ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ - Էջ 66 - Ֆորում
Էջ 66-րդ 66-ից«12646566
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (կենսագրություն,կյանքից դեպքեր, գրվածքներ, բանաստեղծություննե)
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Կիրակի, 09.08.2015, 00:25 | Сообщение # 976
Группа: Ջնջվածները





գրքի քննարկումը։ Զեկուցում է Հայկ Գյուլիքեվխյանը։
1931, փետրվար 19-20- Լուսժողկոմատի կազմակերպած պոեզիայի հարցերին նվիրված ասուլիսում դասախոսում է «Ներկա պրոլետարական գրականության հիմնական տենդենցները» նյութով։
1931, մարտ - Ներգրավվում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի, իսկ նոյեմբերին՝ Անդրկովկասյան պրոլետարական գրողների վարչությունների կազմում։
1931, օգոստոս 3 - ՀԳՄ քարտուղարության որոշմամբ գրողները կցվում են արտադրական ձեռնարկությունների։ Չարենցը կցվում է Երևանի ծխախոտի գործարանին։
1931, սեպտեմբեր 29- Ամուսնանում է Իզաբելա Նիազովայի հետ (ծնվ. 1909թ.), որը Մոսկվայում ավարտել էր 7-ամյա դպրոց։ Ծնողները Բաքու էին տեղափոխվել Շամախիից։ Իզաբելայից Չարենցն ունենում է երկու դուստր՝ Արփիկ (1932թ.) և Անահիտ (1935թ.)։ Մահացել է 1969-ին Երևանում։
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Կիրակի, 09.08.2015, 00:25 | Сообщение # 977
Группа: Ջնջվածները





ազատում են զբաղեցրած պաշտոնից, նյութապես ապահովում, որպեսզի նվիրվեն գրական աշխատանքի։
1932, փետրվար - «Նոր ուղի» ամսագրում (թիվ 2) տպագրվում է Հարություն Մկրտչյանի (Քսպե) «Խորհրդային Հայաստանի պոեզիան» հոդվածը, որի մեջ Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուի կապակցությամբ օգտագործվել են «իդեոլոգիական սխալներ», «իդեալիստական երկվություն», «ծայրահեղ ինդիվիդուալիստ», «սուբյեկտիվ իդեալիստ», «Չարենցը սայթաքել է», «Մեր պոեզիան պետք է ընթանա տրամագծորեն հակառակ ուղիով» արտահայտությունները։ Այս հոդվածի հեղինակին Չարենցը բազմիցս խարազանեց իր էպիգրամներում։
1932, մարտ - «Գրական թերթում» (թիվ 2) տպագրվում է Ն. Զարյանի «Բաց նամակ Եղիշե Չարենցին» նյութը, որի մեջ գրում է. ««Էպիքական լուսաբացում» … դու ավելի ես նահանջում դեպի ինդիվիդուալիզմի ինքնահանգստացուցիչ հանգրվանը։ … Հիմնականում սխալ ես լուծում կլասիկներին օգտագործելու հարցը։ … Քո նահանջի և լռության պատճառն այն է… որ դու… մասսաների հետ թույլ ես կապված…»:
1932, ապրիլ 23 - ՀամԿ(բ)Կ Կենտկոմը
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Կիրակի, 09.08.2015, 00:25 | Сообщение # 978
Группа: Ջնջվածները





1932 - Երևանում լույս է տեսնում «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգիրքը՝ նվիրված գրականությանը, արվեստին, գիտությանը և ժողովրդական տնտեսությանը։։ Գրքի պատասխանատու խմբագիրը Չարենցն էր։ Տեխնիկական խմբագրությունն արել էին Չարենցը և Տ. Խաչվանքյանը, ձևավորել էր Հակոբ Կոջոյանը։ Խմբագրության կազմում են Չարենցը, Բակունցը և Եղիա Չուբարը։ Գրքում զետեղված է նաև Չարենցի կենսագրությունն ու «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» պոեմը։
1933, ապրիլ 21- «Գրական թերթում» լույս է տեսնում Մկրտիչ Արմենի «Չարենցի և հարակից խնդիրների մասին» աղմկահարույց հոդվածը, որի մեջ ընդդեմ սոցիալիստական ռեալիզմի պաշտպանվում էր ազգային հատկանիշների խտացման դիրքորոշումը, որի կրողն էր Չարենցը։ Արմենը գրում է, որ Չարենցի ուղին «շարունակ եղել է ազգային հատկանիշների կոնսոլիդացիայի ուղին իր երկերում…»։ Նրա ստեղծագործությունն ընթացել է «ազգային ինքնորոշման ճանապարհով»։
1933, նոյեմբեր 14- ՀԿ(բ) կ Կենտկոմը Աղասի Խանջյանի բացակայությամբ որոշում է ընդունում «Հայպետհրատի արտադրանքի իդեոլոգիական անկայունության մասին»։ Ըստ այդմ որոշվում է՝ «2. Արգելել Չարենցի «Գիրք ճանապարհիի» հրապարակումը։ 4. Հեռացնել Չարենցին պետհրատի գեղարվեստական սեկտորի վարիչի պաշտոնից...»: Նոյեմբերի 22-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն Խանջյանի ղեկավարությամբ վերանայում է Նոյեմբերի 14-ի որոշումը. «Վերականգնել ընկ. Չարենցին պետհրատում իր նախկին աշխատա
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Կիրակի, 09.08.2015, 00:26 | Сообщение # 979
Группа: Ջնջվածները





հեռանկարները, 3. Ռուսական խորհրդային պոեզիան, նրա ձևական տենդենցներն ու հեռանկարները և ազդեցությունը հայ խորհրդային պոեզիայի վրա։ Հունիսի 28-ին բանախոսում է «Մեր գրական լեզվի զարգացման տենդենցները և Դ. Դեմիրճյանի լեզուն» նյութով։
1934, մայիս 6- «Գիրք ճանապարհի» գրքի արգելքի պատճառով դիմում է «Հ.Խ.Գ.Մ. կազմկոմիտեին»՝ «Ելնելով այս հանգամանքից, խնդրում եմ մինչև իմ գրքի մասին դրական լուծում ստանալը համարել ինձ Խ. Գ. միությունից դուրս»։
1934, հուլիսի վերջ - Երևանում 5000 օրինակ տպաքանակով լույս է տեսնում «Գիրք ճանապարհի» ժողովածուն։ Նկարիչ-ձևավորող՝ Հակոբ Կոջոյան։ Գիրքը պետք է լույս տեսներ 1933-ին։ Բայց այն դարձել էր բանսարկությունների առարկա և Կենտկոմի կարգադրությամբ կալանվել։ Չարենցն ստիպված գրքից հանում է «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» պոեմը և դրա փոխարեն ավելացնում «Արվեստ քերթության» և «Գիրք իմացության» բաժինները։
1934, օգոստոս 1-5- Երևանի կուլտուրայի տանը հրավիրվում է Հայաստանի գրողների առաջին համագումարը։ 7-րդ նիստում, օգոստոսի 5-ի երեկոյան ելույթ է ունենում Չարենցը։ Նա ընտրվում է ՀԳՄ վարչության և ԽՍՀՄ գրողների համագումարի պատվիրակության կազմում։
1934, օգոստոսի սկիզբ - Երևանում Չարենցի թարգմ
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Կիրակի, 09.08.2015, 00:26 | Сообщение # 980
Группа: Ջնջվածները





1935, աշուն - Գրողների միությանը կից կազմակերպում է երկամյա երեկոյան գրական համալսարան։ Մի կարճ ժամանակ Չարենցը դասավանդում է բանարվեստ և տաղաչափության հիմունքներ։
1935, դեկտեմբեր 30- ՀԽՍՀ 15-ամյակի կապակցությամբ Մոսկվայում, Կրեմլում ԽՍՀՄ ղեկավարությունն ընդունում է Հայաստանի աշխատավորության պատվիրակությանը, որի կազմում գրողներից ներկա էին Ստեփան Զորյանը, Ն. Զարյանը և Վախթանգ Անանյանը։ Ստալինը Զորյանի հետ վարում է այսպիսի զրույց.
«Ստալին - Ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը։
Զորյան - Ոչինչ։
Ստալին - Նրան կարծեմ նեղացնում են։
Զորյան - Նա այժմ ի
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Կիրակի, 09.08.2015, 00:26 | Сообщение # 981
Группа: Ջնջվածները





իսկ ՀԿ(բ) կ Կենտկոմի 1936թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ նշանակվում է նոր նախագահ։ Չարենցը չի ընդգրկվում անգամ հանձնաժողովի կազմում։
1936, փետրվար 2- Անդրերկրկոմի բյուրոն բավարարում է ՀԿ(բ) կ Կենտկոմի խնդրանքը՝ գրող Եղիշե Չարենցին հատուկ բուժման նպատակով արտասահման ուղարկելու կապակցությամբ։ Հատկացվում է անհրաժեշտ տարադրամ։ Իսկ 1936թ. հունիսի 29-ին ՀԿ(բ) կ Կենտկոմի բյուրոն որոշում է արտասահմանում գտնվելու ընթացքում Չարենցի ընտանիքին հատկացնել 800 ռուբլի։ Խանջյանի սպանությունից հետո Չարենցի արտասահման մեկնելու գործը ձախողվում է։
1936, 28 մայիս - Հայրենի հողին է հանձնվում Կոմիտասի աճյունը (մահ. 1935թ. հոկտ. 22-ին Փարիզում)։ Նրա մահվան ու հուղարկավորության տպավորություններով և հիշատակի ոգեկոչմամբ գրում է «Կոմիտաս», «Կոմիտասի հիշատակին» պոեմները և մի քանի բանաստեղծություն։

1936, հուլիս 9- Թիֆլիսում սպանվում է ՀԿ(բ) կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ Չարենցի «Դոֆինը նաիրական» սոնետների շարքը կուսակցական և ազգային այդ ծանր աղետի սուր և հուսահատ գիտակցումն է։
1936, հուլիս - օգոստոս - Ձերբակալվում են բազմաթիվ հայ գրողներ ու մտավորականներ, որոնց ցուցմունքներում կան վկայություններ նաև Չարենցի մասին։
1936, օգոստոս - 1937 փետրվար - Գրում է «Որպես գորշ, դեղին տերևներ» պոեմը և ուրվագծում վերահաս ողբերգությունը։
1936, սեպտեմբեր 24- Ենթարկվում է տնային կալանքի։ ՀԽՍ
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 18:32 | Сообщение # 982
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 23:06 | Сообщение # 983
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
ՆՎԵՐՆԱԳԻՐ

Կնոջս և բարեկամիս` Իզաբելլային

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի` թերթերում գրած:
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս...
Իբրև ծերունի մի թերթավաճառ`
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում:
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն`
Տարածված ամբողջ քաղաքի վրա:
Եվ համր մի պահ` գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը ` արդեն հավիտյան հանգած:

Եվ մարդիկ` երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ` միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ` անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք`
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են , թե ես վաղուց չկամ,-
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած`
Զարմացած կզգան ինձ այնքան մոտիկ
Եվ հանկարծ այնքան թանկ ու հարազատ...
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշին,
Եվ հոգիներում , ինչպես հուշ հառնի,-
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի:

Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն` իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան...

Եվ դեմքով տխուր, և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահման ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն...
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե:

Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա`
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա:-
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 23:07 | Сообщение # 984
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Չորեքշաբթի, 02.12.2015, 23:40 | Сообщение # 985
Генералиссимус
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 2058
Награды: 7131
Статус: Օֆֆլայն
9
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (կենսագրություն,կյանքից դեպքեր, գրվածքներ, բանաստեղծություննե)
Էջ 66-րդ 66-ից«12646566
Որոնել: