Պոետն ու Մուսան - Էջ 2 - Ֆորում
Էջ 2-րդ 2-ից«12
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Պոետն ու Մուսան (Հովհաննես Թումանյան)
Պոետն ու Մուսան
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 04.04.2014, 16:14 | Сообщение # 16
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
9 9 9 9 9 9 9 9 9 9 9 9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Երկուշաբթի, 23.03.2015, 11:25 | Сообщение # 17
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
9
 
Lusinka:)Дата: Շաբաթ, 27.06.2015, 08:56 | Сообщение # 18
Группа: Ջնջվածները





9 9
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Ուրբաթ, 07.08.2015, 21:31 | Сообщение # 19
Группа: Ջնջվածները





Պոետն ու Մուսան

Նըստած եմ մի օր ու միտք եմ անում.
Միտք եմ անում, մի՜տք, ու չեմ կարենում
Մի հընար գըտնեմ՝ ցավերըս հոգամ․․․
Վեր կենամ, ասի, մեկի մոտ գընամ,
Կըրկին պարտք անեմ, գըլուխը քարը,
Մինչև որ տեսնենք ինչ կըլնի ճարը։
― Ողջու՜յն Պառնասի գըլխից սըրբազան․․․
Ետ նայեմ տեսնեմ՝ իմ ծանոթ Մուսան։
― Վե՛ր կաց, բանաստե՛ղծ, կանչում է էսպես,
Վե՛ր կաց, ներշընչվի՛ր, դուրս արի հանդես,
Տանջվում են ահա եղբարքըդ թըշվառ,
Հեծում, հալածվում աշխարհից աշխարհ։
Երկինք են հասել արցունք ու արյուն․․․
Ահա՝ քեզ համար բերել եմ ավյուն,
Հույս տուր վըհատին, ըսփոփիր որբին,
Ուժ տուր պանդըխտին իր երկար ճամփին։
Նայիր՝ աղջիկը ի՜նչպես ծաղկել է,
Աչքերի մըթնից պայծառ ծագել է
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Ուրբաթ, 07.08.2015, 21:33 | Сообщение # 20
Группа: Ջնջվածները





Պոետն ու Մուսան

Նըստած եմ մի օր ու միտք եմ անում.
Միտք եմ անում, մի՜տք, ու չեմ կարենում
Մի հընար գըտնեմ՝ ցավերըս հոգամ․․․
Վեր կենամ, ասի, մեկի մոտ գընամ,
Կըրկին պարտք անեմ, գըլուխը քարը,
Մինչև որ տեսնենք ինչ կըլնի ճարը։
― Ողջու՜յն Պառնասի գըլխից սըրբազան․․․
Ետ նայեմ տեսնեմ՝ իմ ծանոթ Մուսան։
― Վե՛ր կաց, բանաստե՛ղծ, կանչում է էսպես,
Վե՛ր կաց, ներշընչվի՛ր, դուրս արի հանդես,
Տանջվում են ահա եղբարքըդ թըշվառ,
Հեծում, հալածվում աշխարհից աշխարհ։
Երկինք են հասել արցունք ու արյուն․․․
Ահա՝ քեզ համար բերել եմ ավյուն,
Հույս տուր վըհատին, ըսփոփիր որբին,
Ուժ տուր պանդըխտին իր երկար ճամփին։
Նայիր՝ աղջիկը ի՜նչպես ծաղկել է,
Աչքերի մըթնից պայծառ ծագել է
Կյանքի արևը ու սիրտ է հուզում,
Անձնըվեր սիրո երգեր է ուզում․․․
Ուրախ ու անհոգ գարունն էլ ահա
Բազմել է կանաչ սարերի վըրա,
Ձորերը լըցվել, փըռվել հովիտում.
Հավքերն երգում են, ծաղկունքը փըթթում․․․
Դու էլ ըսթափվի՛ր, երգիր քեզ նըման,
Ողջունի՛ր շըքեղ գալուստը գարնան։
― Հերիք է, Մուսա՛, երկինքը վըկա,
Էլ համբերելու սիրտ ու տեղ չըկա.
Էնպե՛ս կանեմ քեզ, որ դու մոռանաս
Արյուն ու գարուն, պոետ ու Պառնաս։
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Ուրբաթ, 07.08.2015, 21:33 | Сообщение # 21
Группа: Ջնջվածները





― Էն տաղա՞նդը, էն ձի՞րքն հապա,
Որ տըվել եմ․․․
― Ա՛յ խաբեբա,
Ահա ես էլ էդ եմ լալիս.
Ինչո՞ւ էս ձիրքն էիր տալիս։
Չըգիտեի՞ր միթե այնժամ,
Թե ինչ աշխարք պիտի ես գամ։
Թող լինեի մի կեղեքող,
Հավաքեի միշտ փող ու փող.
Առաջ թեև «գազան» ու «ցեց»,
Կըդառնայի շուտով ես մեծ,
Վեհ բարերար
Ազգի համար.
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Ուրբաթ, 07.08.2015, 21:33 | Сообщение # 22
Группа: Ջնջվածները





Մեռած օրըս էլ պըսակ տային.
«Իր որբ ազգից― միակ հային»։
Կամ թե տերտեր լինեի թող,
Խաչը վըզիս մեռել թաղող,
Սուփրի վերև միշտ նըստեի,
Իմ ապրուստը դըրըստեի.
Ազգն էլ աչքը տընկեր վըրաս.
— Իմ փըրկողը դու ես, որ կաս։
Ահա էսպես բան լիներ մարդ,
Գընար ապրեր լի ու հանդարտ։
Կամ սընգուրված մի ճոխ հիմար,
Որ ապրում է լոկ իր համար,
Ուտում-քընում, ելնում-ուտում,
Լի՜, գո՜հ, ինչպես աղբակույտում
Հանգիստ ապրող որդը պարարտ։
Կըլինեի հարգի մի մարդ,
Նույնիսկ եթե գըլուխըս այնժամ
Դատարկ լիներ հազար անգամ,
Քան թե հիմա իմ գըրպանը։
Ահա կյանքում էս է բանը.
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 18:32 | Сообщение # 23
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 23:11 | Сообщение # 24
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
Իսկ ես՝ անփորձ, անխելք հիմար,
Ողջ մերժեցի լոկ քեզ համար.
Պատրաստ կյանքից, բախտից փախած,
Գանձանակի թեփշին թողած,
Քընարն առա,
Պոետ դառա ,
Երգ ու տաղով մըտա հանդես,
Հե՜յ, Մուսայի ընկերն եմ ես,
Ձեն տըվի ես ոգևորված։
Հա՜, հա՜, հա՜, հա՜, բիրտ հըռհըռաց
Ժողովուրդը միաբերան,
Թըռցրել է խելքն էս խեղճ տըղան։
Հեռո՛ւ կորի, խե՜նթ պատանի,
Որ անպիտան գործի, բանի,
Ուշք ու միտքըդ տըվել երգին՝
Մի չես նայում էս աշխարքին․․․
Մենք մարդիկ ենք - գործ ենք անում,
Խենթ-մենթ բաներ չենք հասկանում։
Ես գոչեցի. ― խավա՜ր ամբոխ,
Պաշտում ես դու լոկ փայլ ու փող,
Չես հասկանում դու պոետին.
Ե՜ս, երկընքի քընքույշ որդին,
Երգում եմ սե՜ր, ճըշմարտությո՜ւն․․․
Ու գընացի խըմբագրատուն։
― Տեր խըմբագիր, պոետ եմ նոր,
Բերել եմ ձեզ ոտանավոր.
Ահա կարդամ ակա՛նջ դըրեք,
Ձեր հանդիսում տեղավորեք։
«Սևորա՜կ աչքեր, սևորա՜կ աչքեր,
Հալածում եք ինձ դուք օր ու գիշեր,
Նայում եք անթարթ իմ հոգու խորքում․․․
Ինչո՞ւ չեք քընում, ինչո՞ւ չեք փակվում.
Բանաստեղծն արդեն տանջանքից հոգնել՝
Ուզում է քընել, հավիտյա՜ն քընել․․․
Դուք էլ քընեցեք, սևորա՜կ աչքեր,
Ցերեկըս անցել է, գիշեր է, գիշեր․․․»
― Ոչինչ, կոկիկ է։ Խոսելով անկեղծ՝
Դուք վատ չեք գըրում, պա՛րոն բանաստեղծ.
Ամեն տողում տասն են վանկերը,
Բայց ինձ աղքատ են թըվում հանգերը։
Հապա մի տըվեք, ուղղեմ ես հիմա,
Տեսեք՝ թե որքան սահուն դուրս կըգա։
Ուղղում եմ ես միշտ մեր պոետներին,
Էսպես եմ պոետ շինել բոլորին։
«Սևորա՜կ աչքեր, սևորա՜կ աչքեր,
Հալածում եք դուք ինձ ինչպես քաջքեր․․․»
Ես իսկույն ինչպես հալածված քաջքից՝
Փախա խըմբագրից ու իրեն աչքից,
Երգերըս ուղիղ տարա տըպարան.
Դուրս եկավ եսպես մի նոր երգարան։
Այնժամ մըտրակող մի թունդ պուբլիցիստ,
Հայտնի քըննադատ, բազմագետ ու խիստ,
Սաստիկ վըրդովված, անաչառ հոգով
Ծաղրի առավ ինձ իրեն «ակնարկով»։
― Ես դեմ եմ, ասավ, բանաստեղծության,
Զըզվեցնում է ինձ էդ երգի Մուսան։
Ո՜չ մըտքեր են պետք, ո՜չ ձիրք և ոչ խելք,―
Բառեր ու հանգեր - և ահա քեզ երգ։
Հենց նոր դուրս եկած էս խակ տըղան էլ
Գըլխից էս տեսակ բաներ է հանել։
Ուրի՜շ բան էին հին պոետները․․․
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 23:02 | Сообщение # 25
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Հինգշաբթի, 03.12.2015, 20:49 | Сообщение # 26
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
9
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Պոետն ու Մուսան (Հովհաննես Թումանյան)
Էջ 2-րդ 2-ից«12
Որոնել: