Էջ 27-րդ 27-ից«12252627
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Պարույր Սևակ (Պարույր Սևակ)
Պարույր Սևակ
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Շաբաթ, 18.07.2015, 11:55 | Сообщение # 391
Группа: Ջնջվածները





Ես մտածում եմ.
Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերըստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ,
Եվ մի-երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած:

Կտեսնեմ նրան
Ու կասեմ «դու»-ով.

-Թույլ տուր տամ մի
 
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Շաբաթ, 18.07.2015, 11:56 | Сообщение # 392
Группа: Ջնջվածները





Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ,
Անվե՜րջ-անդադա՜ր ժպտացել:
Ինչո՞ւ:

Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավե՛լ ևըս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
-Երկու փոսիկը,
 
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Շաբաթ, 18.07.2015, 11:56 | Сообщение # 393
Группа: Ջնջվածները





Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովո՜վ:
Ես նո՛ր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագընդի կլոր կողերից
Ծովերը երբեք չեն թափվում ներքև,
Ու չեն դատարկվում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի հատակ…

Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ որ ասես`
Ես գոհ կմնամ:
Միայն… միայն թե դու չնկատես,
Որ հանկարծ ես քեզ`
Անծանոթուհուդ,
 
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Շաբաթ, 18.07.2015, 11:56 | Сообщение # 394
Группа: Ջնջվածները





Դիմել եմ «դու»-ով:

Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
-Դե՜, անո՛ւնդ ասա…

29-30.IV.1959թ. Մոսկվա
 
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Շաբաթ, 18.07.2015, 11:56 | Сообщение # 395
Группа: Ջնջվածները





Երբ Մարսի վրա զբաղված էի երկրագործությամբ`
Երազկոտ նստած իմ քաղաքային նեղլիկ սենյակում,
Իմ խեղճ դռնակը հանկարծ ենթարկվեց ահեղ փորձության.
Դու էիր թակում.

Ես դա զգացի,
Ինչպես թռչունն է զգում վերահաս փոթորկի շունչը`
Թռչունն այս դեպքում բույնն է շտապում,
Իսկ քանի որ ես իմ բնումն էի,
Էլ ի՞նչ էր մնում,
Որ ի՛նչ անեի.
Ու ես փակեցի աչքերըս վախով,
Թերևս ակամա ես հետևեցի
Ջայլամի հիմար իմաստնությանը:
Իսկ դու որսորդ ես.
 
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Շաբաթ, 18.07.2015, 11:56 | Сообщение # 396
Группа: Ջնջվածները





բաղված էի երկրագործությամբ:
Եվ ահա փչեց քամին փորձության,
Եվ ահա խոփըս դիպավ ժեռ քարին,
Իսկույն չքացան ցորենն ու գարին,
Դեմըս լոկ մնաց դեմքն այդ ցորնագույն
Ու գարեհատիկ վզնոցը զնգուն,
Մնացին միայն աչքերը`
Նրա՜նք,
Որ միշտ կյանքիս մեջ ցանում են վարանք…

Ես չէի նայում աչքերին, դիտմա՛մբ,
Որ կեռ հոնքերի բացմամբ ու կիտմամբ
Փոխում են և՛ ձև,
Ե՛վ ցոլք ու երանգ:
Ես չէի նայում,
 
Հասուլ†)Дата: Երկուշաբթի, 20.07.2015, 21:05 | Сообщение # 397
Генерал-лейтенант
Группа: Օգտվողներ
Сообщений: 575
Награды: 197
Статус: Օֆֆլայն
 
♥Liiнь…∞Дата: Երեքշաբթի, 28.07.2015, 15:13 | Сообщение # 398
Группа: Ջնջվածները





Քո աչքերի՛,քո աչքերի՛,քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր , ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում։

Քո մատների՛,քո մատների՛ ,քո մատների՛ պատճառով
Իմ մատները,իմ մատները լույս են ուզում խմորել։

Քո թեւերի՛,բա՛ց թեւերի ,մե՛րկ թեւերի պատճառով
Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երեւում։

Քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛,քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել։

Քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛,քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՛հ եմ դարձել։

Քեզ այս ձեւով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս՝հպարտությունս հաղթողի.
 
ՊուճուՐիԿ-ՄուՃուՐիԿ-ՃուՏիДата: Ուրբաթ, 07.08.2015, 20:30 | Сообщение # 399
Группа: Ջնջվածները





Մանկություն[խմբագրել]
Ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։

Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 18:32 | Сообщение # 400
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 23:11 | Сообщение # 401
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել:
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում,
Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ,
Պե՞տք է` իրենց մատն են տնկում... Դու մի՛ եղիր կյանքում տհաս`
Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ խուռ տաս,–
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ...
*
Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր... կուգան-կերթան»...
Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր...
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա,
Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին...
Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում):
Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,
Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ,
Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանարծախ
Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա,
Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա...
*Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
Խորհուրդներն իմ թող հնանան... Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ...
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 23:02 | Сообщение # 402
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Հինգշաբթի, 03.12.2015, 00:10 | Сообщение # 403
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
ՈՐԴՈՒՍ

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:

Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,

Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված...
Այդպես ապրել դու չե՜ս կարող:
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
*
Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին...
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Պարույր Սևակ (Պարույր Սևակ)
Էջ 27-րդ 27-ից«12252627
Որոնել: