Ծայրահեղությունից ծայրահեղություն - Ընկերություն - Միկրոբլոգ - Status4ka - Ո՞վ ասաց, որ չկա

Ծայրահեղությունից ծայրահեղություն

 
 
Ընկերություն՝ շատերի կարծիքով ամենաթանկ բանն աշխարհում, ոմանց կարծիքով էլ պարզապես շահերի բախում: Իսկ իրականու՞մ... իրականում կան մարդիկ, ովքեր լավ ընկեր են՝ անկեղծ են ամեն հարցում, միշտ պատրաստ են օգնելու, պետք եղած ժամանակ կողքիդ են, անում են ամեն խենթություն քեզ հետ միասին, մայրիկիդ հետ կարրող են ավելի մտերիմ լինել, քան դու :Դ ... այո՛, ու նույն վերաբերմունք էլ ակնկալում են: Այսօրվա ընկերությունը կարելի է անվանել «Ծայրահեղությունից ծայրահեղություն»...
 
 Բայց երբ նրանք հանդիպում են ժամանակակից «ընկերների», ի՞նչ է տեղի ունենում: Նրանք կորցնում են հավատը ամբողջ մարդկության հանդեպ, և դուրս է գալիս՝ մեկի կամ մի քանիսի պատճառով տուժում են բոլորը: Ինքս էլ հանդիպել եմ նման «ընկերների», հուսահատվել եմ, հիասթափվել եմ, մեղադրել եմ ինձ մարդկանց լավ չճանաչելու համար, բայց չէ՞ որ ես սպասել եմ նրանցից այն, ինչը  ինքս եմ տվել: Երբ շրջապատումս տեսնում եմ ընկերների, ովքեր միասին են միշտ, խենթություններ են անում, միասին լացում են, միասին ծիծաղում, հիշում եմ իմ նախկին ընկերուհիներին, որոնց ավելի շատ ժամանակ էի տրամադրում, քան աշխարհիս երեսին եղած ամենաանկեղծ ու սրտացավ ընկերուհուս՝ մորս:  Բայց այժմ հասկացել եմ սխալս, իհարկե՛, շրջապատումս ունեմ շատ ծանոթ աղջիկներ, բայց որպես ընկերուհի ունեմ մեկին, չնայած առաջվա պես չեմ կարող ամեն ինչ վստահել, չեմ կարող մի քանի անգամ կատարածս սխալը նորից կրկնել: 
   Ասում են, որ տղաների ընկերությունն ավելի կայուն է լինում, ամուր հիմքերի վրա հիմնված, հարատև... Ես էլ եմ այդպես կարծում: Երևի նրանից է, որ տղաներն ավելի քիչ նախանձ են, քան աղջիկները, նրանք իրենց խոսքի (երդման) տերն են, միգուցե...
Ընկերը լավ բան է, եթե անկեղծ է: Զգույշ եղե՛ք ընկերներ ընտրելիս, այն կարող է ճակատագրական  լինել: Մի՛ վստահեք մինչև հոգու խորքը, ունեցե՛ք մի սահման, որը չարժե անցնել: Ձեզ հավատարիմ ու անկեղծ ընկերներ եմ ցանկանում: Գնահատե՛ք հավատարիմներին ու պահպանե՛ք ձեր ընկերությունը մինչև հուր-հավիտյան: 

Խմենք կենացն անդավաճան ընկերության, ընկերների այն սերության, 
Որ մինչև իսկ չի ընդհատվում աքսորի մեջ ու գերության: 
Ընկեր լինենք Նույն հուզմունքի, համոզմունքի, 
Նույն ճաշակի , դրոշակի, ոչ թե ընկեր լոկ բաժակի....
    Պարույր Սևակ           
      
Կատեգորիա՝ Ընկերություն | Ավելացրել է՝ Ռիմա Դումանյան | Դիտումներ՝ 204
Ընդհանուր մեկնաբանությունների քանակը՝ 9
★Դիանա★
★Դիանա★ | Մեկնաբանություն №8 | Ավելացվել է 14.03.2016 Spam

Շատ հրաշալի հոդված էր: 9

RIDU
RIDU | Մեկնաբանություն №9 | Ավելացվել է 15.03.2016 Spam

մերսի՜ 109 109

★Դիանա★
★Դիանա★ | Մեկնաբանություն №7 | Ավելացվել է 14.03.2016 Spam

Խմենք կենացն անդավաճան ընկերության, ընկերների այն սերության,
Որ մինչև իսկ չի ընդհատվում աքսորի մեջ ու գերության:
Ընկեր լինենք Նույն հուզմունքի, համոզմունքի,
Նույն ճաշակի , դրոշակի, ոչ թե ընկեր լոկ բաժակի....

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №5 | Ավելացվել է 14.03.2016 Spam

Ընկերը լավ բան է, եթե անկեղծ է: Զգույշ եղե՛ք ընկերներ ընտրելիս, այն կարող է ճակատագրական լինել: Հաստատ

RIDU
RIDU | Մեկնաբանություն №6 | Ավելացվել է 14.03.2016 Spam

38

✞❤Poghosyan✞❤
✞❤Poghosyan✞❤ | Մեկնաբանություն №2 | Ավելացվել է 12.03.2016 Spam

Շատերին եմ ասել«ընկեր»,բայց եզակիներն են մնացել կողքիս:Գնահատեք ընկերներին , ովքեր դարձել են ձեր ընտանիքի մի մասնիկը : Այդպիսինները շատ քիչ են Առաջ հավատում էի, որ online մարդիկ կարող են ընկեր կոչվել...Կամ էլ անկեղծ լինեն քեզ հետ...
Բայց հասկացա, որ ոչ բոլորին կարելի է ընկեր կոչել, ու ոչ բոլորն են քեզ հետ անկեղծ...

RIDU
RIDU | Մեկնաբանություն №3 | Ավելացվել է 13.03.2016 Spam

Ահա. .Ցավոք էտպեսա

Lus:)
Lus:) | Մեկնաբանություն №1 | Ավելացվել է 12.03.2016 Spam

9

RIDU
RIDU | Մեկնաբանություն №4 | Ավելացվել է 13.03.2016 Spam

109

Անուն *:
Email *:
Կոդ *: