Էջ 3-րդ 3-ից«123
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Կռնատ աղջիկը (Հովհաննես Թումանյան)
Կռնատ աղջիկը
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 22:42 | Сообщение # 31
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Մի անգամ էս քարվանսարի դուռն է գալի մի աղքատ կին իր փոքրիկ տղի հետ։ Թագավորի տղեն իր ընկերոջը ասում է. — Եկ ներս կանչենք էս աղքատ կնկանն ու իր երեխին։ Սրանք լավ հեքիաթներ են գիտենում ու լավ էլ պատմում են. հեքիաթ կպատմի, մենք էլ դարդի տեր մարդիկ ենք, կլսենք, գիշերն անց կկենա։ Ընկերոջ կնիկն էն կողմից հակառակում է, թե՝ մենք հազիվ ենք տեղավորվում, դրանց ո՞րտեղ բերենք։ Թագավորի տղեն որ շատ խնդրում է, ներս են թողնում մուրացկան կնկանն ու իր երեխին։ Մերը պատի տակին կուչ է գալի, երեխեն էլ կողքին։ Թագավորի տղեն ասում է. — Քուններս չի տանում, քույրիկ, հեքիաթից, առակից կիմանաս, պատմի լսենք, գիշերն անցկենա։ — Ես ոչ հեքիաթ գիտեմ, ոչ առակ,— պատասխանում է աղքատը,— ես մի ճշգրիտ պատմություն գիտեմ, մի պատահած դեպք և շատ հետաքրքրական, թե կուզեք, պատմեմ, լսեք։ — Լավ, էդ պատմի։ Ու աղքատ կինը սկսում է պատմել։ — Մի ժամանակ մի աշխարհքում լինում են, չեն լինում, մի քույր մի ախպեր են լինում։ Ախպերը պսակվում է, կին է բերում, մի չար ու նախանձոտ կին։ Տանտիկինը էն կողմից բարկանում է. — Հը´, սկսեց գլխիցը դուրս տալ։ — Ա՛յ կնիկ, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես խանգարում, թող պատմի.— նեղանում է մարդը։— Պատմի, քույրիկ, դու պատմի... Աղքատ կնիկը շարունակում է իր հեքիաթը. — Քույրը մի գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ է լինում, ամենքը սիրում են նրան։ Ախպերն էլ ամեն տուն գալով միշտ նրա համար մի բան է բերում՝ կամ ծաղիկ, կամ միրգ, կամ հագուստ և կամ թե չէ՝ մի քաղցր խոսք է ասում։ Նախանձում է չար հարսը, հնարքներ է մտածում, թե ինչպես անի, որ կորցնի գեղեցիկ աղջկանը։ — Հը, դե տեսեք ինչ է ասում է՛ս անզգամը...— կրկին մեջ է ընկնում տանտիկինը։ — Ա՛յ կնիկ, ի՞նչ պատահեց քեզ. թող լսենք, տեսնենք ինչ է ասում։ Դու շարունակի, քույրիկ, սրան ականջ մի դնիլ։ Աղքատ կնիկը շարունակում է. — Հնարքներ է մտածում չար հարսը։ Մի օր տան կահկարասին է ջարդում ու դնում անմեղ աղջկա վրա, մյուս օրը մարդու սիրած ձին է բաց թողնում, կորցնում ու մեղադրում քրոջը, տեսնում է բան չի դառնում, վերջը իր երեխին օրորոցի մեջ մորթում է, դանակը դնում քնած աղջկա գրպանը... — Ձենդ կտրի, լիրբ, անզգամ, ո՞վ է իմացել, որ մերն իր երեխին մորթի,— ճչում է տանտիկինը։ — Ի՞նչ ես ընդհատում,— գոռում է մարդը կնոջ վրա։— Թող պատմի, չե՞ս տեսնում՝ ինչ հետաքրքրական բան է պատմում։ Աղքատը շարունակում է. — Դատաստան են անում, կտրում են անմեղ աղջկա կռները ու էնպես կռնատ հալածում, կորցնում հեռո՜ւ, հեռո՜ւ... Հալածված թափառում է նա անծանոթ անտառներում։ Էն երկրի թագավորի տղեն օրերից մի օր որսի է դուրս գալի էն անտառները, գտնում է գեղեցիկ աղջկանը ու պսակվում է նրա հետ։ Թագավորի տղեն հեռու երկիր է գնում։ Նրա գնալուց հետո կինը ծնում է մի ոսկեգանգուր երեխա։ Աչքալուսի նամակ են գրում հորը։ Նամակատարը ճամփին հյուր է ընկնում կռնատ աղջկա եղբոր տունը։ Չար հարսը գիշերը փոխում է նամակը, նոր նամակ է գրում թագավորի տղին, թե՝ «քու կնիկը ծնել է, շան լակոտ է բերել...» — Սո՛ւս, հերիք էր ինչ որ տակից-գլխից դուրս տվիր, դուրս կորի գնա,— կատաղում է տանտիկինը։ — Ախպեր, կնկանդ ասա հանգիստ կենա, լսենք, տեսնում ես ինչ պատմություն է անում,— խնդրում է թագավորի տղեն ընկերոջը։ Աղքատը շարունակում է. — Թագավորի տղեն կարդում է փոխած նամակը, վշտանում է, բայց էլի գրում է, որ պահեն, մինչև ինքը կգա։ Նամակատարը վերադարձին կրկին հյուր է ընկնում նույն տունը։ Էս նամակն էլ է փոխում չար հարսը ու գրում է, թե՝ «Նամակն ստանալուն պես իր ծնածը կրծքին կապեցեք ու դուրս արեք իմ կնոջը»։ Էս նամակն ստանում են թագավորն ու թագուհին, շատ են զարմանում, շատ են տանջվում, բայց ինչ անեն, կատարում են ինչ որ գրած է. երեխին մոր դոշիցն են կապում ու դուրս անում։ — Էս ո՞րտեղից եկավ էս շունը,— աղաղակում է տանտիկինը։ — Բավական է,— գոռում են վրեն մարդն ու թագավորի տղեն։— Պատմի, քույրիկ, հետո՞... հետո՞... Աղքատը շարունակում է. — Հետո թագավորի տղեն տուն է գալի։ Լսում է ինչ է պատահել, ետ է դառնում, գնում է իր կնոջն ու երեխին ման գալու։ Պատահում է կռնատ աղջկա եղբորը։ Նա էլ դուրս էր եկել իր քրոջը ման գալու։ Ընկերանում են ու ման են գալի։ Շատ են ման գալի, չեն գտնում։ Գալիս են, մեծ ճանապարհի վրա մի քարվանսարա են պահում... — Սուտ է ասում,— գոչում է տանտիկինը։ Իսկ մարդն ու թագավորի տղեն ապուշ կտրած սպասում են վերջին։ Եվ աղքատ կինը հասնում է վերջին. — Սոված ու ծարավ թափառում է հալածված մերը իր ոսկեգանգուր երեխի հետ, վերջը աղքատ, տկլոր գալիս է, հասնում էդ քարվանսարայի դուռը... Ախպերն ու ամուսինը մեղքանում են, ներս կանչում, խնդրում են, որ մի հեքիաթ ասի իրենց համար... — Վա՜յ...— ուշաթափվում է տանտիկինը։ — Լուսիկ ջա՜ն... մի՞թե դու ես...— վեր են թռչում թագավորի տղեն ու ընկերը,— Լուսիկ ջան... — Հա, ձեր Լուսիկն եմ ես, ահա իմ ախպերը, ահա իմ ամուսինը, ահա իմ ոսկեգանգուր երեխան, և ահա չար հարսը... Լեզվով չի պատմվիլ, թե ինչպես են ուրախանում ամենքը, որ իրար որոնում էին ու գտնում են վերջապես։ Իսկ չար հարսին կապում են կատաղի ձիու պոչից ու բաց են թողնում արձակ դաշտերում։ Որտեղ արյունն է կաթում, էնտեղ փուշ ու տատասկ է դուրս գալի, որտեղ արտասուքն է թափվում, էնտեղ լիճ է գոյանում։ Էն լճի խորքում երևում է մի երեխա՝ քնած օրորոցում, դանակը դրած գլխի տակին։ Ասում են՝ երևում է և մի վանք, էն վանքում չոքած է մի կին ու լալիս է, լալիս է, անվերջ լալիս է։
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 23:08 | Сообщение # 32
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Չորեքշաբթի, 02.12.2015, 23:39 | Сообщение # 33

Որոնել: