Էջ 4-րդ 4-ից«1234
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Վարդան Այգեկցի (կենսագրությունը և ստեղծագործությունները)
Վարդան Այգեկցի
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 04.04.2014, 16:10 | Сообщение # 46
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Թագավորն ու ծերունին

Բաբելոնի թագավորը մեծ զորաբանակով քաղաք մտնելիս տեսավ մի ծերունու, որ արմավենի էր տնկում։
— Ով ծերունի,— ասում է թագավորը,— ինչո՞ւ ես տնկում: Չէ՞ որ դա քառասուն տարի հետո պիտի պտուղ տա, իսկ դու այսօր–վաղը գնալու ես։
— Թագավո՛ր,— պատասխանում է ծերուհին,— մի մարդ տնկել էր արմավենի, ես վայելեցի պտուղը, ես էլ տնկում եմ, որ մեկ ուրիշը վայելի:
— Տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորն իր ենթականերին,— որովհետև բարի ու լավախոհ մարդ է:
Վերցնելով դրամը, ծերունին գոհ եղավ ճակատագրից։
— Ինչո՞ւ գոհ եղար,— հարցնում է թագավորը։
— Որովհետև,— պատասխանում է ծերունին,— ամեն ծառ տնկող քառասուն տարին լրանալուց հետո է վայելում, իսկ ես այսօր վայելեցի։
— Դարձյալ տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորը:
Ծերունին նորից արտահայտեց իր գոհունակությունը:
— Ինչո՞ւ կրկին հայտնեցիր գոհունակություն,— հարցնում է արքան։
— Գոհ եղա ճակատագրից, որովհետև ամեն տունկ տարին մի անգամ է պտուղ տալիս, իսկ իմ ծառը այսօր երկու անգամ պտուղ տվեց։
Թագավորին հաճելի թվաց ծերունու պատասխանը։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 04.04.2014, 16:11 | Сообщение # 47
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Թագավորն ու նրա ուսիցիչը

Մի թագավոր, վեճ ունենալով սահմանակից երկրի թագավորի հետ, որոշեց մի համարձակ ու հմուտ դեսպան ուղարկել նրա մոտ, որպեսզի իր կողմից հանդիմանություն ու սպառնալիք կարդա նրան։ Ընտրությունը կանգ առավ մի իմաստուն մարդու վրա, որն իր ուսուցիչն էր եղել ու հավատարիմ մարդը։ Թագավորը հայտնեց նրան իր դիտավորությունը և այն բոլոր հոխորտանքները, որ պիտի հաղորդվեր։
Ուսուցիչը, որ շատ լավ գիտեր հակառակորդ թագավորի ցասկոտ բնավորությունը և անզուսպ վարքը հրաժարվեց։
— Խնդրում եմ, արքա, ազատիր ինձ այդ դեսպանությունից, հակառակ դեպքում նա գլուխս կտրել կտա։
— Բոլորովին մի՛ վախեցիր,— քաջալերելով նրան ասում է թագավորը,— եթե նա քո գլուխը կտրի, ես խոստանում եմ, այստեղ իմ տերության մեջ գտնել նրա բոլոր հպատակներին և գլխատել:
— Ճիշտն ասած, արքա, հավատում եմ քեզ, որ կարող ես անել այն, ինչ ասում ես,— պատասխանում է ուսուցիչը,— Բայց աղաչում եմ հավատալ, որ նրա հպատակների այդքան կտրած գլուխների մեջ չես կարող գտնել մի այնպիսի գլուխ, որ այնքան հարմար լինի իմ անձին, ինչպես իմ գլուխը։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 04.04.2014, 16:11 | Сообщение # 48
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Կնոջ խորամանկությունը

Մի մարդ երկրից երկիր էր շրջում, գրի առնելով կանանց խորամանկությունները։ Այսպես կազմեց երեք մեծ հակ ու դեռ շարունակեց հավաքելը։ Նա գնաց, մտավ մի քաղաք ու հանդիպեց մի շատ խորամանկ կնոջ:
— Բարի՛ եկար,— ասաց կինը նրան ու առաջնորդեց իր տուն, մտածելով, թե բեռների մեջ կերպաս, ոսկի ու արծաթ շատ կա։ Երեկոյան կինը դիմեց հյուրին։
— Բեռներդ ի՞նչ են, ուզում եմ ինձ անհրաժեշտ բաներ գնել։
— Ծախու ոչինչ չունեմ,— պատտասխանեց մարդը։
— Հապա ունեցածդ ի՞նչ է։
— Կնոջ խորամանկություններն են,—- ասաց հյուրը,– շրջել եմ երկրից երկիր, գրի առել։ Եկա այստեղ, որ էլի գրեմ։
Եվ կինը որոշեց վառել նրա բեռները։ Հնարը գտավ։ Տան մեջ կար մի մեծ փուռ, որ երեք բեռ թուղթ էր տեղավորում։ Կինը փուռը վառեց ու վերադառնալով՝ ձուկ տապակեց: Նա տապակած ձուկը դրեց հյուրի առջև ու փակեց տան երեք դռները։ Հյուրն սկսեց ձուկն ուտել։ Իսկ ինքը, օգնություն կանչելով, սկսեց ճչալ բարձր ձայնով։ Հարևանները սրեր ու բահեր առած եկան բախեցին դուռը:
— Վառի՛ր թղթերդ, թե չէ սպանել կտամ քեզ,–— ասաց կինը հյուրին։
Մարդն ստիպված վառվող փռի մեջ նետեց բոլոր թղթերը։ Կինը գնաց, բացեց դուռը և ասաց հավաքված հարևաններին.
— Այս քանի տարի է, չէի տեսել իմ միակ հորեղբորորդուն։ Նա եկավ իմ տուն, ու ես հյուրասիրեցի ձկով: Փուշը մտավ կոկորդը, և նա մեռնելուց հազիվ ազատվեց։
Հարևանները՝ ներս մտան, տեսան, որ, իսկապես, ձուկ կար դրված սեղանին։ Հավատացին ու գնացին։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 04.04.2014, 16:12 | Сообщение # 49
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Չզղջացած մեղավորը

