 
Նույն ճաշակի , դրոշակի, ոչ թե ընկեր լոկ բաժակի....
    Պարույր Սևակ           
      
Կատեգորիա՝ Ընկերություն | Ավելացրել է՝ RIDU

Կեղծ ընկերը

  
Լինում են երկու մտերիմ ընկերներ`Արամը և Դավիթը: Նրանք կարծես թե անկեղծ էին միմյանց նկատմամբ, նվիրված: Դավիթը անգամ իր կյանքը կտար Արամի համար: Գալիս է մի օր, երբ Արամն ընկնում է փորձանքի մեջ: Նա մարդ էր ծեծել մահվան աստիճան: Դավիթը, երբ իմացավ դրա մասին, շատ բարկացավ: Նա ամեն ինչ անում էր Արամի մեղքը թեթևացնելու համար: Արամը ողջ մեղքը գցում է Դավիթի վրա: Դավիթին դատապարտում են 10 տարով, որովհետև այն մարդը, ում ծեծել էր Արամը` մահացել էր:      
Անցնում է 10 տարի. Դավիթին ազատ են արձակում: Նա շատ էր փոխվել, դարձել էր անճանաչելի, իսկ Արամը մինչ այդ կյանքն էր վայելում: Որոշ ժամանակ անց Արամն իմացավ,որ Դավիթին ազատ են արձակել և որոշում է գնալ նրան տեսակցության, սակայն Դավիթը չէր ցանկանում նրան տեսնել: Արամն ամեն ինչ անում էր, որպեսզի շահեր Դավիթի վստահությունը, բայց արդեն ուշ էր: Դավիթը հասկացել էր, թե ում կողքին է եղել այդքան ժամանակ: 
Որոշ ժամանակ անց Դավիթը ձեռք բերեց նոր շրջապատ, նոր ընկերներ: Նրա կողքին կային այնպիսի ընկերներ, ովքեր իրոք պատրաստ էին անգամ իրենց կյանքը տալ Դավիթի համար, իսկ Արամը այլևս չունեցավ այնպիսի ընկեր ինչպիսին Դավիթն էր:
Կատեգորիա՝ Ընկերություն | Ավելացրել է՝ I-aM-sOrRy

Ընկերովի մահը՝ հարսանիք է...

Կյանքը թանկ է, իսկ իրական ընկերը կյանքից էլ թանկ է…


21-րդ դարի բնակիչները այսքան էլ չեն հավատում ընկերությանը, քանի որ այն արդեն թյուր կարծիք է թողնում բոլորի մոտ: Ես ինչպես միշտ բացառություն եմ և 2 տարի աաջ ծանոացել եմ հրաշք անձնավորությունների հետ՝ Գայանեի և Աստղի: Նրանք այժմ իմ առօրյայի անբաժան մասնիներն են, իմ ընկերուհիները: Սիրում եմ ձեզ և շնորհակալ եմ ձեզ միշտ իմ հետ լինելու համար: Ինձ մոտ գործում է ամեն ինչ փոխադարձ է սկզբունքը: 


Ես ես իրոք գնահատում եմ ձեր մարդկային որակները և կյանքի սկզբունքները, որոնցով դուք առաջ եք շարժվում:  Կան աղջիկներ, որոնք չգիտեն ընկերություն անել, բայց դե դուք ուրիշ եք: Տղամարդկանց ընկերությունը առաջացնում է հարգանք, աղջիկնների՝ հիացմունք: Դե եկե՛ք երեքով հիացնենք բոլորին:

Աղջիկնե՛ր, ես շատ եմ սիրում ձեզ: Հիշե՛ք, ամեն հարցում լավագույն աջակիցը կարող եմ լինել: Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի: Միասին կարող ենք անցնել դժվարության միջով, իսկ ուրախությունը միասին նշելը իրական հաջողություն է: Սիրում եմ ձեզ շատ: 


Միասին հավետ...Հավերժ


Հոդվածը պատվիրեց՝ Lus:)

Նվիրում է իր սիրելի ընկերուհիներ Gay:)-ին և  Tik-Tak-ին

Կատեգորիա՝ Ընկերություն | Ավելացրել է՝ ♥Անիշկա♥

ԻՄ ՄԵԾ ՔՈՒՐԻԿ~


Ծանոթացա ընդամենը 2 օր առաջ,բայց այդ կարճ ժամանակում դարձար Քույր ինձ համար:
Ընկեր-մարդ ,ով միշտ կողքիդ է
Ընկեր-մարդ,ով միշտ բարկացնում է քեզ
Ընկեր-մարդ,որի հետ քեզ երջանիկ ես զգում:
Ընկերությունը ամենաթանկ բան է աշխարհում ,եթե հիմնված է անկեղծության վրա:Իմ արև՛, ես քեզ վստահում եմ մինչև ամենամեծ գաղտնիքը:Դու իմ ամենա-ամենա:Ապրես,որ կողքիս ես, ու հույս ունեմ միշտ կլինես իմ հետ:Ընկերներ ընտրելիս փնտրում եմ այնպիսիններին,որոնց վրա լիարժեք կարող եմ հույս դնել,լաց լինել եւ ծիծաղել նրանց հետ միասին, և դու այդպիսինն ես իմ աղջիկ:Եղի՛ր երջանիկ ու երբե՜ք չտխրես,ես միշտ քեզ հետ եմ ԻՄ ՄԵԾ ՔՈՒՐԻԿ...
                         Նվիրված
է MAR77-ին

Կատեգորիա՝ Ընկերություն | Ավելացրել է՝ ChiKo))

Մարդ ով միշտ կողքիս է…

Ընկեր…Շատերս ընկեր ասելով պատկերացնում ենք այն մարդուն, ում մասին հիշելիս  անկախ մեզնից ժպտում ենք: Ընկեր ասելով  ամեն մեկը մեկ այլ բան է հասկանում` հավատարմություն, տխուր ու դժվար պահերին իր կողքին գտնվող, կատակներ անող, որոնք միայն նրանք գիտեն ,ուրիշ ոչ ոք…

Շատերն են գալիս ու գնում… Սակայն իրական ընկերը մնում է կողքիդ, ինչ էլ լինի… Մեզ կյանքը միացրել է ամուր կապերով, ես քեզ շատ եմ սիրում… Կողքիդ եմ միշտ լինելու: Դու շատ թանկ մարդ ես ինձ համար, չեմ փոշմանել, որ կաս, որ հիմա այսքան հարազատ ես… Իմ  խե՜նթ, իմ գի՜ժ… Մերսի, որ այդքան լավն ես…

Միանում եմ հոդավածը պատվիրողին ու ասում, որ դու շատ լավ, խենթ, կատակասեր աղջիկ ես… Մենք քեզ շատ ենք սիրում…

Հոդվածը պատվիրեց Gay:)-ը

Նվիրում ենք` Lus:)_ ին

Կատեգորիա՝ Ընկերություն | Ավելացրել է՝ ∞(♥)∞

Սիրտս դարձրել էիք խաղալիք

Սիրտս դարձր
ել եք խաղալիք…Ով ոնց ցանկանումա, հետը խաղումա… Ինչքա՜ն մարդկանց է սիրտս ընդունել, բայց բացի ստից ու կեղծ խոսքերից ոչինչ չի ստացել… Սիրտս անցել է բազմաթիվ խոչընդոտների ու քարքարոտ ճանապարհների միջով…Շատերին եմ թողել իմ կյանք, իմ աշխարհ… Սրտումս ամեն մեկը իր ուրույն տեղն է ունեցել, բայց այսօր այնտեղ դատարկություն է տիրում նրանց վանել եմ իմ սրտից ու իմ աշխարհից: Շատերը սիրտս դարձրել էին խաղասենյակ:


Բայց վե’րջ… Ձեր ներկայացումն ավարտվեց իմ կյանքում, ժամանակն է ցած իջնեք բեմից: Էլ թույլ չեմ տա խաղաք թե’ իմ, թե’ սրտիս հետ:Ես չեմ սիրում խաղալ մարդկանց հետ, առավելևս՝ նրանց զգացմունքների:Չնայած ՝որոշ մարդիկ <<Մարդ>> կոչվելու իրավունք էլ չունեն:


Նույնիսկ ափսոսում եմ, որ շատերին ինձ հարազատ եմ համարել, թողել եմ, որ ինձ կարդան մինչև վերջ: Ասում են` շները մարդկանց ամենահավատարիմ ընկերներ են… Այո’, այդպես է որ կա ,շները ավելի հավատարիմ գտնվեցին ,քան ձեր նման ընկերներ կոչվածները: Ա՜խ, որքան եմ ափսոսում թանկ բառերիս համար, որ վատնել եմ էժան մարդկանց վրա…Երբեք չէի մտածի, որ իմ սիրելի ընկերներ կոչվածները մեջքիցս շատ ամուր կհարվածեն…Ոչ թե դանակով են հարվածել, այլ ՝իրենց պահվածքով ու խոսքերով…
     

Հիմա եմ հասկանում, որ ասում էին ՝էս դարում իրական ընկերներ հազարից մեկ անգամ է տրվում կյանքում: Ես սխալվել եմ… Ես ընդունում եմ իմ մեղքը: Ավելի լավ է մենակ մնամ իմ կյանքում, քան շրջապատված լինեմ կեղծավորներով:  Իսկ իմ սրտում այսօր կան քիչ, բայց որակով ու անկեղծ ընկերներ, որոնց համար ես երբեք չեմ զղջա: Սիրտս մաքրել եմ… Մաքրել եմ բոլոր տեսակ մանրէներից… Ես փոխվել եմ… Միակ ճիշտ տարբերակը սա էր…


Կատեգորիա՝ Ընկերություն | Ավելացրել է՝ ∞(♥)∞

Իմ սիրելիներ

Ընկերներ՜

Ընկերները իմ կյանքի ամենաանբաժան մասնիկն են կազմում… Ընկերներ ընտրելիս ես ընտրում եմ այնպիսի մարդկանց, որոնց վրա լիարժեք կարող եմ հույս դնել, լաց լինել նրանց ուսին և ծիծաղել նրանց հետ միասին: Անչափ շնորհակալ եմ, որ դու’ք կաք, որ կողքիս եք, որ ինձ էլ համարում եք  ձեր մի մասը: Շատ ընկերներ են եկել ու գնացել իմ կյանքում, սակայն իրական ընկերներս մնացել են ինձ հետ ու ես այսօր վստահ կարող եմ ասել, որ իրական ընկերներ գոյություն ունեն: Ես նրանց ունեմ ու ես շատ ուրախ եմ…

 

Կյանքը միացրել է մեզ ամուր և Աստծուն շնորհակալ եմ, որ նրանք կան, կողքիս են, առողջ են… Ես հիմա գիտեմ, որ նրանք կողքիս կմնան թե’ ուրախ, թե’ տխուր պահերիս: Իսկ տարիներ անց մեր երեխաները մեզ պես ամուր ընկերներ կլինեն և մենք կպատմենք նրանց մեր ամեն խենթությունների մասին: Միշտ ժպտացե’ք… Թող, որ ձեր դեմքից ժպիտը չպակասի… Ես ձեզ շատ եմ սիրում…

Հոդվածը պատվիրեց` ԱբԻժՆիԿնԵր-ՃուՏը-եՐջԱնիկա

Հոդվածը նվիրում է` Հայաստանին, Նյուրային, Աիդային, Մարիամին:

Կատեգորիա՝ Ընկերություն | Ավելացրել է՝ ∞(♥)∞

Փոխվեց ընկերության մասին պատկերացումս

Պատկերացումներս այլ էին ընկերության մասին, մինչ այն օրը, երբ դու որոշել էիր վերջնական փշրել այն: Երբ դեռ փոքր էի, հետևելով ավագ քրոջս, ես էլ էի ցանկանում՝ գա այն օրը, երբ կլինեմ նրա տարիքի, երբ կսկսեմ նոր մի կյանք: Եվ ի վերջո կյանքումս ձեռք կբերեմ նոր ընկերներ: Ինչպես ասում են՝ կյանքը փուլերով է, որոնց ընթացքում փոխվում է և շրջապատը: Փոխվում է շրջապատը... Բայց այդ ո՞վ է ասել, որ շրջապատումդ միայն անթերի մարդիկ կարող են լինել: Այդ ո՞վ է ասում, որ ամեն քայլափոխիդ չի հայտնվի այնպիսի մեկը, ով միայն քեզ դեպի անդունդը կդրդի: Եվ ես, այս ամենը հաշվի առնելով, գրավում եմ չեզոք դիրք: Գոռոզ չեմ, բայց ենթարկվող էլ չեմ ՝ամեն պատահածի: Հպարտ եմ, բայց չափավոր: Ինքնասիրությունս թույլ չի տա՝ վիճեմ մարդու հետ, ով, լինելով սխալ, և գիտակցելով, որ սխալ է, միևնույն է՝ ինքն իրենն է պնդում: Եվ կասե՞ք՝ հանուն ինչի՞ վիճեմ նման մարդկանց հետ, այն դեպքում, երբ կարող եմ իմ կյանքից դուրս շպրտել նմաններին և միայն տեղ հատկացնեմ այնպիսններին, ովքեր ինձ նման հայացք ունեն այս կյանքի նկատմամբ: Զարմանում եմ՝ ինչու՞ եք ինձ համարում գոռոզ, համարում չափից դուրս հպարտ: Բայց չէ՞ որ ես այդպիսին չեմ: Այո՛, ես այդպիսն չեմ: Պարզապես ես չեմ շփվում շատերի հետ: Հենց այդպես էլ հասկացեք՝ շատերի հետ: Շատեր ասվածը հարաբերական է հնչում: Ովքե՞ր են մտնում այդ շատերի մեջ: Պատասխանն ակնհայտ է: Մարդիկ, որոնք այս կյանքին ուրիշ երանգներով են նայում: Երանգներ, որոնց մեջ ամփոփված է իմ վատ պատկերացումն այս կյանքի հանդեպ: Եվ ինչու՞ վատ: Ո՞վ է մեղավոր այդ սխալ պատկերացման համար: Երբ շփման մեջ ես լինում` ունենում ես իբրև մտերիմ ընկերուհի, որին շա՜տ անգամներ պատմում ես կյանքիդ կարևոր գաղտնիքներից, երբեմն-երբեմն կիսվում ես սրտիդ ցավով, և այդքանից հետո,երբ ընկերուհիդ քեզ թիկունքիցդ հարվածում է այնպես, ինչպես թշնամիդ, ոնց պետք է այդքանից հետո կարողանաս նույն մարդուն համարել քեզ մտերիմ: ՈՒղղակի ցավը նրանում է, որ դու նրա հետ լինում ես չափից դուրս անկեղծ: Բացում ես սիրտդ նրա առջև և՛ ուրախ, և՛ տխուր պահերին: Եվ երբ հասնում է այն պահը, որ զգում ես՝ ունես ընկերուհուդ կարիքը, նա դառնում է քեզ համար անհասանելի: Մեր վեճից հետո ես հուսով եմ, որ կգա նաև այնպիսի օր, որը կլինի մեր հաշտվելու օրը, բայց նաև մտածում եմ՝ ու՞մ է պետք այդպիսի ընկերուհին: Իսկ եթե նման մեկ սխալ նրա կողմից ևս մեկ անգամ լինի, այդ դեպքում ես ինքս ինձ չեմ կարողանա ներել:

Կատեգորիա՝ Ընկերություն | Ավելացրել է՝ ANJELIKA_EPREMYAN
1 2 3 ... 23 24 »