Խաչատուր անունով մի ջրաղացպան հիվանդացավ, հրեշտակն եկավ հոգին առնելու։ Իսկ նա աղաչեց հրեշտակին. — Մեղավոր եմ, ապաշխարելու ժամանակ տուր։ Հրեշտակը աստծու հրամանով նրան տասնհինգ տարի ժամանակ տվեց, ասելով. — Լա՛վ, աղոթիր ու ապաշխարիր։ Եվ նա, առողջանալով մտածում է. «Տասնհինգ տարին շատ է ապաշխարհելու համար. տասը ուտեմ-խմեմ, հինգն ապաշխարեմ»: Երբ տասը տարին անցավ, մտածեց «Չորսն ուտեմ, մեկն ապաշխարեմ»։ Երբ սա ևս լրացավ, ասաց. «Տասն– [էջ 169] մեկ ամիսն ուտեմ–խմեմ, մեկ ամիսը բավական է»։ Իսկ հետո ասաց, «Քսանհինգ օրն ուտեմ, հինգ օր ապաշխարեմ»։ Տասնհինգ տարի բոլորովին չապաշխարեց և մտքում ասում է. «Ինչ որ ասաց հրեշտակը, չկատարեցի։ Փախչեմ հաբեշների աշխարհը գնամ, երեսս սևեմ և լեզուս փոխեմ, որ երբ հրեշտակը գա՝ չճանաչի ինձ»։ Եվ հագնելով արաբ կնոջ շորեր, մրով սևացնելով երեսը, ճանապարհ էր գնում արաբ կանանց հետ։ Երբ տասն օրը լրացավ, հրեշտակն եկավ ու ասաց. — Ո՞ւր ես դնում, ջրաղացպան։ Նա սկսեց արաբերեն խոսել. — Քեզ չեմ ճանաչում, աշտա խալ սադի: Եվ ասում է հրեշտակին. — Ի՞նչ ես ասում, պարոն։ Հրեշտակն ասում է. — Ո՜վ ողորմելի, այն ժամանակ սպիտակ երեսով չեկար արքայություն, հիմա արի սև երեսով դժոխք տանեմ: Հոգին առավ և տարավ դժոխք։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 04.04.2014, 16:12 | Сообщение # 50
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Արծաթասերի աղոթքը

Մի արծաթասեր ու ագահ մարդ ասում էր.
— Է՜, աստված, ինչ բան որ ձեռքս ընկնի, ոսկի և արծաթ դառնա։
Եվ աստված կատարեց նրա խնդիրքը։ Ինչ որ ձեռքն էր ընկնում, անմիջապես ոսկի և արծաթ էր դառնում՝ թե՛ հաց, թե՛ ջուր, և թե՛ այլ բան։ Ժամանակ անց սովից սատկեց։
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 04.04.2014, 16:13 | Сообщение # 51
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Իմաստուն դատավորը

Մի մարդ ուներ չար կին և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես թե քո երեք որդիները քեզնից են : Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»: Եվ նա հարցրեց թե, ո՞րն է իմը, և կինը չասաց: Եվ երբ հայրը մեռնում էր՝ ասաց. «Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն»: Եվ եղբայրները կռվում էին իրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ: Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով, և նետը ծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը: Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվին հայրենի կայքը:
 
✞❤Poghosyan✞❤Дата: Երկուշաբթի, 23.03.2015, 11:25 | Сообщение # 52
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
9
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 18:30 | Сообщение # 53
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 23:03 | Сообщение # 54
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
ԳԻՆԻ

Մի թագավոր մի որդի ուներ: Նա հրամայեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:

Մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն: Երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց:

Թագավորի որդին խիստ գինով էր: Նա հարբած դուրս եկավ ընկավ աղբանոցը և մեռավ:

Թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա փակեք և կարասները կոտրատեք: Այդպես արին:

Մի այրի կին մի որդի ուներ: Նա պահեց իր հնձանն ու գինին: Ամեն առավոտ ու երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն:

Այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին: Թագավորն առավոտյան հրամայեց՝ եթե իմ առյուծին սպանողը գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի:

Եկան այրի կինը և նրա որդին:

Թագավորը նրան հարցրեց, թե ինչպե՞ս սպանեցիր առյուծին: Նա ասաց, թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Մայրն ասաց, թե նրան գիշերով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել:

Թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք, ոչ թե աղբանոցում մեռնեք:
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 23:05 | Сообщение # 55
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Հինգշաբթի, 03.12.2015, 00:03 | Сообщение # 56
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ԿՌՈՒՆԿԸ ԵՎ ԷՇԸ

Հավաքվեցին թռչունները և ասացին, թե ում ձայնը զորավոր է, նրան մեզ թագավոր դնենք, որպեսզի պատերազմի ժամին կանչի մեզ:

Կռունկը երկինք բարձրացավ և գոչեց. նրան հավանեցին թռչունները և օծեցին թագավոր:

էշը եկավ և ասաց.

— Ա՛յ, եթե ինձ ոտի տակ անեիք, որ նրա փոխարեն ե՛ս բարձրանայի, դուք կլսեիք, թե ում ձայնն է զորավոր:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Վարդան Այգեկցի (կենսագրությունը և ստեղծագործությունները)
Էջ 4-րդ 4-ից«1234
Որոնել: